Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/460

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Նշված մատենաշարերի հրատարակությունը շարունակվելու է ինստ–ի հետագա գործունեությանը համընթաց: Հիմնադրման օրից ի վեր Հ. և ա. ի–ի դիրեկտորն է ՀՍՍՀ ԳԱ ակադ. Բ. Ն. Առաքեչյասը: Ինստում երկար տարիներ աշխատել են վաստակաշատ հնագետներ Կ. Գ. Ղաֆադարյանը, Հ. Ա. Մարտիրոսյանը, հայագետ Ս. Գ. Բարխուդարյանը, ազգագրագետավեստագետ Ս.Ս. Լիսիցյանը և ուրիշներ: ՀՆԱԳԻՏՈՒԹՏԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ Ս Ս Հ Մ ԳԱ, հնագիտական կենտրոնական գիտահետազոտական հաստատություն ՍՍՀՄ–ում (Մոսկվա): Հանդիսանում է մի շարք հաստատությունների ժառանգորդը: 1919-ի ապրիլի 18-ին Հնագիտական հանձնաժողովի (1859-ից) հիման վրա ստեղծվեց նյութական մշակույթի պատմության ռուս, ակադեմիան (PAИMK), որը 1926-ին վերանվանվեց նյութական մշակույթի պատմության պետ. ակադեմիա (ГАИМК): 1937-ից այն մտավ ՍԱՀՄ ԳԱ համակարգի մեջ՝ որպես Նյութական մշակույթի պատմության ինստ. (ИИMK), որի կենտրոնը 1945-ից դարձավ մոսկովյան խումբը, իսկ լենինգրադյանը՝ բաժանմունք: 1959-ից վերանվանվել է Հ. ի.: Բաղկացած է հին քարի դարի, նոր քարի դարի, բրոնզի դարի, սկյութա–սարմաթական հնագիտության, անտիկ հնագիտության, Միջին Ասիայի և Կովկասի հնագիտության, սլավոնա–ռուս. հնագիտության բաժանմունքներից, դաշտային հետազոտությունների բաժնից, հնագիտական տեխնիկայի և մշակման լաբորատորիաներից, ձեռագրային և լուսանկարային արխիվներից: Լենինգրադի բաժանմունքին կից գործում են ՍԱՀՄ–ում ամենամեծ հնագիտական գրադարանն ու արխիվը: 1946-ից արխիվային նյութերը կենտրոնացվում են Մոսկվայում: Հ. ի–ի տպագրական օրգաններն են՝ «Մատերիալի ի իսսլեդովանիյա պո արխեոլոգիի ՍՍՍՌ» («Материлы и исследованиа по археологии СССР», 1946-ից), «Կրատկիե սոոբշչենիյա օ դոկլադախ ի պոլեվիխ իսսլեդովանիյախ» («Kрaткиe coo6щeния օ докладах и полевыых,исследованиях 1939-ից), «Սովետuկայա արխեոլոգիյա» («советская археология», 1936–59), «էպիգրաֆիկա Վոստոկա» («Эпиграфиака Bocтокa», 1947-ից), «Սովետսկայա արխեոլոգիյա» («Coвeтская apxeология», 1957-ից) ամսագիրը: Հ. ի. ՍՍՀՄ ԳԱ ղեկավարել են Հ. Օրբելին (1937–39), Բ. Գրեկովը (1943–46), Ա. Ուդալցովը (1956-ից): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանըշանով (1969):

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, նյութական աղբյուրների (հիմնականում՝ պեղածոների) հիման վրա հին հասարակությունն ու նրա մշակույթը ուսումնասիրող գիտություն: Եվրոպական լեզուներում և ռուսերենում օգտագործվում է արխեոլոգիա (հին հուն. ἀρχατος– հին և λόγος – խոսք) տերմինը: Անմիջական օբյեկտը հնագիտական հուշարձանն է, ընդհանրացված առարկան՝ հնագիտական մշակույթը: Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը: Հ–յան ուսումնասիրության աստիճաններն են. ա. աղբյուրագիտական, որն ընդգըրկում է փաստերի հայտնաբերումը, նկարագրությունը, տարածական–ժամանակագրական տեղայնացումն ու դասակարգումը, բ. վերակազմական, որի ընթացքում հնագիտական առանձին հուշարձանների, համալիրների կամ հնագիտական մշակույթի հիման վրա կատարվում է անցյալի մշակույթի և հասարակության կամ նրանց առանձին տարրերի վերակազմությունը, գ. բացատրական, որի միջոցով, հնագիտական նյութի հիման վրա, բացահայտվում են հին մշակույթների և հասարակությունների գոյության ու զարգացման օրինաչափությունները: Որոշակիորեն տարբերվում են Հ–յան էմպիրիկ (Փորձի հիման վրա) և տեսական եղանակները: էմպիրիկ եղանակը, հիմնականում համապատասխանում է Հ–յան աղբյուրագիտությանը: էմպիրիկ հետազոտության վերջնական նպատակը փաստերի վիճակագրական բաշխման օրենքների կիրառման միջոցով առանձին հնագիտական մշակույթների լուսաբանումն է: Տեսական եղանակի մեջ, բացի վերակազմությունից և բացատրությունից մասնավորապես մտնում է հնագիտական մեթոդաբանությունը: Առանձին ճյուղ է Հ–յան