թյան (Թեոֆրասա), մարդու անատոմիա– յի U բժշկության (Հերոփիլոս Քաղկեդոնա– ցի, Երասիստրատոս) բնագավառներում: Այդ գիտնականների ազդեցությամբ մ. թ. ա. Ill–II դդ. ստեղծվեց էմպիրիկ բժիշկ– ների (Փիլինոս Կոսացի, Սերապեյոն Ալեքսանդրացի և ուրիշներ) դպրոց: Պատմական գիտությունը: Պատմական երկերի հիմնական նյութը ե– ղել են ոչ հեռավոր անցյալի և պատմագիր– ներին ժամանակակից իրադարձություն– ները: Կարևոր տեղ են գրավել պատմու– թյան մեջ ճակատագրի ու ականավոր ան– հատների դերի, պետության իդեալական ձևի մասին հարցերը: Պատմական ստեղ– ծագործությունների մի զգալի մասը իր ոճով մոտ էր գեղարվեստական գրակա– նությանը: Այդպես են գրված Կալիսթե– նեսի (մ. թ. ա. IV դ.) և Կլիտարքոս Ալեք– սանդրացու (մ. թ. ա. III դ.)՝ Ալեքսանդր Մակեդոնացու վարքը, Տիմեոս Տավրո– մենացու (մ. թ. ա. III դ.)՝ արևմտամիջերկ– րածովյան երկրների հույների պատմու– թյունը, Փիլարքոս Աթենացու (մ. թ. ա. III դ.)՝ մ. թ. ա. 280–219-ի Հունաստանի պատմությունը: Պատմական ստեղծագոր– ծությունների մի մասին հատուկ էր լոկ փաստագրական շարադրանքը, մասնա– վորապես՝ Եգիպտոսի թագավոր Պտղո– մեոս I-ի (մ. թ. ա. 305–285)՝ Ալեքսանդրի արշավանքների պատմությունը, Հիերո– նիմոս Կարդիացու (մ. թ. ա. IV–III դդ.)՝ դիադոքոսների պայքարի պատմությունը ևն: Համաշխարհային պատմությունը շա– րադրել են մ. թ. ա. II դ. խոշորագույն պատմիչ Պոչիբիոսը, Պոսիդոնիոս Ապա– մեյացին (մ. թ. ա. II–I դդ.), մ. թ. ա. I– մ. թ. I դդ. պատմիչներ Նիկողայոս Դա– մասկոսցին, Դիոդորոս Սիկիչիացին: Մ. թ. ա. III դ. սկզբին երևան են եկել ոչ հունա–մակեդոնական հեղինակների՝ Մա– նեթոնի («Եգիպտոսի պատմությունը»), Բերոսոսի («Բաբելոնապատում») և ուրիշ– ների աշխատությունները, ինչպես նաև տեղական լեզուներով գրված պատմական ստեղծագործություններ (օրինակ, Մակ– կաբայեցվոց գրքերը՝ Սելևկյանների դեմ Հրեաստանում բռնկած ապստամբության վերաբերյալ): Գրական ու թյ ու նը: Հուն, պատ– մության նախորդ շրջանի համեմատու– թյամբ դարաշրջանի գեղարվեստական գրականությանը բնորոշ էր նրա սո– ցիալական բովանդակության նեղացումը: Հանրային բնույթը պահպանել էին միայն թատերական ներկայացումները, բայց թատրոնում ևս Արիառոֆանի հասարա– կական–քաղաքական ու մերկացնող կա– տակերգություններին փոխարինել էր նոր ատտիկյան կատակերգությունը (Մենանդ– րոս, Փիլեմոն, Դիփիլոս՝ մ. թ. ա. IV դ. 2-րդ կես–մ. թ. ա. III դ. սկիզբ): Հելլե– նիզմի շրջանի ողբերգությունները չեն պահպանվել, թեպետ այդ շրջանի բեմա– դրությունների մասին [Աթենքում, հել– լենիստական աշխարհի ամբողջ տարած– քում մինչև Հայաստան (Արտավազդ P-ի թատերգությունները) և մերձսևծովյան եր– կըրներ] կան վկայություններ: Մ. թ. ա. III դ. սկզբից գրականությունը զարգա– ցավ մշակութային նոր կենտրոններում, մասնավորապես Ալեքսանդրիայում, որ– տեղ գեղարվեստական