Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ընթացքում նա հավելյալ աշխատանքի ձևով Հ. ա. է կատարում կապիտալիստի համար: Կապիտալիզմը պահպանում և վերարտադրում է Հ. ա–ի բոլոր նախկին ձևերը հատկապես գաղութային և կախյալ երկրներում: ժամանակակից իմպերիա– լիստական տերություններում Հ. ա. ար– տահայտվում է նաև վարձատրության մեջ՝ ռասայական, ազգային, սեռատարիքա– յին խտրականության քաղաքականու– թյան միջոցով: Աշխատանքի հարկադիր բնույթը վերանում է կոմունիստական ար– տադրաեղանակի առաջին Փուլում՝ սո– ցիալիզմի օրոք:

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ձեռնարկատերերի և աշխատավորության միջև աշխատանքային կոնֆլիկտների քննարկման համակարգ, ըստ որի Հ. ի–յան հատուկ մարմնին դիմելը պարտադիր է: Գոյություն ունի բուրժ. մի շարք երկրնե– րում (օրինակ, Ավստրալիայում, Կանա– դայում): Հ. ի–յան մարմինների իրավա– սություններն ընդարձակ են, նրանց որո– շումները՝ վերջնական, կողմերի դատա– րան դիմելը բացառվում է: Բացի այդ, Հ. ի–յան որոշումները դիտվում են աշխա– տանքային հարաբերությունների կարգա– վորման ակտեր: Հ. ի–յան համակարգը հետապնդում է դասակարգային պայքա– րը դժվարացնելու, գործադուլներն արգե– լելու կամ սահմանավւակելու, աշխատա– վորներին ոչ ձեռնտու աշխատանքային պայմաններ պարտադրելու նպատակ:

ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ, 1. ՍՍՀՄ–ում պատժին փոխարինող դաստիարակչական միջոցներ, կիրառվում են՝ մեծ վտանգա– վորություն չունեցող հանցագործություն կատարած, սակայն առանց պատժի ուղըղ– ման ենթակա անչափահասների, քրեա– կան պատասխանատվությունը բացառող տարիքում հասարակական վտանգավոր արարք կատարողների, հանցագործու– թյուն չհանդիսացող իրավախախտում (մանր խուլիգանություն ևն) կատարող անչափահասների նկատմամբ: Հ. մ. կի– րառելու իրավունքը պատկանում է դա– տարանին և անչափահասների գործերով հանձնաժողովներին (տես Անչափահաս– ների հանձնաժողով): Դաստիարակչական բնույթի Հ. մ. են՝ հրապարակորեն կամ այլ ձևով ներողություն խնդրելը, նկատո– ղությունը կամ խիստ նկատողությունը, նախազգուշացումը, պատճառած վնասի հատուցումը (եթե գործը լսելու պահին լրացել է դեռահասի 15 տարին, և վնասը 20 ռուբլուց չի անցնում), անչափահասին ծնողների կամ նրանց փոխարինող ան– ձանց, աշխատավորների կոլեկտիվի, հա– սարակական կազմակերպության (նրանց համաձայնությամբ), հասարակական դաս– տիարակների կամ առանձին քաղաքացի– ների (նրանց խնդրանքով) հսկողությանը հանձնելը, դեռահասներին հատուկ բուժ– դաստիարակչական կամ դաստիարակչա– կան հիմնարկներում պահելը, անչափա– հասներին դաստիարակչական գաղութ– ներում տեղավորելը: Հ. մ. պատիժներ չեն, դատվածություն չեն առաջացնում, օրինախախտողները դատված չեն համար– վում: 2. ՍՍՀՄ–ում բժշկ. բնույթի միջոց– ներ կիրառում են դատարանները՝ հանրո– րեն վտանգավոր արարք կատարելու պա– հին անմեղսունակ, ինչպես նաև հանցա– գործություն կատարած, սակայն մինչև դատավճիռը հոգեկան հիվանդություն ստանալու պատճառով իրենց գործողու– թյունների համար հաշիվ տալու կամ այդ գործողությունները ղեկավարելու հնա– րավորությունից զրկված անձանց նկատ– մամբ: Նկատի ունենալով, որ անմեղսու– նակության վիճակում կատարված արար– քը հանցագործություն չէ և մեղքը, որպես քրեական պատասխանատվության ան– հրաժեշտ պայման, բացառվում է, կատա– րողների նկատմամբ քրեական պատաս– խանատվություն չի սահմանվում: Հանրո– րեն վտանգավոր արարք կատարած ան– ձանց, կախված արարքի բնույթից և անձի հիվանդության աստիճանից, որպես Հ. մ., տեղավորում են ընդհանուր կամ հատուկ տեսակի հոգեբուժական հիվանդանոցնե– րում: Անմեղսունակների նկատմամբ կի– րառվող բժշկ. բնույթի Հ. մ. նույնպես պա– տիժներ չեն և դատվածություն չեն առա– ջացնում: Հանցագործություն կատարած քրոնիկական ալկոհոլիկներ և թմրադեղա– մոլ ճանաչված անձինք քրեական պատաս– խանատվության են ենթարկվում ընդհա– նուր հիմունքներով: Դատարանը հասա– րակական կազմակերպության, աշխատա– վորների կոլեկտիվի, ընկերական դա– տարանի կամ առողջապահության մար– մինների միջնորդությամբ, անհրաժեշտու– թյան դեպքում, միաժամանակ, նախատե– սում է դատապարտվածների պարտադիր բուժումը բուժական և աշխատանքային հատուկ ռեժիմի հիմնարկներում: Հանցա– գործություն կատարած անձին, որը ոգե– լից խմիչքներ կամ թմրեցուցիչ նյութեր չարաշահելու հետևանքով իր ընտանիքը դրել է նյութական ծանր դրության մեջ, դատարանը (ազատազրկում չնախատեսող պատիժ նշանակելու դեպքում՝ ուղղիչ աշ– խատանք ևն) ընտանիքի անդամների, արհմիութենական կամ հոգաբարձության մարմնի, կամ բուժական հիմնարկի միջ– նորդությամբ իրավասու է ճանաչել սահ– մանափակ գործունակ և նրա նկատմամբ նշանակել հոգաբարձություն: Հոգեկան հիվանդություն ստացած անձանց հանցա– գործությունների և հանրորեն վտանգա– վոր արարք կատարած անմեղսունակների գործերով նախաքննությունը, իսկ նախա– քննության ընթացքում, անձի հոգեկան հի– վանդության փաստը հաստատելու պա– հից, գործի քննությանը պաշտպանին (տես Փաստաբան) մասնակից դարձնելը պար– տադիր է: Ա. Թովմասյան

