Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

շ ում են հանքանյութի ս ա ր ու կ տ ու– ր ա ն, իսկ միներալային ագրեգատների զուգակցումը, փոխադարձ տարածական տեղաբաշխումը և յուրահատկություննե– րը՝ նրա տեքստուրան: Հ. ս–ի և տ–ի ուսումնասիրությունը տեսական մեծ նշա– նակություն ունի միներալների, հանքա– նյութերի ու հանքավայրերի առաջացման պայմանների և պրոցեսների հաջորդա– կանության բացահայտման համար: Այն կարևոր է նաև գործնական աոումով, քա– նի որ նպաստում է հանքավայրերի նմու– շարկման, մշակման և հատկապես հան– քանյութերի տեխնոլոգիական վերամշակ– ման մեթոդների ընտրմանը:

ՀԱՆՔԱՋՈՒՐ, ստորերկրյա (երբեմն մա– կերևութային) չուր, որ թափանցում է հան– քափորվածքները և հանքային աշխա– տանքների ընթացքում ենթարկվում ֆի– զիկա–քիմիական փոփոխության: Ձևա– վորվում է տարբեր հորիզոնների ստոր– երկրյա ջրերի խառնման, հանքային մըթ– նոլորտի ու հանքափորվածքներով բաց– ված ապարների հետ նրանց փոխազդե– ցության միջոցով: Բաղադրությունը կախ– ված է մշակվող օգտակար հանածոյի տե– սակից և տեղադրման խորությունից: Հ–ի ջերմությունն ու ընդհանուր հանքայնա– ցումը մեծանում են մշակման խորությանը զուգընթաց:

ՀԱՆՔԱԴԱՋԱՏՄԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ, հան– քանյութի կուտակման պրոցես, որն ըն– թանում է երկրակեղևում և ենթակեղևա– յին շերտում տարրերի ածանցման ու փո– խադրման միջոցով և հանգեցնում մետա– ղային հանքավայրերի ձևավորմանը: Հ. պ. միներալառաջացման պրոցեսների բաղկացուցիչ մասն են: Նրանց համար կարևոր են նյութի և էներգիայի աղբյուր– ները, միջավայրի բնույթը, ռեակցիայի տիպը ևն: Նյութի և էներգիայի աղբյուր– ները սերտորեն կապված են ներծին պրո– ցեսների՝ երկրակեղևի խոր հորիզոննե– րից նյութի (մագմայի կամ հեղուկ և գա– զանման լուծույթների) ներբերման հետ: Ներծին Հ. պ. ստորաբաժանվում են մագ– մածին, պեգմատիտային, պնևմատոլիտա– յին, մետասոմատիկ, հիդրոթերմալ տի– պերի:

ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, միներալային կուտա– կումներ երկրակեղևում, որոնք առաջա– ցել են այս կամ այն երկրաբանական պրո– ցեսի հետևանքով: Հանքանյութի քանա– կի ու որակի տեսակետից շահագործման համար պիտանի Հ. անվանվում են արդյու– նաբերական: Առաջանում են տարբեր երկ– րաբանական՝ ներծին (մագմատոգեն), ար– տածին ու մետամորֆոգեն պրոցեսների ընթացքում և համապատասխանաբար միավորվում են երեք գենետիկ խմբերում: Ներծին կամ ւէագմաւոոգեն հանքավւսյ՜ րերն առաջանում են մագմատիկ հալոցք– ների հետ սերտ կապի մեջ: Անմիջականո– րեն մագմատիկ փուլում առաջանում են, այսպես կոչված, բուն մագմատիկ հանքա– վայրերը՝ 1. վաղ մագմատիկ կամ սեգրե– գացիոն, ներկայացված հանքային մինե– րալների ցանով կամ շլիրներով, որոնք բյուրեղանում են սիլիկատային մագմայի սառեցման փուլերում (քրոմիտ, պլատի– նի խմբի միներալներ, մագնետիտ, իլ– մենիտ, ալմաստ՝ հիմքային–ուլտրահիմ– քային մագմաներում, կամ ցիրկոն, մոնա– ցիտ, լոպարիտ, ապատիտ՝ թթու և ալկա– լային մագմաներում), 2. ուշ մագմատիկ կամ հիստերոմագմատիկ, որպես մնա– ցորդային հանքային մագմայի անջա– տումներ, որը սառչում է սիլիկատային հալոցքից ավելի ուշ (քրոմիտ, պլատինի խմբի միներալներ, մագնետիտ, ապա– տիտ, տիտանամագնետիտ), ներփակող սիլիկատային ապարներից կտրուկ սահ– մանազատված բների ու երականման մարմինների ձևով, 3. չիքվացիոն հանքա– վայրեր՝. Բուն մագմատիկ հանքավայրերը արդյունաբերական մեծ նշանակություն ունեն քրոմիտի, տիտանամագնետիտի, պլատինի խմբի միներալների, նիկելի, ալմաստի, ապատիտի ու լոպարիտի հա– մար: Բուն մագմատիկ հանքավայրերից մի փոքր ավելի ուշ, գլխավորապես թթու և մասամբ ալկալային մագմաներում մնա– ցորդային հալոցքի առանձնացման շնոր– հիվ, որը հարստացած է Տ10շ–ով, Ճ12Օյ–ոՎ, ալկալիներով, ցնդող բաղադրամասերով ու հազվագյուտ մետաղներով, առաջա– նում են պեգմատիտային հանքավայրե– րը, որոնց հետ կապված են քվարցի, դաշ– տային սպաթների, Փայլարի ու մի շարք հազվագյուտ մետաղների զգալի կուտակ– ներ: էլ ավելի ուշ, սառչող ու բյուրեղացող ինտրուզիվ զանգվածներից անջատվում են գերտաքացած գազա՜ջրային լուծույթներ, որոնք իրենց հետ դուրս բերելով մետաղ– ներ, առաջացնում են ետմագմատիկ հան– քավայրեր: Վերջիններս բաժանվում են հետևյալ խմբերի՝ 1, էքսհալացիոն հանքա– վայրեր, առաջացած գազային միացու– թյուններից, որոնք կապված են հրաբխա– յին գործունեության հետ (բնածին ծծումբ, բորի միներալներ, ինչպես նաև հեմա– տիտ), 2. սկառնային կամ կոնտակտա– մետասոմատիկ հանքավայրեր, 3. հիդրո– թերմալ հանքավայրեր: Արտածին հանքավայրերն առաջանում են մթնոլորտային պրոցեսների ազդեցու– թյան տակ՝ մակերեսային ջրերի գոր– ծունեության, ապարների հողմահարման, հանքանյութերի քայքայման կամ օքսի– դացման հետևանքով, հանքային նյութի տեդաՓոխման ու վերանստեցման ընթաց– քում: Արտածին հանքավայրերի մեջ առանձնացնում են երեք մեծ խմբեր՝ 1. հողմահարման հանքավայրեր, 2. նստված– քային հանքավայրեր, 3. ցրոնային հան– քավայրեր (տես Ցրոններ): Արտածին հանքավայրերը կարևոր են հետևյալ օգ– տակար հանածոների համար՝ երկաթ, մանգան, ալյումինիում, ուրան, վանա– դիում, աղեր, դոլոմիտ, գիպս, ֆոսֆորիտ, բնածին ծծումբ ևն: Մեւոամորֆային հանքավայրերն ստո– րաբաժանվում են մետամորֆացված (հիմ– նականում նստվածքային մետամորֆիզ– մի ենթարկված) ու մետամորֆիկ (առա– ջացած բուն մետամորֆիզմի պրոցեսում) ենթախմբերի: Այդ հանքավայրերը կարե– վոր են երկաթի, մանգանի, ոսկու, ուրանի, ինչպես նաև գրաֆիտի, հրակայուն հում– քի ու տիտանի (ռուտիլի) համար: Գրկ* Մաղաքյան Հ. Գ., Մետաղային հանքավայրեր, Ե., 1958: Cmhphob B. H., TeoJiorHH nojie3Hbix HCKonaeMwx, 3 H3#., ne- pepa6. h flon., M., 1976; TatapHHOB II.M., Ycjiobh# o6pa3cmaimfl MecTopoacfle- hhh: pyflimx H HepyflHbix noJie3HMX Hdconae- mmx, 2 H3fl., M., 1963.

ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ՆՄՈՒՇԱՐԿՈՒՄ, հան– քավայրի փորձանյ ութար– կ ու մ, գործողությունների համակարգ, որն ապահովում է օգտակար հանածոյի որակի հետազոտումը, քիմ., միներալա– յին, պետրոգրաֆիական բաղադրության, ֆիզիկա–տեխնիկական, տեխնոլոգիական հատկությունների որոշումը ևն: Հ. ն–ման ընթացքում որոշում են օգտակար հանա– ծոների ծավալային կշիռը: Հ. ն. հիմք են ծառայում օգտակար հանածոների պա– շարների հաշվման և հանքավայրերի տնտ. գնահատման համար: Հ. ն. իրականաց– վում է տարբեր եղանակներով՝ ակոսա– յին, համախառն (ծավալային, քերծման, հորատանցքերի հանուկի, ռադիոչափա– կան), միներալային, տեխ., քիմ., տեխնո– լոգիական:

ՀԱՆՔԱՎԱՆ (մինչև 1949-ը՝ Մ ի ս խ ա– նա, ն.Միխայլովկ ա), գյուղ Հայ– կական ՍԱՀ Հրազդանի շրջանում, Մար– մարիկի վերին հոսանքում, շրջկենտրո– նից 29 կւէ հյուսիս–արևմուտք: Անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, բանջա– րաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպա– սարկման տաղավար, բուժկայան: Հանքավան Հ. բարձր լեռնային կլիմայական առող– ջարան է: Կլիման չափավոր է, ամառը՝ զով, խոնավ (օգոստոսի միջին ջերմաս– տիճանը՝ 16–18°C), ձմեռը՝ մեղմ, ձյու– նառատ, երկարատև: Բուժիչ գործոն– ները ածխաթթվային, հիդրոկարբոնատ– քլորիդ–նատրիում – կալցիում – մագնե– զիումական տաք (առավելագույն ջերմաս– տիճանը՝ 42,6°C, նվազագույնը՝ 27°C) ջրե– րըն են, որոնք պարունակում են մեծ քա– նակությամբ երկարժեք երկաթ և միկրո– տարրեր (ստրոնցիում, լիթիում, ֆտոր, պղինձ, մանգան, մոլիբդեն, յոդ, բրոմ): Հ–ի աղբյուրների ջրերն իրենց քիմ. կազ– մով նման են եսենտուկյան ջրերին: Հ–ում բուժում են ստամոքսի, աղիքնե– րի, լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի հիվանդու– թյունները: Հ–ում գործում է ՀՍՍՀ առող– ջապահության մինիստրության 4-րդ վար– չության առողջարանը, 1950-ից՝ հանքա– յին ջրի լցման գործարանը:

ՀԱՆՔԱՎԱՆԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ

ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է ՀՍՍՀ Հրազ– դանի շրջանի Հանքավան գյուղի մոտ: Հայտնի է եղել պատմական անցյալում: Մշակվել է XIX դ. սկզբներին, տնայնա–