յում, Բենգալիայում, Փենջաբում, Մադրա– սում ՀԿԿ հրատարակել է շաբաթաթերթեր և օրաթերթեր («Մազդուր քիսան», «Քրան– թի» ևն), պրոպագանդել է մարքսիզմի գա– ղափարները, կազմակերպել բանվորա– կան, արհմիութենական և գյուղացիական շարժումներ: ՀԿԿ մեծ դեր է խաղացել ազգային անկախության համար և անգլ. գաղութատիրության դեմ հնդ. ժող. լայն զանգվածների պայքարը համախմբելու գործում: Երկրի անկախության ձեռք բե– րումից (1947) հետո ՀԿԿ իր համահնդկա– կան կոնֆերանսում (1951) ընդունեց կու– սակցության ծրագիր, ուր նշված էր, որ չնայած ՀԿԿ նպատակն է երկրում կառու– ցել սոցիալիստական հասարակարգ, սա– կայն տվյալ փուլում նա չի պահանջում Հնդկաստանում ստեղծել սոցիալիստա– կան կարգեր՝ «տնտ. զարգացման հետա– մնացության, բանվորների, գյուղացինե– րի, աշխատավոր ինտելիգենցիայի մասսա– յական կազմակերպությունների թուլու– թյան պատճառով»: 1951-ին ՀԿԿ գլխա– վոր քարտուղար ընտրվեց Ա. Գհոշը: Հնդկաստանի առաջին համընդհանուր ընտրություններում (1951–52) կոմու– նիստները ստացան 27 տեղ՝ պառլամեն– տի ներքին պալատում, ավելի քան 180 տեղ՝ նահանգների օրենսդրական ժողով– ներում: ՀԿԿ IV համագումարը (1956) կոչ արեց հակաֆեոդալական, հակաիմ– պերիալիստական հեղափոխությունը մինչև վերջ հասցնելու համար ստեղծել միասնական ազգային ճակատ: 1957-ին, երկրորդ համընդհանուր ընտրություննե– րում, կոմունիստները ստացան 29 տեղ՝ պառլամենտի ներքին պալատում և ավելի քան 200 տեղ՝ նահանգների օրենսդրա– կան ժողովներում: Ընտրությունների ժա– մանակ Քերալա նահանգում կոմունիստ– ները ձայների մեծամասնություն ստացան և անկախների հետ կազմեցին կառավա– րություն: Նահանգում և նահանգից դուրս բոլոր հետադիմական ուժերը համախըմբ– վեցին այդ կառավարության դեմ պայքա– րելու համար: 1959-ին Հնդկաստանի պրե– զիդենտի հրամանագրով կառավարու– թյունը ցրվեց, այն պպտճառաբանությամբ, թե իբր կոմունիստները «կորցրել են» ժո– ղովրդի վստահությունը: ՀԿԿ V համագու– մարը (1958) ընդունեց նոր կանոնադրու– թյուն, որտեղ նշված էր խաղաղ ճանա– պարհով Հնդկաստանում լիակատար դե– մոկրատիայի և սոցիալիզմի հասնելու հնարավորության մասին: ՀԿԿ VI համա– գումարը (1961) շեշտեց, որ անկախություն ձեռք բերելուց հետո իշխաևության գլուխ անցած ազգ. բուրժուազիան չկարողացավ իրականացնել արմատական սոցիալ–տըն– տեսական վերափոխություններ, բարելա– վել աշխատավորական լայն զանգվածնե– րի կյանքի պայմանները: Կրկին խնդիր դրվեց ստեղծել լայն ազգային ճակատ՝ ռեակցիայի դեմ պայքարելու,երկիրը զար– գացման առաջադիմական ուղի հանելու համար: 1962-ի աշնանը չին–հնդկական սահմանային կոնֆլիկտի սրման պատ– ճառով ՀԿԿ ղեկավարության մեջ տարա– ձայնություններ առաջացան: 1964-ին ՀԿԿ ղեկավար գործիչների մի խումբ՝ Չինաս– տանի կոմկուսակցության ղեկավարու– թյան աջակցությամբ դուրս եկավ ՀԿԿ–ից և հայտարարեց Հնդկաստանի