Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/534

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հ. կ-յան ձևերն են մեխանիկական՝ հողի ծակոտիներով բարձրադիսպերս մասնիկների կլանում։ Ֆիզիկական՝ մակերևութային էներգիայի ազդեցությամբ էլեկտրոլիտների կլանում։ Ֆիզիկաքիմիական կամ փոխանակային պինդ ֆազի և լուծույթի միջև կատիոնների փոխանակում։ Քիմիական՝ լուծվող աղերի անիոնները հողի լուծույթի կատիոնների հետ առաջացնում են չլուծվող և թույլ լուծվող աղեր, որոնք նստվածքի ձևով պահվում են հողի պինդ ֆազում։ Կենսաբանական՝ հողի մանրէների ու բույսերի արմատների կողմից տարբեր նյութերի (հատկապես՝ հանքային սննդանյութերի) կլանում։ Հողի կլանած բոլոր փոխանակային կատիոնների քանակը (մգ*էկվ 100 գ հողում) կազմում է հողի կլանման ծավալը, որի մեծությունը կարող է փոխվել՝ կախված հողում կլանող համալիրի պարունակությունից (հատկապես՝ հողի, կոլոիդներից), հողի լուծույթի ռեակցիայից, կատիոնների բնույթից ևն։ Հ. կ. կարևոր դեր է խաղում հողային պրոցեսների և բույսերի սննդառության գործում։ Հ. կ. հողի պարարտացման և քիմ. բարելավման կիրառման տեսական հիմքն է։ Հ. կ-յան ժամանակակից տեսության հիմնադիրը սովետական գիտնական Կ. Կ. Գեդրոյցն է։ ՀՍՍՀ-ում Հ. կ. տատանվում է լայն սահմաններում (2050 մգ*էկվ 100 գ հողում): Ամենաբարձր Հ. կ. ունեն սևահողերը և մարգագետնատափաստանային սևահողանման հողերը (40-50 մգ*էկվ), իսկ ամենացածրը՝ լեռնամարգագետնային և կիսաանապատային գորշ հողերը (20-30 մգ*էկվ): Կ. Մելքոնյան

ՀՈՂԻ ՀԱՐԹԵՑՈՒՄ, աես Հողի մշակում։

ՀՈՂԻ ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ, տես Բացարձակ ռենտա։

ՀՈՂԻ ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԿԱԶՄ, տես Հող։

ՀՈՂԻ ՄՇԱԿՈՒՄ, հողի վրա ներգործող մեխանիկական գործադրաձևերի համակարգ, որը նպաստում է բերրիության բարձրացմանը և ստեղծում մշակվող բույսերի աճի ու զարգացման լավագույն պայմաններ։ Հ. մ. նպաստում է վարելաշերտի փուխր կնձկային լավագույն կառուցվածքի ստեղծմանը, բարելավում է ջրային, օդա-ջերմային ու սննդային ռեժիմները, ակտիվացնում միկրոկենսաբանական պրոցեսները, կենսազրկում ճմուտն ու մոլախոտերը, ոչնչացնում բույսերի վնասատուների և հիվանդությունների հարուցիչները, համապատասխան խորությամբ վարածածկում օրգ. և հանքային պարարտանյութերը ևն։ Հիմնական գործադրաձևերն են. շրջումը՝ հողի շերտի ուղղաձիգ տեղափոխումը գութանի թևի օգնությամբ։ Նպաստում է ճմուտի կենսազրկմանը, պարարտանյութերի և խոզանային մնացորդների, ինչպես նաև մոլախոտերի սերմերի վարածածկմանը։ Փխրեցումը (փշրում)՝ հողի խոշոր առանձնությունների մանրացումը, կատարվում է գութանով, հարթ հատիչներով, երեսվարիչներով, կուլտիվատորներով, պտտվող հողուրագներով, ֆրեզներով, փոցխերով ևն։ Խառնումը օրգ. նյութերի և հանքային պարարտանյութերի հավասարաչափ տեղաբաշխումով ստեղծում է միատարր շերտ։ Իրագործվում է նախագութանիկ չունեցող գութաններով, փխրեցնող, բայց չշրջող գործիքներով։ Նստեց ու մը կիրառվում է, երբ վարից մինչև ցանքը կարճ ժամանակ է մնում։ Անջրդի պայմաններում վերականգնում է մազականությունը, և ներքևից բարձրացող ջուրը նպաստում է սերմերի ծլմանը։ Հողի մակերեսի հարթեց ու մն ստեղծում է լավագույն պայմաններ մեքենայացման, հավասար ցանքի ու բուսածածկի ստացման, խնամքի, հատկապես ոռոգման ու բերքահավաքի համար։ Բացի հիմնականից կան նաև Հ. մ-ման հատուկ (հիմնաշրջում են) և մակերեսային (երեսվար, փոցխում, բուկլից, կուլտիվացում ևն) գործադրաձևեր։ ՍՍՀՄ-ում կիրառվում են հետևյալ համակարգերը՝ գարնանացան բույսերի համար՝ ցրտահերկ, աշնանացանների համար՝ սև ցել կամ վաղ, զբաղված, սիդերալ, կուլիսային ցել։ Նախացանքային և ետցանքային մշակման ժամանակ առավել գործածական են մակերեսային ձևերը։ Ջրի և քամ ու էրոզիայի ենթակա շրջաններում Հ. մ-ման համակարգը ներառնում է հատուկ ձևեր (օրինակ, ջրի էրոզիայի դեմ կատարում են խորը վար): Հ. մ-ման բոլոր ձևերը կատարում են լանջերի լայնքով (հորիզոնականներով): 2°-ից բարձր թեքության լանջերում կիրառում են ցրտահերկի թմբավորում, փոսիկավորում, ճեղքավորում, ջուր պահող միջոցներ։ Նոր իրացվող հողերի Հ. մ-ման համակարգի տարբեր ձևերի կիրառումը պայմանավորված է ՍՍՀՄ բնական գոտիների առանձնահատկություններով։ Հս. և հս-արմ. շրջանների ոչ սևահողային խոպան հողերն իրացնելիս կուլտուր-տեխնիկական աշխատանքներից հետո հատուկ հզոր գութաններով վարում են, սկավառակավոր ցաքանով տափանում, ճահճային ֆրեզներով ֆրեզավորում ևն։ Անտառատափաստանային և տափաստանային գոտում, որտեղ հողերը բերրի են, կիրառում են խորը վար, տափանում, կուլտիվացում։ Ջրովի հողեր ու մ մշակման համակարգի կիրառումը կապված է ոռոգման ռեժիմի հետ։ Անհրաժեշտության դեպքում, վարելիս դաշտը նախապատրաստում են ոռոգման, որից հետո հողի հասունության ժամանակ, աշնանը մշակում են խոնավությունը պահպանելու և մոլախոտերը ոչնչացնելու նպատակով։ Հ. մ-ման համակարգի մեջ մտնում են նաև հողի մակերեսի պլանավորումը (հավասարեցումը), ցրտահերկը, ժամանակավոր ոռոգման ցանցի ստեղծումը, նախացանքային մշակումը, հողի նախապատրաստումը կրկնակի ցանքի համար ևն։ Ն. Կարապետյան

ՀՈՂԻ ՄՈՐՖՈԼՈԳԻԱ, հողագիտության բաժին։ Ուսումնասիրում է հողի կառուցվածքը և արտաքին հատկանիշները՝ գույնը, ստրուկտուրան, մեխանիկական կազմը, նորագոյացումներն ու ներփակները, հողի ընդհանուր և առանձին գենետիկական հորիզոնների հզորությունը, առանձին հորիզոնների միջև փոխանցման բնույթը։ Հ. մ-ի մանրամասն վերլուծությունը կարևոր մեթոդ է հողերի ծագման և բերրիության իմացության, քարտեզների կազմման ևնի համար։ Մորֆոլոգիական ուսումնասիրության նյութերը հնարավորություն են տալիս ստանալու հողերի դիագնոստիկայի, դասակարգման, դրանց գյուղատնտ. գնահատման և հողածածկույթի ստրուկտուրայի հետազոտման համար նոր տվյալներ։

ՀՈՂԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԱՑՈՒՄ ՄՈՒՆԻՑԻՊԱԼԻԶԱՑԻԱ, հողի սեփականության կամ տնօրինման (անհատույց կամ ետգնմամբ) իրավունքի հանձնումը տեղական ինքնավարության մարմիններին (մունիցիպալիտետներին): Այդպիսի ագրարային ծրագիր էին պաշտպանում մենշևիկները և դրան համապատասխան բանաձև անցկացրին ՌՍԴԲԿ չորրորդ (միավորիչ) համագումարում (բոլշևիկները դեմ քվեարկեցին): Ըստ այդ ծրագրի, պահպանվում էր գյուղացիների մասնավոր մանր հողասեփականությունը, նրանց էին տրվում նաև բաժնեհողերը, իսկ կալվածատիրական հողերն օտարվում էին (թույլատրվում էր Դրանց ետգնումը) և անցնում մունիցիպալիտետների (զեմստվոների) տնօրինությանը։ Զեմստվոները չէին կարող վաճառել կամ գրավ դնել հողը և պետք է վարձակալության տային գյուղացիներին։ Նախատեսվում էր հողը (վանքապատկան, արքունական ևն) մասնակիորեն ազգայնացնել և հանձնել դեմոկրատական պետությանը։ Հ. մ-ման ծրագիրը հակադրվում էր հողի ազգայնացման լենինյան ագրարային ծրագրին, հանգում էր ռեֆորմների և, հետևապես, հեղափոխության կիսատ-պռատ ելքի։ Վ. Ի. Լենինը Հ. մ-ման մենշևիկյան ծրագիրը համարում էր ռեակցիոն, քանի որ ագրարային հարցի լուծումը չէր կապվում գյուղացիների հեղափոխական շարժման և ինքնակալության տապալման հետ։

ՀՈՂԻ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ հողի բոնիտում, հողերի համեմատական գնահատումը ըստ ագրոնոմիական հատկանիշների։ Բերրիությունը բնութագրող որակական ցուցանիշներից բացի, հողերը գնահատելիս հաշվի են առնում նաև գյուղատնտ. արտադրության վրա ներգործող բնական այլ գործոնները՝ ռելիեֆը, խոնավությունը, միկրոկլիման ևն։ Հ. ո. գ. արտահայտվում է համեմատական ցուցանիշներով՝ բալերով։ Սովորաբար գնահատման հիմք են ծառայում հողի մեխանիկական կազմը, հումուսի և սննդատարրերի պարունակությունը, թթվությունը (pH), կլանունակությունը, ֆիզիկական հատկությունները ևն։ Հ. ո. գ. անհրաժեշտ է հողերի գնահատման, հողային կադաստրի վարման, մելիորացիայի, երկրագործության համակարգերի կատարելագործման համար։ ՍՍՀՄ-ում տարվում են փորձնական հետազոտություններ և մշակվում Հ. ո. գ-ման մեթոդ։ ՀՍՍՀ-ում վարելահողերի գնահատման սանդղակների համաձայն ամենաբարձր (100) բալ ունեն Արարատյան դաշտի մնացորդային-մարգագետնային գորշ ջրովի հողերը, ամենացածրը՝ մարգագետնա-տափաստանային և բաց գորշ անջրդի հողերը (34 և 41 բալ):

ՀՈՂԻ ՋՐԱՅԻՆ ՌԵԺԻՄ, երևույթների ամբողջություն, որով որոշում են հողում խոնավության կուտակումը, տեղաշարժը,