Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

հատվածքի չափերից և ձևից: Հեղուկով լցված կլոր հատվածքով խողովակի Հ. շ. հավասար է տրամագծի քառորդին, մեծ լայնություն ունեցող բաց հուների համար այն ընդունվում է հավասար հոսքի միջին խորությանը: Հ. շ. լայնորեն օգտագոր– ծում են հիդրավլիկական հաշվարկնե– րում:

ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՇԱՐԺԻՉ, հեղուկի հոսքի մեխանիկական էներգիան տարվող օղակի (գլանի, մխոցակոթի) մեխանի– կական էներգիայի փոխակերպող մեքե– նա: էստ գործողության սկզբունքի տար– բերում են Հ. շ–ներ, որոնց տարվող օղակը տեղափոխվում է հեղուկի հոսքի իմպուլսի մոմենտի փոփոխման հետևանքով (հիդ– րավլիկական տուրբին, ջրանիվ), և ծա– վալային Հ. շ–ներ, որոնց աշխատանքա– յին օրգանը (մխոց, թիթեղ) խցիկում տե– ղաշարժվում է խցիկը հեղուկով լցվելու դեպքում:

ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՏՈհՐԲԻՆ, հ ի դ ր Ո– տ ու ր բ ի ն, ռոտացիոն շարժիչ, որը ջրի հոսքի մեխանիկական էներգիան փո– խակերպում է աշխատանքային անվի պտտման էներգիայի: Ըստ գործողության սկզբունքի Հ. տ–ները լինում են ակտիվ և ռեակտիվ: Ակտիվ Հ. տ–ներից լայն տարածում ունի շերեփավոր տեսակը: Տարբեր հիդրավլիկական ա ու ր– բինների սխեմաներ, ա. դարձա– թիակավոբ, բ. անկյունագծային գ. շառավ– ղաաոանցքային, ղ. հորիզոնական առանց– քային, fc. շերեՓավոր Ռեակտիվ Հ. տ–ները, կախված աշխա– տանքային անվին ջրի հոսքի մոտեցման և հեռացման ուղղությունից, լինում են առանցքային, շառավղաառանցքային և անկյունագծային: Դրանք տարբերվում են նաև իրենց կոնստրուկտիվ առանձնա– հատկություններով: Կախված աշխատան– քային անվի իրանի նկատմամբ թիակնե– րի անշարժ կամ շարժական լինելուց՝ առանցքային Հ. տ–ները լինում են՝ պրո– պելլերավոր և դարձաթիակավոր: Հա– տուկ խումբ են կազմում դարձելի հիդրավ– լիկական մեքենաները, որոնք տեղադըր– վում են հիդրոկուտակիչ ու մակընթացա– յին էլեկտրակայաններում և կարող են աշխատել և՝ որպես տուրբին, և՝ որպես պոմպ: Ակտիվ Հ. տ–ում ջուրը աշխատանքային անվին է մատուցվում փողրակներով, ռեակտիվում՝ ուղղորդիչ ապարատով: Ակ– տիվ Հ. տ–ում (նկ. ե) աշխատանքային անվի առջևում և ետևում ջրի ճնշումը հա– վասար է մթնոլորտայինին, ռեակտիվում (նկ. ա, բ, գ, ղ)՝ աշխատանքային անվի առջևում մթնոլորտայինից բարձր է, իսկ ետևում կարող է լինել ինչպես բարձր, այնպես էլ ցածր; Հ. տ–ի լիսեռի վրա ստաց– yQH ված օգտակար հզորությունը՝ N= կվա, որտեղ 7~ն ջրի տեսակարար կշիռն է (կգ/մ3)՝ Q-ti՝ շրի ծախսսtH-Ս՝ հաշվարկային ճնշումը (մ): ժամանակա– կից հզոր Հտ. տ–ների օ, գ. գ. (ղ) հասնում է մինչև 95%: ՍԱՀՄ–ում նորմալացման և միատեսա– կացման նպատակներով Հ. տ–ները պայ– մանականորեն բաժանվում են 3 խմբի, Փոքր (աշխատանքային անվի տրամա– գիծը՝ 0,5– 1,2 Վ, հզորությունը՝ 1000 կվա), միջին (աշխատանքային անվի տրամա– գիծը՝ 1,6–2,5 է/, հզորությունը՝ 15000 կվա), խոշոր (շարժաթևավոր Հ. տ–ի աշ– խատանքային անվի տրամագիծը՝ մինչև 10 մ, շառավղա–առանցքայինինը՝ 7,5 Վ, հզորությունը՝ մինչև 600000 կվա և ավե– լի): Հ. տ–ի զարգացումն ընթանում է նը– րանց միավոր հզորության և ճնշման մե– ծացման, կոնստրուկցիայի կատարելա– գործման ու նոր տեսակների ստեղծման ուղղությամբ:

ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ, հիդ– րավլիկական գործադիր մեխանիզմների կառավարող օրգանները տեղաշարժող և միաժամանակ կառավարող ներգործու– թյունն ուժեղացնող սարք: Հիմնականում օգտագործում են դրոսելային և շիթային կառավարմամբ Հ. ոլ–ներ: Առավել տա– րածված դրոսելային կառավարմամբ Հ. ու–ում սահափականի միջոցով մղակը տ եղա շարժելով և հեղուկը ճնշման տակ կառավարող օրգան մղելով կարգավոր՛ում են ճնշումն աշխատանքային խցերում: Հ. ու–ի ուժեղացման գործակիցն ըստ հզո– րության հաճախ անցնում է 100000-ից: Հ. ու. կիրառում են, օրինակ, ինքնաթիռ– ներում՝ ղեկերը կառավարելու համար:

