են մեզ փոփոխված և նոր երանգավորում
ստացած: Նոր տարուց հետո առաշին
տոնը համարվել է Քրիստոսի ծննդյան ու
մկրտության տոնը (Ծննդյան տոն), որը
կատարվում է հունվարի առաջին շաբաթ,
կիրակի օրերը: Ըստ էության այն խորհըր–
դանշում է տարվա սկիզբը և ժամկետով
անխախտ է: Համարվում է տարվա առա–
ջին արևածագի օր և կապվում ջրի, արևի
պաշտամունքի, մեռնող ու հարություն
առնող աստվածության գաղափարի և այլ
հավատալիքների հետ: Ծննդյան տոնից,
պատարագից հետո հայ եկեղեցում կա–
տարվում է ջրի օրհնություն (Ջրօրհնեք):
Ծնունդից 40 օր հետո կատարվում է
Տյառնընդառաջը (Տրընդեզ, Տերընդեզ),
որի օրը նույնպես հաստատուն է (փետըր–
վարի 13-ին): Սահմանված է ի պատիվ
Քրիստոսի՝ ծնունդից 40 օր հետո տաճար
մտնելուն (տես Ամանոր, Նոր տարի,
Բարեկենդան, Ծաղկազարդ, Համբար–
ձում, Վարդավառ):
Կան նաև եկեղեցական–կրոնական այլ
տոներ, որոնք ընթանում են ժողովրդա–
կան տոնախմբությունների, որոշակի
արարողությունների զուգակցությամբ:
Դրանց մի մասը կատարվում է Քրիստո–
սի (տերունական տոներ), մի մասը՝ սըր–
բերի հիշատակին (սրբոց տոներ): Ըստ
համապատասխան տոների, հայ եկեղե–
ցին սահմանել է պահոց և ուտիքի օրեր:
Գրեթե բոլոր խոշոր տոներն ուղեկցվել
են երգերով, պարերով, խնջույքներով ևն
(տես նաև Կրոնական աոներ):
ժ. Խաչատրյան
«ՀԱՅ Ի»ՈՍՆԱԿ», կրոնական, բարոյա–
գիտական և գրական ամսաթերթ (1926-ի
դեկտեմբերից 1927-ը՝ կիսամսյա): Լույս
է տեսել 1924–39-ին, Կ. Պոլսում: խմբա–
գիրներ՝ Ա. Սյուրմեյան, Մ. Նարոյան,
Զ. Կեզյուրյան: Տպագրել է կրոնա–եկեղե–
ցական բնույթի նյութեր, զբաղվել երի–
տասարդ սերնդի հոգևոր դաստիարակու–
թյամբ: Նույն միտումով են մատուցված
նաև բարոյագիտական, գրական–բանա–
սիրական, արվեստին վերաբերող նյու–
թերը: Ընթերցողներին ծանոթացրել է հայ
հին և նոր գրականությանը, կատարել
թարգմանություններ (Լ. Տոլստոյ, Վ. Հյու–
գո, Ա. դը Մյուսե և ուրիշներ): Արվեստի
վերաբերյալ նյութերի շարքում ուշագրավ
են հոգևոր երաժշտությանը նվիրված հոդ–
վածները [«Հայ շարականները եվրոպա–
կան ձայնագրությամբ: Արևագալի եր–
գեր» (1929, JSP 1)]: Կարևոր դեր է հատկաց–
րել հայերենի ուսուցմանը սփյուռքի կըր–
թական հաստատություններում: Աշխա–
տակցել են Թ. Գուշակյանը, Ա. Գաբա–
մաճյանը, Թ. Ազատյանը և ուրիշներ:
1932–34-ին հրատարակել է «Հայ խոս–
նակ մանկանց» հավելվածը, որտեղ մատ–
չելի լեզվով տպագրվել են բարոյախոսա–
կան պատմվածքներ, բանաստեղծություն–
ներ, մանկական նոտագրված երգեր, թվա–
բանական խնդիրներ, հանելուկներ:
Հ. Մանասերյան
«ՀԱՅ ԾԵՐԱՆՈՑ», եռամսյա տեղեկատու
հանդես: Հալեպի հայ ազգային ծերանո–
