Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/116

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գումարը հաստատեց 1933–37-ի ՍՍՀՄ ժողտնտեսության զարգացման երկրորդ հնգամյա պլանի (տես Հնգամյա պչաններ ՍՍՀՄ ժողովրդական անաեսության զար– գացման) վերաբերյալ բանաձեը: Երկրորդ հնգամյա պլանի հիմնական տնտ. խնդիրն էր՝ ամբողջ ժողտնտեսության տեխ. վե– րակառուցման ավարտումը: Ընդգծվում էր տեխ. վերակառուցման անխզելի կապը կադրերի պատրաստման և նոր տեխնիկա– յին տիրապեւոելու հետ: էլ ավելի էին ըն– դարձակվում արդյունաբերության տե– ղաբաշխման սահմանները դեպի արեելք. Ուրսղում, Սիբիրում, Բաշկիրիայում, Ղա– զախստանում և Միջին Ասիայում կատար– վում էր նոր ձեռնարկությունների ինտեն– սիվ շինարարություն: Կուսակցությունը միաժամանակ լուծում էր իրար հետ կապ– ված՝ ամբողջ ժողտնտեսության կոմպ– լեքսային զարգացման, Արևելքի արդ. բազայի ստեղծման, կենտրոնի և ծայրա– մասերի միջև ճեղքվածքի վերացման, ՍՍՀՄ ժողովուրդների տնտ. և կուլտուրա– կան զարգացման մակարդակների ան– հավասարության հաղթահարման խնդիր– ները: Համագումարը բանաձև ընդունեց կուսակցական և սովետական շինարարու– թյան մասին: XVII համագումարը ընդու– նեց կուսակցության կանոնադրությունը (տես Աովեաական Միության կոմունիս– տական կուսակցության կանոնադրու– թյուն) նոր խմբագրությամբ: Կուսակցա– կան բջիջները սկսեցին անվանվել սկըզբ– նական կուսակցական կազմակերպու– թյուններ՝, Կանոնադրությունը լրացվեց ներկուսակցական դեմոկրատիայի և կու– սակցական կարգապահության վերաբեր– յալ նոր բաժնով: ԿՎՀ– ԲԳՏ–ն վերա– կառուցվեց ՀամԿ(բ)Կ Կենտկոմին կից Կուսակցական վերահսկողության հանձ– նաժողովի և ՍՍՀՄ ԺԿ1ս–ին կից Սովետա– կան վերահսկողության հանձնաժողովի (տես Պեաական վերահսկողություն, ժո– ղովրդական վերահսկողություն հոդված– ներում): Համագումարում մեղայական ճառերով և կուսակցական հաջողությունների ըն– դունումով հանդես եկան օպոզիցիոն խըմ– բավորումների նախկին ղեկավարներ Ն. Ի. Բուխարինը, Գ. Ե. Զինովևը, Լ. Բ. Կամենևը, Ա. Ի. Ռիկովը, Մ.Պ. Տոմսկին և ուրիշներ: Համագումարը ընտրեց կու– սակցության ԿԿ (ԿԿ 71 անդամ և 58 անդամության թեկնածու): Ընտրվեցին ԿՎՀ, Կուսակցական վերահսկողության հանձնաժողովի կազմերը, գաղտնի քվեար– կությամբ հավանություն տրվեց Սովետա– կան վերահսկողության հանձնաժողովի կազմին: Գրկ. ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆե– րենցիաների և Կենտկոմի պլենումների բա– նաձևերում ու որոշումներում, մաս 3, Ե., 1955: XVII KOH<J)cp6Hmwi BKII(6). OreHorpa- (imqecKjffl othct, M., 1971; HcTopna KIICC, t. 4, kh. 2, M.f 1971. ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ ՀԱՄԱ–

