Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

11 հզ. կոոպերատիվ: ճյուղին յուրահա– տուկ է արտադրության բարձր համակենտ– րոնացումը, համալիր մեքենայացումն ու ավտոմատացումը: Հայաստանում հացթխությունը տարած– ված արհեստներից էր: Գյուղական բնակ– չությունը հացը թխում էր հիմնականում սեփական պահանջմունքները բավարարե– լու համար, իսկ քաղաքներում կային հաց– թուխ կամ հացազործ արհեստավորներ (խապազներ), որոնք թխում էին ազգային հացի տարբեր տեսակներ և վաճառում բնակչությանը: Սակայն, մինչե սովետա– կան կարգերի հաստատումը, Հայաստա– նում Հ. ա. չի եղել: Հացի արտելային, կոոպերատիվ և պետ. արտադրությունն սկսվել է 1922-ին, երբ Երևանի սպառողա– կան ընկերության տնօրինությանն անցավ հացի «էկոնոմիա» փուռը: Հետագայում վերականգնվեցին և կազմակերպվեցին այլ փռեր, այդ թվում՝ առաջին կիսաավ– տոմատ փուռը (1926-ին, Երևանում), և կառուցվեց հրուշւսկագործական արհես– տանոց: 1931-ին, վերջինների միավոր– մամբ, կազմակերպվեց «Հայհացտրեստը», որով պայմաններ ստեղծվեցին պետ. հա– մակարգում հացի արտադրության հա– մակենտրոնացման, մեքենայացման և ընդլայնման համար: Նոր գործարանների կառուցման և հների վերակառուցման շնորհիվ Հ. ա. դարձավ ՀՍՍՀ սննդի ար– դյունաբերության զարգացած ճյուղերից մեկը: 1978-ին այն հացամթերքներով լրիվ ապահովում էր քաղաքային, 85% –ով՝ գյուղական բնակչությանը: ճյուղն ընդ– գրկում է հացի 29 գործարան (19-ը՝ խո– շոր), որոնք ներառնված են «Հայհացաբղ» արտադրական միավորման մեջ: Մեքե– նայացված 184 հոսքային գծերի միջոցով թողարկվում է 148 տեսակի հացաբուլկե– ղեն, ազգային հացատեսակների արտա– դրության 60%–ը: Արտադրանքի 97,5%–ը պատրաստվում է բարձրորակ ալյուրից, 41,7% –ը՝ ֆերմենտներով ու սպիտակուց– ներով հարստացված: Հայկ. ազգային հացատեսակների արտադրության տեխ– նոլոգիայի կատարելագործման և մեքե– նայացման խնդիրներով զբաղվում են «Հայհացարդի» արտադրատեխնիկական բաժինը, Հ. ա–յան համամիութենական ԳՀԻ–ն և սննդի արդյունաբերության Մոսկ– վայի տեխնոլոգիական ինստ–ը: է. ԱռոնաոաԱովա

ՀԱՑԱԳՈՐԾՅԱՆ Զավեն Արսենի (ծն. 20.4. 1911, Բիթլիս), հայ սովետական ինժեներ, շինանյութերի մասնագետ: Տեխ. գիտ– դ–ր (1966), պրոֆեսոր (1968): ՍՄԿԿ ան– դամ 1949-ից: Ավարտել է Երևանի պոլի– տեխնիկական ինստ–ը (1931): 1931-ից աշխատել է Շինանյութերի և կառուցվածք– ների հայկական ԳՀԻ–ում, 1961-ից՝ Քարի և սիլիկատների ԳՀԻ–ում որպես լաբորա– տորիայի վարիչ (1962–69-ին՝ դիրեկտո– րի տեղակալ գիտական գծով): Ուսումնա– սիրել է և շինարարության մեջ ներդրել թեթև երկաթբետոնը՝ բնական ծակոտ– կեն լցիչների կիրառմամբ: Հետազոտել է բնական քարանյութերի երկարակեցու– թյունը կառուցվածքներում, տվել հրա– բխային քարանյութերի շինարարական դասակարգումը, մշակել արհեստական մարմարի և գրանիտի ստացման տեխնո– լոգիան: Մասնակցել է քարային շինանյու– թերի պետ. ստանդարտների մշակմանը: 1978-ից Շինանյութերի հանրապետական ատեստացիոն հանձնաժողովի նախա– գահն է: «Ռոա–հայերեն պոլիտեխնիկա– կան բառարան»-ի (1957) կազմողներից է: Զբաղվել է դրամատուրգիայով (Վ. Խուդա– վերդյանի հեղինակակցությամբ): Բեմա– դրվել են «Խնդության սրինգը» (1937), «Թող բացվեն վարդերը» (1939), «Փիլի– պոս Ասլանովիչ» (1945) կոմեդիաները: Երկ. Հայաստանի տուֆերը և մարմարները, Ե., 1959 (հեղինակակից՝ Օ.Ա. Մարաիրոսյան): .ZJojiroBeHHOCTb ByjiKaHHqecKHX tyc()ob ApMeHHH B ApeBHHX H COBpeMeHHblX coopyaceHHHX, E., 1959; npHpoflHbie icaMeHHbie MaTepnajibi Ap– MeHHH, M., 1967.