կոմունիս– տական կուսակցություն (մարքսիստա– կան) ստեղծելու մասին: ՀԿԿ պառակտու– մը մեծ վնաս հասցրեց երկրի ձախ և դե– մոկրատական շարժմանը: ՀԿԿ VII հա– մագումարը (1964) ընդունեց նոր ծրագիր, որտեղ տրվում են Հնդկաստանի սոցիալ– տնտ եսական զարգացման վերլուծությունն ու կուսակցության խնդիրները (Ազգային– դեմոկրատական ճակատի և ա զգայի ն–դե– մոկրատական պետության՝ որպես սո– ցիալիզմի անցման փուլի, ստեղծում): Հիմնվելով նոր ծրագրի դրույթների, ինչ– պես նաև ՀԿԿ VIII (1968), IX (1971), X (1975) և XI (1978) համագումարևերի որոշումների վրա՝ ՀԿԿ ձգտում է համա– խմբել բոլոր ձախ և դեմոկրատակաև ուժե– րը խաղաղության, դեմոկրատիայի ու սո– ցիալական առաջադիմության ուղիով Հնդկաստանի զարգացման համար մըղ– վող պայքարում: ՀԿԿ պատվիրակությունները մասնակ– ցել են կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային (1957, 1960, 1969, Մոսկվա) խորհրդակցություն– ներին և հավանություն են տվել ընդուն– ված փաստաթղթերին: ՀԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունք– ներով: Կուսակցության բարձրագույն մար– մինը համագումարն է, համագումարների միջև ընկած ժամանակաշրջանում՝ Ազ– գային խորհուրդը: Կուսակցության նախա– գահն է Շ.Ա. Դանգեն, գլխավոր քարտու– ղարը՝ Չ.Ռ.Ռաոն: ՀԿԿ կենտրոնական օրգանն է «Նյու էյջ» («New Age») թերթը: Գբկ. Txora A*, OraTbH h peqn, nep. c amvr., M., 1962; IIpo6jieMM KOMMyHHcnraecKoro b Hhahh, M., 1971; VI ci»e3# Kommy- HHCTirqecKOH nap-ran Hh/jhh, M., 1962.
ՀՆԴԿԱՏԻՆԵՐ, Ամերիկայի բնիկների ընդհանուր անվանումը (բացի էսկիմոս– ներից և ալեութներից): Անվանումն առա– ջացել է եվրոպական առաջին ծովագնաց– ների (Քրիստափոր Կոլումբոս և ուրիշ– ներ, XV դ. վերջ) սխալ պատկերացման հետևանքով, հայտևագործված անդրատ– լանտյան տարածությունները համարել են Հնդկաստան: Ընդհանուր թիվը Ամերիկա– յում՝ մոտ 30 մլն (1960-ական թթ.): Պատ– կանում են ամերիկյան ռասային: Լեզու– ները բազմազան են: Նրանց մեջ անցյա– լում տիրապետել են տոհմացեղային զա– նազան պաշտամունքներ (շամանակա– նություն, ոգեպաշտությաև վերապրուկևեր ևն), որոնք այժմ պահպանվում են միայն Ամերիկայի հեռավոր և քիչ մատչելի շըր– ջաններում (Ամազոն գետի ավազան ևև) ապրող Հ–ի մեջ: Հ–ի մեծ մասն ընդունել է քրիստոնեություն (Հարավային Ամերի– կայում՝ գլխավորապես կաթոլիկություն, Հյուսիսայինում՝ բողոքականություն): Են– թադրվում է, որ Հ–ի և էսկիմոսների նախ– նիները Ամերիկա են անցել 30–20 հզ. տարի առաջ Հյուսիս–Արևելյաև Ասիա– յից՝ Բերինգի ծովով և նեղուցով: Նախ– քան եվրոպական գաղութարարությունը (XVI դ.) Ամերիկայի ցեղերի մեծ մասը ապրում էր մայրիշխանական (իրոկեզ– ներ, մուսկոգներ, Ամազոն գետի ավա– գանի մի շարք ցեղեր) և հայրիշխանական տոհմային կարգերով (Հյուսիս–Արևմըտ– յան, Հարավ–Արևմտյւսն, Հյուսիսային