Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/321

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դենից, Վ. Կաաաևից, Բ. Պոլեոյից կատա– րած թարգմանությունները: Ռուսերենից թարգմանել է նաև Վ. Հյուգոյի «Իննսունե– րեքը» (1938), Ե. Տարլեի «Նապոլեոն»–ը (1941), Դ. Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո»-ն (1948), Մայն Ռիդի «Անգլուխ ձիավորը» (1958), Ռ. Հագգարդի «Մոնթեսումայի դուսարը» (1969) և այլ գործեր:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հենրիկ Մարգարի (ծն. 23.4.1931, Երևան), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1970): ՍՄԿԿ անդամ 1979-ից: Ավարտել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստ–ը (1955): Աշխատանքները վերաբերում են ֆիզիկական հիդրոդինամիկային, անհա– մասեռ միջավայրերում պայթյունային ալիքների տարածման տեսությանը, հար– վածային խողովակներում հոսքերի հետա– զոտմանը, հարվածային ալիքների անդ– րադարձման ու Փոխազդեցության ֆի– զիկային և մեխանիկային: Ուսումնասիրել է հետերոգեն համակարգերի սեղմման պրոցեսները և այդ համակարգերի թեր– մոդինամիկական ու ձայնագիտական տե– սության այլ խնդիրներ, հարվածային ալիքների ազդեցությունը գեր– և հիպեր– ձայնային արագությամբ շարժվող մար– մինների վրա: Երկ. OTpaJKeHHtie y/japHhie bojihm, M., 1973 (հեղինակակից՝ JI. B. KapneBCKHH).

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Հմայակ Ավետիս (12.3.1906, գ. Լամզկերտ, Վանի վիլա– յեթ), հայ սովետական պատմաբան: Պատմ. գիտ. թեկնածու (1939), պրոֆեսոր (1966), ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1954): ՍՄԿԿ անդամ 1943-ից: Ավարտել է Երե– վանի համալսարանի պատմության ֆա– կուլտետը (1933): 1933-ից աշխատել է Երևանի Iս. Աբովյանի անվ. մանկավար– ժական և հեռակա մանկավարժական ինստ–ներում, որպես հայ ժողովրդի պատ– մության դասախոս: Զբաղվել է միջնա– դարյան Հայաստանի (Արշակունյաց թա– գավորության, V դ. հայ ազատագրական շարժումների, արաբ, խալիֆայության տիրապետության, Բագրատունյաց թա– գավորության ևն) պատմությամբ: Երկ, Վարդանանց պատերազմը, Ե., 1947: Հայաստանը IX–XI դարերում, Ե., 1959:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Մարգարիտ Դաբրիե– լի (ծն. 8.1.1921, Երևան), հայ սովետական երաժշտագետ, մանկավարժ: ՀՍՍՀ ար– վեստի վաստ. գործիչ (1965): ՍՄԿԿ ան– դամ 1962-ից: 1944-ին ավարտել է Երե– վանի Կոմիտասի անվ. կոնսերվատորիան, ուր և նույն թվականից դասավանդում է: 1962–74-ին եղել է երաժշտության պատ– մության ամբիոնի վարիչ, 1978-ից՝ պրո– ֆեսորի պաշտոնակատար: Դրել է (Ա. Բարսամյանի հետ համատեղ) «Հայ երաժշտության պատմություն» (մաս 1, 1968):