ցի խնամակալության հրատարակություն:
Լույս է տեսնում 1952-ից, Հալեպում: Ծա–
նոթացնում է հաստատության ներքին
կյանքին, տալիս բժշկա–առողջապահա–
կան խորհուրդներ, տպագրում գրական
ստեղծագործություններ՝ մանրապատում–
ներ, հանելուկներ, նշանավոր մարդկանց
ասույթներ: Խմբագրականները հիմնակա–
նում կրոնաբարոյախոսական բնույթի են:
Աշխատակցում են վարչական մարմիննե–
րի անդամներ, սիրիահայ մտավորական–
ներ:
«ՀԱՅ ԿԵԴՐՈՆ», կրոնական, գրական և
մշակութային ամսագիր: Հարավային Ամե–
րիկայի Հայ Առաքելական եկեղեցու
կենտրոնական վարչության պաշտոնա–
թերթ: Լույս է տեսել 1932–70-ին, Բուե–
նոս Այրեսում: խմբագիրներ՝ Հ. Ամիր–
յանց, Գ. Իոսչատրյան, Հ. Մուշյան, Ս. Մա–
նուկյան, Բ. Ապատյան: Տպագրել է կրո–
նական–եկեղեցական, կրթական ու դաս–
տիարակչական հոդվածներ: Լուսաբանել
է վարչության և նրա կազմակերպություն–
ների, դպրոցների ու մշակութային հաս–
տատությունների գործունեությունը: Ներ–
կայացրել է Սովետական Հայաստանի
տնտեսության և մշակույթի վերելքը, էջ–
միածնի Մայր աթոռի կյանքը: Ծանոթաց–
րել է հայ սովետական և սփյուռքի գրող–
ների (Ա. Իսահակյան, Ա. Բակունց,
Գ. Աարյան, Ս. Կապուտիկյան, Գ. Հով–
սեփյան, Ե. Տերտերյան և ուրիշներ) գոր–
ծերին: Հրապարակել է կաթողիկոսական
և պատրիարքական կոնդակներ և ուղերձ–
ներ:
«ՀԱՅ ԿԻՆ», կիսամյա պատկերազարդ
հանդես: Լույս է տեսել 1919–32-ին,
Կ. Պոլսում: Տնօրեն–խմբագիր՝ Հ. Մառք:
Ձգտել է նպաստել հայ կնոջ բարոյական,
մտավոր, ֆիզիկական և գեղագիտական
զարգացմանը: Ծանոթացրել է ֆեմինիգ–
մի առաջադրած խնդիրներին, ծագմանն
ու զարգացմանը հայ իրականության մեջ:
Բարձր է գնահատել ինքնակրթության և
ինքնազարգացման դերը ընտանիք կազ–
մելու և նոր սերունդ դաստիարակելու
գործում (Զ. Գալեմքերյանի «Հայ կնոջ
դերը իբրև կրթական ազդակ» ուսումնա–
սիրությունը): Լուսաբանել է Կ. Պոլսի
Հայ կանանց ընկերակցության գործու–
նեությունը, ծանոթացրել հայ կնոջ կեն–
ցաղին ու նկարագրին: «Գեղարվեստի աշ–
խարհեն», «Նշանավոր կիներ», «Կանանց
աշխարհեն» բաժինները ներկայացրել են
օտար և հայ անվանի արվեստագետներին,
անդրադարձել տարբեր երկրների կա–
նանց ազատագրությանը և միջազգային
կազմակերպությունների գործունեությա–
նը: Հանդեսը տպագրել է Դ. Վարուժանի,
Վ. Թեքեյանի, Ե. Օտյանի, Ե. Դուրյանի,
Շ. Կուրղինյանի գործերը, ծանոթացրել
թուրք գրականության նմուշներին, թարգ–
մանաբար տպագրել եվրոպական հեղի–
նակների ստեղծագործություններ: Տեղ
են գտել նաև առողջապահական խոր–
հուրդներ, նյութեր ժամանակի նորաձե–
վությունների, ծաղկամշակության, հայկ.
