Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Աբևմւոյան Հայաստանի բարենորոգում– ների հարցը վերստին արծարծելու հա– մար: Միաժամանակ նա հատուկ կոնդա– կով Պողոս Նուբար Փաշային լիազորեց պաշտպանելու հայկ. դատը եվրոպական մյուս պետությունների մոտ: Ռուս, կա– ռավարությունը տերություններին ներկա– յացրեց հայկ. բարենորոգումների իր նա– խագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպա– նաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուս, դեսպա– նության առաջին թարգման Ա. Մանդել– շտամը 1895-ի մայիսյան ծրագրի (տես <Մայիսյան բարենորոգումներ» 1895) և Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի կազ– մած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկ. վեց վիլայեթներից (էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Ի»արբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստո– նյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր՝ եվրոպացի, որը նշա– նակվում էր 5 տարի ժամկետով, մեծ տե– րությունների համաձայնությամբ: Նրան էր պատկանում նահանգի ամբողջ գործա– դիր իշխանությունը, բոլոր վարչական պաշտոնյաներին (նաե դատավորներին) նշանակելու և արձակելու իրավունքը: Ոստիկանությունը և ժանդարմերիան են– թարկվելու էին նահանգապետին, հարկ եղած դեպքում նրա տրամադրության տակ էր դրվելու նաև զորքը: Ընդհանուր նա– հանգապետին առընթեր գործելու էին Վարչական խորհուրդ և վեց խորհրդական– ներ (3 մահմեդական և 3 քրիստոնյա)՝ ընտրված նահանգական ժողովից, որտեղ մահմեդականներն ու քրիստոնյաները պետք է ունենային հավասար տեղեր: Այս սկզբունքը պահպանվում էր նաև նա– հանգի բոլոր պաշտոնների բաշխման ժա– մանակ, ներառյալ դատավորները, ոս– տիկանությունը և ժանդարմերիան: Օրենք– ները, հրամաններն ու որոշումները պետք է հրապարակվեին հիմնական երեք լեզու– ներով (թուրքերեն, հայերեն, քրդերեն): Ցուրաքանչյուր ազգություն իրավունք ուներ հիմնելու իր մասնավոր դպրոցնե– րը (մայրենի լեզվով) ու կառավարել դրանք: Անձեռնմխելի էին համարվում Ազգային սահմանադրությամբ (1863) հա– յերին տրված իրավունքներն ու արտոնու– թյունները: Նախատեսվում էր նաև ար– ձակել քրդական <Համիդիե> հեծեչագըն– դերը, վերադարձնել հայերից խլած հո– ղերը կամ դրանց համարժեքը (դրամով), ինչպես նաև արգելել մուհաջիրների (Բալ– կ աններից գաղթած մահմեդականների) բնակեցումը Հայկ* նահանգում: Տերու– թյունները պետք է հետևեին որոշումների կատարմանը: Անգլիան և Ֆրանսիան հիմնականում համաձայն էին ռուս, ծրագրին, իսկ եռյակ միության պետությունները և, հատկապես Գերմանիան, վճռականորեն ընդդիմա– ցան ռուս, նախագծի հիմնական դրույթ– ներին (միասնական Հայկ. նահանգի ըս– տեղծում, Ընդհանուր նահանգապետի նշանակում տերությունների համաձայնու– թյամբ, նահանգական ժողովում և պաշ– տոնների բաշխման ժամանակ հավասա– րության