կիչային և օժանդակ բաժիններից: Կրոսում տեղադրված է փոխարկման գլխավոր վահանը, որի գծային կողմին միացվում են աբոնենտային գծերը, իսկ կայանային կողմին՝ ավտոմատային սրահից եկող լարերը: Ավտոմատային սրահամ տեղադրված են կոմուտացիոն սարքերը, որոնց միջոցով կատարվում է աբոնենտային գծերի անհրաժեշտ կոմուտացումը: ԱՀԿ–ի Էլեկտրասնուցումը կատարվում է փոփոխական հոսանքի ցանցից, էլեկտրական ուղղիչի միջոցով, որին զուգահեռ միացվում է կուտակիչային մարտկոցը՝ լարման բաբախումները հարթելու համար: Կուտակիչային մարտկոցը, բացի այդ, ծառայում է իբրև հոսանքի պահեստային աղբյուր՝ ցանցի լարման կարճատև անջատման դեպքում: Ըստ կոմուտացման սարքերի տեսակի տարբերում են՝ դեկադաքայլային համակարգի, կոորդինատային համակարգի, էլեկտրոնային և քվազիէլեկտրոնային ԱՀԿ: Դեկադաքայլային համակարգի ԱՀԿ–ում կոմուտացման հիմնական տարրերը սահող կոնտակտներով քայլային և դեկադաքայլային փնտրիչներն են: ՛Կոորդինատային համակարգի ԱՀԿ–ում կոմուտացման հիմնական մեխանիզմը ռելեային կոնտակտներով բազմապատիկ կոորդինատային Քաղաքային հեռախոսային ցանցի դեկադ ա–ք այլային (ա), կոորդինատային (p) և քվազիէլեկարոնային (դ) ավտոմատ հեռախոսային կայանների պարզեցված կառուցվածքային սխեման. ՆՓ, Ւ>Փ, ԳՓ, ԱՓ–նախնական, խմբային, գծային և աբոնենտային փնտրման աստիճաններ, ԱԳԲ–աբոնենտային գծերի բլոկ, ՄԳԲ–միացման գծերի բլոկ, ԱՀԿ–ավտոմատ հեռախոսային կայան, ԱԳ–աբոնենտային գծեր, ՄԳ–միացման գծեր միացուցիչն է: էլեկտրոնային ԱՀԿ–ի սարքավորման մեջ օգտագործված են մագնիսական և կիսահաղորդչային նյութերի հատկությունները: Այդպիսի ԱՀԿ բնու– թագրվում է բարձր հուսալիությամբ ու արագագործությամբ, շահավետությամբ և ոչ մեծ չափերով: Սակայն էլեկտրոնային ԱՀԿ–ի օգտագործումը դանդաղում է էլեկտրոնային կոնտակտների ոչ բավարար րրակի պատճառով: Քվազիէլեկտրոնային ԱՀԿ զերծ է հիշյալ թերությունից: Նրա կառավարող սարքավորումը հագեցած է էլեկտրոնային գործիքներով, իսկ կոմուտացման սարքերը պատրաստված են էլեկտրամեխանիկական փոքրածավալ, արագագործ, հերմետիկ փակված ռելեներից (հերկոններից): Գրկ. MapTBHHOB B.K., TejiecboHHaa KoMMyTaijHH, M., 1972; TopoflCKHe TeJiethoH- Hbie cTamjHH, M., i974. Ս. Հունանյան ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՏՐԱՆՍԼՅԱՑԻԱ, հեռախոսային կապի գծերում տեղակայված էլեկտրական ուժեղացուցիչներով միջանկյալ ուժեղացման կետ՝ հաղորդման հեռավորությունը մեծացնելու համար: Յուրաքանչյուր Հ. տ. համակշռում է հարևան Տ. տների միջև ընկած գծատեղամասում ազդանշանների մարումը (թուլացումը): Գունավոր մետաղներից պատրաստված օդային հաղորդալարերի դեպքում հարեվան Հ. տների հեռավորությունը կարող է լինել 100–400 կմ, ՝ սիմետրիկ մալուխների դեպքում՝ 20–140 կմ, իսկ կոաքսիալ մալուխների դեպքում՝ 7–20 կմ: ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՑԱՆՑ, հեռախոսային կապի իրականացման համար նախատեսված տեխնիկական կառույցների և սարքավորումների համալիր: Բաղկացած է կապի հեռախոսային հանգույցներից, հեռախոսային կայաններից, կապի գծերից, բաժանորդային տեղակայանքներից (հեռախոսային ապարատ): Ըստ ֆունկցիոնալ և կառուցվածքային առանձնահատկությունների՝ Տ. g-երը լինում են տեղական (գյուղական և քաղաքային), ներգուոիական, գոտիական, միջքաղաքային, միջազգային: Գյուղական Տ. ց. կառուցվում է շառավղա–հանգուցային սկըզբունքով. վերջնակայանները միմյանց իմացվում են հանգուցային, իսկ հանգու– ցային կայանները՝ կենտրոնական կայանի միջոցով, որը ելք ունի դեպի միջքաղաքային ավաոմատ հեռախոսային կա– յան (ՄԱՀԿ): Քաղաքային Հ. ց–երը լինում են չշրջանացված (եթե քաղաքում մեկ հեռախոսային կայան կա) և շրջանացված (եթե մի քանիսն են): Ներգոտիական Հ. ց. կազմվում է երկրի տարածքը