Ամերիկայի ցեղերը, Հարավային Ամե– րիկայի մի շարք ցեղեր): Հ–ի մի մասը գտնվում էր դասակարգային հասարակար– գի անցման զանազան աստիճանների վրա (ացտեկներ, մայա, ինկեր ևն): Եվրոպա– կաև գաղութարարությունն ընդհատեց Հ–ի բնականոն զարգացումը. Հյուսիսային Ամերիկայի Հ–ի մեծ մասը ոչնչացվեց, մնացած ցեղերը բնակեցվեցին ԱՄՆ–ի և Կանադայի ռեզերվացիաներում: Միայն Ամերիկայի ծայր հս–ում Հ. շարունակում են վարել կիսավաչկատուն կենցաղ (զբաղ– վում են գազանորսությամբ): Հ–ի զգալի մասը ձուլվում է ամերիկացիներին: Լատի– նական Ամերիկայում ևս (Վեստ–Ինդիա, Ուրուգվայ, Արգենտինա) Հ–ի շատ ցեղեր ոչնչացվեցին: Հ–ի միայն որոշ մասն է պահպանել մշակութա–կենցաղային կեն– սաձևը (Ամազոնկայի խուլ շրջաններում): Լատինական Ամերիկայի շատ երկրնե– րում Հ. կարևոր տարր հանդիսացան ժա– մանակակից ազգերի (մեքսիկացիներ, գվատեմալացիներ, պարագվայցիներ, պե– րուացիներ ևն) ձևավորման գործում: Որոշ երկրներում իսպաներենին զուգահեռ գոր– ծածվում են նաև Հ–ի լեզուները (կեչուան՝ Պերուում, Բոլիվիայում, էկվադորում, գուարանին՝ Պարագվայում ևն): Հ. կարևոր ներդրում ունեն համաշխար– հային մշակույթի մեջ. աշխարհի ժողո– վուրդները նրանցից են սովորել եգիպտա– ցորենի, կարտոֆիլի, մանիոկի, արևա– ծաղկի, կակաոյի, բամբակի, ծխախոտի և այլ կուլտուրաների մշակումը: Հ–ի ար– վեստը սերտ կապված է եղել կենցաղի և նյութական արտադրության հետ, արտա– հայտել նրանց դիցաբանական պատկե– րացումները: Փայտի վւորագրությունը, որ հատկապես ճոխ է Հյուսիսային Ամերի– կայի հս–արմ. ափին (իրական և երևակա– յական պատկերների համադրությամբ տո– տեմական և դամբարանային բազմագույն կոթողներ), հանդիպում է նաև հարավ– ամերիկյան մի շարք ցեղերի մեջ: Հ. ըզ– բաղվել են հատկապես հյուսմամբ, ջուլ– հակությամբ, ասեղնագործությամբ, փետ– րազարդեր, խեցեղեն պիտույքներ ու արձանիկներ պատրաստելով: Հայտնի են երևակայական պատկերևերով, երկրա– չափական նախշերով, որսի և ռազմի տե– սարաններով զարդանկարները՝ վահան– ների, բիզոնների մորթիների ևնի վրա: Մի շարք երկրներում (Կանադա, ԱՄՆ, Ար– գենտինա, Ուրուգվայ ևն) Հ–ի մշակույթը ոչնչացվեց, իսկ այլ երկրներում (Մեքսի– կա, Բոլիվիա, Գվատեմալա, Պերու, էկ– վադոր ևն) դարձավ ժող. արվեստի հիմքը:
ՀՆԴԿԱՑՈՐԵՆ (Fagopyrum), հնդկացո– րենազգիների ընտանիքի միամյա, հազ– վադեպ բազմամյա խոտանման բույսերի ցեղ: ՍՍՀՄ–ում հանդիպում է 2 վայրի տե– սակ: Մշակվում է ց ա ն ո վ ի կամ ու ա ե– լ ի Հ. (F. Sagittatum կամ F. esculentum): Արմատային համակարգը իլիկաձև է, թա– Փանցման խորությունը՝ 50–60 սմ: Ցո– ղունը՝ 30–150 սմ բարձրությամբ, կան– գուն, կողավոր, մերկ, ճյուղավորված: Տերևները եռանկյունա–սրտանման են: Ծաղկաբույլը ողկույզ է: Ծաղիկները՝ երկ– սեռ և երկձև, սպիտակից կարմիր գույնի: Պտուղը երկկողանի ընկուզիկ է: Խաչա– ձև Փոշոտվող: Լավագույն մեղրատու