ղափարը հիմնավորեցին Կ. Ն. Կոռնիլո– վը, Պ. Պ. Բլոնսկին, Մ. Ցա. Բասովը: Մարքսիստական սկզբունքները իրենց կոնկրետ հետազոտություններում ար– դյունավետ կերպով կիրառեցին Լ. Մ. Վիգոտսկին և նրա աշակերտները: Իր զարգացման ընթացքում սովետական Հ. հենվում էր հայրենական ականավոր ֆի– զիոլոգների (Ի. Պ. Պավլով, Վ. Մ. Բեխ– տերև, Ա. Ա. Ուխտոմսկի, Լ. Ա. Օրբելի, Ս. Վ. Կրավկով, Ն. Ա. Բեռնշտեյն, է. Հաս– րաթյան) նվաճումների վրա: Հոգեբանա– կան հետազոտությունների հիմքում դըր– վեցին արտացոլման լենինյան տեսու– թյունը և գործունեության վերաբերյալ մարքսիստական պատկերացումները: Մո– վետական Հ–յան նվաճումները շարադըր– ված են նրա ականավոր ներկայացուցիչ– ների՝ Բ. Գ, Անանևի, Ա. Ն. Լեոնտևի, Ս. Լ. Ռուբինշտեյնի, Ա. Ռ. Լուբիայի, Բ. Մ. Տեպլովի U ուրիշների գործերում: Հայաստանում Հ. զարգացել է հիմնա– կանում սովետական կարգեր հաստատվե– լուց հետո, թեև անցյալում փիլիսոփանե– րի, մանկավարժների, գրողների և այլ բնագավառի գործիչների աշխատություն– ներում տեղ են գտել հոգեբանական հե– տաքրքիր դիտումներ, վերլուծություններ և խորհրդածություններ (Ա. Բահաթրյան): Սովետական Հայաստանում Հ–յան զար– գացումը կապված է Գ. Մ, էդիչյանի անվ. հետ, որը 1920–30-ական թթ. տեսական և փորձարարական լուրջ հետազոտություն– ներ է կատարել մասնավորապես ընդհա– նուր և մանկավարժական Հ–յան բնագա– վառն երում: Այդ ասպարեզում զգալի ներդրում ունի նաև Մ. Ա. Մազման յանը: Ներկայումս ուսումնասիրություններ են կատարվում Հ–յան մի շարք բնագավառ– ներում: Հայ հոգեբանների բազմաթիվ ուսումնասիրություններ ստացել են միու– թենական և միջազգային ճանաչում: Հա– յաստանի հոգեբանները միավորված են ՍՍՀՄ հոգեբանների ընկերության հայ– կական բաժանմունքում, որն ունի 70 անդամ: Հայազգի շատ հայտնի հոգեբան– ներ գործում են արտասահմանում (ԱՄՆ–ում՝ Ու. Սահակյանը, Ա. Մեհրաբ– յանը, ՖրանսիաjnuT Պ. Դևորգյանը, Իրա– նում՝ Մ. Բալայանը և ուրիշներ): Գրկ» Էնգելս Ֆ», Բնության դիալեկտի– կա, Ե., 1969: Լենին Վ. Ի., Երկ., հ. 38: Հոգեբանություն, Ե.* 1970: Մ ազմանյան Մ. Ա., Մանկավարժական հոգեբանության մի քանի հարցեր, Ե., 1975: է դ ի լ յ ա ն Գ. Մ., Հոգեբանության ուրվագծեր, Ե., 1958: Ս ա~ ր ա ֆ յ ա ն Դ., Փորձեր հոգեբանության և մանկավարժության, Բեյրութ, 1958: Ընդհա– նուր հոգեբանություն, Ե., 1974: Տարիքային և մանկավարժական հոգեբանություն, Ե., 1977: .P y 6 h՝h ա t e ճ a C. JI., IIpodjieMM օ6- ncHXOjronm, M1973; HpoxnescKHft M. If UcHxojiorHH b XX CToaexira, M., 1974; HpomeBCKHS M. IY h A h ij bi Փ e P o- b a JI. H., Pa3BHTH6 h coBpeMeHHoe cocroHHiie 3apy6e3KHoS ncnxojiorira, M., 1974., JI hh fl– ee ճ Ո., HopMaa R.t IlepepadoTKa hh- ՓopMa^H^^ y qejioBeKa, nep. c aHivi., M., 1974; Փ p e c c II* h IlHaxce 3K., 3KcnepiiMeHTajn»- Haa ncHxojioraa, b. 1–6, M., 1966–78. Ա. Նաւչաջյան.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԱՆՈՒ, տես Տա– րիքային հոգեբանություն:
ՀՈԳԵԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, պtս ի խ ի տ– տ ր ի ա (< հուն. tyuxA – հոգի և iax- peCa – բուժում), բժշկական դիսցիպլին, որն ուսումնասիրում է հոգեկան հիվան– դությունների պատճառները, Էությունը, դրսևորման ձևերը, ընթացքը, բուժման և կանխարգելման միջոցները, հիվանդնե– րիև օգնություն կազմակերպելու համա– կարգը: Հ–յան հիմնական մեթոդը կլինի– կական հետազոտությունն Է: ժամանա– կակից Հ. օգտագործում է նաև նյարդա– ֆիզիոլոգիական, կենսաքիմիական, իմու– նաբանական, գենետիկական, համաճա– րակագիտական ևն մեթոդներ: Տարբե– րում են ընդհանուր Հ., հետազոտում Է հոգեկան գործունեության ընդհանուր օրի– նաչափությունները և մասնավոր Հ.՝ ուսումնասիրում է առանձին հոգեկան հի– վանդությունները: Մասնավոր Հ. ընդգըր– կում է պսիխոպաթիաները, նևրոզները, ռեակտիվ վիճակները («փոքր» կամ սահ– մանային Հ.): Ինքնուրույն բաժիններ են ներկայացնում մանկական Հ., ծ ե– րունական հասակի Հ. (գերոև– տոպսիխիատրիա) և դատական Հ.: Վերջինիս հետազոտության առարկան հանցագիտակության պրոբլեմներն են և հոգեկան հիվանդների աշխատանքային փորձագիտությունը: Զարգացման ընթաց– քում են ռազմական Հ., նարկո– լ ո գ ի ա և (ուսումնասիրում է նարկո– մանիայի և ալկոհոլամոլության պրոբլեմ– ները): Հոգեկան հիվանդությունների բժշկ. նկարագրությունների վերաբերյալ տեղեկություններ են պահպանվել դեռևս հին հուն, բժիշկ Հիպոկրատի, Հին Հռոմի բժիշկևեր Արետեոսի, Աորանոսի, Ցել– սոսի և Դալենի աշխատություններում: Որպես ինքնուրույն դիսցիպլին Հ. ձևա– վորվել է XVIII–XIX դդ. և պայմանավոր– ված է իտալացի բժիշկներ Վ. Կյարուջիի և Ֆ. Պինելյի աշխատանքներով: Ֆրան– սիացի հոգեբույժ ժ. Էսկիրոլը գիտական հետազոտությունների հիմնադիրն է Հ–յան մեջ: Գերմանացի Վ. Դրիզինգերը հիմ– նել է գերմանական հոգեբույժների դըպ– րոց և հիմնավորել այն կարծիքը, որ հո– գեկան հիվանդությունները գլխուղեղի հի– վանդություններ են, անգլիացի Հ. Մոդս– լին զարգացրել է էվոլյուցիոն ուղղությու– նը Հ–ում և հիմնել մանկական ու դատա– կան Հ.: Ռուսաստանում XIX դ. II կեսին հոգե– բուժակաև կլինիկաներ են բացվել Պ fa– in երբ ուր գի բժշկա–վիրաբ ուժական ակա– դեմիայում, Մոսկվայի և Կազանի համալ– սարաններում, որոնց հիման վրա ձևա– վորվել են ռուս հոգեբույժների (Ի. Պ. Մերժեևսկի, Ս. Ս. Կորսակով, Վ. Մ. Բեխ– տերև, Վ. Պ. Սերբսկի, Պ. Բ. Դաննուշկին, Ն. Ն. Բաժենով) հիմնական դպրոցները: XIX դ. վերջին գերմանացի գիտնական է. Կրեպելինը տվել է պսիխոզների նո– զոլոգիական դասակարգումը, ֆրանսիա– ցի բժիշկ ժ. Մ. Շարկոն առաջարկել է ուսմունք նևրոզների և պսիխոպաթիա– ների մասին և հիմնել «փոքր» Հ.: XX դ. Հ–յան մեջ ձևավորվել են երկու ուղղու– թյուն՝ մատերիալիստական, որի ներկա– յացուցիչները պսիխոզների