պայմանականորեն բաժանող գոտիներից յուրաքանչյուրի սահմաններում գործող մեկ կամ երկու ՄԱՀԿ–ից, դրանք միմյանց ու տվյալ գոտու տեղական ցանցերին միացնող կապի գծերից: Գոտիական Հ. ց. տեղական և ներգոտիական Հ. ց–երի համախումբն է: Միջքաղաքային Հ. ց, միավորում է բոլոր գոտիների ՄԱՀԿ–երը, կոմուտացման ավտոմատ հանգույցները և կապի գծերը: Միջազգային Հ. ց. միջազգային ՄԱՀԿ–երի, միջազգային (այդ թվում և միջմայրցամաքային) կապ ապահովող ավտոմատ ար անգիտի հանգույցների և գծերի ամբողջությունն է: ՍՍՀՄ–ում ստեղծվում է Հ. ց–ի բոլոր տեսակները երկրի մասշտաբով միասնական Հ. ց–ի մեջ միավորելու համար նախատեսված կապի միասնական ավտոմատացված համակարգ: Տես նաև Հեռախոսություն: ՀԵՌԱԽՈՍ–ԱՎՏՈՄԱՏ, նույնն է, ինչ տաքսաֆոնը: ^.–ա> ընդհանուր գործածական, սակայն տեխնիկապես ոչ ճշգրիտ տերմին է: ՀԵՌԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, գիտության և տեխնիկայի բնագավառ, ընդգրկում է հեռախոսային կապի սկզբունքների ուսումնասիրումը և դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորման մշակումը: Հ–յան խնդիրներն են ձայնական ղաշատի հատկությունների և բնութագրերի ուսումնասիրումը, տրված պարամետրերով հեռախոսային ապարաաների և փոխակերպիչների հաշվարկն ու նախագծումը, հեռախոսային բազմանցուղի կապի տեխ. միջոցների մշակումը, հեռախոսային ցանցերի, դրանց կոմուտացիոն ու կառավարող սարքավորման նախագծումը, կոմուտացիոն սարքավորման հուսալիության բարձրացման ու վերահսկման մեթոդների մշակումը: Հեռախոսային տեխնիկայի կատարելագործումը կապված է բազմակապուղի համակարգերի մշակման, ինչպես նաև ավտոմատ հեռախոսակայանների (ԱՀԿ) համար կոմուտացիոն ու կառավարող արագագործ սարքավորման ներդրման հետ: էլեկտրոնիկայի և հաշվողական տեխնիկայի նվաճումների հիման վրա ստեղծվում են հեռախոսային կապի նոր, արդյունավետ տեխ. միջոցների համալիրներ՝ կոմուտացման քվազիէլեկտրոնային և էլեկտրոնային միջոցներ, այդ թվում նաև՝ կոմուտացման ծրագրային կառավարումով ԱՀԿ: Տ–յան բազմազան պրոբլեմների լուծման համար կիրառվում են էլեկտրադինամիկական նմանակությունների տեսության մեթոդներն ու սկզբունքները, գծային և ոչ գծային շղթաների տեսությունները, հավանականությունների տեսությունը, մասսայական սպասարկման տեսությունը: ՀԵՌԱԿԱ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, առանց արտա– դրությունից կտրվելու բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթու– թյամբ մասնագետների պատրաստման ու որակավորման, ինչպես նաև ընդհանուր միջնակարգ կրթություն ստանալու ձևերից մեկը: Հ. կ–յան ուսուցման հիմնական ձևը ուսանողների (սովորողների) ինք– նուրույն աշխատանքն է: ՍՍՀՄ–ում, 1923–29-ին սկսել են գործել հեռակա ուսուցման համակարգով դասընթացներ: 1926–27-ին մոսկովյան մի շարք բուհերին կից բացվել են հեռակա բաժիններ: 1927-ին ստեղծվել են հեռակա ուսուցման կենտրոնական և ՀամԼԿԵՄ ԿԿ երիտասարդական ինստները: 1929-ին ՌՍՖՍՀ լուսժողկոմատի կոլեգիան հաստատել է բարձրագույն և միջնակարգ Հ. կ–յան կազ– մակերպման սկզբունքային հիմունքները: 1931-ին Հ. կ. են ստացել ավելի քան 350 հզ. մարդ: 1929–32-ին ստեղծվել են մի շարք խոշորագույն հեռակա ինստ–ներ: 1938-ից ՍՍՀՄ ժողկոմսովետի «Հեռակա բարձրագույն ուսուցման մասին» որոշ– մամբ բոլոր հեռակա բուհերում և բաժան– մունքներում մտցվեցին ուսուցման դաս– ընթացային համակարգ և քննությունների ու ստուգարքների պարտադիր հանձնում, հեռակայողների համար սահմանվեցին աշխատանքի վայրից լրացուցիչ վճարովի արձակուրդներ: 1939-ին հաստատվեց հե– ռակա ասպիրանտուրայի մասին ՍՍՀՄ ժողկոմսովետի որոշումը: Ծրագրերն ու դասագրքերը ընդհանուր են ստացիոնար, երեկոյան և հեռակա
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/358
Արտաքին տեսք