կան ճարտարապետ, ճարտարապետու– թյան պատմաբան: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): ճարտարապետության դ–ր, պրոֆեսոր (1965): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1937-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ի ճարտ. բաժինը, նույն թվից դա– սախոսում է ճարտ–յան ամբիոնում, 1945-ից՝ ճարտ–յան ամբիոնի վարիչ: 1945–51-ին եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտ. գործերի վար– չության հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահ, 1951–53-ին՝ ՀԱՍՀ ԴԱ արվեստի սեկտորի վարիչ, 1962– 1974-ին՝ Հայաստանի ճարտարապետնե– րի միության վարչության նախագահ, 1977-ից՝ Հայաստանի պատմական հու– շարձանների պահպանության ընկերու– թյան նախագահ: Հեղինակ է մի շարք աշխատությունների՝ հայկ. միշնադարյան և արդի ճարտ. պատ մության և տեսության վերաբերյալ: Զգալի է Հ–ի -ներդրումը ճարտ. կադրերի պատրաստման, հայկ. միշնադարյան հուշարձանների վերա– կանգնման, պահպանության և պրոպա– գանդման գործում: 1978-ին Հ–ին շնորհ– վել է Թորոս Թորամանյանի անվ. հուշա– մեդալ: Պարգևատրվել է «Պատվո նշան» 2 շքանշանով: Երկ. Դվինի 5–7-րդ դդ. ճարտարապետա– կան հուշարձանները, Ե., 1950: Միշնադարյան Հայաստանի քարավանատներն ու կամուրջնե– րը, Ե., 1960: Անի քաղաքը, Ե., 1964: Հին աշ– խարհի ճարտարապետություն, Ե., 1978: Հա– րությունյան Վ. Մ., Բիբլիոգրաֆիա (1924– 1974), Ե., 1974: IlaMflTHHKH apMHHCKoro 30fl- qecTBa, M., 1951 (համահեղինակ՝ CaapHH C. A.); EpeBaH, M., 1968 (համահեղինակներ՝ AcpaTHH M. M., MejiHKHH A. A.). 9–. Շախկյան
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Վիլիկ Մարգարի (ծն. 5.3.1936, Երևան), հայ սովետական ֆի– գիկոս–տեսաբան, ֆիզմաթ գիտ. դ–ր (1972), պրոֆեսոր (1974): ԱՄԿԿ անդամ 1977-ից: Ավարտել է Մոսկվայի համալ– սարանը (1959): 1967–72-ին եղել է ՀԱԱՀ ԴԱ ֆիզիկական հետազոտությունների ինստ–ի դիրեկտորի տեղակալ: 1972-ից՝ Երևանի համալսարանի քվանտային էլեկ– տրոնիկայի ամբիոնի վարիչ և պրոբլեմա– յին լաբորատորիայի ղեկավար: 1979-ից գլխավորում է համալսարանի Կոնդեն– սացված միջավայրերի ֆիզիկայի ինս– տիտուտը: Աշխատանքները վերաբերում են մաթ. ֆիզիկային, պոտենցիալային ցրման տեսությանը, օպտիկական քվան– տային գեներատորների և ուժեղացու– ցիչների տեսությանը, գազերում ոչ գծա– յին օպտիկական երևույթներին, լազերա– յին ճառագայթման և էլեկտրոնների փո– խազդեցությանը: Արժանացել է ՀԱԱՀ լենինյան կոմերիտմիության մրցանակի (1967):
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Ֆաբլյուխ Ռուբենի (ծն. 10.12.1929, Կիրովական), հայ սովե– տական ֆիզիկոս, ֆիզմաթ գիտ. դ–ր (1974), պրոֆեսոր (1978): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1952): Աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստ–ում (1952–65), ՀԱԱՀ ԴԱ ռադիո– ֆիզիկայի և էլեկտրոնիկայի (1965–68), ֆիզիկական հետազոտությունների (1968–76) ինստ–ներում: 1977-ից Խ. Աբով– Վ. Մ. Հարությունյան Ա. Ի. Հարությունով յանի անվ. հայկ. մանկավարժական ինստ–ի Փորձարարական ֆիզիկայի ամ– բիոնի վարիչն է: Աշխատակիցների հետ հետազոտել է ռենտգենյան անցումային ճառագայթումը և մասնակցել այդ ճառա– գայթման դետեկտորների ստեղծմանը: Ուսումնասիրել է մակերևութային անհար– թությունների վրա էլեկտրոնների ճառա– գայթումը, էլեկտրոնների և լազերային փնջի ֆոտոնների փոխազդեցությունը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՑ Դևորգ (Ժ Ո ր ա) Մինայի (31.5.1925, ք. Նովոչերկասկ,
