Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գ. Հաուպաման աից առաջ» (1932, հայ. բեմ.) դրաման: Գերմանիայում ֆաշիզմի տիրապետու– թյան տարիներին Տ. թողել է ժամանակա– կից թեման: «Մեծ քուն» պոեմը վկայում էր Տ–ի թշնամանքը նացիզմի նկատմամբ: 1945-ի վերջերին Տ. ընտրվել է դեմոկրա– տական մտավորականության «Կուլտուր– բունդ» կազմակերպության պատվավոր նախագահ: Արժանացել է նոբելյան մըր– ցանակի (1912): Գրկ. C h ji b m a h T., r. rayiiTMaH, JI.– M., 1958; JlnxaneB E. Ո., TepxapT TaynT- MaH. EHo6ii6jraorpacbHHecKHH yKa3aTejib, M., 1956.

ՀԱՓՈՒԿ (Reseda), հափուկազգիների ըն– տանիքի խոտաբույսերի ցեղ: Տերևները հերթադիր են, ամբողջական կամ փետրա– ձև կտրտված: Ծաղիկները երկսեռ են, մանր, հասկանման ծաղկաբույլում հա– վաքված: Պսակաթերթիկներն սպիտակ են, դեղին կամ դեղնականաչ: հայտնի 50– 60 տեսակների մեծ մասն աճում է Միջեր– կրածովյան երկրներում: ԱԱՀՄ–ում տա– րածված է 10, ՀՄԱՀ–ում՝ 5 տեսակ: Միամ– յա հոտավետ S. (R. odorata) ունի հաճելի և ուժեղ բուրմունք և օգտագործ– վում է ծաղկաբուծության մեջ: Դեղին Տ–ի (R. lutea) վերգետնյա օրգաններից դեղին ներկանյութ է ստացվում:

ՀԱՔՍԼԻ (Huxley) Անդրու Ֆիլդինգ (ծն. 22.11.1917, Լոնդոն), անգլիացի ֆիզիո– լոգ, Լոնդոնի թագավորական ընկերու– թյան անդամ (1955): 1938-ին ավարտել է Քեմբրիջի համալսարանը: 1941–60-ը՝ Քեմբրիջի Թրինիթի կոլեջի դասախոս, 1952–60-ը՝ դեկան: 1960-ից եղել է Լոն– դոնի համալսարանական կոլեջի ֆիզիո– լոգիական բաժանմունքի պրոֆեսոր: Տվել է մկանային կծկման տեսությունը (1957), նկարագրել մկանաթելերի նուրբ կառուցվածքը: հայտնաբերել է, որ կըծկ– ման ժամանակ տեղի է ունենում մկանա– թելերը կազմող ակտինային և միոզինա– յին թելերի սահում և մոտեցում: Ուսում– նասիրել է նյարդաթելերի սինապսները և նյարդային ազդակների հաղորդման ժա– մանակ տեղի ունեցող ֆիզիկա–քիմիական փոփոխությունները, ինչպես նաև դրդման ու արգելակման իոնային մեխանիզմները նյարդային համակարգում: Արժանացել է նոբելյան մրցանակի (1963, Ա. Լ. Հոշկինի և Ջ. Կ. էքլսի հետ):

ՀԱՔՍԼԻ (Huxley) Օլդոս Լեոնարդ (26.7. 1894, Գոդալմինգ – 22.11.1963, ԼոսԱն– ջելես), անգլիացի գրող: Ավարտել է Օքս– ֆորդի համալսարանը (1921): Եղել է գրական ու թատերական քննադատ: Գրա– կան գործունեությունն սկսել է բանաս– տեղծությունների ժողովածուներով (1916 և 1918), որոնցում ժխտում է իրական աշ– խարհի գեղեցկությունն ու ներդաշնակու– թյունը: «Դեղին Քրոմը» (1921), «Խեղկա– տակների շուրջպար» (1923) և «Կոնտրա^ պունկտ» (1928) վեպերում մերկացրել է բուրժ. մտավորականության երեսպաշտու– թյունը, հոգեկան սնանկությունը: Տ–ի ամենահայտնի գործը «Սքանչելի նոր աշ– խարհ» (1932) վեպն է: Տ. հրատարակել է նաև «Կույրը Դագայում» (1936), «Շատ տարիներ հետո մեռնում է կարապը» (1939), «Հանճարը և աստվածուհին» (1955), «Կղզի» (1962) վեպերը:

