Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայտնագործել է անգլիացի Ու. Սմիթը, 1819-ին:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՋՈՐՋԻԱ (South Georgia), լեռնային կղզի Ատլանտյան օվկիանոսի հարավային սեկտորում: Տարածությունը 4144 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 2934 մ: Մեծ մասը ծածկված է ձյունով և սառույ– ցով: Կա կետորսություն: Նավահանգիստն է Գրյուտվիկենը: Հայտնագործել է Ջ. Կու– կը, 1775-ին: 1905–50-ին գործել են ար– գենտինական, 1950-ից մինչև օրս՝ Մեծ Բրիտանական Գրյուտվիկեն գիտական կայանները:

ՀԱՐԱՎԱՅԻՆ ՌՈԴԷձԻԱ (Southern Rho– desia) (աֆրիկյան անվանումը՝ Զ ի մ– բ ա բ վ ե), երկիր Հարավային Աֆրի– կայում: Սահմանակից է Զամբիային, Մո– զամբիկին, Բոտսվանային և ՀԱՀ–ին: Տարածությունը 391 հզ. կմ2 է, բն. 6,74 մլն (1977): Վարչական կենտրոնը՝ Սոլսբերի: Վարչականորեն բաժանվում է 7 նահանգի: Պետական կարգը: Հ. Ռ. հանրապետու– թյուն է: Գործող սահմանադրությունն ուժի մեշ է 1979-ի հունվարից: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկ– պալատ պառլամենտն է (սենատ, ժողովի պալատ): Պետության գործադիր իշխա– նությունն իրականացնում է կառավարու– թյունը՝ պրեմիեր մինիստրի գլխավորու– թյամբ: Բնությունը: Տարածքի մեծ մասը զբա– ղեցնում են Մատաբելե և Մաշոնա թույլ ալիքավոր սարահարթերը՝ 800–1500 մ բարձրությամբ, առավելագույնը՝ 2596 մ (Ինյանգանի լեռ): Հ. Ռ–ի տարածքը տե– ղադրված է Աֆրիկական պլատֆորմի վրա: Նրա հիմնական մասը գրավում է Զիմբաբվե լեռնազանգվածը, որի տարա– շարժվածքի երկայնքով ներդրվել է ավե– լի քան 500 կմ երկարության և մինչև 10 կմ լայնության Մեծ Դայկան: Կան քրոմիտ– ների, պլատինի, մագնետիտի, բերիլիու– մի, քարածխի, ոսկու, պղնձի, նիկելի, ասբեստի և այլ հանքավայրեր: Կլիման հս–ում մերձհասարակածային է, հվ–ում՝ արևադարձային: Ամենատաք ամսվա (հոկտեմբեր) միջին ջերմաստիճանը 21 – 27°C է, ամենացուրտ ամսվանը (հուլիս)՝ 10–17°C, տարեկան տեղումները հվ– արմ–ում՝ 300–750 մմ, արլ–ում՝ մինչև 1250 մմ: Գետային ցանցը խիտ է: Գետերը սահանքավոր են և պատկանում են Զամ– բեզիի ու Լիմպոպոյի ավազաններին: Զամբեզի գետի միջին հոսանքում է Կա– րիբա ջրամբարը: Կարմրադարչնագույն հողերի վրա տարածված են սավաննային նոսր անտառներն ու անապատացած սա– վաննաները, Ինյանգա լեռների արլ. լան– ջերին մշտականաչ խոնավ անտառներ ու լեռնամարգագետիններ են: Կենդանական աշխարհը ենթարկվել է ոչնչացման և աղ– քատացել: Հանդիպում են այծքաղ, ըն– ձուղտ, զեբր, ընձառյուծ ևն: Շատ են թռչունները, սողունները և միջատները (հատկապես ցեցե ճանճը): Ստեղծվել են կենդանական և բուսական աշխարհի պահպանության ազգային պարկեր (Ուան– կի, Վիկտորիա Ֆոլս): Բնակչության ավելի քան 95%–ը աֆրիկացիներ են՝ բանտ ու լեզվաընտա– նիքին պատկանող մաշոնաներ, մատա– բելեներ և այլք, մոտ 5%–ը՝ եվրոպացի– ներ (1975): Կան նաև հնդիկներ: Պաշտո– նական լեզուն անգլերենն է, տոմարը՝ գրիգորյանը: Աֆրիկացիների մեծ մասը պահպանում են տեղական ավանդական հավատալիքները, կան քրիստոնյաներ: Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 17 մարդ է (1977), քաղաքային բնակ– չությունը՝ 19,4% (1976): Կարևոր քաղաք– ներն են Սոլսբերին, Բուլավայոն: Պատմական ակնարկ: Հ. Ռ–ի տարած– քում մարդու բնակության հնագույն հետ– քերը վերաբերում են հին քարի դարին: XIV–XIX դդ. գոյություն են ունեցել պետ. տարբեր միավորումներ: XIX դ. վերջից մինչև 1923– 24-ը Հ. Ռ–ի և Հյուսիսային Ռոդեգիայի [1895-ից երկիրը Ռղդեգիա է կոչվել անգլիացի գաղութարար Ս. Ռոդոսի (Rhodes) անունով] տարածքները կառա– վար ել է «Բրիտանական հարավ–աֆրիկ– յան ընկերությունը»: 1923-ին Հ. Ռ–ի տարածքն ստացել է ինքնավար գաղութի ստատուս (Հ. Ռ. անվամբ): Սպիտակա– մորթ փոքրամասնության կառավարու– թյունները աֆրիկացիների