Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/308

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Առաշին (վերին) հարկը կազմում են լուսասեր ծառերը, երկրորդը (ստորին)՝ քիչ լուսասեր, ցածր ծառերն ու թփերը: Ավելի ներքևում աճում են պտերներն ու տարբեր խոտաբույսեր, իսկ հողի մակերևույթին՝ մամուռներն ու սնկերը: Վերին հարկերի բույսերի ուժեղ զարգացումը ճնշում է ցածր հարկերի բույսերին, ընդհուպ մինչև անհետացումը: Այդ պատճառով անտառների վերին հարկերի նոսրացումը խիստ խթանում է թփերի ու լուսասեր այլ բույսերի աճումը: Գոյություն ունի նաև բույսերի ստորգետնյա Հ., որն արտահայտվում է արմատների տարբեր երկարությամբ: Հողի վերին շերտերն զբաղեցնում են հացազգի և միաշաքիլ այլ բույսերի արմատները, խորը շերտերը՝ երկշաքիլ խոտաբույսերի, թփերի և ծառատեսակների արմատները: Հ–յան շնորհիվ ավելանում է հողի միավոր մակերեսին ընկնող բույսերի քանակը և ավելի նպատակահարմար են օգտագործվում միջավայրի պայմանները (լույս, խոնավություն, հանքային նյութեր): Հ. ֆիտոցենոզների երկարատև էվոլյուցիայի արդյունք է:


ՀԱՐԿԵՆՑ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառի գավառում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ, բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:


ՀԱՐԿԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԵԹՈԴ, բազմահարկ շենքերի կառուցման եղանակ, որի դեպքում գետնի մակարդակին նախապես պատրաստված մեծ չափերի շինարարական կոնստրուկցիաները սին քրոն աշխատող ամբարձիչներով աստիճանաբար բարձրացվում են նախագծային բարձրության: Բոլոր հարկերի միջնածածկերի և տանիքի սալերը պատրաստվում են գետնին: Պատրաստի տանիքը ամբարձիչ սարքավորումներով բարձրացվում է նախագծային բարձրության և ամսի9-հարկանի շենքի կառուցումը հարկերի բարձրացման մեթոդով Այնուհետև վերին սալին ամրացնում են հարկային տարրերը և բարձրացնում: Նույն հաջորդականությամբ հավաքում և բարձրացնում են մյուս հարկերը: Ի տարբերություն Հ. բ. մ–ի միջնածածկերի բարձրացման մեթոդի դեպքում հարկերի հավաքման աշխատանքները կատարվում են նախագծային նիշերում: Հ. բ. մ. հնարավորություն է տալիս օգտագործել միաձույլ և հավաքովի երկաթբետոնի դրական հատկանիշները, բարձրացնել ինդուստրացման մակարդակը, կրճատել շինարարության արժեքը, ժամկետը: Հ. բ. մ–ով մինչև 21-հարկանի տարբեր նշանակության շենքեր սկսել են կառուցել 1950-ից (ԱՄՆ, ԲԺՀ, ՉԱԱՀ, ԳՖՀ ևն), ԱԱՀՄ–ում (ՀՍՍՀ, Լենինգրադ, Մոսկվա) կիրառվում է 1959-ից՝ մինչև 15-հարկանի բազմահարկ շենքեր կառուցելիս:

Ա.Սահակյան

ՀԱՐՁԱԿՈՒՄ, մարտական գործողություն ների հիմնական տեսակը, նպատակն է՝ ջախջախել թշնամուն և գրավել կարևոր բնագծեր ու շրջաններ: Իրականացվում է ցամաքում, ծովում և օդում մարաերի, ճակատամարտերի և օպերացիաների ձևով: Հ–ման տարատեսակն է հակահարձակումը: Հետապնդած նպատակի, ուժերի և միջոցների ընդգրկման առումով Հ. կարող է ունենալ ստրատեգիական, օպերատիվ կամ տակտիկական նշանակություն: Հ–ման գործելակերպը շարունակ փոփոխվել է զենքի տեսակների զարգացման, զորքերի անձնակազմի և կազմակերպման որակական փոփոխման համեմատ, որն իր հերթին կախված է եղել հասարակության արտադրողական ուժերի և արտադրական հարաբերությունների վիճակից, պետության տնտ. հնարավորություններից ու հասարակական–քաղ. կարգից: Հ–ման տեսությունն ու գործնականը բազմակողմանի զարգացան 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչպես նաև ետպատերազմյան շրջանում՝ միջուկային զենքի ներդրման ու սովորական զինատեսակների հետագա կատարելագործման հիման վրա:

