Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԿՈՒՐՉԱՏՈՎԻՈՒՄ (լատ. Curchatovium). Ku, պարբերական համակարգի IV խմբի արհեստականորեն ստացված ռադիոակտիվ քիմիական տարր: Կարգահամարը 104 է: Հայտնի են Կ–ի ռադիոակտիվ 9 իզոտոպները՝ 253–261 զանգվածային թվերով: 260Ku և 259Ku (կիսաքայքայման պարբերությունները՝ 0,1 և 4,5 վրկ) առաջինը (1964 Ա 1966) հայտնաբերել են Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստ–-ում (Դ. Ն. Ֆլյորով, Յու. Ց. Հովհաննիսյան ն ուրիշներ)՝ միջուկների ինքնաբերաբար քայքայմամբ, իսկ 261Ku և 257Ku (T1/2 4,5 և 65 վրկ) Բերկլիում (ԱՄՆ)՝ ալֆա–ճառագայթմամբ: Կ. Դուբնայում սինթեզվել է միջուկների միաձուլման 24 2ման ռեակցիայի հաշվին՝ 94 Pu Այիզոտոպը 10 Ne-ի արագացած իոններով ռմբակոծելով: 104-րդ տարրի անվանումն առաջարկել է ակադեմիկոս Գ. Ն. Ֆլյորովը՝ ի պատիվ Ի. Վ. Կուրչատովի: Ամերիկացի հետազոտողներն առաջարկել են (1969) այդ տարրի իրենց անվանումը՝ ռեզերֆորդիում (նշանը՝ Rf): Սակայն ամերիկացիներին չի հաջողվել գրանցել 260Ku-h ինքնաբերաբար բաժանումը: 1976-ին Դուբնայում կրկին գրանցվեց 260Ku, ըստ 249Bk (15N, 40) 260Ku միջուկային ռեակցիայի՝ Բերկլիի աշխատակցի ներկայությամբ: Այդ աշխատանքում քննարկվեց և բացատրվեց նաև Բերկլիում կատարված փորձերի անճշտությունը: Կ. առաջին «տրանսակտինոիդային» տարրն է: Ku-ի ատոմների էլեկտրոնային կառուցվածքը գազային ֆազում 5f146d27s2 է և նման է առաջին «տրանս–լանթանոիդային» հաֆնիում տարրին (Hf)՝ 4f145d26s2: Դա հաստատվում է Ku-ի և HF-ի քիմ. հատկությունների նմանությամբ: Այսպես, Կ–ի անջուր քլորիդը ցնդելիությամբ մոտ է հաֆնիումի քառաքլորիդին (գոլորշիացման ջերմաստիճանը՝ 313°C) և քիչ ավելի ցնդող է, քան ակտինոիդային տարրերի քլորիդները (եռ. ջերմաստիճանը բարձր է 1500°c-ից): Օգտվելով այդ հատկություններից՝ չեխոսլովակյան գիտնական Ի. Զվարան և ուրիշներ Դուբնայում իրականացրին (1966) Ku-ի ատոմների քիմ. բաժանումը դրան ուղեկցող ակտինոիդային տարրերից: Այսպիսով, հաստատվեց, որ Կ. պատկանում է տարրերի պարբերական համակարգի IV խմբի երկրորդական ենթախմբին: Գրկ. Флеров Г. Н., Друин В. А., Плеве А.А., Устойчивость тяжелых ядер и граница периодической системы элементов, «Успехи физических наук», 1970, т. 100, в. 1, Друин П. А. и др., Синтез 260Ku при облучении 249Bk ионнами 15N, «Атомная энергия», 1977, т. 43, в. 3. Ա. Դանագուլյան

