Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


որպես օրենքի աստիճանի բարձրացված տիրող դասակարգի կամք: Ստրկատիրական հարաբերությունների շրջանում Հ. ը. ի. պաշտպանում էր ստըր կատերերի շահերը, ամրապնդում ստրուկ ների իրավազրկությունը: Օրենքով ամ րապնդվող սոցիալական անհավասարությունը տարածվում էր ոչ միայն հայերի, այլև ազգային կամ կրոնական տարբեր պատկանելություն ունեցողների ընտանեկան հարաբերություններում: Այսպես, Խորենացու վկայությամբ Արշակ Ա ազգությամբ հրեա Բագարատի որդիներին արգելել էր ամուսնանալ հայերի հետ, եթե չհրաժարվեին թլպատումից: Ստրկատիրական շրջանի ամուսնաընտանեկան իրավունքը հասարակական հարաբերությունների ժամանակակից բնույթն արտահայտելու հետ մեկտեղ դեռևս պահպանում էր նախնադարյան համայնական կարգերից մնացած սովորույթներ: Ըստ մեզ հասած իրավունքի աղբյուրների՝ «Աւրենք յաղթող թագաւորաց հռոմայցոց» դատաստանագրքի (հայ մատենագրությանը հայտնի է «Գիրք Նոմոսի և դատաստանեաց», «Նոմոս թագաւորաց», «Նոմոս» և այլ անուններով), հայ թագավորների հրամանների ևն, ամուսնությունը ստրկատիրական Հայաստանում դիտվել է որպես աշխարհիկ իրավական դաշնադրություն, հարսանիքը՝ հասարակական ճանաչման միջոց: Նշանվածները համարվել են ամուսնացածներ, թույլատըրվել է մերձավորների (խորթ մայր, քույր, հորաքույր, քրոջ աղջիկ, տեգր, այրիացած հարս ևն) ամուսնությունը, իշխող դասակարգի ներկայացուցիչների բազմակնությունը: Տղամարդուն վեյրապահվել է ամուսնալուծության, կնոջ նկատմամբ անհավատարմության իրավունք, կնոջը՝ ոչ: Կնոջ անհավատարմությունը ոչ միայն արգելված էր, այլև պատժելի: Նահապետական ընտանիքներում գույքի միակ սե փականատերը ընտանիքի գլուխն էր: Այդ իրավունքը փոխանցվում էր ավագդուն: Հետագայում, ավագ եղբոր իշխանությունը թուլանալուն զուգընթաց, կըրտսեր եղբայրները իրավունք են ստանում տան գույքից բաժին ստանալ և ինքնուրույն ընտանիք կազմել: Եղբայրները պարտավորվում էին քույրերին օժիտ տալ, հոգալ նրանց ամուսնության ծախսերը: Նահապետական ընտանիքում կինը սեփականություն չուներ, հետագայում օժիտը (ծառաներ, աղախիններ, թանկարժեք նվերներ, հողային տիրույթ, անասուններ) նրա սեփականությունն էր: Ֆեոդալիզմի շրջանում ամուսնաընտանեկան հարաբերությունները կարգավորվում էին աշխարհիկ (Մխիթար Գոշի Դատաստանա գիրք, Սմբատ Սպարապետի Դատաստանագիրք) և կանոնական («Կանոնագիրք հայոց») իրավունքի նորմերով: Կանոնական իրավունքը կարգավորում էր ամուսնության, ամուսնալուծության, աշխարհիկ իրավունքը՝ ամուսինների, ընտանիքի անդամների գույքային, խնամակալության, որդեգըրման հարաբերությունները: Հասարակական հարաբերությունների այդ շրջանում ամրապնդվում էր սեռերի անհավասարությունը: Ամուսինը սեփականության իրավունքի լիարժեք սուբյեկտ էր ինչպես իր, այնպես էլ կնոջ գույքի նկատմամբ: Ամուսնու գույքի, այդ թվում նաև համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած ունեցվածքի և երեխաների նկատմամբ կինն իրավունքներ չուներ: Ամուսնությունն առանց եկեղեցական ծեսի անվավեր էր: Կանոնական իրավունքը արգելում էր բազմակնությունն ու հարճ պահելը, ամուսնությունն այլադավանի հետ: Ամուսնաընտանեկան իրավունքն ազդարարում էր երեխաների նկատմամբ հոր իշխանությունը, ամրապնդում նրա անձնական և գույքային իրավունքները: Կանոնական իրավունքը պսակադրության տարբեր կարգ էր սահմանում երկրորդ անգամ ամուսնացողների համար: Պարտադիր էր համարվում մենամուսնությունը, ամուսնանալու համար որոշակի տարիքն ու ամուսինների փոխադարձ համաձայնությունը, արգելվում էր ամուսնությունը մերձավոր արյունակիցների միջև: Ամուսնալուծության հարգելի պատ ճառներ էին բորոտությունը, կնոջ անհավատարմությունը, դիվահարությունը, ամ լությունը, կախարդությունը, անասնապղծությունը ևն: Ռուսաստանին միավորվելուց հետո, հայ իրավունքի աղբյուրների թվում, Հայաստանում ամուսնաընտանեկան հարաբերությունների կարգավորման աղբյուր է համարվել նաև «Հավաք օրինացը»: Տես նաև Ամուսնություն, ն ընտանիքի օրենսգիրք ՀՍՍՀ: Գրկ. Կանոնագիրք հայոց, աշխատասիր. Վ. Հակոբյանի, հ. 1–2, Ե., 1964, 1971: Ասորական դատաստանագիրք, լույս ընծայեց Ա. Ղլարճյան, էջմիածին, 1917: Մխիթար Գոշ, Գիրք դատաստանի, աշխատասիր. Խ. Թորոսյանի, Ե., 1975: Հովհաննիսյան Ս. Տ., «Ասորական» կամ «Ասորահռոմեական» կոչված դատաստանագրքի աղերսը հայ իրա վունքի հետ, <ՊԲՀ>, 1970 JsC 2: Ս. Հովհաննիսյան ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՀԺԿ), հայ լիբերալ բուրժուական կուսակցություն: Հիմնադրվել է 1917-ի մարտի 16-ին, Թիֆլիսում, հայ կադետների կողմից: «Մշակ» թերթի շուրջը համախմբված հայ կադետները սեփական կուսակցություն ստեղծելու առաջին փորձը կատարել էին դեռևս 1905–07-ի ռուս, առաջին բուր ժուադեմոկրատական հեղափոխության տարիներին, որն ավարտվել էր անհաջողությամբ: 1917-ի սեպտեմբերին տեղի ունեցավ ՀԺԿ I համագումարը, որն ընդունեց ծրագիր, կանոնադրություն և ընտրեց Կենտրոնական կոմիտեի կազմը: Կուսակցության Կենտկոմի նախագահ ընտրվեց Մ. Բաբաջանյանը, փոխնախագահ՝ Ա. Հարությունյանը: Ակտիվ գործիչներից էին Հ. Առաքելյանը, Լ. Ղուլյանը, Ղ. ՄելիքՂարագյոզյանը և ուրիշներ: Կենտրոնական օրգաններն էին «ժողովրդի ձայն» (1918–19, Թիֆլիս), «ժողովուրդ» (1919– 1920, Երևան) թերթերը: 1919-ի աշնանը ՀԺԿ Կենտկոմը Փոխադրվեց Երևան: ՀԺԿ իրեն հայտարարում էր «ապադասակարգային» կուսակցություն: Նորաստեղծ կուսակցության ծրագրի բոլոր սոցիալական հարցերը վերցված էին ռուս կադետների ծրագրից՝ ավելացված միայն ազգային հարցը, ըստ որի, Անդրկովկասի