Հ. Գրիգորյան


ՀԱՐՃ, կին, որ պահում էին թագավորները, բարձրաստիճան կամ հարուստ տղամարդիկ՝ իրենց օրինական կնոջ կամ կանանց հետ միաժամանակ: Հին Արևելքում, Հռոմում, Հունաստանում և այլուր, ինչպես նաև Հայաստանում, Վրասսանում ու Աղվանքում Հ. պահելը օրինականացված էր, թեև հարճությունը դիտվում էր որպես նվաստ վիճակ, իսկ Հ–ից ծնված երեխան զուրկ էր ժառանգական իրավունքներից (թագը, հարստությունը, իշխանական, նախարարական, ազնվական կամ հոր ավանդական այլ կոչումները ժառանգելու ևն): Մահմեդական երկրներում Հ–երի քանակը չէր սահմանափակ վում (տես նաև Կանանոց):

Լ. Պեարոսյան


ՀԱՐՃԼԱՆՔ, գավառ Մեծ Հայքի Արցախ նահանգում: Հիշատակվում է VII դ. «Աշխարհացոյց»-ում: Մատենագրական այլ տեղեկություններ չեն պահպանվել:


ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ադապտացիա (հին. ուշ լատ. adaptatio–հար մարվել, հարմարեցնել, < լատ. adapto – հարմարեցնում եմ), միջավայրի պայմաններին օրգանիզմների (անհատների, պոպուլյացիաների ու տեսակների) և նրանց օրգանների կառուցվածքի ու գործունեության հարմարվելու պրոցես: Յուրաքանչյուր Հ. հարմարվողական պրոցեսի (ադապտացիոգենեզի) կոնկրետ պատմական փուլ է, որն ընթանում է որոշակի ապրելավայրերում (բիոտոպ) և համապատասխանում է բույսերի ու կենդանիների որոշակի համախմբերին (բիոցենոզ): Հ–յան երևույթը կենսաբաններին հայտնի է եղել վաղուց: XVIII դ. դեիստները Հ. համարում էին նախասկզբնական նպատակահարմարության առկայություն կենդանի բնության մեջ, որը ժխտում էր երևույթների պատճառական կապը: Այս տեսակետը XIX դ. 2-րդ կեսին հերքվեց Չ. Դարվինի էվոլյուցիոն ուսմունքով (տես Դարվինիզմ): Կենսաբանության մեջ Հ. առաջանում և զարգանում է 3 գործոնների՝ ժառանգականության, փաիոխականության և ընտրության (բնական և արհեստական) ազդեցությամբ: Պատմա–էվոլյուցիոն տեսանկյունից Հ. են համարվում նաև օրգանիզմի ոչ ժառանգական հարմարվողական ռեակցիաները գոյության պայմանների փոփոխության հանդեպ (ֆիզիոլոգիական Հ., ակոմոդացիա): Առավել ցայտուն է արտահայտված կենդանիների և բույսերի ձևաբանա–ֆիզիոլոգիական կառուցվածքի և հարմարվողական ռեակցիաների դինամիկ համապատասխանությունը տվյալ միջավայրին բնորոշ պայմաններին: Օրինակ՝ առանձին կենդանի ների բերանային ապարատը հարմարված է սննդի որոշակի տեսակին, որոշ միջատներինը՝ ծաղկահյութը և արյունը ծծելուն, դելֆինների տորպեդաձև մարմինը և մաշկի ու ենթամաշկային բջջանքի կազմությունը՝ ջրում նրանց արագ սահելուն, մեծ թվով բույսերի ծաղիկներ՝ որոշակի միջատների և թռչունների միջոցով կատարվող փոշոտմանը ևն: Հ–յան բնորոշ արտահայտություն են նաև բույսերի արմատային համակարգի, ցողունի, տերևների և հատկապես բազմացման օրգանների կազմությունն ու ձևը: Հ–յան հիման վրա