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միխայիլ Նիկոլայի [ծն. 19.9.1906, ք. Մղնախ (այժմ՝ ՎՍՍՀ–ում)], գեներալ–մայոր (18.2.1958): ԱՄԿԿ անդամ 1932-ից: 1925-ին ավարտել է Թիֆլիսի 2-րդ միջնակարգ դպրոցը, 1930-ին՝ Անդրկովկասյան հետևակային ուսումնարանը: Մինչև 1940-ը ծառայել է Լենինականի, Բաքվի, Սուխումի զորամա– սերում՝ որպես դասակի, գումարտակի հրամանատար: 1941-ի հունիսի 23-ին մեկ– նել է ռազմաճակատ, որպես 400-րդ դի– վիզիայի 834-րդ հրաձգային գնդի հրամա– նատար: Մասնակցել է Կերչի թերակղզու, Վորոնեժի ռազմաճակատի մարտերին, Օստրոգոժսկ քաղաքի ազատագրմանը, 1943-ի Փետրվարին իր գնդով ազատագրել Աաարի Օսկոլ քաղաքը: 1944-ի սկզբին նշանակվել է Երևանի կայազորի 261-րդ հրաձգային դիվիզիայի 976-րդ գնդի հրա– մանատար: Պատերազմից հետո Հ. եղել է Թամանյան դիվիզիայի գնդի հրամա– նատար: 1952 թվականին ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ, ակադեմիային կից դիվիզիաների հրամանատարների դասընթացը և ծառայել Թամանյան դի– վիզիայում: 1954 թվականից Անդրկովկաս– յան ռազմ, օկրուգում հրաձգային դիվի– զիայի հրամանատար էր: 1962-ին զորա– ցըրվել և բնակություն է հաստատել Երե– վանում: Պարգևատրվել է Լենինի, Կար– միր դրոշի 2, Կարմիր աստղի շքանշան– ներով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միքայել (Մուշեղ) Աղաթելի [1898, գ. Դյուտկում (այժմ՝ Դե– ղանուշ, ՀԱԱՀ Ղափանի շրջանում) –24.6. 1944, Օրեխ, ԲԱԱՀ Վիտեբսկի մարգ], գվարդիայի եֆրեյտոր, Աովետական Միու– թյան հերոս (ետմահու՝ 22.7.1944), ԱՄԿԿ անդամ: Հայրենական մեծ պատերազմի սկզբից մասնակցել է կարմիր բանակի պաշտպանական մարտերին, ապա՝ Մերձբալթյան առաջին ռազմաճակատում, 201-րդ գնդի կազմում, Վիտեբսկ քաղաքի, Շումլինո և Աիրոտինո բնակավայրերի ազատագրմանը: 1944-ի հունիսի 24-ին թշնամու ուժեղ կրակի տակ Հ. առաջինն է անցել Արևմտյան Դվինայի ձախ ափը և իր ընկերների հետ պաշտպանել գրաված հենակետը: Այդ մարտում Հ. ծանր վիրա– վորվել է և մահացել: Օրեխ բնակավայրի ազատագրման և Արևմտյան Դվինայի գետանցման ժամանակ ցուցաբերած քա– ջության և անձնազոհության համար Հ–ին շնորհվել է Աովետական Միության հերոսի կոչում: Պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշանով:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Միքայել Արտեմի (ծն. 27.10.1918, Շուշի), հայ սովետական բա– նաստեղծ: ԱՄԿԿ անդամ 1950-ից: Ավար– տել է (1941) Երևանի համալսարանի բա– նասիրական ֆակուլտետը: Առաջին գիր– քը լույս է տեսել 1940-ին: Այնուհետև հրա– տարակվել են «Ալեկոծված հույզեր» (1943), «Դարնանային» (1948), «Լեռնաղ– բյուր» (1954), «Պատիվ» (1958), «Օրեր և խոհեր» (1963), «Դարաբաղյան նվագներ» (1968), «Հավատամք» (1978) բանաստեղ– ծությունների ու պոեմների ժողովածու– ները: Դրել է նաև մանուկների համար («Մեր գետը», 1950, «Արմեն», 1956, «Ոսկե– վազիկ», 1967): Բեմադրվել են նրա «Եր– կու հանդիպում» և «ժամանակի ստու– գում» դրամաները: Հ–ի ստեղծագործու– թյունների