ՌԱՖԱՀ Ռոստովի մարզ–26.4.1973, Մոսկվա), «Երիտասարդ գվարդիա> ընդ– հատակյա կոմերիտական կազմակերպու– թյան անդամ, գնդապետ: ԱՄԿԿ անդամ: Ուկր. ՄԱՀ վորոշիլովգրադի մարզի գերմ. օկուպացիայի ժամէսնակ (1942) Հ. Կրաս– նոդոնում գործուն մասնակցություն է ունե– ցել ընդհատակյա կոմերիտական կազմա– կերպության ստեղծմանը և գերմ. ֆա– շիստների դեմ ծավալած նրա պայքարին: Կազմակերպության հայտնաբերումից (1943-ի հունվար) հետո միացել է կարմիր բանակի զորամասերին, մարտնչել Է գերմ. զավթիչների դեմ: Պատերազմից հետո ծառայել է սովետական բանակում: 1946-ին ավարտել է Լենինգրադի հրետա– նային ուսումնարանը, 1957-ին՝ Վ. Ի. Լենինի անվ. ռազմա–քաղ. ակադեմիան: 1963-ից նույն ակադեմիայի դասախոս, դոցենտ: Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՈՎ Ալեքսանդր Իվանի (3.1.1904, Երևան –5.6.1975, Կիև), հայ սովետական նյարդավիրաբույժ: Բժշկ. գիտ. դ–ր (1944), պրոֆեսոր (1945), Ուկր. ՄԱՀ գիտ. վաստ. գործիչ, ԱԱՀՄ ԲԴԱ իս– կական անդամ (1967), սոցիալիստական աշխատանքի հերոս (1974): ԱՄԿԿ ան– դամ 1940-ից: 1929-ին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ. ֆակուլ– տետը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1941–44-ին եղել է տար– բեր ռազմաճակատների գլխավոր վիրա– բույժ, 1944–45-ին՝ սովետական բանակի ռազմա–սանիտարական գլխավոր վար– չության ավագ վիրաբույժ–կոնսուլտանտ: 1945-ից ղեկավարել է Կիևի բժիշկների կատարելագործման ինստ–ի նյարդավի– րաբուժության ամբիոնը: 1950-ից Ուկր. ՄԱՀ նյարդավիրաբուժության ԴՀԻ–ի, 1964-ից՝ ԱԱՀՄ ԲԴԱ Ն. Ն. Բուրդենկոյի անվ. նյարդավիրաբուժության ԴՀԻ–ի դի– րեկտոր, 1965-ին՝ նաև Բժիշկների կա– տարելագործման կենտրոնական ինստ–ի նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ: Հ–ի գիտական աշխատանքները նվիր– ված են նյարդային համակարգի ուռուցք– ների վիրահատական բուժման հարցերին: Հ. մշակել է գլխուղեղի անոթների անև– րիզմների և արյունազեղումային կաթ– վածների բուժման, ռազմ, և խաղաղ ժա– մանակաշրջանների նյարդատրավմատո– լոգիայի հարցերը: Պարգևատրվել Է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով: Հ. եղել է Նյարդավիրա– բույժների համամիութենական գիտական ընկերության նախագահ, Նյարդավիրա– բույժների համաշխարհային ֆեդերացիա– յի պատվավոր պրեզիդենտ, Չեխոսլովա– կիայի բժշկ. ընկերության պատվավոր անդամ, ԱՄՆ–ի, Հարավսլավիայի և այլ երկրների նյարդավիրաբույժների գիտ. ընկերության անդամ:
ՀԱՐՈՒՆ ԱԼ ՌԱՇԻԴ (763 կամ 766-809), խալիֆա 786-ից: Աբրասյանների դինաս– տիայից: Շարունակել է Բյուզանդիայի դեմ պայքարը, ասպատակել Փոքր Ասիան: Նրա օրոք, թեև նկատվում էին արաբ, խալիֆայության քայքայման առաշին նշանները, բարձր զարգացման հասան տնտեսությունն ու մշակույթը, իսկ Հա– յաստանում Փոխվեցին բազմաթիվ կառա– վարիչներ, ծանրացան հարկերը, ուժեղա– ցավ արտագաղթը: Աակայն խալիֆայու– թյան նկատվող թուլությունը նպաստել Է Բագրատունիների հզորացմանը, և 804-ին Աշոտ Մսակեր Բագրատունին ճանաչվել է Հայոց իշխան: Ա. Տեր–ղնոնդյան
ՀԱՐՈՒՑԻՉ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ, առաջնային պայթուցիկ նյու– թ և ր, քիմիական միացություններ, որոնք հարվածից, շփումից կամ կրակից հեշտու– թյամբ պայթում են՝ անջատելով երկրոր– դային (փշրտող) պայթուցիկ նյութերում դետոնացում (անդրպայթյուն) հարուցելու համար բավարար Էներգիա: Կարևորա– գույններն են՝ շառաչող սնդիկը, կապա– րի ազիդն ու եռնիտրոռեզորցինատը, տետրազենը: Հ. պ. ն. են նաև ծանր մե– տաղների ազիդներն ու ֆուլմինատները (շառաչող թթվի աղերը), օրգ. ազիդներն ու գերօքսիդները, տետրազոլի ու տետրա– զենի ածանցյալները ևն: Օգտագործվում են ռազմական տեխնիկայում և պայթեց– ման գործում՝ պատիճ–դետոնատորներն ու Էլեկտրադետոնատորները լիցքավորե– լու, իսկ օքսիդիչների ու այրվող նյութերի հետ խառնված՝ պատիճ–բոցավառիչները լիցքավորելու համար: Պայթունավտանգու– թյան պատճառով Հ. պ. ն. փոխադրում են պատրաստի արտադրանքի (պատիճների) ձևով (տես նաև Պայթուցիկ նյութեր):
ՀԱՐՔ (հուն. Xapxa, արաբ. al-Harka), գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահան– գում: Տարածվում էր Արածանի գետի վե– րին հովտում, Տարոն, Վարաժնունիք, Ապահունիք, Իառխորունիք և Բզնունիք գավառների միջև (սահմանները որոշակի չեն): Հ–ի մասին տեղեկությունները սա– կավ ու կցկտուր են: Մար Աբաս Կատինա պատմիչը (ըստ Մովսես խորենացու) Հ. և նրա Հայկաշեն դաստակերտը համարում է հայոց անվանադիր նախնի Հայկի բնա– կության սկզբնատեղը (որոշ ուսումնասի– րողներ «Հարք»-ը մեկնաբանում են որպես «հայր» բառի հոգնակի ձևը): Ըստ այդ ավանդական պատմության, Հայկը Հ.