ՀԱՔՍՏՀԱՈՒձԵՆ (Haxthausen) Ավգուսա (1792, Բյոկենդորֆ –1866, Հաննովեր), բարոն, պրուսական աստիճանավոր, ազ– գագրագետ: 1843-ին, ռուս, գյուղական համայնքներն ուսումնասիրելու նպատա– կով, ռուս, կառավարության նյութական աջակցությամբ, ճանապարհորդել է Կենտ– րոնական Ռուսաստանում, Ուկրաինայում, Պովոլժիեում և Կովկասում: 1847–52-ին հրատարակել է «Ուսումնասիրություններ Ռուսաստանի ներքին դրության, ժողո– վըրդի կյանքի և մասնավորապես գյու– ղական հաստատությունների վերաբեր– յալ» եռահատոր աշխատությունը, որտեղ հանդես է եկել Ռուսաստանում ճորտա– տիրական իրավունքն աստիճանաբար վե– րացնելու օգտին: Հրատարակել է նաև «Անդրկովկաս» (Լայպցիգ, 1856, հայե– րեն մասնակի հրտ. «ճանապարհորդու– թիւն յայսկոյս Կովկասու այն է ի Հայս ի Վիրս», 1872) աշխատությունը, որտեղ ամ– փոփել է նաև Հայաստանին վերաբերող ճանապարհորդական նոթերը (գլուխ IX, X, XI): Հ. տեղեկություններ է տվել էջ– միածնի, հայ եկեղեցու և պարսիկների փոխհարաբերության, կաթողիկոսների ընտրության կարգի, եկամտի աղբյուր– ների, հայ ժողովրդի հեռավոր անցյաւի, հայոց գրերի ստեղծման հանգամանքնե– րի, հայ–ռուս. հարաբերությունների, ժող. բանահյուսության, ուսումնական ու կըր– թական կենտրոնների, հայկ. բանաստեղ– ծության առանձնահատկությունների մա– սին: Առաջինը Հ. էր, որ հայկ. ժող. բանա– հյուսության հին ու նոր մի քանի նմուշ– ներ (հեքիաթներ, առասպելներ ևն) թարգ– մանաբար ներկայացրեց Եվրոպային: Հա– յաստանում Հ–ին ուղեկցել է Խ. Աբովյա– նը: Հ. բարձր է գնահատել Խ. Աբովյանին, նրան համարել ժամանակի ամենակըրթ– ված անձանցից մեկը և խորապես ցավել նրա անհետացման համար: խ. ԿարւսդեԱէսն