սկզբունքի կիրառում ևն), առա– ջարկելով քննարկման հիմք ընդունել բարենորոգումների թուրք, ծրագիրը, որը պահպանում էր վիլայեթների կազմա– կերպման նախկին ձևը և ըստ ամենայնի խուսափում օտարերկրյա հսկողությու– նից: Այսպիսով, բարենորոգումների հար– ցի շուրջը ստեղծվեց դիվանագիտական քաշքշուկ, որի ընթացքում Ռուսաստանը գերմ. խմբավորման ճնշման տակ և իր «դաշնակիցների» կրավորականության պայմաններում տեղի է տալիս: Ի վերջո, Ռուսաստանին հաջողվեց Թուրքիային պարտադրել Հայաստանի բարենորոգում– ների վերաբերյալ մի համաձայնագիր, որով Արևմտյան Հայաստանը բաժանվում էր երկու հատվածների (էրզրում, Տրապի– զոն, Սվազ և Վան, Բիթլիս, Տարբերդ, Դիարբեքիր), որոնց կառավարումը հանձ– նըվում էր երկու օտարերկրյա Ընդհա– նուր տեսուչների՝ նշանակված մեծ տերու– թյունների հավանությամբ: Համաձայնա– գիրը անբավարար էր և հայերին չէր տա– լիս ինքնավարական այն լայն իրավունք– ները, որոնք նախատեսված էին ռուս, ծրագրում, սակայն նպաստավոր պայման– ներ էթ ապահովում թուրք, լծից Արևմըտ– յան Հայաստանի ապագա ազատագրման համար: Պետությունների հանձնարարած երկու Ընդհանուր տեսուչները՝ Վեստե– նենկը (Հոլանդիա) և Հոֆը (Նորվեգիա), չհասցրին անցնել իրենց պարտականու– թյունների կատարմանը: Օգտվելով սկըս– ված առաջին համաշխարհային պատերազ– մից՝ երիտթուրքական կառավարությունը չեղյալ հայտարարեց համաձայնագիրը (տես նաև Ռուս–թուրքական համաձայնա– գիր 1914): Գրկ.ԼԿո, Հայոց հարցի վավերագրերը, Թ., 1915: Հայաստանը միջազգային դիվանա– գիտության և սովետական արտաքին քաղաքա– կանության փաստաթղթերում (1828–1923), Ե., 1972, էջ 149–358: C6opHHK flHIIJIOMaTH- necKnx flOKyMeHTOB, Pe^JopMM b ApMeHHH. 26 hoh6ph 1912 rofla –10 Maa 1914 roaa, IleTporpafl, 1915; Davison R.H., The Armenian crisis, 1912–1914; («The American Historical Review», 1948, v. 3, Jvfe 3. Ջ. Թորոսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՂԹԱՎԱՅՐԵՐ, Հայաստա– նի տարածքից դուրս հայ բնակչություն ունեցող բնակավայրեր, որոնք առաջացել են հայ խաղաղ բնակչության բռնի տեղա– հանությունների, գերեվարությունների, մասամբ՝ արտագաղթերի հետևանքով: Հայերի առաջին բռնի զանգվածային տե– ղահանությունը տեղի է ունեցել IV դ., երբ պարսից շահ Շապուհ II բազմահազար հայերի գերեվարել և գաղթեցրել է Իրան: Գաղթեցված հայերը ցրվել են տարբեր վայրերում (Իաւժաստան, Եփրատ–Տիգ– րիսյան շրջան ևն) և ժամանակի ընթաց– քում ձուլվել ու անհետացել: IV դ. վերջից անընդհատ շարունակվող պարսկաբյու– զանդական պատերազմների հետևանքով Հայաստանում ստեղծված անապահով, վիճակն ստիպել է հայ ժողովրդին զանգ– վածային արտագաղթի դիմել Բյուզան– դիա, հատկապես՝ Կ. Պոլիս: Մասանյան Իրանի դեմ հայ ժողովրդի անհաջող ապստամբությունները նույնպես ստիպել են բազմահազար հայերի գաղթել Բյու– զանդիա՝ պարսիկների հալածանքներից