Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ներսիսյան դպրոցում: Հայկ. զորքի կազմակերպման գործում նախագծի կազմողները մեծ տեղ էին հատկացնում հոգևորականությանը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և թեմական առաջնորդներին: Հայկ. զորք ստեղծելու գործը գլխավորելու համար Պետերբուրգում պետք է հիմնվեր հատուկ կոմիտե՝ կազմված ճանաչված հայերից: Նախագծի կազմողները մերժում էին ճորտատիրական իրավունքը և պահանջում, որ հայկ. թագավորությունում արգելվի մարդկանց վաճառքը՝ մի բան, որը կատարվում էր Վրաստանում: Ռուսաստանի հովանու ներքո Հայաստանի անկախությունը վերականգնելու պահանջով ու նույն բովանդակությամբ նախագիծ, Նիկոլայ I-ի անունով, ներկայացրել է նաև Սերովբե վարդապետ Կարնեցին: Թե ցարական կառավարությունը ինչ վերաբերմունք է ցույց տվել այդ նախագծերի նկատմամբ, պարզված չէ: Հայտնի է միայն, որ դրանք մնացել են անիրագործելի: Կովկասի նոր կառավարչապետ գեն. Ի. Պասկևիչը, որին հանձնարարված էր Արևելյան Հայաստանում նոր իշխանության կազմակերպման խնդիրը, իսկույն ևեթ ձեռնամուխ եղավ ցարիզմի գաղութային քաղաքականության իրագործմանը: Քաղ. ասպարեզից հեռացրեց հայկ. պետականության վերականգնման կողմնակիցներին (Ներսես Աշտարակեցի, Եղիազար Լազարյան և ուրիշներ): Հայ ազատագրական շարժման գործիչների պատրանքների հատուցումը եղավ Հայկական մարզի ըստեղծումը, որի կառավարումը հանձնվեց ռուս զինվորական աստիճանավորներին: Գրկ .Պարսամյան Վ. Ա., Գրիբոյեդովը և հայ–ռուսական հարաբերությունները Ե., 1947: Հայ ժողովրդի պատմություն, հ. 5, Ե., 1974: «ՀԱՅ ՀԱՆԴԵՍ», գրական կիսամսյա հանդես: Լույս է տեսել 1902–03-ին, Վենետիկում: Խմբագիր–հրատարակիչ՝ Ա. Արփիարյան: Ունեցել է հնչակյան ուղղություն: Լուսաբանել է հայ հաս.–քաղաքական կյանքը («Արձագանք», «Օրը օրին» բաժիններ), հանդես եկել դաշնակցության դեմ: Հոդվածները հիմնականում


«Հայ հանդես» կիսամսյայի գլխագիրը գրել է Ա. ԱրՓիարյանը (հաճախ Հրազդան և Սկեպտիկ ծածկանուններով): Դրական բաժնում տպագրվել է նրա «Կարմիր ժամուց» վիպակի առաջին մասը: Արժեքավոր է «Հ. հ.»-ում տպագրված «Նյութեր Վանի ժամանակակից պատմության» ուսումնասիրությունը: Անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտությանը Արևելյան հարցում, Եվրոպայի քաղ. կացությանը, օտար մամուլից արտատպել հայերին վերաբերող նյութեր: «Հ. հ.»-ին աշխատակցել է Լ. Բաշալյանը: Հ. Ման ասեր յան


«ՀԱՅ ՀԱՆՐԱԳԻՏԱԿ», հանրագիտական տեղեկատու: Բուխարեստի «Գաղութահայ հրատարակչության» հրատարակություն: Լույս է տեսել 1938–40-ին, Բուխարեստում (միայն 1-ին հատորը, հինգ գրքով, շուրջ 15 հզ. տերմին): Խմբագիր՝ Մ. Պո– տուրյան, աշխատակիցներ՝ Ա. Աբեղյան, Թ. Ագատյան, Վ. Թորգոմյան, Տոնիկևիչ, Վիեննայի և Վենեսփկի Մխիթարյան միա– բանության անդամներ և ուրիշներ: Կազմության սկզբունքը այբբենական հաջորդականությունն է (Ա–Ը տառերը), յուրա– քանչյուր տերմինին հաջորդում է սահմանում, այնուհետև՝ հիմնական տեղեկություններ: Ունի դիմանկարներ, ներտեքս– տային լուսանկարներ, քարտեզներ, այլ պատկերներ և եզրափակվում է նույն տառերով հոդվածների հավելվածով: Պա– րունակում է հոդվածներ և տեղեկություններ հայ ժողովրդի պատմության, տնտեսության, աշխարհագրության, արվեստի, գրականության, պարբերական հրատարակությունների վերաբերյալ, ծանոթացնում հայ գործիչների կյանքին ու գործունեությանը: Ներկայացված են նաև օտարազգի հայագետները, օտար երկրներ ու քաղաքներ, որոնք առնչվել են հայ իրականության հետ: Լուրջ արժեք են ներկայացնում «Դավիթ Բեկ», «Դվին», «Դավիթ Անհաղթ», «Երևան» հոդվածները:


«ՀԱՅ ՁԱՅՆ», քաղաքական, տնտեսական և գրական օրաթերթ (1919-ից՝ շաբաթը 4 անգամ): Լույս է տեսել 1918–1921-ին, Հալեպում և Ադանայում (1919-ի ապրիլից): Հայ ռամկավար կուսակցության Կիլիկիո շրջանային վարչության հրատարակություն (1921-ին): Տնօրեն–խմբագիր՝ Ս. Կեպենլյան: Լուսաբանել Է Կիլիկիայի ազգային–եկեղեցական, քա– ղաքական–հասարակական կյանքը, անդրադարձել միջազգային քաղ. իրադարձություններին, լայն տեղ հատկացրել Արևմտյան Հայաստանի և մասնավորապես Կիլիկիայի ապագային վերաբերող հարցերին: Թերթը հետևել է միջազգային ասպարեզում Հայկական հարցի զարգացման ընթացքին, քննադատ ել եվրոպական պետությունների և ԱՄՆ–ի հակահայկական դիվանագիտությունը: Հանդես է եկել հայկ. վարժարանների բարեկեցության և կրթական գործի բարելավման օգտին: Տպագրել է ռամկավար կուսակցության գործունեության մասին լուրեր, գրական–բանասիրական նյութեր: «ՀԱՅ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱԳՐԵՐ» («Documenti di architettura Ar- mena»), հայկական միջնադարյան ճարտա– րապետությանը նվիրված վավերագրերի շարք: Հրատարակման մտահղացումը՝ Ա. Մանուկյանի, Ա. Ալպագո Նովելլոյի և Ա. Զարյանի: Մանուկյանների նյութական օժանդակությամբ լույս է տեսնում Միլանում (հրատարակչություն՝ ARES)՝ իտալ., անգլ., հայերեն, ՀԱԱՀ ԴԱ արվեստի ինստ–ի և Միլանի պոլիտեխնիկա– կան ինստ–ի հումանիտար գիտությունների մասնաճյուղի համագործակցությամբ: Կազմված են պատմական, ճարտ. հակիրճ տեղեկություններից, լուսանկարներից և չափագրություններից: Հրատարակման նպատակը՝ օտար հասարակությանը ծանոթացնել հայկ. ճարտ–յանը: Տեքստերի հեղինակներն են՝ Ս. Տեր–Ներսեսյանը, Ն. Տոկարսկին, Վ. Կլայսը, Հ. Սեյհունը, Ս. Մնացականյանը, Ա. Մանուկյանը, Հ. Վահրամյանը, Ա. Ալպագո Նովելլոն, Ա. Զարյանը, Լ. Ագարյանը, Օ. Խալփախչյանը: «Հ. ճ. վ.»-ի առաջին համարը՝ «Հաղ– պսաւ»-ը, լույս է տեսել 1968-ին, հաջորդել են՝ «Խաչքար» (1969), «Մանահին» (1970), «Ս. Թադեի վանք» (1971), «Ամբերդ» (1972), «Դեղարդ» (1973), «Գոշավանք» (1974), «Աղթամար» (1974), «Երերույք» (1977): Շարքը շարունակվում Է:

Ա, Զարյան

ՀԱՅ ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ ս փ յ ու ռ ք ու մ, մարզական կազմակերպություններ հայկական գաղթավայրերում: Դեռևս XIX դ. 70-ական թթ. Կալկաթայի հայ մարդասիրական ճեմարանում գոյություն են ունեցել ռեգբիի, ֆուտբոլի, խոտի հոկեյի, թենիսի մարզական խմբեր: 1888–90-ին ԱՄՆ–ի հայկական գաղութում հիմնվել են «Արարատյան գունդ», «Մարզական կաճառ» և «Զինավարաժական» մարզական միությունները: 1904-ին Կ. Պոլսում կազմակերպվել են «Պալթալիմանի» ֆուտբոլի խումբը, Ղալաթիայի «Մանթրալ» և «Գում–Գափու» ակումբները: Օսմանյան սահմանադրությունից հետո՝ 1908-ին, հիմնվել են «Տորք», «Րաֆֆի», «Արաքս», «Արտավազդ», «Տիտան», «Վահագն», «Պարթև» մարզական միությունները: 1911-ից Կ. Պոլսում հրատարակվել է «Մարմնամարզ» հայկ. մարզական առաջին ամսագիրը (խմբագիր՝ Շավարշ Քրիսյան): 1911-ի մայիսի 1-ին կազմակերպված հայկ. առաջին օլիմպիական խաղերին (նավասարդյան խաղերի նմանօրինակով) մասնակցել են հայկ. մարզական բոլոր միությունները, որոնց ներկայացուցիչներից Վահրամ Փափազյանը և Մկրտիչ Մկրյանը մասնակցել են միջազգային 5-րդ օլիմպիական խաղերին (Ատոկհոլմ, 1912): 1911 –14-ին նավասարդյան խաղերն ու հանդեսները նպաստել են ազգային զարթոնքին ու մշակութային–հասարակական շարժման վերելքին: 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ստեղծված ավանդույթներն ընդհատվել են, սակայն Մուդրոսի զինադադարից հետո, 1918-ի նոյեմբերի 1-ին, ստեղծվել Է Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ), որի հիմնադիրները եղել են Գրիգոր և Լևոն Հակոբյան եղբայրները, Տիգրան Խոյյանը, Հայկ ճփզմեճյանը, Վահրամ Փափազյանը, Հակոբ Սիրունին և ուրիշներ: Միության նպատակը զինադադարից հետո վերադարձող հայության, հատկապես երիտասարդության և որբերի, համախմբումն Էր: Տպագիր օրգանը «Հայ սկաուտ» հանդեսն էր (խմբագիր՝ Կարո Ուշագլյան): ՀՄԸՄ–ն վերականգնում է ավանդույթը և 1919–22-ին կազմակերպում հայկ. օլիմպիական խաղեր: ՀՄԸՄ–ի մասնաճյուղեր են հիմնվել նաև Փարիզում (1920), Նյու Չորքում, Ֆիլադելֆիայում և Բոստոնում (1921-ին): Հայերի արտագաղթի հետ կապված՝ 1922-ին ՀՄԸՄ–ն լուծարքի Է