Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պոլեոնյան բանակը զգալիորեն թուլացավ (կորցրեց 58 հզ. զինվոր): Կուաուզովն իմանալով ռուս, բանակի կորուստները (44 հզ. զինվոր)՝ հրաժարվեց վերսկսել ճակատամարտը U նահանջի հրաման տը– վեց: Նահանջելով դեպի Մոսկվա՝ ռուս, բանակը նպատակ ուներ համալրում ստա– նալ և նորից ճակատամարտ՝ տալ: Սակայն բանակը համալրելու Կուաուզովի հույսերը չարդարացան և սեպտ. 1(13)-ին Ֆիլիում հրավիրած ռազմ, խորհրդում որոշեց բա– նակը պահպանելու համար թողնել Մոսկ– վան առանց մարտի: Ֆրանս, զորքերի Մոսկվա մտնելու առաջին իսկ օրը քաղա– քում հրդեհներ սկսվեցին, որի հետեան– քով այն կործանվեց 2/3-ով: Կուտուզովը հմուտ թևային զորաշարժով բանակը Ռյա– զանի ճանապարհից տեղափոխեց Կալու– գայի ճանապարհը, կանգ առավ Տար ուտ ի– նոյի ճամհարում և նախապատրաստվեց հարձակման: Մատակարարման դժվարու– թյունները ծավալված պարտիզանական շարժումն էլ ավելի ծանրացրին ֆրանս. բանակի սիճակը: Կրիտիկական վիճակը Նապոլեոտին հարկադրեց դիմել Ալեք– սանդր 1-ին՝ հաշտության կամ զինադա– դարի տռաջարկությամբ: Սակայն Կու– տուզովը մերժեց այն և մշակեց Արմ. Դվի– նայի և Դնեպրի միջագետքում նապոլեոն– յան բանակի վերջնական ջախջախման պլանը: Հոկտ. 8(20)-ին Վիտգենշտեյնի ուժերը թշնամուն դուրս մղեցին Պոլոց– կից, միաժամանակ ռուս, զորքերը ուժ– գին հարված հասցրեցին 6ո. Մյուրատի առաջապահ զորքին Չեռնիշնյա գետի մոտ, որով և սկսվեց նապոլեոնյան բա– նակի ջախջախումը: Հոկտ. 10(22)-ին ռուս, զորքը մտավ ազատագրված Մոսկվա: Երկրի հվ. շրջանները մտնելու Նապոլեո– նի փորձը ձախողվեց: Մալոյարոսլավեցի շրջանում ռուս, զորքը նապոլեոնյան բա– նակին ստիպեց դուրս գալ ավերված Սմո– լենսկյան ճանապարհ: Հզորացած (110– 120 հզ. զինվոր) ռուս, բանակը սկսեց հե– տապնդել նահանջող ֆրանս. զորքերին, որոնք անընդհատ ենթարկվում էին նաև կազակական և պարտիզանական ջոկատ– ների հարձակումներին: Հոկտ. 22 (նո– յեմբ. 3)-ին ռուս, զորքը ծանր պարտու– թյան մատնեց ֆրանսիացիներին Վյազ– մայի մոտ: Շրջապատման վտանգը Նա– պոլեոնին ստիպեց թողնել Սմոլենսկը: Նոյեմբ. 3–6 (15–18)-ին նապոլեոնյան բանակը պարտվեց Կրասնիի մոտ: Մե– կամսյա մարտերում գերվեց 90 հզ. ֆրան– սիացի զինվոր: Սկսվեցին ցրտերը, որը բոլորովին բարոյալքեց քաղցած և թեթև հագնված ֆրանս. բանակը: «Մեծ բա– նակռից մարտունակ էր մնացել 40 հզ. մարդ: Նապոլեոնյան բանակի վախճանը վրա հասավ Բերեգինա գետի մոտ, երբ սեղմվեց ռուս, շրջապատման օղակը: Բերեգինայի անցումից [նոյեմբ. 14–16 (26–28)] հետո «Մեծ բանակ»-ը դադարեց գոյություն ունենալուց: Նոյեմբ. 23 (դեկտ. 5)-ին Նապոլեոնը հրամանատարությունը հանձնեց 0ո. Մյուրատին և մեկնեց Փա– րիզ: Ռուս, զորքերը նոյեմբ. 28 (դեկտ. 10)-ին գրավեցին Վիլնոն: Ֆրանս, բա– նակը կորցրեց 550 հզ. զինվոր: 1812-ի դեկտ. 21 (1813-ի հունվ. 