(1811), Կոլումբիա (1810), Պարագվայ (1811), Պերու (1821), Ուրուգվայ (1825), Չիլի (1810), էկվադոր (1809): 1822-ին հռչակվեց Բրազիլիայի անկախությունը: Սակայն Հ. Ա–ի պետությունները անա. կախման մեջ ընկան իմպերիալիստական պետություններից, հատկապես Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ–ից: Առաջին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո մեծացավ ԱՄՆ–ի կապիտալի մուտքը Հ. Ա–ի երկրներ: Կուբայում սոցիալիստական կարգերի հաստատումն օժանդակեց Հ. Ա–ում հակաիմպերիալիստական հեղափոխական շարժման վերելքին: 1960– 1970-ին անկախություն ձեռք բերեցին ճամայկան, Տրինիդադ և Տոբազոն, Գայանան, Բարբադոսը, Բահամյան կղզիները, Գրենադան: Որոշ երկրների կառավարություններ (Պերու՝ 1968-ից, Չիլի՝ 1970–73-ին, էկվադոր՝ 1972-ից) սկսեցին իրականացնել հակաիմպերիալիստական, հակաօլիգարխիական բնույթի միջոցառումներ: 1975-ին Նիդերլանդներից անկախ հռչակվեց Սուրինամը: Պատկերազարդումը աես 304–305-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ II:
Գրկ.Лукашова Е.Н., Южная рика, М.,1958;Хаинн В.Е.,Региональная геотектоника,Северная и Южная Америка,Атарктида и Африка,м., 1971; Магидович И.П. Исторя открытия и исследования Центральной и Южной Америка, M., 1965. Տես նաև Լատինական Ամերիկա հոդվածի գր ականությունը: ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՎՍՏՐԱԼԻԱ (South Australia), նահանգ Ավստրալիական Միությունում: Տարածությունը 984,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1244,6 հզ. (1976): Վարչական կենտրոնը՝ Ադելաիդա: Տարածքի մեծ մասը մեկուսացած լեռնազանգվածներով (Մասգրեյվ, Ստյուարտ) ու աղի լճերով (էյր, Գերդներ, Թորենս ևն) զբաղեցված իջվածքներով անապատային հարթավայր է: Արլ–ում և հվ–արլ–ում Լոֆտի, Ֆլինդերս, Գոլեր լեռներն են՝ մշտադա– լար թփուտներով: Ծայր հվ–ում Մուրեյ գետի հարթավայրն է, ուր կենտրոնացած են բնակչությունն ու տնտ. կյանքը: Մշակովի հողերը 2,4 մլն հա են (1974), որից ոռոգովի՝ 80 հզ. հա՝. Զբաղվում են հացահատիկի մշակությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ: Զարգացած է արոտային անասնապահությունը: Տալիս է երկրի բրդի 20%–ը, մսի և կարագի զգալի մասը: Արդյունահանում են պղինձ, երկաթի հանքաքար, բնական գազ, քարածուխ: Զարգացած է սև և գունավոր մետալուրգիան, մեքենաշինությունը, գինեգործությունը, նավթաքիմիան: Հիմնական նավահանգիստներն են Ուայալան, Պորտ Ստանվակը, Պորտ Ադելաիդան, Պորտ Փիրին:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ, պետություն Ասիայում, Արաբական թերակղզու հարավում, 1959–67-ին: Տես Եմեն, Եմենի ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱ, բնամարզ Աֆրիկայում: Տարածվում է ԿոնգոԶամբեգի ջրբաժանային սարավանդից (հվ. լայնության 12–13°-ից հվ.) հվ.: Ընդգրկում է նաև Մադագասկար և Մասկարենյան կղզիները: Տարածքի մեծ մասն զբաղեցնում են 