Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հ. կարող են կարգավորել ռիբոնուկլեի– նաթթուների, հետևաբար, ևաև սպիտա կուցների կենսասինթեզը:


ՀԻՍՏՐԻՈՆ (< լատ. histrio), 1. դերա սան Հին Հռոմում: Մեծ մասամբ ազատ արձակված ստրուկներ էին: Հ–ները ընդ գրկված էին թատերախմբերում, որ ղեկա վարում էր նրանց միջավայրից դուրս եկած դերասանը: Մինչև մ. թ. ա. I դարը խաղում էին առանց դիմակի: 2. Վաղ միջնադարի (IX–XIII դդ.) ժող. թափառաշրշիկ դե րասան: Միաժամանակ ասացող էր, երա ժիշտ, պարող, երգիչ, կենդանիներ վար ժեցնող ևն: Հ–ները միավորված էին հա տուկ «եղբայրություններում»: Ֆրանսիա– յում կոչվում էին ժոնգլյորներ, Դերմա– նիայում՝ շպիլմաններ, Լեհաստանում՝ ֆրանտներ, Ռուսաստանում՝ սկոմորոխ– ներ, Հայաստանում՝ գուսաններ: Հալած վում էին աշխարհիկ և եկեղեցական իշ խանությունների կողմից:


ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, տես Քրիսաոս Հի– սուս:


ՀԻՎԱՆԴԱՆՈՑ, բուժական հիմնարկ՝ հի վանդների ստացիոնար բուժման համար: ՍՍՀՄ–ում և սոցիալիստական մյուս երկըր– ներում՝ պետ. բուժկանխարգելիչ հիմ նարկ, որտեղ ազգաբնակչությանը ցույց է տրվում մասնագիտացված, ձրի բուժօգ նություն: ՍՍՀՄ–ում շատ Հ–ներ միավոր ված են պոլիկլինիկաների հետ, որով ապահովվում է ստացիոնար և պոլիկլի նիկական օգնությունը բժիշկների նույն կոլեկտիվով, ^կատարվում կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառում ներ: Ըստ տեղադրության, գործունեության ծավալի և բնույթի Հ–ները լինում են. քա ղաքներում՝ հանրապետական, մարզային (երկրամասային), քաղաքային և կլինի կական (վերջիններս բազա են հանդիսա նում բժշկ. և ԴՀԻ–ների ուսուցման աշխս!* տանքների համար), գյուղական վայրե րում՝ տեղամասային, շրջանային (զոնալ) և կենտրոնական շրջանային: Տարբերում են ընդհանուր Հ–ներ (առանձին հիվանդու թյունների բուժման համար ունեն բաժան մունքներ) և մասնագիտացված (նախա տեսված են որոշակի գինեկոլոգիական, հոգեկան, ակնաբուժական ևն) հիվանդու թյունների բուժման համար: Հ. ղեկավա րում է գլխավոր բժիշկը, իսկ բաժանմունք ները՝ վարիչները: Հ–ներում կիրառվում է սպասարկման եռաստիճան (բժիշկ–պա– լատի քույր–քրոջ օգնական) և ավելի կա տարելագործված համակարգ (բժիշկ–պա– լատի քույր): խոշոր Հ–ներում (հանրա պետական, մարզային) սիստեմատիկ աշ խատանքներ են տարվում շրջանային և տեղամասային Հ–ների բժիշկների կա տարելագործման և մասնագիտական որա կի բարձրացման ուղղությամբ: Հ–ների ղե կավարումը, աշխատանքային կարգ ու կանոնը, ռեժիմը, հիվանդների ընդունումն ու դուրս գրումը ևն կարգավորվում են ՄՍՀՄ առողջապահության մինիստրու թյան կողմից հաստատված նորմերի, դրույթների և հրահանգների համաձայն: Վերջին տարիների ընթացքում ՍՍՀՄ–ում կառուցվում են խոշոր Հ–ներ (քաղաքնե րում՝ 300–1000, գյուղական վայրերում՝ 200 և ավելի մահճակալով), որոնք ժա մանակակից բժշկ. տեխ. սարքավորումնե րի օգտագործման հիման վրա կարող են ապահովել ախտորոշման և բուժման բար– ձըր որակը: Հ–ները լինում են ապակենտ րոնացված (բաղկացած մի քանի առան ձին շենքերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը), կենտրոնաց ված (Հ. տեղավորված է մեկ կամ միմյանց հետ միացված և ամբողջություն կազմող շենքերում) և խառը (հիմնական շենքի հետ կառուցվում են առանձին շենքեր, որտեղ տեղավորում են բուժական և այլ նշանակության որոշ բաժանմունքներ): Հ–ի կազմում տարբերում են բուժ–ախտորոշիչ մաս (ընդունարան, մասնագիտացված բա ժանմունքներ, պալատներ, լաբորատո րիաներ, ախտաբանա–անատոմիական բաժանմունք, դեղատուն) և վարչա–տըն– տեսական մաս (խոհանոց, լվացքատուն, գրասենյակ, ավտոհանգրվան ևն): ԱՄՀՄ–ում Հ–ները կառուցվում են հիմնա կանում տիպային նախագծով: Կապիտա լիստական երկրներում գոյություն ունեն Հ–ային հիմնարկների 3 հիմնական տի պեր՝ փոքր և միջին ստացիոնար (ախտո րոշման մասով և ամբուլատորիայով), խո շոր բժշկ. կենտրոն (ախտորոշման բա ժանմունքով, ֆիզիոթերապիայի կաբի նետներով, պոլիկլինիկայով և ուսումնա կան շենքերով), առողջապահական կենտ րոններ (ախտորոշման բաժանմունքով՝ լաբորատորիաներ, կաբինետներ ևն): Պո լիկլինիկաները սովորաբար մտնում են Հ–ների կազմի մեջ: Հ–ները կապիտալիս տական երկրներում հիմնականում մաս նավոր ձեռնարկատիրական հիմնարկներ են՝ բուժման բարձր գներով: Այնտեղ Հ–նե րը կառուցվում են անհատական նախա գծով՝ նախապատվությունը տալով 300– 600-մահճակալանոց Հ–ների շինարարու թյանը: Գոյություն ունեն նաև տեղական ինքնավարության, կրոնական ու բարե գործական կազմակերպությունների Հ–ներ: Բազմաթիվ Հ–ներ կառուցվել են անվանի ճարտարապետների նախագծե րով և լինելով մոնումենտալ շինություն ներ՝ զգալի դեր կատարել քաղաքի ճարտ. անսամբլի կազմավորման գործում. Ֆլո– րենցիայում՝ Սանաա–Մարիա Նուովա Շտապ օգնության N 2 հիվանդանոցը (1978, ճարտ» Ա. Պողոսյան) Երևանի Նորքի զանգ վածում (XV դ.), Հռոմում՝ Սանտո–Սպիրիտո (1480-ական թթ.)* Միլանում՝ Հոսպեդալե Մաջորե (XV– XYII դդ.), Լոնդոնում՝ հոս պիտալ Չելսիում (XVII դ., ճարտ. Կ.Ռեն), Մոսկվայում՝ քաղաքային 1-ին հիվանդա նոցի մասնաշենքերը (1796–1801, ճարտ. Մ. Ֆ. Կազակով, 1828–32, ճարտ. Օ. Ի. Բովե), Ակլիֆոսովսկու անվ. ինստ–ը (1794–1807, ճարտ–ներ՝ Ե. Ա. Նազարով, Զ. Կվարեն գի և ուրիշներ), ինչպես և արդի որոշ հիվանդանոցներ ՄՄՀՄ–ում և արտասահմանում: Աովետական Հայաս տանում առաջին Հ–ները կառուցվել են 1926–32-ին, Երևանում (մանկաբարձու թյան և ֆիզիոթերապիայի նախկին ինստ–ներ, ճարտ. Ա. Թամանյան) և Լե– նինականում (երկաթուղայինների՝ ճարտ. Ն. Մադաթյան, սուր վարակիչ՝ ճարտ. Զ. Մարգսյան): 1976–78-ին Երևանում կա ռուցվել են ժամանակակից, խոշոր (700- մահճակալանոց) Հ–ներ Աջափնյակում (ճարտ. Վ. Հուսյան), Նորքի զանգվածում (ճարտ. Ա.Պողոսյան): Տես նաև Աոողջա– ւցահություն: Գրկ. Տ ի գ ր ա ն յ ա ն է. Ս., Հասարակա կան շենքերի ճարտարապետական նախա գծման հիմունքները, Ե., 1973, էշ 250–258: Վ. Մարաիրոսյան, է. Տիգրանյան


ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄ, հակա համաճարակային միջոցառում, երբ վարա կիչ հիվանդությունով տառապող հիվանդ ներին և հիվանդության մեջ կասկածվող ներին առանձնացնում են շրջապատող մարդկանցից: Հ. մ. կարելի է կատարել ստացիոնար բուժհիմնարկներում (հոս պիտալներում) կամ տանը: ՄՄՀՄ–ում պարտադիր հոսպիտալացման ենթակա են ժանտախտով, խոլերայով, ծաղիկով, բծա վոր, ետադարձ, որովայնային տիֆերով, պարատիֆերով, դիզենտերիայով, վիրու սային սարդաբորբով, սալմոնելոզով, դիֆ թերիայով հիվանդները: Մի շարք վարա կիչ հիվանդությունների դեպքում (քութեշ, կապույտ հազ, ջրծաղիկ, խոզուկ, կարմ րուկ) թույլատրվում է Հ. մ. կատարել տնա յին պայմաններում՝ կիրառելով հարկ եղած սանիտարա–հակահամաճարակա– յին պահանջները: Հ. մ. շարունակվում է նրանց վարակելիության ողջ շրջանում, իսկ եթե ապաքինումից հետո նրանք մը– նում են բակտերիակիրներ, ապա ստա ցիոնարից դուրս գրվելուց հետո կիրառում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ (բակտերիակրության բու ժում, ընթացիկ ախտահանում, ֆագիզա– ցիա, անձնական և կենցաղային հիգիենա յին կանոնների խիստ պահպանում): Որոշ դեպքերում (հատկապես հատուկ վտանգա վոր հիվանդությունների դեպքում) մեկու սացման են ենթարկվում նաև հիվանդի հետ շՓվող անձինք՝ տվյալ հիվանդության գաղտնի շրջանի առավելագույն տևողու թյամբ: Առողջարաններում, հանգստյան տներում, մանկական առողջապահական հիմնարկներում, մանկապարտեզներում և մանկամսուրներում, ինչպես նաև հի վանդանոցների ոչ վարակիչ (թերապևտիկ, վիրաբուժական ևն) բաժանմունքներում վարակիչ հիվանդությունների համար առանձնացվում է հատուկ սենյակ՝ մե կուսարան: Վարակիչ հիվանդությունների մեկուսացման հսկողությունը իրագործում են սանիտարա–հակա համաճարակային կայանները (ՄՀԿ):


ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԹեՐԹԻԿ, անաշխա տունակության թերթիկ, ՄՄՀՄ–ում Փաստաթուղթ, որը հաստատում է բանվորների, ծառայողների, կոլտնտե սականների աշխատունակության ժամա նակավոր կորուստը և հանդիսանում նը– պաստի նշանակման ու վճարման հիմք: Հ. թ. տալու կարգը սահմանված է