ԳՈՒՄԱՐ, կայացել է 1925-ի դեկտեմբերի 18–31-ը, Մոսկվայում: 665 վճռական և 641 խորհրդակցական ձայնի իրավունքով պատգամավորները ներկայացնում էին կուսակցության 643 հզ. անդամի և 445 հզ. անդամության թեկնածուի: Օրակարգ. ԿԿ–ի քաղ. և կազմակերպական (զեկու– ցողներ՝ Ի. Վ. Ստալին, Վ. Մ. Մոլոտով), Կենտրոնական վերստուգիչ հանձնաժո– ղովի (Դ. Ի. Կուրսկի), ԿՎՀ–ի (Վ. Վ* Կույբիշև), Կոմինտերնի Գործկոմում ՀամԿ(բ)Կ ներկայացուցչության (Գ. Ե. Զինովև) հաշվետվությունները. Տնտ. շի– նարարության հերթական հարցերը (Լ. Բ. Կամենև). Արհմիությունների աշխատան– քի մասին (Մ. Պ. Տոմսկի). Կոմերիտմիու– թյան աշխատանքի մասին (Ն. Ի. Բուխա– րին). Կուսակցության կանոնադրության մասին (Ա. Ա. Անդրեև) զեկուցումները. Ըն– տրություններ: Համագումարը հավանու– թյուն տվեց կուսակցության քաղ. և կազ– մակերպական գծին, որի կիրառումն ապա– հովում էր ՍՍՀՄ ժողտնտեսության ընդ– հանուր վերելքը և ամրապնդել էր սոցիա– լիզմի դիրքերը: Համագումարը Կենտկո– մին դիրեկտիվ տվեց պայքարել ամբողջ աշխարհի խաղաղության համար, ամրա– պնդել դաշինքը միջազգային պրոլետա– րիատի և ճնշված ժողովուրդների հետ, հզորացնել երկրի պաշտպանունակու– թյունը: Տնտ. շինարարության բնագավա– ռում խնդիր դրվեց կենսագործել երկրի սոցիալիստական ինդուստրացման լենին– յան պլանը՝ Սովետական Միությունը մե– քենաներ ու սարքավորումներ ներմուծող երկրից վերածել դրանք արտադրող երկրի: Միայն այդպես կարելի էր ապահովել սո– վետների երկրի տնտ. ինքնուրույնությու– նը, նրան ետ պահել կապիտալիստական համաշխարհային տնտեսության կցորդը դառնալու վտանգից: Համագումարը չսահ– մանափակվեց միայն արդ. հարցերով, այլ տվեց ժողովրդատնտեսական պրոբլեմ– ների մի ամբողջ կոմպլեքսային դիրքորո– շում. ընդգծվեց գյուղատնտեսության զար– գացման, այն ինտենսիֆիկացնելու, ագրո– տեխնիկան, հողաշինարարությունը բա– րելավելու անհրաժեշտությունը: Համա– գումարը տեղի էր ունենում ներկուսակ– ցական սուր պայքարի պայմաններում: Զինովևի և Կամենևի գլխավորությամբ համագումարում <Նոր օպոզիցիան> հան– դես եկավ ՍՍՀՄ–ում սոցիալիզմի շինա– րարության լենինյան պլանի իրականաց– ման դեմ: ժխտելով ՍՍՀՄ–ում սոցիա– լիզմի կառուցման հնարավորությունը և հանդես գալով կուսակցության վարած ինդուստրացման կուրսի դեմ՝ «Նոր օպո– զիցիան» պնդում էր, թե պետ. արդյունա– բերությունը ոչ թե սոցիալիստական է, այլ պետ. կապիտալիստական, թե նէպը նահանջ է դեպի կապիտալիզմ: Օպոզի– ցիան պայքարում էր միջակի հետ բանվոր դասակարգի դաշինքի լենինյան գծի դեմ՝ հայտարարելով, թե կուսակցությունը իբր վերասերվում է: «Նոր օպոզիցիայի» լի– դերները որոշեցին Լենինգրադի կուսակ– ցական կազմակերպությունը դարձնել իրենց հենակետը ԿԿ–ի դեմ պայքարելու համար: Համագումարը վճռականորեն դա– տապարտեց և մերժեց «Նոր օպոզիցիայի» կապիտուլյանտական պլանը, բացահայ– տելով նրա հակակուսակցական, ռևի– զիոնիստական էությունը և կոչով դիմեց Լենինգրադի կուսակցական կազմակեր– պությանը վերջ տալու