ՀԻԴՐԱՏԱՏՈՒԱ (< հուն. v6cop – ջուր), ջրամիացում, ջրակցում, քի– միական նյութերին ջրի միացման պրո– ցես: Տարբերում են Հ–ման մի քանի տե– սակ: Օքսիդների Հ–մամբ առաջանում են հիդրօքսիդներ, որոնք կարող են լինել հիմքեր, թթուներ և ամֆոտեր միացու– թյուններ, օրինակ, կալցիումի օքսիդին ջուր միացնելիս ստացվում է կալցիումի հիդրօքսիդ (տեխնիկայում այդ պրոցեսը կոչվում է «կրի մարում»): Արդյունաբերու– թյան մեջ ծծմբական անհիդրիդի Հ–մամբ ստանում են ծծմբական թթու, իսկ ազոտի օքսիդներից (օրինակ, ա2-ից)՝ ազոտա– կան թթու: Արսենի եռօքսիդի Հ–մամբ առաջանում է թույլ, ամֆոտեր արսենային թթու՝ As203+3H20 = 2H3As03t Օրգանական միացություն– ն և ր ի Հ. տեղի է ունենում բազմակի կապերի, իսկ ցիկլիկ միացությունների Հ.՝ ցիկլերի բացման հաշվին; Սովորա– բար այդ ռեակցիաներն ընթանում են հիմքերի, թթուների կամ տարասեռ կա– տալիզատորների առկայությամբ (կատա– լիտիկ Հ.) և ունեն գործնական մեծ նշա– նակություն օրգ. քիմիայում և օրգ. սին– թեզի արտադրության մեջ: Այսպես, օլե– ֆինների ուղղակի Հ–մամբ ստանում են սպիրտներ, օրինակ, Էթիլենի Հ–մամբ առաջանում է էթիւաւկոհոչ: Ացետիլենի և ացետիլենային միացությունների Հ–մամբ {Կուչերովի ռեակցիա) ստացվում են, հա– մապատասխանաբար՝ քացախալդեհիդ և կետոններ: Անօրգանական շատ և օրգ. որոշ նյութեր ջրի հետ առաջացնում են հաստատուն բաղադրությամբ պինդ բյու– րեղահիդրատներ, որոնք հանդես են գայ լիս որպես քիմ. առանձին միացություն– ներ: էլեկտրոլիտները լուծելիս տեղի է ունենում իոնների Հ., որը դժվարացնում է դրանց ասոցումը: Ջրային լուծույթներում իոնների Հ. էւեկւռրոչիաային դիսոցման գլխավոր պատճառներից է: Լուծույթնե– րում բյուրեղահիդրատների առաջացումը և մոլեկուլների ու իոնների Հ. սոլվատաց– ման մասնավոր դեպքերն են: Կենսա– բանական համակարգ ու մ Հ–ման ժամանակ ջուրը միանում է (կապ– վում) օրգանիզմի տարբեր սուբստրատ– ներին: Հ–ման հետ են կապված կենսա^ բանական շատ պրոցեսներ: Այսպես, իոն– ների Հ. ազդում է դրանց բջիջներ թափան– ցելու վրա, կենսաբանական թաղանթնե– րի Հ.՝ նրանց ֆիզիոլոգիական հատկու– թյունների վրա (տես Կենսաբանական թաղանթներ)„ իսկ սպիտակուցների Հ. Փոփոխում է դրանց որոշ հատկություն– ները, մասնավորապես ֆերմենտային ակ– տիվությունը: Մի շարք ֆիզիկա–քիմիա– կան հատկություններով կապված ջուրը տարբերվում է ազատ, ծավալային ջրից: Հ–ման հակադարձ պրոցեսը, այսինքն՝ նյութերից ջրի պոկումը, կոչվում է դեհիդ– րաաացում (ջրապոկում): Հ. և դեհիդ– րատացումը մշտապես ընթանում են նյու– թափոխանակության, մասնավորապես օր– գանիզմի ջրաՓոխանակության պրոցես– ներում :

ՀԻԴՐԱՏՆԵՐ, ջրի հետ նյութերի կազմած միացություններ: «Հ.» տերմինը հիմնա– կանում գործածվում է այն նյութերի նը– կատմամբ, որոնք պարունակում են բյու– րեղաջուր (բյուրեղահիդրաաներ): Դա պահպանվել է նաև ավանդական որոշ ան– վանումներում, օրինակ, CCl3CH(OH)2^ կոչվում է քլորալհիդրատ: Նախկինում լայնորեն կիրառվել է «մետաղների օքսիդ– ների հիդրատներ» անվանումը, օրինակ, NaOH-նատրիումի օքսիդի հիդրատ ևն: Այժմ դրանց անվանում են մետաղների հիդրօքսիդներ, քանի որ, ի տարբերու– թյուն բյուրեղահիդրատների, չեն պա– րունակում ջրի առանձին մոլեկուլներ: Տես Հիդրօքսիդներ:

ՀԻԴՐԱՐԳԻԼԻՏ (< հուն. vScDp – ջուր և apviXXoc; – սպիտակ կավ), գ ի բ ս ի տ, ջ ի բ ս ի տ, միներալ, քիմիական կազմը՝ Al[OH]3i Պարունակում է 65,4% կավա– հող (AI2O3): խառնուրդների ձևով առկա