պատմագիտությունից: Այս տեսակետի
համաձայն, Հ. ինքնուրույն սոցիալական
գիտություն է՝ սերտորեն կապված առա–
ջին հերթին ազգագրության, ապա՝ դրա–
մագիտության, վիմագրության, կնքագի–
տության, պատմական սոցիոլոգիայի,
մշակույթի պատմության, արվեստի պատ–
մության, Հին աշխարհի և միշին դարերի
պատմության, լեզվաբանությա՞ն հետ:
Դեռես մ. թ. ա. VI դ. Բաբելոնի թագա–
վոր Նաբոնիդը պեղումներ է կատարել
հնություններ գտնելու նպատակով: Հույն
պատմիչ Թուկիդիդեսը (մ. թ. ա. V դ.) գոր–
ծածել է արխայոլոգիա (հնախոսություն),
Մովեսես Խորենացին (V դ.)՝ հնախոս և
հնախոսություն հասկացությունները (այն
ժամանակ վերջինիս տակ հասկանում էին
հնի մասին գիտելիքների ամբողջությու–
նը): Վերածնության դարաշրջանում աճում
է հետաքրքրությունը հունա–հռոմեական
հնությունների նկատմամբ: Կարևոր նշա–
նակություն են ունեցել Պոմպեյ և Հերկու–
լանեում հռոմ. քաղաքների պեղումները,
որոնք սկսվելով XVIII դ. սկզբից, գիտա–
կան բնույթ են ստացել դարի վերջին:
Նապոլեոնի եգիպտական արշավանքի հե–
տևանքով եվրոպական գիտությունը լայ–
նորեն ծանոթանում է Հին Եգիպտոսի հու–
շարձաններին, և սկիզբ է դրվում Հին
Արևելքի Հ–յանը: Հ. արագ զարգանում է
XIX դ. սկզբից՝ բուրժ. պատմագիտության
վերելքին զուգընթաց:tXIX դ. կեսին
Ֆրանսիայում հայտնաբերվել են հինքա–
րեդարյան առաջին կայանները: Դանիա–
ցի հնագետներ Թոմսենը և Վորսոն «նա–
խապատմական» հուշարձանների ամբող–
ջությունը ստորաբաժանեցին ըստ հնա–
գիտական դարերի: 1870-ական թթ. Հ. Շլի–
մանը, պեղումներ կատարելով Տրոյայում և Միկենքում, ապացուցեց Հոմերոսի
պոեմների պատմական հիմքը:tXIXtդ.
վերջին և XX դ. սկզբին շվեդացի հնագետ
Օ. Մոնտելիուսը ստեղծեց տիպաբանա–
կան–համեմատական մեթոդը, որը մինչև
օրս Հ–յան հիմնական մեթոդներից է:
Անտիկ մշակույթի ուսումնասիրության հա–
մար մեծ նշանակություն են ունեցել Աթեն–
քի, Սպարտայի, Միլեթի, Պիրիենայի, Պեր–
գամոնի և այլ քաղաքների պեղումները:
XX դ. խոշորագույն հայտնագործություն–
ներից են՝ Թութանխամոն փարավոնի
դամբարանը Եգիպտոսում, ավելի քան
2 մլն տարվա հնություն ունեցող Օլդու–
վայան հինքարեդարյան մշակույթը Աֆ–
րիկայում, մ. թ. ա. VII հազարամյակի
Չաթալ–Հույուկ խոշոր երկրագործական
բնակավայրը Թուրքիայում ևն:
Հ. նախահեղափոխական
Ռուսաստանում և ՍՍՀ Մ–ու մ:
Դեռ Պետրոս I-ը հավաքել է հնագիտական
առարկաներ և 1718-ին հրապարակել է
հնությունների վերաբերյալ 2 հրահանգ:
Սև ծովի հս. ափերի միացումը Ռուսաս–
տանին նպաստեց անտիկ Հ–յան զարգաց–
մանը: XIX դ. պեղվել են բազմաթիվ սլա–
վոն. և սկյութական հուշարձաններ: Նույն
դարի 2-րդ կեսից մինչև XX դ. սկիզբը
ուսումնասիրվել են բրոնզեդարյան և քա–
րեդարյան հնավայրեր: Հոկտեմբերյան
հեղափոխությունից հետո, 1919-ին Վ. Ի.