ՀԱՅԱԳՈՐԾՅԱՆ Վահան Մարգսի (1880, Վան – 12՞ 2.1967, Երևան), հայ սովետա– կան արծաթագործ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1963): Սովորել է Վանում՝ հայտնի վար– պետ Գրիգոր Շալջյանի մոտ: 1915-ին գաղթել է Երևան, եղել «վան» արծաթա– գործական միավորման հիմնադիրներից: Վ.Հացագործյան. կարաս «Առատու– թյուն», արծաթ, մանրարուրք (1953, Հայաս– տանի ժողովրդական արվեստի պետական թանգարան, Երևան) Հ. առավելապես աշխատել է մանրարուրք տեխնիկայով: Աշխատանքներից են՝ «Մըր– գաման» (1948, Ազգագրության պետական թանգարան, Լենինգրադ), «Կոնյակի սպասք» (1949, Հայաստանի պատմու– թյան պետ. թանգարան, Երևան), «Խա– ղաղության առագաստանավը» (1950, Հե– ղափոխության պետ. թանգարան, Մոսկ– վա), սկահակ «Հոբելյանական» (1951, Արևելքի ժողովուրդների արվեստի պետ. թանգարան, Մոսկվա), կարաս «Առատու– թյուն» (1953, Հայաստանի ժողովրդական արվեստի պետ. թանգարան, Երևան): Ցուցադրվել է հանրապետական, միութե– նական, միջազգային պատկերահանդես– ներում: Լ. Սոչախյան ՀԱՑԱ&ԳԻՆԵՐ (Gramineae կամ Poa- ceae), դաշտավլուկազգիներ, ցորենազգիներ, միաշաքիլավոր բույսերի ընտանիք: Միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսեր են, հազ– վադեպ՝ ծառանման կամ թփանման: Ցո– ղունը «ծղոտիկ» է, գլանաձև, ունի հան– գույցներ, հազվադեպ՝ համատարած միջ– հանգույցներ (լրիվ սնամեջ): Բարձրու– թյունը 1 ա/-ից մինչև 45 Ա, բարեխառն գոտու երկրներում հաճախ 0,3–1,5 ւ/ է, 3–5 ա տրամագծով: Տերևները հերթա– դիր են, սովորաբար երկշարք՝ կազմված բաց կամ երբեմն նաև փակ տերևապատ– յանից, տերևաթիթեղից և լեզվակից: Տե– րևաթիթեղները գծաձև կամ նշտարաձև են, հազվադեպ՝ լայն: Փոշոտումը՝ խա– չաձև (քամու միջոցով), որոշ մշակովի Հ. ինքնափոշոտվող են: Ծաղիկները երկ– սեռ են, որոշ դեպքերում միասեռ կամ կլեյստոգամ՝ հավաքված պարզ ծաղկա– բույլում՝ հասկիկներում, որոնք իրենց հերթին հավաքված են ընդհանուր ծաղ– կաբույլերում (հուրան, ողկույզ, բարդ հասկ, գլխիկ): Յուրաքանչյուր բազմա– ծաղիկ հասկիկ կազմված է առանցքից, որի վրա հերթով երկշարք դասավորված են թեփուկաձև ծաղկսքմերձ տերևները՝ բրակտեաները (թեփուկներ): Ատորին երկու բրակտեաները ծաղիկներ չունեն և կոչվում են հասկիկաթեփեր, մնացածները՝ ծաղկաթեփեր: Հ–ի ծաղիկներում սովորա– բար կան 2, հազվադեպ՝ 3 ծաղկաթաղանթ (լոդիկուլներ), որոնք դասավորված են ծաղկի առանցքում, առէջքների և ծաղկա– թեփերի միջև: Առէջքները 3-ն են, հազ– վադեպ՝ 1–2 կամ 6, սերմնարանը՝ 2, երբեմն՝ 3 մազմզոտ սպիներով: Պտուղը հատիկ է: Հ–ի ընտանիքը ծածկասերմ բույսերից ամենախոշորն է (մոտ 500 ցեղ և 8000 տե– սակ, ըստ այլ աղբյուրների՝ համապա– տասխանաբար 600 և 10000), տարածված են համարյա ամբողջ երկրագնդում: ՀԱԱՀ տարածքում աճում է մոտ 100 ցեղ և 300 տեսակ: Հ–ի դերը մարդու կյանքում հըս– կայական է, որովհետև դրանց են պատկա– նում կարևորագույն մշակովի հացաբույ– սերը՝ ցորենը, բրինձը, եգիպտացորենը, վարսակը, աշորան, գարին, կորեկը, սոր– գոն ևն (տես Հացահատիկային կուււռու– րաներ), ինչպես նաև շաքարեղեգը: Հա– յաստանում (Ողշաբերդ, Շորբուլախ, Հա– ցավան) աճող ցորենի, աշորայի,, գարու և այծակնի վայրի տեսակներն արժեքա– վոր գենոֆոնդ են գործնական սելեկցիա– յում: Վայրի և մշակովի Հ. լավորակ կեր են: Օգտագործվում են նաև սպիրտ, օսլա, թուղթ, սննդի և արդ. նպատակներով յուղ ստանալու, խոզանակներ, ճոպան պատ– րաստելու համար: Որոշ տեսակներ ունեն դեղագործական և դեկորատիվ նշանա– կություն: Շատ Հ. (արվանտակ, որոմ, դաշտավ– լուկ, սեզ, ագրխոտուկ) գործածվում են փուխր հողերի և ավազների ամրացման, օդանավակայանները, մարզադաշտերը, գազոնները բուսածածկելու համար: Որոշ Հ. (խրփուկ, սեզ, արվանտակ ևն) մոլա– խոտեր են: Գրկ. Թ ա խ m ա շ յ տ ն Ա . Լ. և Ֆ և դ ո– տով Ան. Ա., Երևանի ֆլորան, Ե., 1945: PoaceBHi* P. K>., Յյաա. BBeaeHHe h H3y-