խուսափելու համար: Այդ գաղթերին զու– գակցել են նաև Բյուզ. կայսրության կազ– մակերպած պարբերաբար, IV– XIII դդ., բոնի գաղթերը Թրակիա, Մակեդոնիա և Բալկանյան թերակղզու այլ շրջան– ներ: Միաժամանակ, բյուզ. բանակում հայերի զինվորական ծառայության հե– տևանքով զինվորական Հ. գ. են ըս– տեղծվել կայսրության ծայրամասերում (Հյուսիսային Աֆրիկա, Կրետե և Կիպրոս կղզիներ ևն): VII դ. կեսից սկսված արաբ, արշավանքները, արաբա–բյուզանդական մրցակցությունը, Հայաստանում արաբ, տիրապետության հաստատումը, Հայաս– տանի տարածքում տեղի ունեցող անընդ– հատ պատերազմներն ու ավերածություն– ները, դաժան հարկային լուծը, կրոն, անհանդուրժողականությունն ու Հայաս– տանը հայաթափ անելու քաղաքականու– թյունը կրկին ստիպում են հայ ժողովըր– դին՝ դիմելու արտագաղթի: Գաղթակա– նության մի հոսքը շարժվում է Բյուզան– դիա, մյուսը՝ Վրաստան, մերձվոլգյան շրջաններ (Իթիլ, Բուլղար, Կազան ևն): Առանձին խմբեր հասնում են մինչև Եթով– պիա, Եգիպտոս ևն: Այդ գաղթերը հատ– կապես հաճախակի ու զանգվածային բը– նույթ են կրում արաբների դեմ հայ ժո– ղովրդի անհաջող ապստամբություններից հետո: IX–X^. արաբների նկատմամբ ձեռք բերելով մի շարք հաղթանակներ ու վերագրավելով կայսրության կորցրած տերիտորիաները՝ Բյուզանդիան պաշտ– պանական նպատակներով խալիֆայու– թյանը սահմանակցող ծայրերկրները (Կա– պադովկիա, Ասորիք, Հյուսիսային Մի– ջագետք) բնակեցնում է քրիստոնյա բնակ– չությամբ, գերազանցապես Հայաստանից տեղահանված հայերով: Այս ամենի հե– տևանքով հայ ազգագրական տարրը Բյուզ, կայսրությունում ձեռք է բերում մեծ տեսակարար կշիռ և իր քանակով հույնե– րից հետո դառնում երկրորդը:tXI դ. սկսված սելջուկների արշավանքները ահավոր ավերածության են մատնում Հա– յաստանը: Օրհասական վիճակից ելք չգտնելով, հայերը նորից դիմում են արտագաղթի՝ Կապադովկիա, Կիլիկիա, Ասորիք, Միջագետք, մերձվոլգյան շըր– ջաններ (Սարայ, Բուլղար, Կազան), Ղրիմ, Կիևյան Ռուսիա ևն: Մեծ քանա– կությամբ հայեր ապաստանում են Վրաս– տանում՝ ստվարացնելով նախկինում ստեղծված տեղի Հ. գ. (Տփղիս, Գորի, Մուրամ, Կախեթ, Շամշուլդե, Թելավ, Փոթի ևն): Արտագաղթի հետևանքով բուն Հայաստանի բնակչությունը խիստ նոս– րանում է: XI դ. վերջում Կիլիկիայի հայկ. իշխանության, ապա և թագավորության կազմավորումից հետո մեծ քանակու– թյամբ հայեր Հայաստանից տեղափոխ– վում են Կիլիկիա և հարակից շրջաններ: Հայ նոր պետականության շուրջն է հա– մախմբվում մասնավորապես Բյուզանդիա– յի Փոքրասիական Հ. գ–ի բնակչությունը: Աակայն Կիլիկիայի Հայոց թագավորու– թյան անկումից (1375) հետո հայերն ըս– տիպված Կիփկիայից արտագաղթում են Կիպրոս, Եթովպիա, Իտալիա (Հռոմ, Վե– նետիկ, Ջենովա, Պիզա, Ֆլորենցիա, Մի– լան, Բոլոնիա, Նեապոլիս, Լուկկա), Ֆրանսիա և այլուր: Իտալ. քաղաքներում մինչ այդ հայ վաճառականները ստեղծել էին հայկ. գաղութներ: Այս Հ. գ–ի, հատկա–