կուրորտները (վերջին երկուսը՝ ծովաւի– նյա): X. Լուսավորությունը Մինչե անգլ. գաղութատիրությունից ազատագրվելը Հ–ում միասնական կըր– թական համակարգ չի եղել: Անկախության հռչակումից (1947) հետո 1950-ի սահմա– նադրությամբ նախատեսվել է 1960-ից սահմանել մինչե 14 տարեկան երեխանե– րի ձրի պարտադիր ուսուցում (որի իրա– կանացումը, սակայն, հետաձգվել է մինչե 1985-ը): Կրթական գործը ղեկավարում են նահանգների լուսավորության մինիստրու– թյունները: Հ–ի ժամանակակից կրթական համա– կարգի մեջ մտնում են նախադպրոցական հիմնարկները (3–6 տարեկանների հա– մար), տարրական և ցածր «հիմնական» (6–11 տարեկան երեխաների), ոչ լրիվ միջնակարգ և բարձր «հիմնական» (11– 14 տարեկան), լրիվ (բարձրագույն) միջ– նակարգ (11–17 տարեկան) դպրոցները: Պետ. տարրական դպրոցներում ուսու– ցումը ձրի է, դասավանդումը՝ մայրենի լեզվով: Մասնավոր տարրական դպրոց– ները և միջնակարգ դպրոցների մեծ մասը վճարովի են: Որակավորում ունեցող բան– վորներ են պատրաստում ոչ լրիվ միջնա– կարգ կրթության բազայի վրա աշխատող պրոֆտեխնիկական դպրոցները (2– 3-ամյա): Կան նաև հնդ. երաժշտության և պարի, գեղեցիկ արվեստների, տնային տնտեսության ուսումնարաններ: Բարձ– րագույն կրթության համակարգը կազմում են համալսարանները, կոլեջները և ինստ–ները: Հ–ում կա (1972) 83 համալ– սարան, համալսարանին հավասար իրա– վունքով 9 ինստ., ազգային նշանակու– թյամբ 9 ինստ.: Բարձրագույն կրթությու– նը վճարովի է (ուս. տևողությունը՝ 5–6 տարի): Հնագույն համալսարաններն են՝ Կալկաթայի, Բոմբեյի, Մադրասի (հիմ– նադրվել են 1857-ին): Տեխ. կրթությունը ղեկավարում է Տեխ. կրթության համա– հնդկական կոմիտեն: Տեխ. խոշոր ինստ–ներն են՝ Կհարագպուրայի, Բոմբեյի (կառուցվել է ՍՍՀՄ–ի օգնությամբ), Մադ– րասի, Կանպուրայի: Իաշորա գույն գրադարաններն են՝ Ազ– գային (հիմն, է 1902-ին, Կալկաթա), հան– րային (1951, Դելի), Կենտրոնական հան– րային (1896, Մադրաս), Արեելյան գրա– կանության (1924, Պաանա): Թանգարան– ներից հայտնի են՝ Հ–ի ազգային (1949, Դելի), Հնդկական (1814, Կալկաթա), Պե– տական (1851, Մադրաս), Ազգային գե– ղարվեստական պատկերասրահը (1951, Մադրաս), ժամանակակից արվեստի ազ– գային պատկերասրահը (1954, Դելի), Զ. Ներուի հուշաթանգարան–գրադարանը, Մ. Դանդիի հուշաթանգարանը (Դելի): XI. Գիտությունը և գիտական հիմնարկ– ները Բնական և տեխնիկական գիտություն՜ ները Դեռես հեռավոր անցյալում Ինդոս գետի ավազանի բնակչությունն ստեղծել է բար– ձըր զարգացած մշակույթ, որը ոչ միայն չէր զիջում, այլև որոշ առումներով գերա– զանցում էր համաշխարհային քաղաքա– կրթության մյուս օջախների մշակույթը: Հնագիտական պեղումները (Հարապպա, Մոհենջո–Դարո) վկայում են քաղաքաշի– նության բարձր մակարդակը: Մ. թ. ա. Ill–II հազարամյակներում Հարապպա– յում բրոնզից և պղնձից պատրաստվել են արտադրության գործիքներ և զենք, հայտ– նի են եղել մետաղների հալումը, կռումը և ձուլումը: Մ. թ. ա. I հազարամյակում քըր– մերը կատարել են Արեգակի և Լուսնի շարժման կանոնավոր դիտումներ: Բժըշ– կական արժեքավոր տեղեկություններ է պարունակում «Այուրվեդան» (մ. թ. ա. IX–III դդ.): Հայտնի բժիշկներ և վիրա– բույժներ էին Ջիվական (մ. թ. ա. VI– V դդ.) և Չարական (մ. թ. I դ.): Հատկա– պես զարգացած է եղել վիրաբուժությունը, ստեղծվել են ավելի քան 200 վիրաբուժա– կան գործիքներ, կիրառվել է ցավազըր– կումը: Մ. թ. I հազարամյակը հին հնդկ. հոգեոր մշակույթի ծաղկման շրջանն է: Մաթ. գի– տելիքները հետեողականորեն շարադըր– վել են արդեն «Սիդդհանտա»-ում՝ մ. թ. սկզբի աստղագիտական երկերում: Ստեղծվել են հաշվարկման տասական համակարգը, սինուսների աղյուսակը: Մա– թեմատիկոս և աստղագետ Արիաբհաթան (V–VI դդ.) արտահայտել է այն միտքը, որ Երկիրը գունդ է և պտտվում է իր առանց– քի շուրջը: Արիաբհաթայի մաթ. դրույթ– ները զարգացրել է Բրահմագուպտան (VII դ.): Մաթեմատիկայի և աստղագիտու– թյան զարգացման գործում զգալի ավանդ են ներդրել Վարահամիհիրան (VI դ.). Շրիդհարան (IX– X դդ.)