1500–2000 մ բարձրության սարահարթերով եզրավորված Կալահարիի բարձրադիր հարթավայրերը (Դրակոնյան լեռներում՝ մինչև 3660 1/), ծայր հվ–ում՝ Կապի լեռները: Հ. Ա. զառիթաՓ աստիճաններով իջնում է դեպի Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների ափամերձ դաշտավայրերը: Կլիման առավելապես արևադարձային պասսատային է, մեծ մասամբ չորային, ծայր հվ–ում՝ մերձարեվադարձային: Խոշոր գետերն են Լիմպոպոն, Զամբեղին, Օրանժը, Կունենեն ևն: Տարածված են տերևաթափ նոսր անտառներ, սավաննաների և անապատների տարբեր տեսակներ, ծայր հվ–ում՝ մերձարևադարձային մշտականաչ անտառներ: Կան առյուծների, ընձառյուծների, փղերի, գոմեշների, ռնգեղջյուրների, ընձուղտների պահպանման արգելավայրեր: Հ. Ա–ի սահմանների մեջ ամբողջովին կամ մասամբ մտնում են ՀԱՀ–ը, Նամիբիան, Հարավային Ռոդեզիան, Սվազիլենդը, Լեսոթոն, Բոտսվանան, Անգոլան, Զամբիան, Մոզամբիկը, Մալավին, Մադագասկարը և Մավրիկիոսը:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲԵՎԵՌ, Երկրի պտտման երևակայական առանցքի և Երկրի մակերևույթի հատման կետը Հարավային կիսագնդում: Հ. բ–ի նկատմամբ Երկրի մակերևույթի ցանկացած այլ կետ գտնվում է հս. ուղղությամբ: Գտնվում է Անտարկտիդա մայր ցամաքի կենտրոնական մասում՝ 2800 մ բարձրության վրա: Հ. բ–ի շրջանում սառցի շերտի հաստությունը հասնում է 2810 մ–խ Օդի միջին տարեկան ջերմաստիճանը կազմել է –48,6°C (1957–1961), բևեռային ցերեկվա տևողությունը մոտ 179 օր է: Հ. բ. առաջինը նվաճել են Ռ. Ամունդսենի գլխավորած նորվեգական (1911-ի դեկտ. 16-ին), ապա Ռ. Սկոտի գլխավորած անգլիական (1912-ի հունվ. 18-ին) արշավախմբերը: Հ. բ–ի վրայով առաջին թռիչքը կատարել է ամերիկացի օդաչու Ռ. Բերդը (1929):
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԲՈՒԳ, գետ Ուկրաինական ՍՍՀ հարավարևմուտքում: Երկարությունը 806 կմ է, ավազանը՝ 63740 կմ2: Սկիզբ է առնում Վոլինո–Պոդոլյան բարձրությունից, հոսում Պոդոլսկի բարձրությունով, Մերձսևծովյան դաշտավայրով և թափվում Սև ծովի Դնեպր–Բուգյան ծովալճակը: Սառցակալում է հոկտեմբերին, սառցա– զերծվում՝ մարտին: Վոզնեսենկ քաղաքից նավարկելի է: Հ. Բ–ի ափին են խմելնիցկի, Վիննիցա, Գայվորոն, Պերվոմայսկ, Նիկոլաև քաղաքները:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԴԱԿՈԹԱ (South Dakota), նահանգ ԱՍՆ–ում: Տարածությունը 199,5 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 680 հզ. (1976), վարչական կենտրոնը՝ Փիր: Գտնվում է Կենտրոնական և Մեծ հարթավայրերի սահմաններում՝ 300 մ-ից (արլ–ում) մինչև 1000 մ և ավելի (արմ–ում) բարձրությունների վրա: Մակերևույթը կտրտված է գետահովիտներով: Կլիման չափավոր ցամաքային է: Տարեկան տեղումները 350–500 մմ են: Հաճախակի են երաշտները: Հ. Դ՜ի տարածքով է հոսում Միսսուրին (վտակների հետ): Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, որի արտադրանքի 75%-ից ավելին տալիս է անասնապահությունը: Մշակում են հացահատիկային