հայաբնակ վայրերում հայերը պետք է ստանային տերիտորիալազգային ինքնավարություն: Ռուսաստանի այլ վայրերում բնակվող հայերի համար ՀԺԿ առաջարկում էր կուլտուրազգային ինքնավարություն: Ինչ վերաբերում էր Արևմտյան Հայաստանին, ապա ՀԺԿ գտնում էր, որ «դա միջազգային հարց է և կարող է լուծում ստանալ միջազգային կոնգրեսում», ըստ արևմտահայերի ցանկության: ՀԺԿ ողջունեց 1917-ի Փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությունը, աջակցեց ժամանակավոր կառա վարությանը և հայտարարեց, որ ազգայինսոցիալական բոլոր կարևորագույն պրոբլեմները պետք է թողնել Սահմանադիր ժողովի լուծմանը: Հայաստանում, ինչպես նաև Վրաստանի, Ադրբեջանի, Հյուսիսային Կովկասի ու Միջին Ասիայի հայաբնակ վայրերում ՀԺԿ 1917–21-ին ստեղծեց շուրջ 50 ճյուղեր ու ենթաճյուղեր: Ինչպես 1918-ի օգոստ. 1-ին բացված Հայաստանի Հանրապետության խորհըրդարանում, այնպես էլ 1919-ի ապրիլին ստեղծված պառլամենտում ՀԺԿ ուներ 6 անդամ: Եթե Հայաստանի* բուրժ. հանրա պետության ստեղծման պահին ՀԺԿ ընդդիմադիր դիրք գրավեց դաշնակցության նկատմամբ, ապա 1918-ի նոյեմբերին ՀԺԿ 4 անդամ՝ Մ. Հարությունյանը (ար դարադատության մինիստր), Ա. էնֆիաշյանը (ֆինանսների մինիստր), Մ. Աթա բեկյանը (լուսավորության մինիստր), Լ. Ղուլյանը (պարենավորման մինիստր) մտան Հ. Քաջազնունու կոալիցիոն կառավարության մեշ: 1919-ի հունիսի 4-ին ՀԺԿ անդամները" Հայաստանը միացյալ և անկախ հանրապետություն հռչակելու (1919-ի մայիսի 28) կապակցությամբ դուրս եկան կառավարության կազմից: ՀԺԿ դաշնակցության հետ միասին մշտապես պայքարում էր Հայաստանում ծավալված հեղափոխական շարժումների դեմ: Իր գաղափարախոսությամբ, առաջադրած ծրագրով, գործելակերպով ՀԺԿ չկարողացավ իր ետևից տանել լայն ժողովրդական զանգվածներին և հայ իրականության մեջ ազդեցություն ձեռք չբերեց: Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունները մերկացնում էին ՀԺԿ բուրժ. էությունը, բացահայտում նրա գաղափարախոսության և քաղաքականության սնանկությունը: 1921-ի փետրվարյան խռովության պարտությունից հետո ՀԺԿ ղեկավարները հեռացան Հայաստանից: 1921-ի հոկտեմբերին ՀԺԿ անդամները, սահմանադիր ռամկավարները և ազատական (վերակազմյալ հնչակյան) կուսակցությունը արտասահմանում միավորվեցին՝ սկիզբ դնելով ռամկավար ազատական կուսակցությանը: Լ. Խուրշուդյան ՀԱՑ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆԵՐ, ավանդաբար փոխանցվող կրոնաեկեղեցական և ժողովրդական տոներ: Հիմնականում ծագել են նախաքրիստոնեական (հեթանոսական) շրջանում և հետագայում պահպանել հնագույն ծիսակարգին ու հավատալիքներին առնչվող մի շարք սովորույթներ ու արարողություններ: Միաժամանակ հարմարեցվել են քրիստոնեական գաղափարախոսությանն ու տոնացույցին: Դարեր շարունակ պահպանվելով՝ հասել