խոհանոցի վերաբերյալ: Աշխատակցել են
Սիպիլը, Ա. Թեոդիկը, Մ. Պերպերյանը,
Զ. Պերպերյանը, Ա. Գույումջյանը և ուրիշ–
ներ:
«ՀԱՅ ԿԻՆ», հայ կանանց միության ամ–
սաթերթ: Լույս է տեսե[ 1947–49-ին, Փա–
րիզում: խմբագիր՝ Զ. Որբունի: Նպատակն
էր՝ կապող օղակ լինել ֆրանսահայ գա–
ղութի և հայրենիքի միջև, իր ընթերցող–
ներին հաղորդակից դարձնել Սովետա–
կան Հայաստանի իրականությանը, ծա–
նոթացնել սովետական կնոջ կյանքին ու
կենցաղին, հանրապետության տնտեսու–
թյան և մշակութային կյանքում նրա մաս–
նակցությանը: Արձագանքել է հայրենա–
դարձությանը: Լուսաբանել է հայ կանանց
միության և մասնաճյուղերի աշխատանք–
ները, էջեր նվիրել կին գրողներին ու ար–
վեստագետներին (ԼԱՍ, Հ. Թորոսյան,
Հ. Մառք, Ասլամազյան քույրեր և ուրիշ–
ներ): Գրական բաժինը ներկայացրել է
հայ սովետական (Ա. Զորյան, Ս. Կապու–
տիկյան, Աղավնի, Հ. Պողոսյան, Ա. խըն–
կոյան) և սփյուռքի հեղինակների գործե–
րը, վերլուծել Հ. Թումանյանի, Ա. Իսա–
հակյանի, Դ. Վարուժանի, Մ. Մեծարենցի,
Վ. Թեքեյանի ստեղծագործությունները:
Ամսաթերթին աշխատակցել են Անայիսը,
Հ. Զարդարյանը, Մ. Աթմաճյանը և ուրիշ–
ներ:
Մ. Բաբչոյան
ՀԱՅ ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
1827, Ռուսաստանի կազմում Արևելյան
Հայաստանի ինքնավարություն ստեղծե–
լու նախագիծ: 1826 –28-ի ռուս–պարս–
կական պատերազմը դեռ չավարտված՝
ռուս, արքունիքին և հայ ազատագրական
շարժման գործիչներին մտահոգում էր այն
հարցը, թե ինչպիսի վարչակարգ պետք է
ստեղծվեր Արևելյան Հայաստանում
պարսկական տիրապետությունից հետո:
Հայերը հույս ունեին, որ պարսկ. տիրա–
պետության վերացումից հետո վերականգ–
նըվելու է հայոց պետականությունը՝ Ռու–
սաստանի հովանու ներքո: Ցարական կա–
ռավարությանը քաջ հայտնի էին հայ
ազատագրական շրջանների ձգտումները,
ուստի Նիկոլայ I-ի կարգադրությամբ Պե–
տերբուրգում ստեղծվեց հատուկ Կոմիտե,
որը պետք է զբաղվեր նոր գրաված երկրա–
մասի ապագա կացության հարցով: Ռու–
սահայ գործիչները՝ խ. Լազարյանը,
Կ. Արղությանը, Ա. խուդաբաշյանը, ռուս,
կառավարությանը ներկայացրին մի նա–
խագիծ, ըստ որի Արևելյան Հայաստանը
պետք է ինքնավարություն ստանար ռուս,
կայսրության կազմում: Նախագիծը կազ–
մողներն անհրաժեշտ էին համարում վե–
րականգնել Հայոց թագավորությունը,
(Նիկոլայ I իր տիտղոսների թվում պետք
է ավելացներ նաև «հայկ. թագավոր»
տիտղոսը): Այն պետք է կազմվեր հին
հայկական թագավորության մեջ մտնող
Երևանի, Նախիջևանի, Ղարաբաղի, Շա–
քիի նահանգներից՝ էջմիածնի Մայր աթո–
ռի գլխավորությամբ: Նախագծում առաջ էր
քաշվում նաև հայերի ներգաղթի՝ իրենց
հայրենիքում ազգային համախմբման,
ներքին կառավարման ու բարեկարգման
վերաբերող քաղ., տնտ. հարցեր: Ինքնա–
վարություն ձեռք բերելուց հետո, կամա–
վոր հիմունքներով, հայերից ստեղծվելու
էր նաև սեվւական զորք, որը պետք է փո–
խարիներ ռուս, զորքին և սահմանա–
պահ ծառայություն կատարեր: Այն պետք
է ստեղծվեր և գործեր նույն հիմունքնե–
րով, որով կազմավորվել էր Պետրոս 1-ի
պարսկ. արշավանքի ժամանակ Հայկա–
կան էսկադրոնը: Հրամանատարները
պետք է լինեին հայեր, որոնք պետք է
պատրաստվեին Լազարյան ճեմարանում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/126
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
