Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/567

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՐԱՍՏԱՆԵՆՅ (ծն. և մահ. թթ. անհտ.)» XVII դարի հայ ապա– գրիչ, քահանա: Բնակվել է Բաղեշում, ընտանիքով փոխադրվել է Լվով, 1615-ին քաղաքի հայկ. թաղամասում, հայոց Ս. Աստվածածին եկեղեցու մոտ սարքա– վորել տպարան և 1616-ին տպագրել Սաղ– մոսարան (պահպանված միակ օրինակը Վենետիկի Մխիթարյան մատենադարա– նում է), 1618-ին՝ հայատառ ղփչաղերեն (կոմաներեն) «Աղօթք հասարակաց» աղո– թագիրքը (պահպանված միակ օրինակը Հոլանդիայի Լայդեն քաղաքի համալսա– րանական գրադարանում է), ինչպես նաև մի բժշկարան–աղթարք, որի§ օրինակ չի պահպանվել: Ենթադրվում է, որ 1630-ին Լվովում հրատարակված լեհերեն մի գիրք՝ ուղղված հայերի կաթոլիկացման դեմ, նույնպես տպագրվել է Հ. Ք–ի տպա– րանում: Հ. Ք–ի տպագրական գործունեու– թյունը կարևոր նշանակություն է ունեցել Հարավ–Արևելյան Եվրոպայի հայ բնակ– չության մշակութային կյանքում: «Աղօթք հասարակաց»-ը մեսրոպատառ առաջին տպագիր գիրքն է՝ խոսակցական լեզվով, որպիսին էր այն ժամանակ ղփչաղերենը Լվով– Ստանիսլավի շրջանի հայության մեծ մասի համար (տես Լվովի հայկական տպագրություն): Գրկ. Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմու– թյուն, Ե., 1977: flamKeBHH H., Apmah- CKciH KHHra Ha YKpaHHe b XVII cmneTHH, տես Kmira. UccjieflOBaHHH h MaTepnajiM, c6. 6, M., 1962. Ռ. Իշխանյան

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔՌՆԵՅԻ (մոտ 1290-92, Քռնա– 6.01.1347, Քռնա), ունիթորության տեսաբան և պարագլուխ, թարգմանիչ, քերական: Ավարտել է Գլաձորի համալ– սարանը, աշակերտել Եսայի Նչեցուն: Վերջինիս հանձնարարությամբ մեկնել է Մարաղա՝ հետամուտ լինելու նշանա– վոր աստվածաբան Բարդուղիմեոս եպիս– կոպոսի վարդապետությանը: 1330-ին Հ. Ք. կաթոլիկ եկեղեցու հայրերի կողմից պաշտոնապես նշանակվել է Երնջակի դո– մինիկյանների առաջնորդ՝ դառնալով հայ քարոզող եղբայրների տեսաբանն ու ղե– կավարը: Հ. Ք. լատիներենից հայերեն է թարգմանել ծիսական ու իմաստասիրա– կան մի շարք գրքեր, այդ թվում՝ Թովմա Աքվինացու «Աստվածաբանության հան– րագումարի» առանձին բաժիններ: Հ. Ք–ու ինքնուրույն գործերից մեզ են հասել «Առ միաբանեալ եղբայրքս Հայոց» շըր– ջաբերական թուղթը, որտեղ տրված է Երնջակում միարարական (ունիթոռական) կենտրոն հիմնելու և կաթոլիկ եկեղեցու հետ միաբանելու պատմությունը, և «Հա– մառօտ հաւաքումն յաղագս քերականին» (հրտ. 1977) աշխատությունը, որը նորու– թյուն էր հայ քերականագիտության մեջ: Հ. Ք. չէր հետևում Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արուեստի» նախորդ հայ մեկնիչներին, նա տալիս էր հայերենի ամբողջական նկարագիրը՝ առավելապես հիմնված լատ. քերականական ավանդ– ների վրա: Խոսքի մեջ բառերի կապակ– ցությունների կառուցվածքի ուսմունքը առաջին անգամ քննված է այս երկում, որը կարելի է համարել հայերենի շարա– հյուսության առաջին համակարգված դաս– ընթացը: Այն երկար ժամանակ ծառայել է իբրև ուսումնական ձեռնարկ և զգալի ազդեցություն թողել լատինաբան քերա– կանների վրա: Մ. Ավագյան