պատմագրությունը: Հ–յան մեջ կիրառվում են բուն պեղումների մեթոդի համար օժանդակ այլ՝ տարբեր բնական գիտություններից վերցված մեթոդներ: Պեղումները հնագիտական տեղեկության հայթայթման անհրաժեշտ աղբյուր են: Դրանց մեթոդիկան պայմանավորվում է հնագիտական հուշարձանի յուրահատկությամբ: Դաշտային աշխատանքների ընթացքում լայնորեն կիրառվում են ճարտ., տեղագրագիտական, շերտագրական և ձևատիպաբանական մեթոդները, աերոլուսանկարչությունը, ստորջրյա աշխատանքների տեխնիկան ևն: Հնագիտական նյութերի դասակարգման համար կիրառվում են մաթեմատիկական վիճակագրության մեթոդները: Վերջին տասնամյակների ընթացքում լայն կիրառություն են ստացել ֆիզիկայի մեթոդները: ժամանակագրական հետազոտությունների համար մեծ նշանակություն ունի պեղածո օրգ. նյութերի (փայտ, փայտածուխ, ոսկոր) մեջ ածխածնի C14 իզոտոպի քայքայման աստիճանի որոշման եղանակը: Զարգանում է նաև կավե թրծված իրերի մնացուկային մագնիսականությամբ ժամանակը որոշելու մեթոդը: Առանձին վայրերի մշակույթների բացարձակ թվագրման համար մեծ նշանակություն ունի դենդրոխրոնոլոգիան: Անցյալի հասարակությունների տեխնիկան ուսումնասիրելու համար օգտագործվում են քիմ. եղանակները, լուսապատկերային վերլուծությունը, քարագրությունը, մետաղաբանությունը ևն: Հին մշակույթների բնական միջավայրի, նրանց հասակակից բուսական և կենդանական աշխարհի ուսումնասիրությունը կատարում են երրորդական և չորրորդական շրջանների երկրաբանությունը, հնէաբանությունը, հնէածագումնաբանական բուսաբանությունը, հնէակենդանաբանությունը ևն: Փորձնական եղանակով տեսակավորվում են մարդկանց գործողությունները (գործիքների արտադրություն, երկրագործական, մետաղագործական աշխատանքներ ևն): Հ–յան հիմնական հասկացուտ. ա. հնագիտական մշակույթը (հնագիտական հուշարձանների ընդհանրությամբ), որը չափվում ու տեղայնացվում է ժամանակի և տարածության մեջ, տարբերվում է նույն կարգի ընդհանրություններից և համապատասխանում անցյալի սոցիալմշակութային որևէ համակարգին, բ. հնագիտական տիպը, որը հնարավորություն է տալիս խմբավորելու հնագիտա– կան առարկաները (աշխատանքի գործիքներ, զենքեր, կառույցներ, արվեստի իրեր ևն) ձևաբանական ու կիրառական հատկանիշների կայուն համադրությամբ, գ. հնագիտական դարը՝ իբրև մշակույթի զարգացած որոշակի աստիճան արտա– հայտող ժամանակաշրջան, երբ արտադրության մեջ գերիշխում են որոշակի նյութեր (քար, բրոնզ, երկաթ) և արտադրության ձևեր: Հ–յան առանձին բնագավառներ միմյանցից տարբերվում են հիմնականում ըստ ժամանակագրական (քարի, բրոնզի և երկաթի դարեր, անտիկ, միշնադարյան Հներ), տարածական (Արևմտյան եվրոպայի, Հարավ–Արևելյան Ասիայի, Նոր աշխարհի ևն, ինչպես նաև առանձին երկըրների Հ–ներ) բաժանումների և խմբավորումների: Վերջին տարիներին Արևմտյան Եվրոպայում և ԱՄՆ–ում առաջացել են հնագիտական հուշարձանների առանձին խոշոր խմբեր (բնակավայրերի Հ. ևն) ուսումնասիրող բնագավառներ:XVIII դարից մինչև XIX դ. 1-ին կեսը, առանձին դեպքերում՝ մինչև XX դ. 1-ին քառորդը Հ. համարվել է արվեստի պատմության ճյուղ: Սակայն դեռևս XIX դ. 2-րդ կեսին շատ գիտնականներ այն նույնացնում էին «նախապատմության» հետ: Մինչև XX դ. 60-ական թթ. վերջը Հ. գիտության այս կամ այն բնագավառին դասելու հարցում եղել է 2 կարծիք: Սովետական, մասամբ՝ արևմտաեվրոպական ու ամեր. գիտնականները, Հ. համարում էին պատմագիտության ճյուղ, նրա ինքնուրույն, միաժամանակ՝ անբաժանելի մասը: Մյուս տեսակետը հիմնականում մշակել էին ամեր. և անգլ. հնագետները, որոնք վկայակոչելով Հ–յան մեջ բնագիտական մեթոդների գերակշռությունը, այն դասել են բնական գիտությունների շարքը: Վեր– ջերս մարքսիստական պատմագիտության մեջ տարածված մի նոր տեսակետով հաս– տատվում է առարկայի և նպատակի սոցիալական էությունը, դրանով իսկ տար– բերելով Հ. բնական գիտություններից, մյուս կողմից բացահայտելով հնագիտական օբյեկտների յուրահատկությունը, առարկայի սկզբունքորեն փորձնական բնույթը, որոշակիորեն անջատելով այն