Լենինի ստորագրած դեկրետով հիմնադըր–
վել է Նյութական մշակույթի պատմության
պետական ակադեմիան (1937-ից՝ ՍՍՀՄ
ԴԱ ինստ.), որը գլխավորում էր հնագի–
տական աշխատանքները ՍՍՀՄ–ում: Այժմ
ՍՍՀՄ ԴԱ հնագիտության ինստ–ը (Մոսկ–
վայի և Լենինգրադի բաժանմունքներով)
կազմակերպում է արշավախմբեր ինչպես
ՍՍՀՄ–ում, այնպես էլ արտասահմանում:
Հանրապետական բոլոր ակադեմիաների
կազմում գործում են Հ–յան ինստ–ներ կամ
բաժիններ: Հնագետներ են պատրաստում
ավելի քան 10 համալսարանների մասնա–
գիտացված ամբիոններ: Շուրջ 600 թան–
գարաններ ունեն Հ–յան բաժիններ:
Սովետական իշխանության տարիներին
հնագիտական ուսումնասիրությունների
շնորհիվ հնարավոր է դարձել ներկայաց–
նելու հասարակության և մշակույթի զար–
գացումը ՍՍՀՄ տարածքում՝ սկսած հին
քարի դարի վաղագույն Փուլերից: Հայտ–
նաբերվել են քարեդարյան կայաններ և
մշակույթի այլ հուշարձաններ: Անդրկով–
կասում և Հարավային Թուրքմենիայում
բացահայտվել են մ. թ. ա. YI–V հազա–
րամյակների երկրագործական նստակ–
յաց բնակավայրեր: Ուսումնասիրվել են
մ. թ. ա. II հազարամյակի մետաղագոր–
ծական մշակույթներ: ԱՍՀՄ տարածքում
ուսումնասիրվել են առաջին պետություն–
ները, հայտնաբերվել են ստրկատիրա–
կան և վաղ ֆեոդալական մշակույթներ:
խոշոր աշխատանքներ են տարվել Բոս–
պորի թագավորության և սկյութական հու–
շարձանների ուսումնասիրման գործում:
Պեղումների շնորհիվ բացահայտվել է
հին Իարեզմի քաղաքակրթությունը,
ուսումնասիրվել Պարթևական պետության
հս–արլ. հատվածը: Մեծ է սովետական
Հ–յան ավանդը ֆեոդալական հասարա–
կության հետազոտման գործում: Կիևի,
Նովգորոդի և այլ քաղաքների պեղումնե–
րը լույս են սփռում միջնադարյան Ռուսիա–
յի կյանքի՝ մինչ այդ անհայտ կողմերի
վրա:
Հ. Հայաստանում: Հայաստա–
նում հնագիտական առաջին պեղումները
կատարել է Ա. Դ. Երիցյանը: 1871-ին Որ–
նակ (այժմ՝ Ակներ, Ալավերդի քաղաքի
շրջագծի մեջ) գյուղի մոտ նա պեղել է վաղ
երկաթի դարի 23 դամբարան: Նախահե–
ղափոխական շրջանում մեծածավալ պե–
ղումներ են կատարել Ե. Լաչայանը և
ժ. դը Մորգանը: Վերջինս, 1909-ին Ար–
տին լեռան լանջերին հայտնաբերել է
քարեդարյան կայաններ: 1898–99-ին Լեհ–
ւհսն–Հաոււցւոի և Բ ելք ի գլխավորած գերմ.
արշավախումբը, իսկ 1916-ին Հ. Օրբե–
չին և Ն.Մաոը պեղումներ են կատարել
Վանում (Թոփրախ–կալե): Աակայն ամե–
նանշանակալին Ն. Մառի ղեկավարու–
թյամբ կատարված պեղումներն էին միջ–
նադարյան Հայաստանի մայրաքաղաք
Անիում:
Սովետական իշխանության հաստատու–
մից հետո հնագիտական աշխատանքը
կազմակերպել է Հայաստանի հնություն–
ների պահպանության կոմիտեն՝ Ա. Թա~
it ան յանի գւխավորությամբ: 20-ական թթ.
