Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էն Fe3+ և Ga3+, որոնք կառուցվածքի մեջ տեղակալում են Ճ13+-ին: Բյուրեղա– գիտական համակարգը, մոնոկլինային է: Հ. առաջացնում է մանր, նրբաթերթ, սովորաբար անգույն, սադափի փայլով բյուրեղիկներ, փոշենման զանգվածներ և կեղևիկներ: Կարծրությունը՝ 2,5–3, խտությունը՝ 2400 կգ/մ3: Հ. հիմնականում առաջանում է կավահողով հարուստ ապարների հողմահարման դեպքում: Հիդ– րարգիլիտային բոքսիտները ալյումի– նիումի լավագույն հանքանյութն են:

ՀԻԴՐԻԴՆԵՐ (< հուն. ՀՅՑշօp – ջուր), քիմիական տարրերի ջրածնական միա– ցություններ, որոնցում ջրածինը ունի բա– ցասական օքսիդացման աստիճան: Ըստ քիմ. կապի բնույթի, տարբերում են՝ իո– նական, մետաղական և կովալենտ Հ.: Ի ո ն ա կ ա ն (աղանման) Հ. առաջաց– նում են ալկալիական և հողալկալիական մետաղները: Սպիտակ բյուրեղային, սո– վորական պայմաններում կայուն նյութեր են: Տաքացնելիս առանց հալվելու քայ– քայվում են մետաղի և ջրածնի (բացի LiH-ից, հալվում է 680°C-nuf): Ջրի հետ փոխազդելիս անջատում են ջրածին: Ըս– տացվում են 200 –600°0ում մետաղները ջրածնի հեւո փոխազդելով: Իոնական կառուցվածք ունեն նաև կրկնակի Հ., օրի– նակ բորհիդրիդները՝ MeBH4, և ալյու– մինհիդրիդնե ը՝ MeAlH4: Իոնական Հ. վերականգնիչներ են, օգտագործվում են օրգ. սինթեզում: Մետաղական (մե– տաղակերպ) են անցումային մետաղների Հ.: Ըստ քիմ. կապի բնույթի, դրանք նման են մետաղներին ե, մեծ մասամբ, ունեն փոփոխական բաղադրություն: Մետաղա– կան Հ. գորշ կամ սև, փխրուն պինդ նյու– թեր են, ստացվում են բարձր ջերմաստի– ճաններում մանրացրած մետաղի վրա ջրածին ազդելով: VI, VII և VIII խմբերի մետաղները (բացի պալադիումից) ջրա– ծին կլանելիս չեն առաջացնում քիմ. որո– շակի միացություններ: I ն II խմբերի ան– ցումային, ինչպես նան III խմբի (Al-ի են– թախմբի) մետաղները ջրածնի հետ փո– խազդելիս Հ. չեն առաջացնում: Դրանց Հ. ստացվում են, օրինակ, այդ մետաղների միացությունները եթերի միջավայրում լիթիումալյումինի հիդրիդով՝ LiAlH4 վե– րականգնելիս: Տաքացնելիս հեշտությամբ քայքայվում են համապատասխան մետա– ղի և ջրածնի: Անցումային մետաղների Հ. կատալիզատորներ են քիմ. տարբեր ռեակցիաների համար: Այդ մետաղների Հ. առաջացնելու հատկությունը օգտագոր– ծում են բարձրավակուումային տեխնի– կայում՝ ջրածին կապելու համար: Կովալենտ Հ. առաջացնում են տարրերի պարբերական համակարգի IV, V, VI և VII խմբերի ոչ մետաղները, ինչ– պես նաև բորը: Այս խմբում բացի պարզ գազային միացություններից (մեթան՝ CH4t սիլան՝ SiH4) հայտնի են տարրի բազմաթիվ ատոմներով Հ., որոնք իրար են միացած շղթաներով, օրինակ, սիլան– ներ՝ SinH2n+2: Բորի պարզագույն Հ.՝ BH3, գոյություն չունի, բորաշրածիններն ունեն բարդ կառուցվածք: Կովալենտ Հ. ստացվում են անմիջականորեն տարրերի փոխազդմամբ, հալոգենիդները և այլ միացություններ ալկալիական մետաղնե– րի ալյումինհիդրիդներով, բորհիդրիդնե– րով վերականգնելիս և այլ եղանակնե– րով: Հ–ի ջերմային քայքայումն օգտա– գործում են առանձնապես մաքուր տար– րեր ստանալու համար: Գրկ. M h x e e b a B.H.,tnepe- xoflHbix MeTajijiOB, M., 1960; M aK K e Ց K., BoflopoflHbie coeflHHeHHfl MeTajmoB, nep. c amvi., M., 1968.

