Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գույն ներկայացուցիչ: 1600–03-ին սովորել է Կ. վան Մանդերի մոտ:Հ–ի արվեստին բնորոշ է դեմոկրատիզմը, ժողովրդական տիպերի նկատմամբ ունեցած հարաճուն հետաքրքրությունը: Այն արտացոլում է երկրի անկախության համար մարտնչող հոլանդական ժողովրդի հոգևոր վերելքը: Հ. ընդլայնել է մարդու հոգևոր ապրումները գեղանկարչորեն պատկերելու սահմանները: Վաղ շրշանի ստեղծագործություններին բնորոշ են տաք գունահարաբերումները,նյութեղեն գունաբծերով հարուստ, հստակ կերպավորումները («Ս.Գևորգի հրաձգային վաշտի սպաների ճաշկերույթը», 1616, Ֆ. Հալսի թանգարան, Հառլեմ): 1620-ական թթ. դիմանկարների հետ միաժամանակ ստեղծել է ժանրային պատկերներ և կրոնական սյուժեներով կոմպոզիցիաներ («Ղուկաս ավետարանիչ», մոտ 1623–25, Արմ. և արլ. արվեստների թանգարան, Օդեսա): 1620–30-ական թթ. մարմնավորել է. հոլանդացիների ցայտուն տիպերի մի ամբողջ պատկերասրահ, ինչպես բուրժուազիայի ներկայացուցիչների («Վ. վան Հեյթհեյզեն», մոտ 1625–36, Պետական թանգարան, Վաղուց), այնպես էլ անսպառ էներգիայով լի ժողովրդի ապադասային տարրերի («Գնչուհի»,«Լուվր,Փարիզ», «Մուլատ», Կերպարվեստի թանգարան, Լայպցիգ, երկուսն էլ՝ մոտ 1630): Հ. արմատապես վերափոխել է խմբանկարի պատկերման սկզբունքները, հրաժարվել կոմպոզիցիայի պայմանական համակարգերից, առօրյա կյանքի տարրեր ներմուծելով ստեղծագործության մեջ («Ս. Ադրիանոսի հրաձգային վաշտի խմբանկարը», Ֆ. Հալսի թանգարան, Հառլեմ): 1640-ական թթ. դիմանկարներում հոգեբանական բնութագրումները խորացել են («Երիտասարդի դիմանկարը», մոտ 1642–50 էրմիտաժ, Լենինգրադ, «Յասպեր Սհադե վան Վեստրում», մոտ 1645, Ազգային պատկերասրահ, Պրագա), գերակշռող են դարձել արծաթ–մոխրավուն նրբերանգները: Ուշ շրջանի ստեղծագործությունները աչքի են ընկնում կատարման ազատությամբ, սև ու ճերմակ տոների հակադրություններով ստեղծված զուսպ գունապատկերով («Վ. Կրուս», մոտ 1660, Հին Պինակոտեկա, Մյունխեն): Ծերացած Հ. պատվերներ չստանալով՝ ծանր կարիքի մեջ վախճանվել է Հառլեմի անկելանոցում: Հ–ի ազդեցությունը կրած բազմաթիվ աշակերտների և XVII դ. հոլանդացի վարպետների թվում են Ա. Բրաուերը, Ա. և Ի. Օստադե եղբայրները, Յա. Մտենը և ուրիշներ: Գրկ.Семенко М.С.,Франс Хальс,М.,1965;Лазаров В. Н.,Франс Гальс, в его кн.:Старыо европейские мастера,М.,1974,с.119-55: ՀԱԼՍ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Կառկառի գավառում: 1909-ին ուներ 8 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Նրանց մի մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները տարագրվել են Արևելյան Հայաստան: ՀԱԼՎԱ, հրուշակեղենի տեսակ: Պատրաստում են յուղատու սերմերից (քունջութ, արախիս, արևածաղիկ, սոյա ևն) կամ դրանց խառնուրդներից և կարամելային զանգվածից՝ խառնելով փրփուրր առաջացնող նյութերի (օճառարմատ, մատուտակ) թուրմի հետ: Կարամելային զանգվածը թուրմի հետ հարելուց առաջացած ծակոտկեն զանգվածին ավելացնում են աղացված սերմերը, երբեմն՝ նաև համ տվող նյութեր (վանիլին, կակաո, չամիչ ևն): Հայաստանում Հ. պատրաստում են նաև յուղի մեջ բոված ցորենալյուրից՝ վրան լցնելով շաքարաջուր կամ մեղրաջուր:

ՀԱԼՎԵ (Aloe), ա լ ո ե, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ: Սուկուլենտ բույսեր են, տերևները մսալի են, եզրերն օժտված են փշերով: Ծաղիկները կարմիր են, նարնջագույն, դեղին, գագաթնային հուրաններում կամ ողկույզներում հավաքված: Հայտնի 250 տեսակներն աճում են Աֆրիկայի չոր շրջաններում: Առավել արժեքավոր են A. sucootrina, A. vera, A. plicatilis, A. perryi տեսակները, որոնցից ստացվող սաբուր նյութն արժեքավոր դեղանյութ է: Օգտագործվում է ինչպես ժող., այնպես էլ գիտական բժշկության մեշ: Պահածոյացված տերևների մզվածքը կիրառվում է թարախային վերքերի, այրվածքների և մաշկի այլ հիվանդությունների ժամանակ: Ծ ա ռ ա ն մ ա ն Հ. (A. arborescens) աճեցվում է սենյակային պայմաններում և կոչվում է դարահալվե: ԱՍՀՄ–ում Հ. մշակվում է հիմնականում Միջին Ասիայում և Անդրկովկասում: ՀՍՍՀ էջմիածնի շրջանի հատուկ ջերմատնային տնտեսությունում տարեկան ստացվում է մի քանի տասնյակ տոննա Հ.: ՀԱԼՎՈՐԻ, գյուղ Արևմտյան Հայաստանում, խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում: 1914-ին ուներ 7 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին): Հ–ի հայերի մեծ մասը զոհվել է 1915-ին, թուրք, կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

ՀԱԼՈՒՄ, նյութի անցումը բյուրեղային (պինդ) վիճակից հեղուկ վիճակի, տեղի է ունենում ջերմության քանակի կլանումով (I կարգի ֆազային անցում): Հ–ման բնութագրական մեծություններն են հ ա լ ման ջերմաստիճանը (Th) և հաlման ջերմությունը: Հ–ման հակառակ պրոցեսը՝ բյուրեղացումը, ընթանում է նույն Th ջերմաստիճանում և ջերմության նույն քանակի անջատումով, որը կլանվում է Հ–ման պրոցեսում: Որոշակի Th-ի առկայությունը բյուրեղային նյութերի կարևոր հատկանիշն է, որով դրանք տարբերվում են՜ որոշակի հալման ջերմաստիճան չունեցող ամորֆ նյութերից: Մաքուր մետաղներից Հ–ման ամենաբարձր ջերմաստիճանն ունի վոլֆրամը (3410°C), ամենացածրը՝ սնդիկը (–38,9°C): խառնուրդները միշտ իջեցնում են Th: Հ–ման ամբողջ պրոցեսի ընթացքում նյութի ջերմաստիճանը մնում է հաստատուն և հավասար Th-ի (նկ. 1), չնայած նյութին ջերմության քանակ է հաղորդվում: Th կախված է ճնշումից, այդ մեծությունների կապն ար– տահայտվում է Կլապյեյրոն–Կլաուզիուսի հավասարումով: Նյութերի մեծ մասի ծավալը Հ–ման ժամանակ աճում է (մի քանի %-ով), որի հետևանքով ճնշման մեծացմանը զուգընթաց Th բարձրանում է: Սակայն որոշ նյութերի (օրինակ, Ge, Si, Bi, InSb, GaSb, թուջ, սառույց ևն) Հ–ման պրոցեսում դիտվում է ծավալի Փոքրացում, որը պայմանավորում է Th-ի նվազում՝ ճնշման մեծացմանը զուգընթաց (նկ. 2): Հ–ման պրոցեսը բացատրվում է մոլեկուլային–կինետիկ տեսությամբ: Բյուրեղին ջերմության քանակ հաղորդելը մե–