2)-ին Կուտուզովը հրամանով շնորհավորեց ռուս, զորքերին՝ ֆրանս. բանակը Ռուսաստանից արտաք– սելու առթիվ: Հ. պ–ում Ռուսաստանի ժողովուրդները ցուցաբերեցին անօրինակ սխրագործու– թյուն: Ցնդեց նապոլեոնյան բանակի ան– պարտելիության առասպելը: Ռուս, բա– նակի հաղթանակը խթանեց Արևմտյան Եվրոպայի ազատագրումը նապոլեոնյան տիրապետությունից: Եվրոպայի ժողո– վուրդների ազատագրական պայքարի և ռուս, բանակի 1813–14-ի արտասահման– յան արշավանքների հետևանքով նապո– լեոնյան կայսրությունը փլուզվեց: Հ. պ. մեծ հետք թողեց Ռուսաստանի քաղ. կյանքում: Նրա ազդեցությամբ ձևա– վորվեց դեկաբրիստների գաղափարախո– սությունը, այն ոգեշնչեց շատ գրողների, նկարիչների, կոմպոզիտորների: Հ. պ–ի հուշարձաններ են կանգնեցված Բորոդի– նոյում, Մալոյարոսլավեցում, Տարուտի– նոյում, հաղթական կամարներ՝ Մոսկվա– յում, Լենինգրադում, Կազանյան տաճա– րը՝ Լենինգրադում, «Ռազմական պատկե– րասրահը»՝ Ձմեռային պալատում (Լե– նինգրադ), «Բորոդինոյի ճակատամւսրտը» շրջապատկերը՝՛ Մոսկվայում ևն: Հայերը Հ» պ–ում: 1812-ի Հ. պ–ի ժամանակ բազմաթիվ հայ զինվորական– ներ ու կամավորներ, ռուս, զորքերի և ժող. աշխարհազորի շարքերում, կռվե– ցին նապոլեոնյան բանակի դեմ: Հայ զին– վորականներից հատկապես աչքի ընկան Վալերիան (Ռոստոմ) Գրիգորի Մադա– թովը, որը պատերազմի սկզբին III Արև– մտյան բանակի առաջապահ զորամասե– րից մեկի հրամանատարն էր: Կռվել է Բրեստ–Լիտովսկի, Տիրասպոլի շրջան– ներում, մղել պարտիզանական պատե– րազմ, մասնակցել Լայպցիգի ճակատա– մարտին (1813-ի հոկտ.), ստացել գեն.- մայորի կոչում (1813): Դավիթ Արտեմի Դելյանովը եղել է Աումիի հուսարական գնդի հրամանատար: Կռվել է Վիտեբս– կի, Սմոլենսկի, Վյազմայի տակ, Բո– րոդինոյի ճակատամարտում, Մոժայսկի մոտ, մասնակցել ռուս, զորքերի 1813– 1814-ի արտասահմանյան արշավանքին: Շտաբս–կապիտան (այնուհետև գեն .–մա– յոր) Դմիտրի Իվանի Ախշարումովը մար– տընչել է Սմոլենսկի տակ, Բորոդինո– յի ճակատամարտում, Մալոյարոսլավեցի մոտ, մասնակցել ռուս, զորքերի 1813– 1814-ի արտասահմանյան արշավանքին:. Վիտեբսկի, Սմոլենսկի, Վյազմայի մար– տերում, Բորոդինոյի ճակատամարտում աչքի է ընկել Պավել Մուսեի Մելիքովը (ռոտմիստր–կապիտան): Բորոդինոյի ճա– կատամարտում սպանվեց գվարդիայի կա– պիտան Պյոտր Ցակովի Շախնավագյանը (Երևանից): 1813-ին Լայպցիգի ճակա– տամարտում զոհվեց Արտեմ Ակիմի Լա– զարևը: Նա մասնակցել էր ավելի քան 40 մարտերի: Նրա խիզախության մասին բազմիցս նշվել է Մ. Կուտուզովի հրա– մաններում: Ռազմ, գործողություններին մասնակցեցին նաև Աբամելիք եղբայր– ները, Հայրապետովը, Մանվելովը, Մե– լիք–Օսիպովը, Լալաևը, Բեհբութովը, Վար– ժապետյանը, Աղամբարովը, Թումանովը, Սմբաթովը և ուրիշներ: Հայերը արժանա– ցան զինվորական բազմաթիվ պարգև– ների: Ռուսաստանդ և Կովկասի շատ քաղաք– ների հայ բնակիչները նյութական օժան– դակություն ցույց տվեցին պատերազմից տուժածներին: Աստրախանի հայերը 1812-ին հավաքեցին 100.000 ռ., իսկ նոր– նախիջևանցիները՝ ավելի քան 30.000 ռ.: Կամավոր նվիրատվություններին մաս– նակցեցին նաև Մոսկվայի, Պետերբուրգի, Գրիգորիուպոլսի, Ղզլարի, Մոզդոկի, Թիֆ– լիսի ու այլ քաղաքների հայերը: Մեծ թվով հայեր պարգևատրվեցին «1812 թ. համար» մեդալով: Քարտեզը տես 177-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Գրկ. AxmapyMOB R.։ Onncairae boShm 1812r., CI1E, 1819; HepcHCflH M. ., OTeqecTBeHHaH BOHHa 1812 rofla h Hapoflbi KaB- Ka3a, E., 1965; JKhahh II. A., Tiidejib Ha- iKWieoHOBCKoft apMira b Pocchh, 2tM., 1974. Մ.Ներսիպա1ւ

ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐ, Արևմտյան Հայաստանից ու Կիլիկիայից գաղթած համերկրացի հայերին միավորող կազմակերպություններ: Առաջացել են XIX դ. 80-ական թթ., ԱՄՆ–ում: Նպատակն էր՝ սատարել միմյանց օտարության մեջ, օգնել հայրենիքում մնացած հայրենակից– ներին և նպաստել կրթական գործին: Առաջին հայրենակցականներից էին «Հյու– սեյնիկի ուսումնասիրացը», «Քեսիրիկի երկսեռ ուսումնասիրացը», «Բալու Պա– ղին գյուղի ուսումնասիրաց ընկերությու– նը», «Մորենիկի ուսումնասիրաց ընկե– րությունը», «Խարբերդի Փերչենճ գյուղի ուսումնասիրաց ընկերությունը», «Դատե– մի ուսումնասիրաց ընկերությունը», «Մա– լաթիո կրթասիրաց ընկերությունը» ևն: Հետագա տարիներին, ? գաղթավայրի ստվարացման պայմաններում, Հ. մ. են հիմնել Չմշկածագից, ՍեբսոԱոիայից, Կե– սարիայից, Վանից, Մուշից (Տարոնից), Զեյթունից ևն եկած գաղթականները: Մինչև 1920-ական թթ. Հ. մ. գլխավորա– պես կրել են «կրթասիրաց» և «ուսումնա– սիրաց» անունները, հետագայում, վերա– նայելով իրենց ծրագրերը, կոչվել են «վե– րաշինական» կամ «վերաշինաց»՝ ընդու– նելով «Հայաստանի վերաշինման ու կա– ռուցման» նշանաբանը: Հ. մ–ի առաջնա– հերթ խնդիրը դարձավ ոչ միայն օգնել եղեռնից փրկված իրենց համերկրացի– ներին, այլև կազմակերպել նրանց հայ– րենադարձությունը Սովետական Հայաս– տան: Հ. մ. դիմեցին Սովետական Հայաս– տանի կառավարությանը՝ ներգաղթողնե– րի համար (Հ. մ–ի օժանդակությամբ) հա– տուկ ավաններ հիմնելու խնդրանքով: Այդպես ծնունդ առան Նոր Արաբկիրը, Նոր Սեբաստիան, Նոր Սալաթի ան, Նու– պարաշենը (այժմ՝ Սովետաշեն), Նոր Սա– րաշը, Նոր Հաճընը, Նոր Երզնկան, Նոր Կեսարիան, Նոր Գեղին, Բալահովիտը, Նոր |սարբերդը, Այնթապը, Սուսա լեռը: Հ. մ. օժանդակել են նաև Լենինականի երկրաշարժից տուժածներին, երկրորդ հա– մաշխարհային պատերազմի տարիներին դեղորայք և պարեն են ուղարկել սովե– տական բանակի մարտիկներին, միջոց– ներ տրամադրել «Սասունցի Դավիթ» տան– կային շարասյան և 1946–48-ի ներգաղթի կազմակերպման համար: 1978-ին գործում էին շուրջ 100 Հ. մ..