ԿՈՒՐՊԻՆՍԿԻ (Kurpinski), Կ ա ր ո լ, Կազիմեժ (1785–1857), լեհ կոմպոզիտոր և դիրիժոր: 1810-ից Վարշավայի «Նարոդովի թատրոն»-ի կոմպոզիտորը և դիրիժորն էր, 1824–40-ին՝ Վարշավայի օպերայի երգչախմբի դիրեկտորը և ղեկավարը: 1835–40-ին ղեկավարել է լեհական առաջին՝ Երաժշտության ն. դրամատիկական արվեստի դպրոցը: Լեհական «Tygodnik muzyczny» առաջին երաժշտական ամսագրի հիմնադիրը և խմբագիրն էր (1820-–1821): Ազգային օպերայի հիմնադիրներից է: Դրել է նաև օպերետներ, բալետներ, նվագախմբային ու դաշնամուրային երկեր (պոլոնեզներով համարվում է Ֆ. Շոպենի նախորդը), պատմական և հայրենասիրական երգեր, ղրանց թվում՝ «1831 թվականի Վարշավյանկա»-ն՝ լեհական ապստամբության նշանավոր հիմնի երաժշտությունը:

ԿՈհՐԱԱՆՈՎ Անդրեյ Լվովիչ [ծն. 26.10 (8.11).1902, Մոսկվա], բույսերի ֆիզիոլոգ և կենսաքիմիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953, թղթ. անդամ՝ 1946), սոցիալիստական աշխատանքի հերոս (1969): 1926-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի ֆիզիկա–մաթեմատիկական ֆակուլտետը (բույսերի ֆիզիոլոգիայի մասնագիտությամբ): 1935–53-ին՝ ՍՍՀՄ ԳԱ կենսաքիմիայի ինստ–ի լաբորատորիայի վարիչ (1950-ից՝ դիրեկտորի տեղակալ), 1952-ից՝ ՍՍՀՄ ԳԱ Կ. Ա. Տիմիրյազևի անվ. բույսերի ֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկտոր: «Ֆիզիոլոգիա րաստենիյ» («Физиология растений») ամսագրի հիմնադիրն է ու գլխավոր խմբագիրը (1954-ից): Կ. գիտական աշխատանքներով զարգացրել է բուսական բջիջներում ֆերմենտների ազդեցության ուսմունքը, Ա. Օպարինի հետ հետազոտել թեյի և այլ բույսերում պարունակվող դաբաղանյութերը՝ տանին և այլն: Պարգևատրվել է Լենինի 3 շքանշանով, մեդալներով:

ԿՈՒՐՍԵԼ Նիկոլայ Պավելի [20.4.1891, Բելցի (Մոլդավիայում)–1938], հայ սովետական պետական գործիչ: ՍՄԿԿ անդամ 1919-ից: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը և պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1922-ին Ա. Մյասնիկյանի հրավերով փոխադրվել է Երևան, ուր մինչև 1928-ը աշխատել է որպես Հայկոոպի վարչության նախագահ: 1928–30-ին եղել է Անդրֆեդերացիայի սպառկոոպերացիայի վարչության նախագահի տեղակալ, ապա՝ նախագահ: 1930–31-ին՝ Անդրֆեդերացիայի ֆինանսների, այնուհետև՝ մատակարարման ժողկոմների տեղակալ: 1931–1935-ին Կ. ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր: 1935–38-ին ղեկավարել է Երևանի սինթետիկ կաուչուկի կոմբինատի շինարարության և շահագործման վարչությունը: Լ. Աոաքելյան

ԿՈՒՐՍԿ, քաղաք, ՌՍՖՍՀ Կուրսկի մարզի կենտրոնը: Գտնվում է Սեյմ գետի ափին: Երկաթուղային հանգույց է: 375 հզ. բն. (1979): Հիմնադրվել է X դ., որպես Կիևյան Ռուսիայի բերդաքաղաք: 1238-ին ավերել են թաթար–մոնղոլները, XIV դ. գրավել է Լիտվան: XVIII դ. դարձել է վաճառաշահ քաղաք: XIX դ. 2-րդ կեսից Կ–ում զարգացել է սննդարդյունաբերությունը: 1894–95-ին առաջացել են ս–դ. խմբակներ, 1903-ին՝ բոլշևիկյան կազմակերպություն:

