Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/462

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


հրատարակվել են նաև մեթոդական հոդ– վածներ) ևն: Մասնագետ–հնագրագետնե– րի պատրաստման կենտրոնն է պատմա– արխիվային ինստ–ը (Մոսկվա): XIX դ. սկզբից Վենետիկի Մխիթարյան միաբանության, էջմիածնի վանքի և Մոսկ– վայի Լազարյան ճեմարանի ջանքերով հրատարակվել են հայ մատենագիրների երկերի բնագրերը: Հայաստանում հնա– գրա գիտական աշխատանքները լայնորեն ծավալվել են 1920-ից հետո: Հրատարակ– վել են հայ մատենագիրների երկերը, պատմական վավերագրեր, հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությա– նը, Հայաստանում սովետական իշխանու– թյան հաստատմանը նվիրված ժողովա– ծուներ, վիմարձանագրությունների պրակ– ներ ևն: ՀՍՍՀ–ում Հ–յան կենտրոններ են Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանը, ԴԱ պատմության, հնագիտության և ազ– գագրության, արևելագիտության ինստ–նե– րը, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առըն– թեր արխիվային վարչությունը: Վ. Աչեքսանյան

ՀՆԱԳՐԱՎԱՃԱՌ, բ ու կ ի ն ի ս տ, գրքի առևտրի մասնագետ, զբաղվում է օգտա– գործված տպագիր արտադրանքի առք ու վաճառքով: Հ–անտիկվարները գիտակ են հնագույն և հազվագյուտ հրատարա– կությունների:

ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, պալեոգրաֆիա (հուն. jtaXai6g– հին և 7Բ«Փ(0 – ԳՐէվ)> պատմության օժանդակ դիսցիպլին, որն ուսումնասիրում է գրի զարգացման պատմությունը, գրատեսակների ու նը– րանց գրանշանների (տառերի) կրած փո– փոխությունները, հնագույն գրավոր հու– շարձանները և հարակից խնդիրներ (ըս– տ եղծման ժամանակը, տեղը, հեղինակի ինքնության հաստատումը, գրավոր տեքս– տի ճիշտ վերծանումը ևն): Ձևավորվել է XVIII դ., մասնավորապես՝ ֆրանսիացի գիտնական Բ. Մոնֆոկոնի ջանքերով (որն առաջին անգամ գործածել է Հ. տերմինը): Ընդհանուր Հ. առայժմ չկա. այն ներկայա– նում է մասնավոր գիտաճյուղերով (հայկ. Հ., հուն. Հ., լատ. Հ., սլավ. Հ. ևն): ժա– մանակակից Հ. բավականաչափ ընդլայնել է ԻՐ պրոբլեմատիկան և հարցադրումնե– րը: Այն ուսումնասիրում է նաև գրանշան– ների կառուցվածքը, դրանց ծագման ակունքները, այլ գրերի հետ ունեցած առնչակցությունները, գրանշանի ֆունկ– ցիան, կիրառությունը՝ կապված ոչ միայն նրա հնչյունական կամ իմաստային առում– ների, այլև համառոտագրության, ծած– կագրության, թվագրության, գրչության արվեստի, թվային արժեքի ևնի հետ: Հ–յան մի առանձին մասնաճյուղ ուսում– նասիրում է գաղտնագրերը: Հ. զբաղվում է նաև գրությաև ևյութի ու միջոցների հարցե– րով: Այն հենվում է հարակից գիտություև– ների (լեզվաբանություն, բնագրագիտու– թյուն, արվեստագիտություն, մասամբ և քիմիա, ֆիզիկա) տվյալների վրա, օգտ– վում է ուսումնասիրության նրանց եղա– նակներից: Հայկ. Հ–յ ա ն առանձին հարցերի ուսումնասիրությամբ առաջինը զբաղվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի հայ ժողո–