ՀԱՐԿԱԴՐԱՆՔ ՊԵՏԱԿԱՆ, պետական կառավարման եղանակ, որով հասարա– կական, իրավական կարգի պահպանման կամ ամրապնդման նպատակով զանցա– ռուների նկատմամբ կիրառվում են հար– կադրանքի միջոցներ (քաղաքացիական, վարչական, քրեական): Բուրժ. երկրնե– րում Հ. պ. կիրառում է իշխող դասակարգի չնչին փոքրամասնությունը՝ աշխատավոր մասսաների հարստահարումն ու ճնշումն ապահովելու նպատակով: Սոցիալիստա– կան երկրներում Հ. պ. հետապնդում է սոցիալիստական իրավակարգի պահպան– ման և ամրապնդման, գիտակցական կար– գապահության արմատավորման, հասա– րակական հարստության աճի, անձի բա– րեկեցության նպատակ և արտահայտում է բնակչության բացարձակ մեծամասնու– թյան շահերը: Հ. պ–ին զուգահեռ սոցիա– լիստական երկրներում աճում է հասարա– կական հարկադրանքի դերը: Դասակար– գերի վերացմամբ պետության, ուստի և պետ. հարկադրանքի անհրաժեշտությու– նը կվերանա:

ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ, իրավաբա– նական կամ ֆիզիկական անձանց ազա– տումը հարկերից՝ լրիվ կամ մասնակիո– րեն: Հ. ա. սահմանում է պետությունը: Շահագործողական ֆորմացիաներում գըլ– խավորապես տրվել է գերիշխող դասակար– գերի ներկայացուցիչներին: Սոցիալիստա– կան երկրներում Հ. ա. սահմանելիս հաշ– վի է առնվում սեփականության ձևը, եկա– մուտների աղբյուրն ու քանակը, վճարող– ների կատեգորիան: ՍՍՀՄ–ում կոոպերա– տիվ կազմակերպություններն ու կոլտըն– տեսությունները մի շարք եկամուտների գծով հարկերից ամբողջովին ազատված են, հարկեր չեն գանձվում 70 ռ. պակաս եկամուտ ունեցողներից, իսկ 70–90 ռ. եկամուտից գանձված հարկի միջին չափն իջեցվել է 45% –ով: Հարկման ենթակա չեն թոշակները, հայտնագործությունների, գյուտարարությունների, նորարարական առաջարկությունների համար վճարվող պարգևատրուսները (եթե 1000 ռ. չեն անց– նում), լենինյան, պետ. մրցանակի, ինչ– պես նաև լենինյան կոմերիտմիության մրցանակի դրամական պարգևատրում– ները, փոխառության, վիճակախաղի շա– հումները: Հ. ա. ունեն ընտանիքով ծան– րաբեռնված քաղաքացիները, հաշման– դամները: Եկամտահարկից լրիվ ազատ– վում են Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և 50% –ի չափով՝ քաղա– քացիական պատերազմի, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու պար– տիզանները: Որոշ դեպքերում Հ. ա. է սահ– մանվում արտադրության այս կամ այն ճյուղի զարգացումը խթանելու նպատա– կով:

ՀԱՐԿԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐ, հարկվող միա– վորի (1 հա հող, 100 ռ. աշխատավարձ ևն) հարկաչափեր: Արտահայտում նն հարկի գանձման նորմաները: Սահմանում են պետ. օրենսդրական մարմինները: Լինում են պրոգրեսիվ և ռեգրեսիվ, համամաս– նական և հաստատուն: Պրոգրեսիվ Հ. դ. բարձրանում, իսկ ռեգրեսիվները իջնում են եկամտի կամ գույքի արժեքի ավելաց– մանը համապատասխան: Համամասնա– կան Հ. դ. սահմանվում են միասնական տոկոսաչափով, իսկ հաստատունը՝ բա– ցարձակ գումարով, անկախ եկամտի մե– ծությունից: Ռեգրեսիվ Հ. դ. կիրառվում են կապիտալիստական երկրներում և նպա– տակ ունեն որոշակի առավելություն ըս– տեղծել խոշոր ֆիրմաների և կորպորա– ցիաների համար: ՍՍՀՄ–ում բնակչությու– նից հարկերը գանձվում են պրոգրեսիվ դրույքներով: ՀԱՐԿ ԱՅՆ ՈՒԹՅՈՒՆ, յարուսակա– ն ու թ յ ու ն, բուսական համակեցություն– ների (ֆիտոցենոզների) շերտավորումը տարբեր բարձրության բաղկացուցիչ մա– սերի՝ հարկերի: Առավել պարզ արտա– հայտված է անտառներում, որտեղ հար– կերը տարբերվում են իրենց կենսաձևե–