լենինյան կուսակ– ցության միասնության քայքայման ամեն տեսակ փորձերին: Լենինգրադ մեկնե– ցին ԿԿ մի խումբ անդամներ (Գ. Կ. Օրջոնիկիձե, Ս. Մ. Կիրով, Ա. Ի. Միկո– յան և ուրիշներ) համագումարի որոշում– ները պարզաբանելու և օպոզիցիայի հա– կակուսակցական գործունեությունը մեր– կացնելու համար: Լենինգրադի կոմու– նիստների 97% –ը հավանություն տվեց համագումարի որոշումներին: Շուտով ընտրվեց կուսակցության Լենինգրադի կո– միտեի նոր կազմ՝ Ս. Մ. Կիրովի գլխավո– րությամբ: Համագումարը նոր խմբագրությամբ հաստատեց կուսակցության կանոնադրու– թյունը, որոշում ընդունեց ՌԿ(բ)Կ Հա– մամիութենական կոմունիստական (բոլ– շևիկների) կուսակցություն (ՀամԿ(բ)Կ) վերանվանելու մասին: Համագումարը բա– նաձև ընդունեց արհմիությունների և կո– մերիտմիության աշխատանքների մասին: Համագումարը ընտրեց ՀամԿ(բ)Կ ԿԿ (63 անդամ և 43 անդամության թեկնա– ծու), ԿՎՀ՝ 163 մարդ: ՀամԿ(բ)Կ XIV հա– մագումարը պատմության մեջ մտավ որ– պես երկրի ինդուստրացման համագու– մար: Գրկ, ՍՄԿԿ–ն համագումարների, կոնֆե– րենցիաների և Կենտկոմի պլենումների բա– նաձևերում ու որոշումներում, մաս 2, Ե., 1955: XIV ci>e3fl BKI1(6). CTeHorpa<J>HqecKHH oxqeT, M.–JI., 1926; Hctophh KIICC, t. 4, kh. 1, M0 1970. ՀԱՄԿ(բ)Կ ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ԿՈՆՖԵ– ՐԱՆՍ, կայացել է Մոսկվայում, 1929-ի ապրիլի 23–29-ը: Մասնակցում էր 254 պատգամավոր վճռական, 679-ը՝ խորհըր– դակցական ձայնի իրավունքով: Օրակարգ, ժողտնտեսության զարգացման հնգամյա պլանը. Գյուղատնտեսության վերելքի ուղիները և միջակի հարկերի թեթևացու– մը. Բյուրոկրատիզմի դեմ պայքարի ար– դյունքները և մոտակա խնդիրները. ՀամԿ(բ)Կ անդամների և թեկնածուների զտման և ստուգման մասին: Կոնֆերանսը մերժեց աջ օպորտունիստ– ների պաշւոպանած «մինիմալ» տարբե– րակը և ընդունեց հնգամյա պլանի «օպ– տիմալ» տարբերակը, ըստ որի կապիտալ ներդրումները (հնգամյակում) կազմում էին 8,8 մլրդ ռ.: Առաջին հնգամյա պլանը ամբողջ ճակատով սոցիալիզմի ծավալուն հարձակման ծրագիրն էր և նախատեսում էր սոցիալիստական էկոնոմիկայի հիմ– քերի կառուցումը: Կոնֆերանսը դատապարտեց աջ թեքու– մը՝ որպես կուսակցության լենինյան քա– ղաքականությունից լրիվ հրաժարում, անցում կուլակության դիրքերը, նախա– նշեց միջոցառումներ գյուղատնտեսու– թյան ետ մնալը վերացնելու և քաղա– քի ու գյուղի շաղկապման արտադրական ձևն ամրապնդելու ուղղությամբ, նշեց տնտեսության կոլեկտիվ ձևին անցնե– լիս գյուղացիներին աջակցելու անհրա– ժեշտությունը: Կոնֆերանսը մեծ ուշա– դրություն դարձրեց բյուրոկրատիզմի դեմ պայքարին, պետ. ապարատը պարզեց– նելու և էժանացնելու հարցերին: Ընդ– գծվեց, որ քննադատության և ինքնաքննա– դատության լոզունգը բյուրոկրատիզմի դեմ պայքարի վճռական մեթոդ է: Կոն– ֆերանսն ընդունեց «Սովետական Միու– թյան բոլոր բանվորներին ու աշխատա–