ՎՐՐԴԻ պատմության ուսուցիչ Ի. Հարու– թյունյանը, որը 1892-ին հրատարակել է «Հայոց գիրը» խորագրով աշխատությունը: Սակայն հայկ. Հ–յան, որպես տեսական գիտաճյուղի, հիմքերը դրվեցին XIX^ վեր– ջին, երբ Հ. Տաշյանը կազմեց Վիեննայի Մխիթարյան մատենադարանի հայերեն ձեռագրերի ցուցակը և հայկ. Հ–յան վերա– բերյալ առաջին ձեռնարկը («Ակնարկ մը հայ հնագրության վրա», 1898): Այն գրե– լու շարժառիթ է ծառայել արևելագետ Շու– խարտի՝ Եգիպտոսում ձեռք բերած հուն, հայատառ պապիրուսը, որի վերծանու– թյան համար նա Հ. Տաշյանին խնդրում է պատասխանել հայկ. Հ–յան հետ առնչվող որոշ հարցերի, որոնց առիթով վերջինս ձեռնարկում է հայոց Հ–յան ուսումնասի– րությունը՝ լուսաբանելով V–XVIII դդ. հայկ. գրատեսակների, նրանց անվանում– ների պատմության, թվագրման և գործա– ծության ժամանակի, կրկնագրերի, կե– տադրության նշանների և հայկ. Հ–յանն առնչվող այլ խնդիրներ: Հայկ. գրերի տեսակների վերաբերյալ Հ. Տաշյանի դասակարգումը ցարդ պահպանել է իր գիտական նշանակությունը: XIX դ. վեր– ջին և XX դ. սկզբին տպագրվեցին հայկ. ձեռագրացուցակներ: Հայոց գրի և գրչու– թյան հարցերին անդրադարձել է Դ. Հով– սեփյանը՝ «Դրչության արվեստը հին հա– յոց մեջ» (1913) աշխատությունում: Հրա– տարակել է նաև V–XVIII դդ. 143 ձե– ռագրերի ֆակսիմիլային ալբոմ: Ամ– բողջությամբ Հ–յանն է նվիրված Հ. Աճաո– յանի «Հայոց գրերը» (1928) աշխատությու– նը, ուր ուսումնասիրված են մեսրոպյան գրերն ու նրանց զարգացումը, հայկ. գա– ղափարագրերը, ծածկագրերը ևն: Կ. Ղա– ֆադարյանի «Հայկական գրի սկզբնական տեսակները» (1939) աշխատությունում առանձնապես արժեքավոր է կապ գրերին վերաբերող ուսումնասիրությունը: Հայ Հ–յան հարցերին անդրադարձել են նաև Դ. նեոնյանը, Լ. Ւոսչերյանը, է. Աղայանը: Հայկ. գրի ծագման, արամեերենի հետ նրա առնչությանն է նվիրված Ա. Փերի– խանյանի մի աշխատությունը «Հայ գրի ծագման շուրջը» (IIepe;mea3HaTCKHH c6opHHK, 2, M., 1966): Հայկ. Հ–յան բազ– մաթիվ խնդիրներ ուսումնասիրել և հրա– տարակել է աղբյուրագետ Ա. Աբրահամ– յանը՝ իր աշխատություններում քննե– լով նախաքրիստոնեական շրջաևի հայ մատենագրության հնարավոր գոյու– թյունը, պարզաբանելով հայոց գրերի ստեղծման, հայկ. գրատեսակների և նը– րանց գործածության ժամանակի ու խմբա– վորման, թվանշանների գործածության, տոմարագիտության, թվականևերի վեր– ծանության սկզբունքների, կետադրու– թյան, առոգանության նշանների, կապ– գրության, համառոտագրության, գա– ղափարագրության, ծածկագրության, գրա– նյութի ու գրենական պիտույքների և Հ–յաև հետ կապված այլ հարցեր: Հա– յաստանում ձեռագրերի հնագրական ուսումնասիրությամբ զբաղվում են ՀՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մես– րոպ Մաշտոցի անվան Մատենադարա– նում: Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Հայկա– կան պալեոգրաֆիա, Ե., 1948: Նույնի, Հայոց գիր և գրչություն, Ե., 1973: Հ. Պեարոսյան, Վ. Աղեքսանյան

ՀՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, պատ– մական երաժշտագիտության, միաժամա– նակ պատմա–բանասիրական հնագրու– թյան բնագավառ, երաժշտապատմական դիսցիպլին, որ ուսումնասիրում է երաժըշ– տական գրության հին համակարգերը, երաժշտական նշանների էվոլյուցիայի օրի– նաչափությունները, նրանց գծագրական ձևերի Փոփոխհւթյունը, ինչպես ևաև երա– ժըշտական գրության հին հուշարձանները՝ նրանցում կիրառված նոտային համա– կարգերի բովանդակության և նրանց գրու– թյան ժամանակի ու վայրի առումով: Հիմ– նական խնդիրն է՝ երաժշտական գրու– թյան մոռացված համակարգերի վերծա– նումը և նրանցով գրառված երաժշտու– թյան Փոխադրությունը ժամանակակից գծային նոտագրության: Բուն հնագրու– թյան մեթոդներից բացի, օգտագործում է երաժշտա–տեսական ու պատմական հե– տազոտություններ, նաև վիճակագրու– թյան, ինֆորմացիայի տեսության ու այլ գիտությունների տեսական վերլուծումներ: Որպես ինքնուրույն գիտություն ձևավոր– վել է XIX դ. կեսերին: Արևմտաեվրոպա– կան և բյուգանդական նևմային գրության ուսումնասիրության և վերծանության ուղ– ղությամբ մեծ ներդրում ունեն է. Կուսմա– կերը, Հ. Ռիմանը, Օ. Ֆլայշերը, նոր ժա– մանակներում՝ է. Վելեսը, Հ. Տիլյարդը, Կ. Հյոհեգը (Փորձել են տալ միջին–բյու– զանդական ևևմագրությաև լիակատար վերծաևությունը): Ռուս, միջնադարյան եկեղեցական երգարվեստի («Զնամենյան ռասպև») և կրյուկային նոտագրության ուսումնասիրության բնագավառում նշա– նակալից են Մ. Սմոլենսկու, Վ. Մեքալլո– վի, Ա. Պրեոբրաժենսկու, սովետական հե– տազոտողներ Վ. Բելյաևի, Մ. Բրաժնիկո– վի, Ն. Ուսպենսկու աշխատությունները: Որոշակի աշխատանք է տարվում վրաց. հին նոտագրության («Նիշանի») ուսում– նասիրության ուղղությամբ: Հայկ. խա– զային նոտագրության ոաումնասիրության բնագավառում աշխատել են բազմաթիվ եվրոպացի երաժիշտ–միջնադարագետներ: Նշանակալից են հայ հետազոտողներ Ե. Տնտեսյանի և Կոմիտասի, սովետական երաժշտագետներ Ռ. Աթայանի և Ն. Թահ– միզյանի աշխատությունները: Վերջին ժամանակներում զգալի նվաճումներ կան մասնավորապես հին երաժշտական ձե– ռագրերի հայտնաբերման, նրանց թվա– գրման, ընդհանրապես հայ երաժշտա– կան հնագրության սկզբունքների մշակ– ման, խազագրության համակարգերի պատմության, էվոլյուցիայի ուսումնասիր– ման, նաև որոշ տեսական–հևագրական հարցերի մշակման գործում (տես խազա– գրություն): Սակայն միջնադարյան նո– տագրության բոլոր համակարգերն էլ դեռևս հեռու են վերջնականորեն վերծան– ված լինելուց: Գրկ. Տնտեսյան Ե., Նկարագիր եր– գոց…, ԿՊ, 1874: Կ ո մ ի տ ա ս, Տող– վածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Ա թ ա յ ա ն Ռ., Տայկական խազային նոտա– գրությունը, Ե., 1959: y cneHCKHH H., .HjpeBHepyccKoe nesqecKoe hckycctbo, 2 H3A., M,, 1971; EpascHHKOB M., IlaMflTHHKH 3HaMeHHoro pacneBa, JI.f 1974; Flei– scher O., Neumen-Studien, T. 1–3, Lpz.– B., 1895, 1897, 1904; Tillyard H. J. W..