լամ, Կոյնա): ՍՍՀՄ–ի օգնությամբ Կոր–
բեում 1972-ից կառուցվում է ալյումինի
պետ. կոմբինատ: Զգալի հաջողություն–
ների են հասել մետաղամշակումն ու
մեքենաշինությունը: Արագորեն զարգա–
նում է տրանսպորտային մեքենաշինու–
թյունը: Կառուցվել են լոկոմոտիվաշի–
նական (Չիտարանջան), դիզելային լոկո–
մոտիվների (Վարանասի), վագոնաշինա–
կան (Պերամբուր), ավիացիոն (Բենգա–
լուրու), ծանր մեքենաշինության, լեռնա–
հանքահորային սարքավորումների (Ռան–
չի, Դուրգապուր, ՍՍՀՄ–ի օգնությամբ) և էներգասարքավորումների (Բհոպալ, Հայ–
դարաբադ) պետ. գործարաններ: Զարգա–
նում է հաստոցաշինությունն ու սարքա–
շինությունը: Հ–ի մեքենաշինության գըլ–
խավոր կենտրոններն են Բոմբեյը, Կալ–
կաթան, Մադրասն ու Բենգալուրուն: Քիմ.
արդյունաբերությունն արտադրում է կալ–
ցիումացված և կաուստիկ սոդաներ, պա–
րարտանյութեր (Սինդրի, Նանգալ): Զար–
գանում է նավթաքիմիան, արհեստական
և սինթետիկ մանրաթելերի, դեղորայքի,
միջատասպան քիմիկատների, ցեմենտի
արտադրությունը: Տեքստիլ ու սննդհամի
արդյունաբերությունը Հ–ի էկոնոմիկայի
ավանդական ճյուղերն են: Բամբակեղենի
արդյունաբերությունն իր հզորությամբ
գրավում է առաջին տեղերից մեկը ար–
տասահմանյան երկրների շարքում: Նրա
ավելի քան կեսը տալիս է Բոմբեյ–Ահ–
մադաբադ արդ. շրջանը: Մայսուր, Սու–
րատ, Սրինագար քաղաքները բնական
մետաքսի գործվածքների, Կամպուրն ու
երկրի հս–արմ. շրջանները՝ բրդեղենի
ավանդական կենտրոններն են: Կերալա
նահանգը մասնագիտանում է կոկոսյան
ընկույզից ստացված մանրաթելերի մշակ–
ման ուղղությամբ: Հ. աչքի է ընկնում ջու–
տե գործվածքների արտադրությամբ:
Սննդարդյունաբերության առաջատար
ճ ուղը շաքարի արտադրությունն է
(Ուտար Պրադեշ, Մահարաշտրա նահանգ–
ներ, Հ–ի հվ. մաս): Ամենուրեք գործում
են ալրաղացներ ու ձիթհաններ: Արտահա–
նության համար կարևոր նշանակություն
ունի ծխախոտի արտադրությունը (Գուն–
տուրու): Հ. աշխարհում գրավում է առա–
ջին տեղերից մեկը դաբաղած կաշու,
մանր եղջերավոր անասունների մորթու
և կոշիկի արտահանությամբ: Հ–ի կառա–
վարությունն ամեն կերպ աջակցում է
մանր և տնայնագործական արդյունաբե–
րության զարգացմանը:
Տրանսպորտը: Երկաթուղիների երկա–
րությունը մոտ 62 հզ. կմ է, որից 30 հզ. կմ՝
լայնաղուր, ավտոճանապարհներինը՝
787 հզ. կւէ, որից կոշտ ծածկով՝ 513 հզ. կմ
(1978): Բեռնափոխադրումների 3/4-ը և
ուղևորների Փոխադրմաև մեծ մասը կա–
տարվում է երկաթուղային տրանսպոր–
տով: Աշխատանքներ են տարվում լայնա–
ղուր երկաթուղիների կառուցման ուղ–
ղությամբ: Ծովային առևտրական նավա–
տորմի ջրատարողությունը 5,57մլն բրուտ–
տո ռեգիստրային ա է: Նավարկելի գետ ու–
ղիների երկարությունը կազմում է մոտ
14 հզ. կմ: Սեփական ծովային նավատոր–
մը ապահովում է արտաքին առևտրի Փո–
խադրումների միայն 20% –ը: Գլխավոր նա–
վահանգիստներ են Բոմբեյը, Կալկաթան,
Կալկաթայի նավահանգսաում
Մարմագանը, Վիշակհապատնամը, Մադ–
րասը, Կոչինը, Կանդլան, Պարադիպը: Բո–
լոր կարևոր կենտրոնները միմյանց հետ
կապված են ավիագծերով: Բոմբեյը, Կալ–
կաթան, Դելին և Մադրասն ունեն միջազ–
գային օդանավակայաններ:
Արտաքին առևտուրը: 1977/78-ին Հ–ի
արտահանությունը կազմել է 53,7, ներ–
մուծումը՝ 60,3 մլրդ ռուՓի: Արտահանում
է շաքար, ջոսոեղեն ու բամբակեղեն, թեյ,
երկաթահանք և կոնցենտրատներ, կաշի
և կաշվե արտադրանք, տնայնագործա–
կան–գեղարվեստական իրեր, սուրճ ևև:
Ներմուծում է նավթ և նավթամթերքներ,
կենդանական ոլ բուսական յուղ, հացա–
հատիկ, մեքենաներ ու սարքավորում–
ներ, պարարտանյութ, սև և գունավոր մե–
տաղներ ևև: 1976-ին Հ. առևտրական պայ–
մանագիր է կնքել ՍՍՀՄ–ի հետ (1976–
1980 թթ.): Արտաքին առևտրի հիմևական
գործընկերներն են ԱՄՆ, ճապոնիան,
Իրանը, ՍՍՀՄ, Մեծ Բրիտանիան, ԳՖՀ,
Սաուդյան Արաբիան, Իրաքը, Կանադան,
Ֆրանսիան: ՍՍՀՄ–ին և Եվրոպայի սո–
ցիալիստական երկրներին բաժին է ընկ–
նում Հ–ի արտաքին առևտրի շրջանառու–
թյան 12,3% –ը (արտահանության 15% –ը և
ներմուծման 9,5%–ը):
Դրամական միավորը հնդ.
ռուփին է: ՍՍՀՄ Պետակաև բաևկի կուր–
սով 100 ռուփին=8,5 ռ. (1978):
VIII. Զինված ուժերը
Հ–ի զինված ուժերը կազմված են ցա–
մաքային զորքերից (913 հզ. մարդ, 1976),
ռազմաօդային (մոտ 100 հզ. մարդ) և ռազ–
մածովային (42,5 հզ. մարդ) ուժերից: Գե–
րագույն գլխ. հրամանատարը պրեզի–
դենտն է, անմիջական ղեկավարությունն
իրականացնում է պաշտպանության մի–
նիստրը: Զինված ուժերը համալրվում են
կամավորներով: Ցամաքային ուժերի կազ–
մում կան 15 հետևակային, 10 լեռնահե–
տևակային, 2 զրահատանկային դիվի–
զիաներ, առանձին զրահատանկային 5
բրիգադ, առանձին հետևակային 6 բրի–
գադ, առանձին հրետանային 9 բրիգադ,
զենիթային հրետանու մոտ 20 գունդ, կա–
պի և ինժեներական զորամիավորումներ:
Ռազմաօդային ուժերն ունեն 950 մարտա–
կան ինքնաթիռ, ավելի քաև 60 էսկադրի–
լիա, ռազմածովային ուժերը՝ ավելի քան
70 նավ, ռազմածովային ավիացիան՝ մոտ
100 ինքնաթիռ և ուղղաթիռ: Կան նաև
սահմանապահ զորքեր (մոտ 80 հզ. մարդ)