Սովետական իշխանություն հռչակվել է 1917-ի նոյեմբ. 26 (դեկտ. 9)-iն: 1934-ի հունիսի 13-ից՝ մարզային կենտրոն: 1941-ի նոյեմբ. 3-ից մինչև 1943-ի փետր. 8-ը օկուպացրել են գերմանա–ֆաշիստական զորքերը: Ետպատերազմյան տարիներին արագորեն վերականգնվել է: Տնտեսության առաջատար ճյուղերն են մեքենաշինությունը և քիմ. արդյունաբերությունը: Խոշորագույն ձեռնարկություններից են կուտակիչների, էլեկտրաապարատների, հաշվիչ մեքենաների, տրակտորների պահեստամասերի, շարժական ագրեգատների, առանցքակալների, ռետինատեխնիկական իրերի, քիմիա–դեղագործական գործարանները, քիմ. մանրաթելի կոմբինատը: Զարգացած է թեթև, շինանյութերի, սննդի արդյունաբերությունը: Կա ՋԷԿ: Ունի մանկավարժական, բժշկ., գյուղատնտ., պոլիտեխնիկական ինստ–ներ, համամիութենական ֆինանսա–տնտեսագիտական հեռակա ինստ–ի մասնաճյուղ, ԴՀԻ–ներ, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ, թատրոն, ֆիլհարմոնիա, կրկես:

ԿՈՒՐՍԿԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ 1943, սովետական զինված ուժերի ռազմական գործողությունները 1941–1945-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, հուլիսի 5-ից օգոստոսի 23-ը, Կուրսկի ելուստի շրջանում: Բաժանվում է երկու փուլի, պաշտպանական՝ հուլիսի 5–23-ը, և հարձակողական՝ հուլիսի 12-ից օգոստ. 23-ը: Ստալինգրադի ճակատամարտում (տես Ստալինգրադի ճակատամարտ 1942–1943) կորցրած ստրատեգիական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով գերմ. հրամանատարությունը ծրագրեց խոշոր հարձակում 1943-ի ամռանը և Կուրսկի շրջանում կենտրոնացրեց մեծ ուժեր (մոտ 900 եզ. մարդ, մինչև 10 հզ. հրանոթ ու ականանետ, մոտ 2,7 հզ. տանկ և 2 հազարից ավելի ինքնաթիռ): Հարվածային խմբավորումներին թևերից հարում էր ևս 20 դիվիզիա: Օպերացիան ստացավ «Միջնաբերդ» անվանումը: Կուրսկի ելուստը հս–ում պաշտպանում էին Կենտրոնական (հրամանատար՝ բանակի գեն. Կ. Ռոկոսովսկի), հվ–ում՝ Վորոնեժի ռազմաճակատի (հրամանատար՝ բանակի գեն. Ն. Վատուտին) զորքերը, թիկունքում կենտրոնացված էր ստրատեգիական հզոր պահեստը Տափաստանային ռազմաճակատը (հրամանատար՝ գեն.- գնդապետ Ի. Կոնև): Ռազմաճակատների գործողությունները կոորդինացնում էին ռազմակայանի ներկայացուցիչներ մարշալներ Դ. ժուկովը և Ա. Վասիլևսկին: Կուրսկի ելուստում ստեղծվեց պաշտպանական 8 բնագիծ՝ 300 կմ խորությամբ: Հուլիսի սկզբին Կենտրոնական և Վորոնեժի ռազմաճակատների զորքերի կազմում կար 1336 հզ. մարդ, մոտ 20 հզ. հրանոթ և ականանետ, 3444 աանկ և ինքնագնաց հրանոթ, 2172 ինքնաթիռ: Սովետական հետախուզության ձեռք բերած անհրաժեշտ տվյալների շնորհիվ հնարավորություն ստեղծվեց նախքան թշնամու հարձակումը անցկացնել հրետանային և ավիացիոն հականախապատրաստություն, որի պատճառով թշնամին արդեն ելման պահին մեծ կորուստներ կրելով՝ հարձակումն սկսեց 2,5–3 ժամ ուշացումով, հուլիսի 5-ի առավոտյան ժամը 5-ին: Արդեն իսկ առաջին օրը մարտի մեջ մտցվեցին հիմնական ուժերը, որոնք նախատեսված էին «Միջնաբերդ» օպերացիայի համար: Թշնամու դեմ Կենտրոնական ռազ