* Բհասկարան (XII դ.): Բժշկագիտության բնագավառում հայտնի են Վագաբհաթայի, Սադհավա– կարայի, Բհասկարա Բհատտայի անուն– ները: Բժշկագիտության զարգացման հետ են կապվել գիտելիքների կուտակումն ու համակարգումը բնագիտության մյուս բնագավառներում: V դ. են վերաբերում ալքիմիային նվիրված առաջին աշխատու– թյունները, որոնք երեան են եկել չինա– կան գիտության ազդեցությամբ: Բարձր մակարդակի է հասել մետալուրգիան, որի վկայությունն է ցայսօր չժանգոտված վի– ճակում պահպանված երկաթե սյունը Դելիում (V դ. սկիզբ): Հնդիկ վարպետնե– րը պատրաստում էին գունավոր մետաղ– ների տարբեր համաձուլվածքներ, բազ– մազան ներկանյութեր: Տորոնի կարմիր U ինդիգոյի կապույտ ներկերն արտահան– վում էին: Մեծ Մողոլների տիրապետու– թյան շրջանում Դելիում, Ջայպուրում ե Տեսարան Չանդիգարհից այլ քաղաքներում կառուցվել են աստղա– դիտարաններ: Անգլ. տիրապետության շրջանում (XVIII դ. 2-րդ կես–XX դ. 1-ին կես) Հ–ում զարգացել են գիտելիքների զուտ այն բնագավառները, որոնք ծառայում էին գաղութային տնտեսությանը: Երկրի գիտության զարգացմանը էապես նպաս– տել են մի շարք անգլիացի գիտնական– ներ, որոնք ապրել և աշխատել են Հ–ում: 1784-ին ստեղծվել է Բենգալիայի ասիա– կան միությունը (Կալկաթա), որի գործու– նեության մեջ մեծ է եղել արևելագետ Ու. Ջոնսի դերը: 1787-ին ստեղծվել է Կալկաթայի բուսաբանական այգին, 1792-ին՝ Մադրասի աստղադիտարանը: 1857-ին հիմնադրվել են առաջին համալ– սարանները (Կալկաթայում, Բոմբեյում և Մադրասում): Այդ շրջանում են կազմա– կերպվել Հ–ի երկրբ. և բուսաբանական, 1875-ին՝ օդերևութաբանական ծառայու– թյունները: XIX–XX դդ. սահմանագծին ստեղծվել են բնագիտական և տեխ. ըն– կերությունները: Համաճարակների դեմ պայքարում մեծ վաստակ ունի ռուս բժիշկ Վ. Իոսվկինը. 1896-ին նրա ստեղծած հատուկ ինստ–ը (այժմ՝ Խավկինի ինստ., Բոմբեյ) դարձել է այտոլցային ժանտախտի հետազոտու– թյունների կենտրոնը Հ–ում: Չնայած գի– տական հետազոտությունների սուղ մի– ջոցներին, հնդիկ գիտնականներից շա– տերը (մաթեմատիկոս Ս. Ռամանոլջանը, ֆիզիկոսներ Շ. Բոգեն, Հ. Բաբան, նոբել– յան մրցանակի դաւինեկիր Չ. Վ. Ռամանը և ուրիշներ) նշանակալի հետք են թողել համաշխարհային գիտության մեջ: Անկախություն ստանալուց (1947) հետո Հ–ում գիտական հետազոտությունները սերտորեն առնչվել են գործնական խնդիր– ներին: Ուսումնասիրվում են միջուկային ֆիզիկայի, պինդ մարմնի և տարրական մասնիկների ֆիզիկայի, բնական միացու– թյունների քիմիայի, էլեկտրոնիկայի և այլ բնագավառների հիմնարար բնույթի պրոբլեմներ: Բուհերում և գիտական կենտրոններում կատարվող հետազոտու– թյունները նպատակամղված են Հ–ի բնա– կան հարստությունների արդյունավետ օգ– տագործմանը, տեղական ռեսուրսների հի– ման վրա նոր նյութերի և տեխնոլոգիա– կան պրոցեսների մշակմանը: Գյուղատըն– աեսության բնագավառում գիտնական– ները ջանում են լուծել Հ–ի բնակչությունը մթերքով ապահովելու հետ կապված պրոբ– լեմները: Բնագիտական հետազոտու– թյուններով զբաղվում են հիմնականում համալսարաններում և գիտական կենտ– րոններում, որոնցից խոշորագույններն են Թաթի անվ. հիմնարար հետազոտություն– ների ինստ–ը Բոմբեյում, Բաբայի անվ. ատոմային հետազոտական կենտրոնը: 1970-ին Հ–ի հվ–ում շարք մտած եզակի ռադիոհեռադիտակը նպաստել է ռադիո– աստղագիտության զարգացմանը: Երկ– րաֆիզիկական հետազոտությունները կա– տարվում են օդերևութաբանության դեպար– տամենտի հիմնարկություններում և Երկ– րաֆիզիկական հետազոտությունների ազ– գային ինստ–ում (Հայդարաբադ): Աշխար– հագրական 5 գիտական ընկերություն– ներ մշակում են ռեգիոնալ, պատմական և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/483
Արտաքին տեսք