ու կերային կուլտուրաներ: Արդյունահանվում է ոսկի (առաջին տեղը ԱՄՆ–ում), ուրան: Կա մսի, յուղի–պանրի արդյունա– բերություն, ալրաղաց, գյուղատնտ. սար– քավորումների արտադրություն: Երկա– թուղիների երկարությունը 6,1 հզ. կմ է:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ (լատ. Trian– gulum Australe), համաստեղություն եր– կընքի հարավային կիսագնդում: Գտնը– վում է Զոհասեղան, Դրախտային թռչուն, Կարկին, Անկյունակապ, Սիրամարգ հա– մաստեղությունների միջև: Ամենապայ– ծառ աստղը երկրորդ աստղային մեծու– թյան է: Հս. միջին լայնություններից չի երևում:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԹԱԳ (luiui. Corona Aus– tralis), համաստեղություն երկնքի հարա– վային կիսագնդում: Գտնվում է Հեռա– դիտակ, Զոհասեղան, Կարիճ, Աղեղնավոր համաստեղությունների միջև: Հս. միջին լայնություններից երևում է ամռանը:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿԱՐՈԼԻՆԱ, Հարավա– յին Քար ոլինա (South Carolina), նահանգ ԱՄՆ–ի Ատլանտյան ափի հա– րավում: Տարածությունը 80,4 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 2,8 մլն (1976), վարչա– կան կենտրոնը՝ Կոլումբիա: Ինդուս– տրիալ–ագրարային նահանգ է: Տնտեսու– թյան առաջատար ճյուղը տեքստիլ ար– դյունաբերությունն է, հատկապես բամ– բակյա (առաջին տեղը ԱՄՆ–ում) և քիմ. մանրաթելի գործվածքների արտադրու– թյունը: Զարգացած են տրիկոտաժի, կա– րի, փայտամշակման, ցելյուլոզի–թըղ– թի, սննդի արդյունաբերությունը, քիմ. պարարտանյութերի արտադրությունը, մետաղամշակումը, նավաշինությունը: Կա ատոմային արդյունաբերություն: Գյուղա– տնտեսության կարևոր ճյուղը հողագոր– ծությունն է: Մշակում են բամբակենի, ծխախոտ, բրինձ, բանջարանոցային կուլ– տուրաներ, եգիպտացորեն: Գլխավոր նա– վահանգիստը Չառլսթոնն է:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀԻԴՐԱ (լատ. Hydrus), հա– մաստեղություն երկնքի հարավային կի– սագնդում: Գտնվում է Օկտանտ, Տուկան, էրիդան, ժամացույց, Սեղանասար, Ցանց, Ոսկե ձկնիկ, ճանճ համաստեղություն– ների միջև: Հս. միջին լայնություններից չի երևում:
ՀԱՐԱՎԱՅԻՆ ՁՈՒԿ (լատ. Pisces Austri- nus), համաստեղություն երկնքի հարա– վային կիսագնդում: Գտնվում է Կռունկ, Մանրադիտակ, Այծեղջյուր, Զրհոս, Քան– դակագործ համաստեղությունների միջև: Ամենապայծառ աստղը՝ Ֆոմալհաուտը (a Հարավային ձկան), առաջին աստղային մեծության է: Հս. միջին լայնություն– ներից երևում է ամռանն ու աշնանը: ՀԱՐԱՎԱՅԻՆ ՇԵՏԼԱԴԱԿԱՆ ԿՂԶԻՆԵՐ (South Shetland Islands), հրաբխային լեռնային կղզիների խումբ Ատլանտյան օվկիանոսի հվ–ում, Դրեյկի նեղուցում: Բաղկացած են 11 մեծ և բազմաթիվ մանր կղզիներից: Տարածությունը մոտ 4300 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 2300 մ: Ծածկ– ված են ձյունով և սառույցով: Կղզիներում մշտական գործում են մի քանի գիտական կայաններ: Փոկերի և ծովառյուծների մա– կաղատեղի է, կա կետորսություն: Հ. շ. կ.