ՀԻԴՐՈ… ( < հուն. t)6cjop – ջուր), բարդ բառերի բաղադրիչ՝ ջրին վերաբերող բա– ռաբարդումների մեջ (օրինակ, հիդրո– մեխանիկա, հիդրոէներգետիկա):

ՀԻԴՐՈԱԳՐԵԳԱՏ, հիդրավփկական տուր– բինից ն դրան միացված հիդրոգեներա– տորից կազմված ագրեգատ: Լինում են հորիզոնական և ուղղաձիգ: Հզորության մեծացումը բերում է Հ–ի օ. գ. գ–ի և տըն– տեսական արդյունավետության մեծաց– ման:

ՀԻԴՐՈԲԻՈԼՈԳԻԱ, տես Ջրակենսաբա– նություն:

ՀԻԴՐՈԳԵՆԱՑՈհԱ1 (< լատ. hidroge- nium– ջրածին), հ ի դ ր ու մ, քիմիա– կան տարրերին և միացություններին ջրածնի միացման կատալիտիկ ռեակ– ցիա: Հակադարձ ռեակցիան՝ քիմ. միա– ցություններից ջրածնի պոկումը, կոչվում է դեհիդրոգենացում: Հ. և դեհիդրոգենա– ցումն օքսիդավերականգնման ռեակ– ցիաներ են և միմյանց հետ կապված են շարժուն հավասարակշռությամբ, օրինակ, էթիլսպիրտի կատալիտիկ փոխարկումը քացախալդեհիդի՝ C 2H5OH ^CH3CHO + H2: Ջերմաստիճանի բարձրացումը և ջրածնի ճնշման ցածրացումը նպաստում են քա~ ցախալդեհիդի, իսկ հակառակ դեպքում՝ էթիլսպիրտի առաջացմանը: Որպես Հ–ման կատալիզատորներ օգտագործում են մե– տաղներ (Fe, Pt, Ni, Co, Բճեն), օքսիդներ (NiO, Cr203, Pt02, Mo02 ևն), սուլֆիդներ (WS2, MoS2 CrnSm ևն): Հ–ման ժամա– նակ կատալիզատորի մակերևույթին ադ– սորբվում են ջրածինը և հիդրոգենացվող մոլեկուլները՝ առաջացնելով ակտիվ կոմպլեքս, որը հետագայում փոխարկվում է Հ–ման վերջնանյութի: Ըստ հիդրոգե– նացվող նյութերի և կատալիզատորների բնույթի, Հ. կարող է ընթանալ սենյակա– յին կամ բարձր (մինչև 500°C) ջերմաստի– ճաններում, նորմալ կամ մինչև 1000 մթն ճնշման տակ, ավտոկլավներում: Տարբե– րում են Հ–ման ռեակցիաների երեք խումբ. 1. ջրածնի միացումը քիմ. տարրերին կամ չհագեցած միացություններին՝ N2+3H2 = 2NH3 ch3 - ch= ch2+h2–>ch3ch2ch3, 2. վերականգնում՝ ջրածնի միաժամանակ– յա միացումով՝ CO+3H2= ch4+h2o, 3. ջրածնի միացում՝ ֆունկցիոնալ խմբի միաժամանակյա պոկումով (ա) կամ ցիկլի բացումով (բ)՝ H2(Pt) RCH = CH - CH 2OH RCH = CH - –H20 H2 –CH3 ^RCH2CH2CH3 (ա), CH2-CH2v H2 It)CH2 ►CH3-CH2- ch2-ch/ -CH2-CH2-CH3 (բ): Վերջին տիպի ռեակցիաները կոչվում են նաև հիդրոգենոլիզ: Կատալի– զատորների բնույթից և բաղադրությունից կախված միևնույն նյութի Հ–ման ժամա– նակ կարելի է ստանալ տարբեր նյութեր, օրինակ, արդյունաբերության մեջ ածխած– նի ենթօքսիդը (CO) ցինկքրոմային օք– սիդների առկայությամբ, 300–400°Շ–ում և ջրածնի 20–30 Մն[մ2 (200– 300 կգ/սմ2) ճնշման տակ Հ–նելիս առաջանում է մե– թիլսպիրտ: Նույն կատալիզատորի այլ բաղադրության դեպքում կարելի է սին– թեզել բարձրամոլեկուլային սպիրտներ, տարբեր կատալիզատորների առկայու– թյամբ՝ բենզին, պինդ պարաֆիններ, թթվածին պարունակող օրգ. միացություն– ներ: Հ–ման են ենթարկվում նաև ալդե– հիդները, նիտրիլները և կրկնակի կա– պերով միացությունները: Արդյունաբե– րության մեջ Հ–մամբ ստանում են մեթիլ– սպիրտ, ամոնիակ, կապրոնի և նայլոնի արտադրության միջանկյալ նյութեր ևն, հեղուկ ճարպերի Հ–մամբ՝ մարգարին (տես Հարպերի հիդրում): Հ. լայնորեն կիրառվում է միջանկյալ նյութերի ստաց– ման համար, օրինակ, ֆենոլից ցիկլո– հեքսանոլ, բենզոլից ցիկլոհեքսան, ադի– պինաթթվի դինիտրիլից հեքսամեթիլեն– դիամին, անիլինից ցիկլոհեքսիլամին:

ՀԻԴՐՈԳԵՆԵՐԱՏՈՐ (< հիդրո… և գե– ներատոր), հիդրավփկական տուրբինով պտտման մեջ դրվող սինխրոն գեներա– տոր: Կախված պտտման առանցքի դիր– քից լինում է ուղղաձիգ և հորիզոնական, Կրասնոյարսկի ՀԷԿ–ում տեղադրված հիդրո գեներատոր (508 Մվտ) ըստ պտտման հաճախականության՝ դան– դաղընթաց (մինչև 100 պտ/ր) և արագըն– թաց (100 պտ/ր–ից ավելի): Հ–ի հզորու– թյունը մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր Մվտ է (Բրատսկի ՀԷԿ–ում տեղադրված են 225 Մվտ, Կրասնոյարսկի ՀԷԿ–ում՝ 508 Մվտ հզորության Հ–ներ): Առաջին սովետական Հ–ները (հզորու– թյունը՝ 7,25 Մվտ) ստեղծվել են 1925-ին, Լենինգրադի «էլեկտրասիլա» գործարա– նում, Վ. Ի. Լենինի տնվ. Վոլխովյան ՀԷԿ–ի համար:

ՀԻԴՐՈԳՐԱՖԻԱ (< հիդրո… և հուն. 7բճփ(օ– ԳՐեւ)» հիդրոչոգիայի բաժին, նկարագրում է ջրային օբյեկտները (գե– տեր, լճեր, ջրամբարներ, Համաշխարհա– յին օվկիանոս) և դրանց առանձին մա– սերը:

ՀԻԴՐՈԳՐԱՏԻԱԿԱՆ ՑԱՆՑ, ցամաքի ջրա– վազանների և ջրահոսքերի (գետերի, լճերի, ճահիճների և ջրամբարների) ամ– բողջությունը: Լոկ ջրահոսքերի համա– կարգը քննարկելիս, կիրառվում է «գե– տային ցանց» տերմինը: Սակայն հաճախ