ՀԱՖԵՋ Շամսեդդին Մոհամմեդ (մոտ 1325, Շիրազ –1389 կամ 1390, Շիրազ), պարսիկ բանաստեղծ: Հ–ի մասին առա– ջին հավաստի տեղեկությունները տրված են նրա «Դիվան»-ի նախաբանում: Ծնվել է ոչ հայտնի ընտանիքում, ստացել է աստ– վածաբանական կրթություն: Անգիր իմա– ցել է Ղուրանը, որի համար էլ ստացել է «Հաֆեզ» («հիշողության մեջ պահող») անունը: Մուբարիզ ադ Դինի (1354–58) գահակալության տարիներին Հ. հարել է գահաժառանգ շահ Շուջային, որն ընդ– դիմացել էր հորը: Այդ շրջանում Հ. գրել է 8–10 գազել, որոնցում ծաղրել է Շիրա– զում գինին ու աշխարհիկ զվարճություն– ներն արգեւող Մուբարիզ ադ Դինին: Շահ Շուջայի տիրապետության (1358– 1384) շրջանի իրադարձություններն իրենց արտացոլումն են գտել «Դիվան»-ի շատ բանաստեղծություններում, մի քանի գա– զել հիշեցնում է 1366-ին Հ–ի շնորհազըրկ– ման մասին: Մոզաֆերիդներից բանաս– տեղծը համակրել է միայն շահ Մանսու– րին (1388–92), որին և նվիրել է «Սաղի– նամե» պոեմը և 6 բանաստեղծություն: 1928-ին պարսիկ գրասեր, Իալխալին հայտնաբերել է բանաստեղծի մահից 35 տարի հետո արտագրված «Դիվան»-ի ձե– ռագիրը, որն օգնել է հետագա տեքստա– բանական հետազոտություններին: «Դի– վան»^ ունի 418 գազել, 5 մեծ քասիդ– ներբող, 29 կիտա (ոչ մեծ «առիթով գըր– ված բանաստեղծություն»), 41 ռուբայի և 3 մեսնևի: Հ. երգել է կյանքն իր ուրախու– թյուններով ու վշտերով, ծաղրել անդրաշ– խարհի դրախտային վայելքները: Ընդվզե– լով մարդուն և նրա միտքը կաշկանդող պայմանականությունների դեմ՝ նա ստեղ– ծել է սոցիալական կապանքներից ազատ մարդու կերպարը: Հ–ի ստեղծագործու– թյունը պարսկ. միջնադարյան քնարեր– գության բարձրագույն նվաճումն է: Երկ. Լիրիկա, Ե., 1957:

ՀԱՖԹՎԱՆ, հայաբնակ գյուղ Իրանում, Ատրպատական նահանգի Սալմաստ գա– վառում: 1828-ին Հ–ի հայերի մեծ մասը գաղթել և բնակություն է հաստատել Արևելյան Հայաստանում: 1914-ի նա– խօրեին գյուղն ուներ 400 տուն հայ բնա– կիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և նրանից հետո Հ–ի բնակ– չության մեծ մասն արտագաղթել և բնա– կություն է հաստատել Իրանի քաղաքնե– րում կամ այլ երկրներում:

ՀԱՖՆԻՈՒՄ (լատ. Hafnium), Hf, պար– բերական համակարգի IV խմբի քիմիա– կան տարր: Կարգահամարը 72 է, ատոմա– կան զանգվածը՝ 178, 49: Բնական Հ. ունի վեց կայուն իզոտոպ՝ 174,176–180 զանգ– վածային թվերով: Հ–ի գոյության մասին կանխատեսել էր Դ. Ի. Մենդելեևը, 1870-ին: Ն. Բորը ցույց տվեց (1921), որ JSI5 72 տարրի ատոմը պետք է ունենա ցիրկոնիումի ատոմի նը– ման կառուցվածք: Հունգարացի քիմիկոս Դ. Հևեշին և հոլանդացի ֆիզիկոս Դ. Կոս– տերը ցիրկոնիումի հանքաքարերում ռենտգենասպեկտրային վերլուծության եղանակով հայտնաբերեցին (1922) N* 72 տարրը և անվանեցին «Հ.»՝ ի պատիվ հայտնաբերման տեղի՝ Կոպենհագեն (ուշ լատ. Hafnia) քաղաքի: Հ. ինքնուրույն միներալներ չունի և բնության մեջ սովորաբար ուղեկցում է ցիր– կոնիումին: Պարունակությունը երկրակե– ղևում 3,2• 10–4% է, ըստ զանգվածի: Հ. սպիտակ–արծաթավուն մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 2222 dr30°C, եռմանը՝ 5400°C, խտությունը՝ 13090 կգ/մ3 (20°C-nuf): Մաքուր Հ. պլաստիկ է, հեշ– տությամբ է ենթարկվում սառը և տաք մշակման: Քիմ. հատկություններով նման է ցիրկոնիումին, սակայն քիմ. ակտիվու– թյամբ զիջում է նրան: Միացություններում հիմնականում քառարժեք է, հայտնի են նաև 3,2 և 1 արժեքականության Հ–ի միա– ցություններ: Մենյակային