բնույթն ուսումնասիրում են հենվելով կենսաբա– նության, նյարդաֆիզիոլոգիայի, մորֆո– լոգիայի հաջողությունների վրա և իդեա– լիստական՝ կազմավորվել է տարբեր հո– սանքներից (ֆրեյղիզմ, ֆենոՎենուոգիա, սյերսոնաւիզմ): Հ–յան առաջընթացը կապ– ված է շիզոֆրենիայի կլինիկայի հետա– գա մշակման (է. Բլեյլեր և այլք) և հոգե– կան հիվանդությունների ժամանակ գե– նետիկական անալիզի ու բուժման նոր մեթոդների կիրառման, ինսուլինային և էլեկտրացնցումային բուժման, իսկ XX դ. II կեսին՝ պսիխոտրոպ դեղամիջոցների ի հայտ գալու հետ: ՍՍՀՄ–ում Հ–յան զար– գացման կարևոր առանձնահատկությունը հոգեբուժական դիսպանսերների ստեղ– ծումն է, որն ապահովում է հիվանդների մեծամասնության արտահիվանդանոցա– յին բուժումը, աշխատանքի տեղավորու– մը և հիվանդությունների սրացումների կանխարգելումը: Մովետական Հ–յան գի– տական կենտրոններն են ՍՍՀՄ ԲԴԱ և
ՌՍՖՍՀ առողջապահությաև մինիստրու– թյան Հ–յան ինստ–ները, Վ. Պ. Սերբսկու անվ. դատական Հ–յան ինստ–ը (Մոսկվա), նյարդա–հոգեբ ուժական ինստ–ները Լե– նինգրադում, 1սարկովում, Թբիլիսիում, ԴՀԻ–ներին կից Հ–յան բաժինները, բժշկ. և բժիշկների կատարելագործման ինստ–ներին կից 100 ամբիոն: 1973-ին 15 հզ. սովետական հոգեբույժներ միա– վորվել են Նյարդախտաբանների և հոգե– բույժների համամիութենական ընկերու– թյունում (հիմն. 1927-ին), որը 1968-ից մտել է Հոգեբույժների համաշխարհային ասոցիացիայի մեջ (հիմն. 1961-ին): 1950-ից անցկացվում եև հոգեբույժների միջազգային կոնգրեսներ: ԱՍՀՄ–ում Հ–յան պրոբլեմները պարզաբանվում են «Նյարդախտաբանության և հոգեբուժու– թյան Մ. Մ. Կորսակովի անվ. ամսա– գիր»-ում (1901-ից): Հ–յան արտասահման– յան խոշոր կենտրոնները. Հոգեկան առող– ջության ազգային ինստ–ը Վաշինգտոնում, Հ–յան ինստ–ները Նյու Տորքում և Լոն– դոնում: Հ–յան ԴՀԻ–ներ են հիմնվել նաև Լեհաստանում, Չեխոսլովակիայում, Հուն– գարիայում, Բուլղարիայում, ԴՖՀ–ում, Ֆրանսիայում, ճապոնիայում, Հնդկաս– տանում ևն: Հայաստանում հոգեխանգարումների բուժման ձևերի և հոգեկան հիվանդու– թյունների մասին եղած նյութերը IV– XI դդ. գրի են առել հայ պատմիչներ, փի– լիսոփաներ և բժիշկներ Եզնիկ Կողբացին, Մովսես Իարենացին, Ագաթանգեղոսը, Եղիշեն, Ղազար Փարպեցին, Անանիա Շիրակացին, Մխիթար Հերացին, Ամիր– դովլաթ Ամասիացին և ուրիշներ: IV դ. սկսած վանքերին կից հիմնել են անկե– լանոցներ, զանազան ախտանոցներ (հի– վանդանոցներ), որտեղ տեղավորել են ծերերին, ընկնավորներին, բորոտներին, խելագարներին ևն: Հոգեկան հիվանդու– թյունները բուժել են հոգևոր, ժող. բժըշ– կության մեթոդներով, օգտագործել են դեղորայք, թմրեցուցիչ միջոցևեր, օծում– ներ, կիրառել են նաև ներշնչման ու հիպ– նոսի մեթոդներ: Սակայն հոգեկան հի– վանդությունների սնահավատ բացատրու– թյունների կողքին հայ մատենագիրների ու բժիշկների երկերում կան նաև մատե– րիալիստական հայացքներ ու օգտակար բուժամիջոցներ: