Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կովկասում, ՍՍՀՍ եվրոպական մասում, Արևմտյան Եվրոպայում, Միջերկրական ծովի ափերին, Փոքր Ասիայում: ՀՍՍՀ–ում հանդիպում է համարյա բոլոր անտառներում, բոխոլ, կաղնու, ղաժու, հաճարենու և այլ տեսակների հետ: Ապրում է 250–300 տարի: Սրապտուղ Տ. (10–25 մ) տարածված է Կովկասում, Բալկանյան թերակղզում, Փոքր Ասիայում, Իրանում: ՀՍՍՀ–ում աճում է Իջևանի շրջանում (Գետիկի հովիտ), Զանգեզուրում և Վայքում: Հ–ու բնափայտն ամուր է, ճկուն, գեղե– ցիկ նախշերով, օգտագործվում է մանր գործիքաշինության, շինարարության տար– բեր բնագավառներում: Տ. օժտված է բարձր դեկորատիվությամբ, կիրառվում է կանաչապատման, անտառային մշակույթ– ների և պաշտպանական անտառաբուծու– թյան մեջ: Ա. Գրիգորյան

ՀԱՑԹԻՈՒԱ, տես Հաց: ՀԱՑԻ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինք– նավար Սարգի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 11 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անաս– նապահությամբ, այգեգործությամբ և դաշ– տավարությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ: Հ–ում կա Ս. Աստվա– ծածին եկեղեցի (XIII դ.), շրջակայքում՝ «Բռի եղցի» հուշարձանախումբ (XIII դ.)՝ բաղկացած 3 փոքր եկեղեցիներից, չորս խաչքարերից և գերեզմանատնից: ՀԱՑԻ ՕՐԵՆՔՆԵՐ Մեծ Բ ր ի տ UI- ն ի ա յ ու մ, XV–XIX դդ. հացահատիկի և գյուղատնտեսական այլ մթերքների ներ– մուծումն ու արտահանումը կարգավորող (հիմնականում՝ ներմուծման բարձր և արտահանման ցածր մաքսեր սահմանե– լու ուղիով) օրենքների ընդհանուր անվա– նումը: Հ. օ–ով ներքին շուկայում կրճատ– վում էր գյուղատնտ. մթերքների ծավալը, բարձրանում գինը: Դա համապատասխա– նում էր չենդւորղերի և ներհակ էր ամրա– պնդվող արդ. բուրժուազիայի շահերին, որը ձգտում էր թուլացնել առաջինների տնտ. և քաղ. դիրքերը, ընդլայնել սեփա– կան ազդեցությունը: Տ. օ–ի դեմ շարժումը առևտրի ազատության (տես Ֆրիթրեդերա– կանություն) համար արդ. բուրժուազիա– յի պայքարի դրսևորումներից էր: Չնայած լենդլորդերի դիմադրությանը, անգլ. կա– ռավարությունը 1846-ին Տ. օ. վերացրեց:

ՀԱՑԻԿ, Հ ա ց և կ ա ց, Խ ա ս ի կ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վի– լայեթի Մուշ գավառում: 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկ– րագործությամբ ու անասնապահությամբ: Հ. պատմական նշանավոր գյուղ էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում: Հ–ում է ծնվել Մեսրոպ Մաշ– տոցը: Հ–ի հայերը բնաջնջվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնա– կություն են հաստատել տարբեր երկըր– ներում:

ՀԱՑԻԿ (մինչև 1945-ը՝ Թոփառլի), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հյուսիս–արևմուտք: Անասնապահական–ճակնդեղագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրա– ների մշակությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, գյուղատնտ. տեխնիկում, կուլտուրայի տուն, գրադա– Հացիկ րան, կինո, կապի բաժանմունք, մսուր– մանկապարտեզ, բուժկայան, հացահա– տիկի սերմազտիչ գործարան: Դյուղից 1 կմ հս–արլ. պահպանվել է գյուղատեղի, եկեղեցի (վերակառուցված XX դ.), գե– րեզմանոց: Բնակիչների նախնիները եկել են Բասենից, Մուշից, Կարսից, 1820-ին:

ՀԱՑԿՆԻ, Հ ա ս կ ն ի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Արաբկիր գավառում: 1914-ին ուներ 115 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Ուներ եկեղեցի (Ս. Գևորգ) և վարժարան: Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱՑՅԱՑ ԴՐԱՒՏ, հացենու անտառա– պուրակ Մեծ Հայքի Տուրուբերան նահան– գի Տարոն գավառի Աշտիշատ ավանում, որտեղ գտնվում էր Վահագնի մեհյանը: Ըստ Փավստոս Բուզանդի, Դրիգոր Ա Պարթևը (Լուսավորիչ), Աշտիշատի մեհ– յանը փոխելով մայր եկեղեցու, Հ. դ–ի սրբազան աղբյուրում մկրտել է Հայոց զորաբանակը: Նույն պատմիչի հավաստ– մամբ, Հ. դ–ում բնակվել է ասորի քարո– զիչ Դանիել քորեպիսկոպոսը, որին Դրի– գոր Լուսավորիչը կարգել էր Տարոնի եկեղեցու գլուխ, ինչպես նաև Մեծ Հայքի եկեղեցիների վերակացու: Հուսիկ Ա Պար– թևի մահից (347) հետո Հայոց կաթողիկո– սական գահի հավակնորդ Դանիելը սպան– վել է Տիրան թագավորին հակառակվելու համար և թաղվել Հ. դ–ում:

Վ. Հացունի

ՀԱՑՈՒՆԻ Վարդան (իսկական ազգանունը՝ Աոմունճյան, 1870, Պարտիզակ, Թուրքիա – 1944), հայ բանասեր, ազգագրագետ: Կրթությունն ստացել է Վենետիկի Մխիթարյանների վանքում, ապա դարձել նույն միաբանության անդամ: Մոտ 40 տարի, որպես ուսուցիչ, տեսուչ աշխատել է Մխիթարյանների վարժարաններում (Վենետիկ, Միլան, Կ. Պոլիս և այլուր): Աշխատությունները հիմնականում վերաբերում են հայ ժողովրդի հին կենցաղին ու սովորույթներին: Լուսաբանել է Հին Հայաստանում երդման առիթները, վայրերը, վկաները, եղանակները ևն, հետազոտել ուտեստեղենը, վերլուծել Հայաստանի տարբեր դասերի օգտագործած ճաշատեսակները (այդ թվում և հոգևոր ճաշերը): Քննության է առել տարբեր դարաշրջաններում եղած հայկ. դրոշները (քաղ. և եկեղեցական), ճշգրտել Արշա– կունյաց, Բագրատունյաց, Ոուբինյաննե– րի, տարբեր իշխանական տների, զինվո– րական դրոշների ձևերը, գույները, նշան– ները ևն: Ուսումնասիրել է նաև Հին Հա– յաստանում դաստիարակության, կրթու– թյան զարգացումը: Հանգամանորեն վեր– լուծել է աշխարհիկ և եկեղեցական հան– դերձների զարգացումը, որը բաժանում է 11 շրջանի (Ուրարտոփց. մինչև XVII դ.): Հ. անդրադարձել է պատմության մեջ հայ կնոջ խաղացած դերին, լուսաբանել նրա գործունեությունը տարբեր ոլորտներում: Երկ. ճաշեր և խնջույք հին Հայաստանի մեջ, Վնտ., 1912: Դաստիարակությունը հին հայոց քով, Վնտ., 1923: Պատմություն հին հայ տա– րազին, Վնտ., 1924: Կարևոր խնդիրներ հայ եկեղեցվո պատմութենեն, Վնտ., 1927: Հայ դրոշները պատմության մեջ, 2 հրտ., Վնտ., 1930: Երդմունք հին հայոց մեջ, Վնտ., 1932: Հայուհին պատմության առջև, Վնտ., 1936:

ՀԱՈՒԲԻՑ (գերմ. Haubitze, < չեխերեն՝ houfnice, նախապես–քար նետելու գոր– ծիք), հրետանային զենքի տեսակ՝ նա– խատեսված թաքնված օբյեկտները կա– խովի հրաձգությամբ խոցելու համար: Առաջին Հ–ներն ստեղծվել են Եվրոպա– յում, XV դ. (Իտալիա, Դերմանիա): Հ–ի փողն ակոսավոր է և ավելի կարճ (20– 30 կալիբր), քան թնդանոթինը, արկի սկզբնական արագությունը նույնպես փոքր է: Հեռահարությունը՝ մինչև 17 կմ, արագաձգությունը՝ 1–6 կրակոց 1 րո– պեում: Արդի Հ–ների մեծ մասը ինքնա– գնաց է:

ՀԱՈՒՊՏՄԱՆ (Hauptmann) Դերհարդ (15.11.1862, Օբերզալցբրուն –6.6.1946, Ագնետենդորֆ), գերմանացի գրող: Սո– վորել է Ենայի համալսարանում: Համար– վել է գերմ. նաաուրաւիզմի առաջնորդը: Հայտնի է դարձել «Արևածագից առաջ» (1889, հայ. հրտ., 1895) դրամայով, որը պատկերում է բուրժ. ընտանիքի քայքա– յումը: «Կղբենի» (1893) կատակերգությու– նում, «Կառապան Հենշելը» (1898, հայ. հրտ., 1907), «Ռոզա Բեռնդ» (1903), «Առնետներ» (1911) դրամաներում Հ. քննադաաել է կայզերական Գերմանիայի բարքերը, կարեկցել ընչազուրկներին: «Ջուլհակներ» (1892, հայ. հրտ., 1905) դրամայի թեման սիլեզյան ջուլհակների 1844-ի ապստամբությունն է: Թեմայով ու ոճով նորարարական այդ գործում որպես կոլեկտիվ հերոս հանդես է բերել բանվո– րությանը: Կենցաղային ռեալիստական պիեսներից բացի Հ. գրել է չափածո դրամաներ, հեքիաթներ, որոնք սիմվոլիզ– մի դրոշմն են կրում («Զրասույզ զանգը», 1896, հայ. հրտ., 1923, «Խեղճ Հայնրիխ>, 1902): 1901-ին «Մուրճ»-ում լույս է տեսել «Մենակ մարդիկ» դրաման: Իռացիոնա– լի զմի ոգով են գրված «Ձմեռային բալ– լադ» (1917), «Մպիտակ փրկիչր> (1920), «Ինդիպոդի» (1920) դրամաները, «ԻՎւ էմա– նուել Քվինտը» (1910), «Սոանացի հերե– տիկոսը» (1918), «Մեծ մոր կղզին» (1924) վեպերը: Հ–ի ուշ շրջանի ստեղծագոր– ծության մեջ աչքի է ընկնում «Մայրամու–