բովանդակությունը մարդու և բնության, անհատի և հասարակության փոխհարաբերության քնարական խոհն է:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Նագուշ խաչատուրի [ծն. 10(23).11.1912, Երևան1, հայ սովե– տական մեխանիկ: ՀԱԱՀ ԴԱ ակադեմի– կոս (1950), ՀԱԱՀ գիտ. վաստ. գործիչ (1961): ԱՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Մոսկվայի Վ. Վ. Կույբիշևի անվ. ռազ– ՛ս. Հարությունյան մա–ինժեներական ակադեմիան (1936): 1952–56-ին եղել է ՀԱԱՀ ԴԱ տեխնիկա– կան գիտությունների բաժանմունքի ակա– դեմիկոս քարտուղար, 1960–61-ին՝ ՀԱԱՀ ԴԱ փոխպրեզիդենտ, 1961–63-ին՝ Երե– վանի համալսարանի ռեկտոր, 1962– 1975-ին՝ ՀԱԱՀ Գերագույն սովետի Նա– խագահության նախագահ և ԱԱՀՄ Գերա– գույն սովետի Նախագահության նախագա– հի տեղակալ: 1977-ից՝ ԱԱՀՄ ԴԱ մեխա– նիկայի պրոբլեմների ինստ–ի առաձգա– մածուցիկ մարմնի մեխանիկայի սեկտորի վարիչ: Հ. ՀԱԱՀ–ում ժամանակակից մեխանի– կայի գիտական դպրոցի հիմնադիրներից է: Տվել է ծերացող նյութերի մաթ. տեսու– թյունը, որը հայտնի է առաձգա–սողքային մարմնի Մ ա ս լ ո վ–Հ ա ր ու թ յ ու ն– յանի տեսություն անվամբ: Հե– տազոտություններ է կատարել առաձգա– կան մարմինների ոլորման և կոնտակ– տային խնդիրների բնագավառում: Զար– գացրել է բարակապատ տարրերից առաձ– գական մարմինների ուժի փոխանցման կոնտակտային խնդիրների տեսությունը: ԱԱՀՄ VI և VII գումարումների Դերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: Երկ. HeicoTOpbie Bonpocw TeopHH noji3yqecTHf M,, 1952; KpyqeHHe ynpyrnx Teji, M., 1963 (համահեղինակ՝ B. JI. AdpaMHH).

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Շմավոն Ռուբենի (ծն. 20.6.1913, Իգդիր), հայ սովետական պատ– մաբան: Պատմ. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1965): ԱՄԿԿ անդամ 1939-ից: Ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստ–ի պատմության ֆակուլտետը (1936): 1948–69-ին՝ նույն ինստ–ի պատմության ֆակուլտետի դեկան և ամբիոնի վարիչ, 1969-ից՝ Երևանի խ. Աբովյանի անվ. ման– կավարժական ինստ–ի հայ ժողովրդի պատմության ամբիոնի պրոֆեսոր, 1976-ից՝ ամբիոնի վարիչ: Հիմնականում զբաղվել է պատմագիտության հարցերով («Հայ ժողովրդի պատմության համառոտ ժամանակագրություն 1801–1917», 1955, «Աովետական Հայաստանը 40 տարում: Տարեգրություն», 1960, «Պատմագիտու– թյան զարգացումը Աովետական Հայաս– տանում 1920–1965», 1967): 1979-ին Վ. Ա. Պարսամյանի հետ հրատարակել է «Հայ ժողովրդի պատմություն» (1801–1978) բուհական դասագիրքը ևն:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ռաֆայել Հարությու– նի (ծն. 15.5.1926, Երևան), հայ սովետա– կան բժիշկ, ֆիզիոլոգ–ռադիոկենսաբան: Բժշկ. գիտ. դ–ր, պրոֆեսոր (1966): ԱՄԿԿ անդամ 1953-ից: 1951-ին ավարտել է Երե– վանի բժշկ. ինստ–ը: 1951–54-ին աշխա– տել է Մոսկվայի ԱԱՀՄ ԲԴԱ բնականոն