նկատմամբ վարել են ռասայական խտրականության քաղաքականություն: Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ձգտելով ամրապնդել ԻՐ ԴԻՐՔԸ Կենտրոնական Աֆրիկայում, 1953-ին Հ. Ռ. միավորեց Հյուսիսային Ռոդեզիա (1964-ից՝ Զամբիա) և Նյասա– լենդ (1964-ից՝ Մալավի) պրոտեկտորատ– ներին՝ ստեղծելով Ռոդեգիայի և Նյասա– լենդի Ֆեդերացիա (կազմալուծվել է 1963-ին): 1957-ին վերստեղծված Աֆրիկ– յան ազգային կոնգրես (ԱԱԿ, հիմնվել էր երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին) կազմակերպությունը հան– դես եկավ ֆեդերացիան և ռասայական օրենքները վերացնելու պահանջով: 1960-ին ԱԱԿ–ի (1959-ից արգելված էր) հիմքի վրա ձևավորվեց ազգային դեմո– կրատական կուսակցությունը (ԱԴԿ), որը հանդես եկավ համընդհանուր ընտրական իրավունքի պահանջով: 1961-ին ԱԴԿ ար– գելվեց, նրա հիման վրա ստեղծվեց Զիմ– բաբվեի աֆրիկյան ժողովրդի միություն (ԶԱԺՄ) կուսակցությունը: 1962-ին ԶԱԺՄ արգելվեց, այն անցավ ընդհատակ և որդեգրեց ռասիստական վարչակարգի դեմ զինված պայքարի կուրս: Զինված պայքարին կողմ էր նաև ԶԱԺՄ–ի պառակ– տումից առաջացած (1963) Զիմբաբվեի աֆրիկյան ազգային միություն (ԶԱԱՄ) կուսակցությունը: Աֆրիկացիների պայ– քարը ռասիստական վարչակարգին հար– կադրեց զիջումների: 1961-ի սահմանա– դրությամբ աֆրիկացիները ստացան պառլամենտի 65 տեղից 15-ը: 1962-ի ընտրություններում հաղթանակ տարավ ռոդեզիական ճակատ (Ռճ., ստեղծվել էր 1961-ին) ծայրահեղ աջ ռասիստական կու– սակցությունը: 1965-ի նոյեմբ. 11-ին Հ. Ռ–ի կառավարությունը, 6ա. Մմիթի (պրեմիեր մինիստր՝ 1964-ից, Ռճ–ի պարագլուխ) գլխավորությամբ, հռչակեց երկրի անկա– խությունը, որը Մեծ Բրիտանիան չճանա– չեց: ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը որոշում ընդունեց սանկցիաներ կիրառել Հ. Ռ–ի ռասիստական վարչակարգի նը– կատմամբ, սակայն արմ. շատ երկրներ խախտում էին այդ որոշումները: 1976-ի հոկտեմբերին ԶԱԺՄ և ԶԱԱՄ ստեղծե– ցին Հայրենասիրական ճակատ (Հճ), որին Աֆրիկյան միասնության կազմա– կերպությունը (ԱՄԿ) ճանաչեց իբրև Հ. Ռ–ի ազգային–ազատագրական պայքար մղող միակ ուժ: 1976–77-ին մշակվեցին անգ– լո–ամերիկյան պլաններ Հ. Ռ–ի հարցը կարգավորելու վերաբերյալ, որոնք չի– րագործվեցին: 1978-ի փետրվարին 8ա. Սմիթի ռասիստական վարչակարգի և աֆրիկյան համաձայնողական կազմա– կերպությունների (ԶԱԱՄ–ի խմբավորում, Աֆրիկյան միացյալ ազգային խորհուրդ, Զիմբաբվեի միացյալ ժող. կազմակերպու– թյուն) պարագլուխների միջև համաձայ– նություն կայացվեց, այսպես կոչված, ներ– քին կարգավորման մասին: Ստեղծվեց Պետ. գործադիր խորհուրդ, որի մեջ մտան Յա. Սմիթը և աֆրիկյան կազմակերպու– թյունների պարագլուխները: ՄԱԿ–ի Ան– վտանգության խորհուրդը և ԱՄԿ այդ հա– մաձայնությունը հայտարարեցին անվա– վեր: 1979-ի հունվարին ռասիստական վար– չակարգը հռչակեց սահմանադրություն, որով երկիրը կոչվեց «Ռոդեզիա–Զիմբաբ– վե»: 1979-ի ապրիլի 17–24-ին, զանգվա– ծային հալածանքի պայմաններում տեղի ունեցան ընտրություններ, որոնց հետե– վանքով պառլամենտում 72 տեղ ստացան Հ. Ռ–ի աֆրիկյան համաձայնողական կազ– մակերպությունների ներկայացուցիչները, 28 տեղ՝ սպիտակամորթ ներկայացուցիչ– ները, սակայն սահմանադրությամբ սպի– տակամորթ փոքրամասնությունը որոշիչ դիրք ունի պառլամենտում և վետոյի իրավունք: Բացի այդ, ռասիստների հըս– կողության տակ մնացին բանակը, ոս– տիկանությունը, դատարանները: Պառ– լամենտում մեծամասնություն կազմեց Աֆրիկյան միացյալ ազգային խորհուրդ կազմակերպությունը՝ Ա. Մուզորևայի գըլ– խավորությամբ, որը դարձավ պրեմիեր մինիստր: 0ա. Սմիթը ստանձնեց անպորտ– ֆել մինիստրի պաշտոնը: Աֆրիկացիների չդադարող պայքարը հարկադրեց անց– կացնել նոր ընտրություններ: 1980-ի փետր. 27–29-ի ընտրությանն երում հաղ– թանակ տարավ Հճ՝ ստանալով պառլա– մենտի 100 տեղից 77-ը: ԶԱԱՄ–ի (ստացել