և ռազմակաևացված կազմակերպություն–
ներ (մոտ 100 հզ. մարդ):
IX. Բժշկա–աշխարհագրական բնութա–
գիր D
1973-ին ծնունդը կազմել է 1000 բնակ–
չին 34,6, ընդհանուր մահացությունը՝
15,7, մանկական մահացությունը 1000
ողջ ծնվածին՝ 122: 1966–70-ին տղամարդ–
կանց կյանքի միջին տևողությունը 48.2
տարի էր, կանանցը՝ 46: Գերակշռում են
աղիքային, ճիճվային (անկիլոստոմիդոզ,
ասկարիդոզ) հիվանդությունները, տրա–
խոման (որը կուրության դեպքերի 60–
80%–ի պատճառ է դառնում), տուբերկու–
լոզը, մանկական վարակիչ հիվանդություն–
ները ևն: Մոտ 245 մլն մարդ տառապում է
բորով: Բնորոշ են խոլերայի համաճա–
րակները (1975-ին՝ 21955 դեպք): 1976-ից
ծաղիկ հիվանդության դեպք չի նկատվել:
Հանդիպում են ճապոնական էնցեֆալի–
տը, ռիկետսիոզները, ավելի հաճախ՝
բերանի խոռոչի և քիթ–ըմպանի քաղց–
կեղը: Վարակիչ հիվանդությունների դեմ
տարվող պլանային պայքարի շնորհիվ
խիստ իջել է մալարիայով տառապողնե–
րի թիվը: Բժշկ. կրթության, գիտահետա–
զոտական հիմնարկների գործունեության
հարցերով զբաղվում է առողջապահու–
թյան և ընտանիքի պլանավորման մի–
նիստրությունը: Ազգային առողջապահու–
թյան ընդհանուր ուղղության միջոցա–
ռումներն ու պլանավորումն իրականաց–
նում է Առողջապահության կենտրոնական
խորհուրդը:
1969-ին Հ–ում. գործել են 14,2 հզ. հի–
վանդանոց և բուժ, այլ հիմնարկներ՝
331,6 հզ. ընդհանուր մահճակալով (1000
բնակչին՝ 0,6 մահճակալ), այդ թվում՝ 166
ծննդատուն (8,3 հզ. մահճակալով), ման–
կական 20 (1270 մահճակալով), տուբեր–
կուլոզային 521 հիվանդանոց (35,2 հզ.
մահճակալով): 1972-ին կար առողջապա–
հական 5,2 հզ. կենտրոն: 1973-ին աշխա–
տել են 138 հզ. բժիշկ (4,2 հզ. բնակչին՝
1 բժիշկ), մոտ 9 հզ. ատամնաբույժ, 66 հզ.
դեղագործ և 158 հզ. միջին բուժաշխատող:
Բժշկ. կադրեր են պատրաստում 83 պետ.,
16 մասնավոր բժշկ., ատամնաբույժներ՝
15, դեղագործներ՝ 34, միջին բուժանձնա–
կազմ՝ 680 դպրոց: 1969–74-ին առողջա–
պահության միջին տարեկան ծախսերը
կազմել են պետ. բյուջեի 7,27%–ը:
Հ. հարուստ է ծծմբաջրածնային, ած–
խաթթվածծմբաջրածնային հանքային
ջրերի աղբյուրներով և կլիմայական կա–
յաններով (առողջարաններով): Հռչակ–
ված են Սիմլա (Հիմալայներում՝ 2100 մ
բարձրության վրա), Զարմապուրի
(1500 մ), Հակրատոր (2100 մ), Ալմորա
(1800 ւ/), Կոոնոր և Կոտագիրի (1800 մ),
Օկալամունդ (2200 մ), Վալտեր, Պուրի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/482
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