վերջից մինչև 30-ական թթ. կեսերը պե–
ղումներ են կատարվել է լարում, Դոլո–
վինոյում, Վաղարշապատում, Անբեր–
դում, Շենգավիթում և այլուր: 1937-ին
Ս. Տեր–Ավետիսյանի, հետագայում՝ Կ. Ղա–
ֆադարյանի ղեկավարությամբ սկսվել են
Հայաստանի միջնադարյան մայրաքաղաք
Դվինի, իսկ 1939-ին, Բ. Պիուորովսկու ղե–
կավարությամբ՝ ուրարտ. Թեյշեբաինի
(Կարմիր բլուր) քաղաքի կանոնավոր պե–
ղումները: Հայրենական պատերազմին
հաջորդող տարիները նշանավորվել են
Հայաստանի անտիկ ժամանակաշրջանի
ուսումնասիրության ասպարեզում ձեռք բե–
րած հաջողություններով: Բ. Առաքեչյանի
ղեկավարությամբ սկսվել են Դառնիի,
Արմավիրի, իսկ վերջին տարիներին՝ Ար–
տաշատի պեղումները: Կարևոր նշանա–
կություն ունեն ուրարտ. էրեբունի (Կ. Հով–
հաննիսյան) և Արգիշտիխինիլի (Հ. Մար–
տիրոսյան) քաղաքների ուսումնասիրու–
թյունը: Վերջին երկուսուկես տասնամ–
յակի ընթացքում հիմնովին լրացվել է
Հայաստանի Հ–յան աղբյուրագիտական
հիմքը: Կանոնավոր պեղվում են քարե–
դարյան (Երևանյան քարայրեր), վաղ երկ–
րագործական (Թեղուտ) և Կուր–Արաքս–
յան (Մոխրաբլուր, Ջրահովիտ, Շենգա–
վիթ, Հառիճ) մշակույթների, զարգացած
բրոնզի և վաղ երկաթի դարերի (Լճաշեն,
Արթիկ, Մեծամոր, Շամիրամ, Դվին ևն)
հուշարձաններ: Նորանոր նյութեր են
հայտնաբերվել անտիկ ժամանակաշըր–
ջանի (Շիրակավան) և միջնադարյան
(Մարմարաշեն, Անբերդ, Լոռե, Սպիտակ
ևն) հնավայրերի պեղումներից: Այժմ Հա–
յաստանում հնագիտական աշխատանքնե–
րը գլխավորում է ՀԱՍՀ ԴԱ հնագիտու–
թյան և ազգագրության ինստ–ը: Հ–յան
կարևոր կենտրոններ են նաև Երևանի
համալսարանի հայագիտական հետազո–
տությունների կենտրոնը և հնագիտության
ու ազգագրության ամբիոնը, Հայաստա–
նի պատմության պետ. թանգարանը:
Գրկ. Ղաֆադարյան Կ. Գ., հնագի–
տական աշխատանքը Հայաստանում սովե–
տական շրջանում, «ՊՏԲ», 1970, JNfe 3: K a m e-
hhijkiih H.C., MapraaK E.H.,IIIep
H.A., ճւայաՅ apxeojioriraecKHX hctohhhkob,
M#, 1915; Apqkxobckh^ A* B., BBefle-
HHe b apxeojionno, 3 H3#.» M., 1947; II h o-
tpobckhS B.B., ApxeojiorHH 3aKas-
Ka3bff, JI., 1949; Haiijifl T., nporpecc h
apxeojiorna, nep. c aHrjr., M., 1949; A m a ji i>-
pHK A. C.f MoHraST A. JI., B noHCKax
Hcqe3HyBinHX n,HBiDiH3aijHH, 2 H3A., M., 1966;
AsflycHH fl.A., nojieBaa apxeo^oraa
CCCP, M., 1972.
ՀՆԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈհՆ, պատմական հա– տուկ գիտաճյուղ, որն զբաղվում է գրա– վոր աղբյուրների հրապարակման մեթոդ– ների ուսումնասիրմամբ և մշակմամբ: Հ. սերտորեն կապված է բանասիրության, աղբյուրագիտության, հնագրության, բնագրագիտության, արխիվագիտության, դիպլոմատիկայի ևնի հետ: Իբրև գիտա– կան մասնաճյուղ, Արևմտյան Եվրոպայում սկսել է զարգանալ XVII դ., Ռուսաստա– նում՝ XVIII դ. 2-րդ կեսից, Արևելքի եր– կըրներում՝ XIX դ.: ՍՍՀՄ–ում Հ–յամբ զբաղվող կենտրոններն են ՍՄԿԿ ԿԿ–ին կից՝ մարքսիզմ–լենինիզմի ինստ–ը, ՍՍՀՄ ԴԱ պատմության ինստ–ը և ՍՍՀՄ ՆԴՄ արխիվային գլխավոր վարչությունը: Մեծ քանակությամբ Փաստաթղթեր են հրա– պարակում արխիվները, թանգարանները, «Իստորիչեսկի արխիվ» («Hctophhcckhh apxHB») պարբերականը (1955–62, ուր