Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էլիպսոիդի նկատմամբ: (ՍՍՀՄ–ում և սո– ցիալիստական նրկրնեբում օգտագործ– վող Կրասովսկու էլիպսոիդի մակերևույ– թի նկատմամբ Պուչկովոյի ասադադի– աարանի տեղում գեոիդի բարձրությու– նը ընդունված է զրո): Հ. տեղագրական հանույթի ժամա– նակ, ինչպես նաև ինժեներական կառույց– ների նախագծման, շինարարության և շահագործման նպատակով կատարվող արդի գեոդեզիական աշխատանքների հիմնական տեսակներից է:

ՀԱՐԹԱՎԱՅՐ, ցամաքի մակերևույթի, ծո– վերի և օվկիանոսների հատակի ռելիեֆի տարր, աննշան թեքությամբ և բարձրու– թյունների փոքր տատանումներով (մինչև 200 մ): Հ–երը լինում են ծովի մակարդա– կից ցածր (Մերձկասպյան), ցածրադիր (մինչև 200 ւ/, Արևմտա–Աիբիրական, Կուր–Արաքսյան դաշտավայր), բարձրա– դիր (200–500 է/, Ուստյուրտ), լեռնային (500 ւ/–ից բարձր, Իրանական բարձրա– վանդակի ներքին մասերը, Արարատյան դաշտ, Լոռվա դաշտ): Մակերևույթը լի– նում է հորիզոնական, թեքված, գոգավոր– հարթ, ալիքավոր, աստիճանաձև, դարա– վանդաձև, բլրավոր ևն: Ըստ ծագման լի– նում են դենուդացիոն (սկզբնական լեռ– նային ռելիեֆի ավերումից), ակումուլյա– տիվ (փխրուն նստվածքների կուտակու– մից): Երկրի խոշորագույն Հ–երն են Մեծ և Կենտրոնական հարթավայրերը (Հյու– սիսային Ամերիկայում), Ամազոնի և Դվիանական դաշտավայրերը (Հարավա– յին Ամերիկայում), Արևելա–Եվրոպական (Եվրոպայում), Արևմտա–Սիբիրական, Ինդոս–Դանգեսյան (Ասիայում) հարթա– վայրերը ևն:

ՀԱՐԹԱՎԱՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ապա– րանի շրջանում, Ապարան–Երևան խճու– ղու մոտ, շրջկենտրոնից 14 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնա– պահությամբ, թռչնաբուծությամբ, ինչ– պես նաև հացահատիկի, կերային կուլ– տուրաների և բանջարեղենի մշակությամբ: Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը Հարթավանում Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադա– րան, կապի բաժանմունք, բուժկայան: Հիմնադրել են Տարոնից, խոյից, Բայա– զեաից եկածները, 1828–30-ին:

ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿ, բ ա ռ ելի և ֆ (ֆրանս. bas-relief, bas – ցածր և relief – ռելիեֆ, ուռուցիկություն), քանդակագոր– ծության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կե– սից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթու– թյունից: Որպես հարդարման տեսակ կեր– պարային և զարդանախշ Հ–ները մեծ «Տիրամայրը մանկան հետ», հարթաքանդակ Սպիտակավոր վանքի Ս. Աստվածածին եկե– ղեցուց (XIV դ., ՀՍՍՀ Եղեգնաձորի շրշանի Վերնաշեն գյուղ) տարածում ունեն ճարտ. շինություննե– րում և դեկորատիվ–կիրառական արվես– տում: Հարթաքանդակային պատկերնե– րով են պատում նաև հուշարձանների պատվանդանները, կոթողները, խաչքա– րերը, հուշատախտակները, դրամները, մեդալները, գեմմաները: Ինչպես միջնա– դարյան Հայաստանում, այնպես էլ ժա– մանակակից հայ քանդակագործության և ճարտ–յան մեջ Հ. մեծ կիրառում ունի: ՀԱՐԹ–&ՈՒԴԱՀԵՌ ՀՈՍԱՆՔ, հեղուկի կամ գազի որևէ հարթությանը զուգահեռ շարժում, որի դեպքում այդ հարթությանն ուղղահայաց ուղղի բոլոր կետերում մաս– նիկների արագությունները, ճնշումը և հոսանքի մյուս բնութագրական մեծու– թյունները նույնն են: Հ–զ. հ–ի հետազո– տումը զգալիորեն ավելի հեշտ է, քան տարածական հոսանքինը, քանի որ շար– ժումը բնութագրող մեծությունները շարժ– ման հարթությանն ուղղահայաց կոորդի– նատից կախված չեն: ՀԱՐԹ–ՃՈՒԴԱՀԵՌ ՇԱՐԺՈՒՄ, հարթ շ ա ր Ժ ու մ, պինդ մարմնի շարժում, երբ մարմնի բոլոր կետերի հետագծերը զուգահեռ հարթություններում գտնվող հարթ կորեր են: Հ–զ. շ–ման ուսումնասի– րությունը բերվում է անփոփոխ հարթ պատկերի շարժումն ուսումնասիրելուն: Ընդ որում, այդ շարժումը կազմվում է կամայական ընտրված որևէ կետի (բևեռ) հետ համընթաց և այդ կետի շուրջը պտտա– կան շարժումների գումարից: Հ–զ. շ. կարելի է ներկայացնել նաև որպես իրենց դիրքն անընդհատ փոփոխող պտտման ակնթարթային կենտրոնների շուրջը տար– րական պտույտների գումար:

ՀԱՐԹՄԱՆ (Hartmann) Մորից (1821 – 1872), ավստրիացի գրող: Ծնվել է հրեա վաճառականի ընտանիքում: Իր ստեղծա– գործություններում զարգացրել է անձի ազատության գաղափարը («Գավաթ և սուր», 1845, բանաստեղծությունների ժո– ղովածու), փառաբանել չեխական հեղա– փոխական շարժումը («Չեխական եղերեր– գեր», 1847), գովերգել հունգար ժողովրդի ազգային–ազատագրական պայքարը («Տերտեր Մաուրիցիուսի հանգավոր ժա– մանակագրությունը», 1849, պոեմ): Հրա– տարակել է նաև վեպեր («Պատերազմ ան– տառում», 1850, «Բարոնուհու թանկարժեք զարդերը», 1968), պատմվածքների ժողո– վածուներ («Մտվերներ», 1851, «Բնօրի– նակից», 1866):

ՀԱՐԹՄԱՆ ֆոն Աուե (Hartmann von Aue, մոտ 1170 ■–մոտ 1210), գերմանացի բա– նաստեղծ–միննեզինգեր: Որպես ասպետ մասնակցել է 1197-ի խաչակրաց արշա– վանքներին: Գրել է «Երեկ», «Իվեյն» աս– պետական և «Թշվառ Հայնրիխը» չափա– ծո վեպերը: Ասկետիզմի գաղափարն է ընկած «Սյունակյաց Գրիգորին» չափածո վիպակի հիմքում: խաչակրաց արշավանք– ներին նվիրված և սիրային երգերի հե– ղինակ է:

ՀԱՐԹՈՒԹՅՈՒՆ, երկրաչափության հիմ– նական հասկացություններից, որի անուղ– ղակի սահմանումը սովորաբար տրվում է երկրաչափության աքսիոմների օգնու– թյամբ: Այդպիսի աքսիոմներից են. ա. Հ–յան հետ երկու ընդհանուր կետ ունե– ցող յուրաքանչյուր ուղիղ գիծ գտնվում է այդ Հ–ում, բ. մեկ ուղղի չպատկանող երեք կետով անցնում է մեկ և միայն մեկ Հ., գ. եթե երկու տարբեր Հ. ունեն ընդ– հանուր կետ, ապա նրանց հատումն ուղիղ գիծ է: Ն. Ի. Լոբաչևսկին, շարժումն ու հեռավորությունն ընդունելով որպես հիմ– նական հասկացություններ, Հ. սահմա– նել է որպես տրված երկու կետից հավա– սարահեռ կետերի բազմություն: Դեկար– տյան ուղղանկյուն կոորդինատային հա– մակարգում Հ. որոշվում է առաջին աստի– ճանի հավասարումով՝ ax + by+cz+d= 0, ընդ որում (a, b, c) ո վեկտորն ուղղահա– յաց է Հ–յանը: Վ. Սա ղաթեչյան ՀԱՐ ԹՈՒՆ ՕՂԼԻ [Հովհաննես, մոտ 1760, գ. Ասդաբադ (Իրանի Չհարմա– հալ գավառում) –1840, գ. Սամուռան (Իրանի Չհարմահալ գավառում)], հայ աշուղ: Աշակերտել է պարսկահայ աշուղ Ղուլ Հովհաննեսին (մոտ 1740–1834): Կատարելագործվելու նպատակով շրջա– գայել է (էջմիածին, Վան, Վարագ, Աղ– թամար, Մուշ): Ծանոթ է եղել հայ մատե– նագրությանը, նաև Արևելքի դասական– ների (Հաֆիզ, Ֆիրդուսի, Աաադի) ստեղ– ծագործություններին: Գրականագետ–ար– վեստաբան Ա. Երեմյանը հայտնաբերել է Հ. Օ–ու դավթարը և հրատարակել նրա բազմաժանր ժառանգությունը («Աշուղ Հարթուն Օղլի», Նոր Ջուղա, 1920), 1946-ին Թեհրանում վերահրատարակել աշուղի 36 հայերեն և 9 թուրքերեն երգերը, զետեղե– լով նաև «Արի դիլբար» և «Ծամերդ աբրե– շում» երգերի մեղեդիների նոտագրությու– նը, որոնք հարազատ են հայկ. ժող–գու– սանական երգարվեստի ոճին: Գրականա– գետ Հ. Սահակյանը վերահրատարակել է Հ. Օ–ու 32 երգերը և նրա մասին եղած տե– ղեկությունները («Հայ աշուղներ. 17– 18 դդ.», 1961): Մ. Մանուկյան

ՀԱՐԺԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հարավ– արևմուտք: Անասնապահական սովետա– կան տնտեսությունն զբաղվում է նաև հա– ցահատիկի, կերային կուլտուրաների մշա– կությամբ: Գործում են միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կուլտուրայի տուն, կինո, հեռախոսակայան, կենցաղսպա– սարկման տաղավարներ, մսուր–մանկա– պարտեզ բուժկայան: Գյուղում և շրջակայ– քում պահպանվել են քարայրեր, դամբա–