ստեղծագործու– թյունը կապված էր Ալեքսանդրյան գրա– դարանում աշխատող բանասերների գի– տական հետազոտությունների հետ: Ան– ցյալի գեղարվեստական գրականության ուսումնասիրումը ստիպեց հելլենիստա– կան բանաստեղծներին գիտակցել ինչ– պես գոյություն ունեցող գրական ավան– դույթները, այնպես էլ նրա բարեփոխում– ների անհրաժեշտությունը: Եղերերգը (էլեգիա) հասարակական և բարոյախո– սական միջոցից վերափոխվեց դիցաբա– նական բովանդակությամբ պատմվածքի [Փիլետաս Կոսացի (մոտ 320–270) Կա– լիմաքոս Կիրենացի]: Միաժամանակ Կա– ւիմաքոսը ավանդական հերոսական էպո– սը փոխարինեց փոքր չափի պոեմով (էպի– լիա): Թեոկրիտոսի հովվերգություննե– րում կենցաղային տեսարանները հաճախ մշակվել են երգիչների բանահյուսական մրցույթներից կամ քաղաքային ընտանե– կան կյանքից վերցված մանր դրամատիկ տեսարանին (մ ի մ) բնորոշ ձևերով: Այդ– պիսին է Հերոդասի «Միմիամբների» ձևն ու բովանդակությունը: Հելլենիզմի ժամա– նակաշրջանը նաև էպիգրամների ծաղկ– ման շրջանն էր: Հերոսական էպոսի ժան– րային ավանդույթները շարունակեց Ապու– չոնիոս Հռոդոսացին, որը նույնպես կրել է Հ. մ–ի գիտականության և նրբագեղու– թյան ազդեցությունը: Քաղաքացիների անձնական կյանքն ու կենցաղը արտա– հայտող «նոր» կամ «բարքերի կատակեր– գության» առավել մեծ ժողովրդականու– թյուն վայելող ներկայացուցիչը եղավ Մենանդրոսը: Անտիկ և միջնադարյան գրականության հետագա զարգացման հա– մար էական նշանակություն ունեցան հել– լենիզմի ժամանակաշրջանի արձակի ժան– րերը: Հ. մ–ի գրականությունը նշանակա– լից հաջողության հասավ մարդու ներաշ– խարհի բացահայտման, նրա առօրյա կեն– ցաղի նկարագրության մեջ, միաժամանակ բանահյուսական ավանդույթների օգտա– գործմամբ ընդարձակեց գրական ժանրե– րի սահմանները: ճարտարապետ ու թյ ու նը և կերպարվեստը: Հասարակության քաղ. և սոցիալ–տնտեսական զարգացման հակասությունները պայմանավորել են հելլենիստական արվեստի հակասակա– նությունը: Այդ արվեստի մեջ միավորվում են մտահայեցողությունն ու արտահայտ– չականությունը, սկեպտիցիզմն ու հուզա– կանությունը, եղերերգականությունն ու խոր դրամատիզմը, արխաիկացումն ու նո– րարարությունը:, Ակնհայտ են եղել ալեք– սանդրիական, պերգամոնյան, հռոդոս– յան, աթենական, սիրիական գեղարվես– տական դպրոցների տարբերությունները: Եփրատից արլ. ընկած տարածքում հուն, և տեղական մշակութային տարրերի փոխ– ներգործությունը սկզբում եղել է աննշան, բուռն համադրության շրջանը, երբ ծնունդ է առել Պարգևական թագավորության, Գանդհարայի, Քուշանական թագավորու– թյան արվեստը, սկսվել է հունա–մակե– դոնական իշխանության անկումից հետո: Հելլենիստական շինարվեստը աչքի է ընկնում հսկայական բաց տարածություն– ների կառուցապատման, վիթխարիության էֆեկտի, ինժեներաշինարարական մտքի վեհությամբ ու համարձակությամբ մար– դուն զարմացնելու ձգտմամբ, կառուց– վածքների տրամաբանվածությամբ, ձևերի մեծ վայելչությամբ, կատարման ճշգրտու– թյամբ ու վարպետությամբ: Հիմնականում կանոնավոր հատակագծերով կառուցված Ալեքսանդրիա (Եգիպտոս), Դուրա–Եվրո– պոս, Պերգամոն, Պրիենե, Սելևկիա (Տիգ– րիսի ափին) քաղաքների գեղարվեստա– կան կերպարներում կարևոր դեր է հատ– կացվել մեծ սյունաշարերին (գլխավոր փողոցի երկայնքով) և ագորայի պարա– գծով դրված կամ շենքի մաս կազմող 1– 2-հարկանի սյունազարդ շքամուտքերին: Քաղաքային կենտրոնները ձևավորելիս մեծ ուշադրություն են դարձրել թագավո– րական պալատներին, ժողովարաններին, թատրոններին, տաճարներին: Հելլենիս– տական քաղաքներին հատկանշական էին ճարտ. վեհ անսամբլները, որոնց բնորոշ էր կառույցների համաձայնեցվածությունը միմյանց և շրջակա լանդշաֆտի հետ, կա– նոնավոր հատակագիծը, ճակատային ուղ– ղաձիգ և հորիզոնական հարթությունների ընդգծումը, որպես անսամբլի տարրեր՝ շենքերի կոմպոզիցիաների սիմետրիկու– թյունն ու ճակատայնությունը ևն: Հասա– րակական, բնակելի և պաշտամունքային կառույցների ճարտ. տիպերը մեծ մասամբ վերցվել են հուն, արխաիկ և դասական շրջաններից, սակայն մեկնաբանվել են ժամանակի ոգով: Ստեղծվել են շինու– թյունների նոր տեսակներ՝ գրադարան– ներ, մուսեյոններ (մուսաների տաճար՝ գիտության և մշակույթի կենտրոն, օրի– նակ, Ալեքսանդրիայի մուսեյոնը), ին– ժեներական կառույցներ (մոտ 120 մ բարձրությամբ Աչեքսանղրյան փարոսը): Հելլենիստական կրոնի Սինկրետիզմը ազ– դել է տաճարների, սրբարանների, զոհա– րանների, հուշակառույցների զարգաց– ման վրա, որտեղ ավելի ուժեղ, քան քա– ղաքացիական շինություններում, արտա– հայտվել է Արևելքի արվեստի փոխազդե– ցությունը (Ասկլեպիոսի սրբարանը Կոս կղզում, կատակոմբները Ալեքսանդրիա– յում, Այ–Խանում քաղաքը Հյուսիսային Աֆղանստանում): Հելլենիստական ճարտ. էքսցենտրիկությունն իր արտահայտու– թյունն է գտել Փոքր Ասիայի զոհարանների տպավորիչ քանդակային հորինվածքնե– րում (Զևսի զոհարանը Պերգամոնում): Հելլենիստական օրդերը (սյունակարգ) աչքի է ընկնում ավանդական սխեմայի նկատմամբ ազատ վերաբերմունքով և կառուցվածքայինի հաշվին զարդաձևային հատկանիշի ուժեղացման միտումով: Կերպարվեստում դասական ժառանգու– թյան ստեղծագործաբար օգտագործմանը, ներդաշնակ կերպարների (Միլոսյան Աֆ– րոդիտե, մ. թ. ա. II դ., նկ. տես հ. 2, էջ 182) ստեղծմանը զուգընթաց, եղել է դա– սականը մեխանիկորեն ընդօրինակելու միտում (նոր ատտիկյան դպրոց), որը ծնունդ է տվել ներքնապես սառը, կեղծ պաթետիկ գործերի (Ապոլլոն Մուսագետ, մ. թ. ա. III դ. սկիզբ, Հռոմ, Վատիկան): Քանդակագործությունը դադարել է ծա– ռայել պոլիսի քաղաքացիական իդեալ– ներին. նրանում ուժեղացել են վերացա– կանությունը, դեկորատիվությունը, պատ– մողականությունը, երբեմն՝ ցուցադրա–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/337
Արտաքին տեսք