ՀՈՎՀԱՆՆԵՍՏԱՆ Եղիա (1886-1949), հունգարահայ հրապարակագիր, հայա– գետ: Իրավաբանության դ–ր: Սովորել է Վենետիկի Մուրատ–Ռափայելյան վարժա– րանում: Բարձրագույն կրթություն ստա– նալուց հետո հաստատվել ու գործել է Հունգարիայի Գյոդեոլեո քաղաքում: Հիմ– նադրել և խմբագրել է «Գյոդեոլեոյի լրա– գիր» թերթը, աշխատակցել սփյուռքահայ և հունդ, մամուլին: Գրել է հայերեն և հունգ.: Հայագիտության համար արժեքա– վոր են Հ–ի «Հայաստանի ժողովուրդը» (1934, հունգ.), «Երկրի հայերը հայրենի– քի պաշտպանության մեջ» (1940, հունգ.) աշխատությունները: Առաջինում տվել է հայ ժողովրդի ու մշակույթի ընդհանուր պատմությունը, երկրորդում բացահայտել Մերձավոր Արևելքի և Եվրոպայի մի շարք երկրներում հայերի խաղացած դերը: «Ըն– տիր էջեր հայ գրականությունից» (1942, հունգ.) երկում շարադրել է հայ գրակա– նության V– XIX դդ. համառոտ պատմու– թյունը: Ս. Քոչանջյան

ՀՈՎՀԱՆՆԻՍԻԿ ԾԱՐԵՑԻ, Հովհան– նես Ծարեցի (1560 ՚– մահ. թ. անհտ.), հայ ժամանակագիր: Եղել է Արտազի Ս. Թադեի վանքի միաբան, աշակերտել Ներսես Գնունեցուն: Վարդա– պետական աստիճան ստանալուց հետո հավաքել, նորոգել, ընդօրինակել է տվել ձեռագրեր: Կառուցել է տվել Սյունյաց Սողք գավառի Աղքիլիսա գյուղի Ա. Աստ– վածածին եկեղեցին: Հ. Ծ–ու ժամանակա– գրությունն ընդգրկում է 1572-ից մինչև 1600-ի անցքերը: Ուշագրավ տեղեկու– թյուններ կան 1578-ին դեպի Անդրկովկաս թուրք, արշավանքի, ասպատակումների, 1579-ի մեծ սովի և համաճարակի, օսման– յան Թուրքիայի դեմ վրաց ժողովրդի՝ 1580–90-ական թթ. ազատագրական պայ– քարի ևնի մասին: Հ. Ծ. իր նկարագրած դեպքերի ժամանակակիցն է, մասամբ նաև ականատեսը: Գրկ. Մանր ժամանակագրություններ XIII – XVIII դդ., հ. 2, Ե., 1956, էշ 235 – 255 (կազմ. Վ. Հակոբյան):

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աբգար Հարությունի (1849, Թիֆլիս – 14.4.1904, Բաթում), հայ հրապարակախոս, թարգմանիչ, հասարա– կական գործիչ: Փիլ. գիտ. դ–ր: Ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, Լայպցիգի համալ– սարանի փիլ. ֆակուլտետի տնտեսագի– տական բաժինը: 1879-ից մինչև կյանքի վերջն աշխատել է Թիֆլիսի փոխադարձ վարկի ընկերության բանկում՝ որպես կառավարիչ: 1879–80-ին Թիֆլիսի հայկ. թատրոնի դիրեկտորն էր, 1880–89-ին՝ իր իսկ ստեղծած «Թիֆլիսի հայերեն գրքե– րի հրատարակության ընկերության» նա– խագահը: 1876–81-ին լույս է ընծայել «Փորձ» հանդեսը, 1882–98-ին՝ «Արձա– գանք» պարբերաթերթը, որի էջերում տպագրել է ֆելիետոններ Մախլաս կեղ– ծանունով: 1886-ին հայագետ Արթուր Լայստի գործակցությամբ հիմէադրել է «Armenische Bibliothek» մատենաշարը և 2 հատորով գերմ. հրատարակել հայ գրականության ընտիր նմուշները: Մաս– նակցել է Բեռլինի համալսարանի պրոֆե– սոր Ֆրանց Ֆինկի «Հանդես հայագիտու– թյան» 8 ժողովածուների հրատարակու– թյանը: Ֆրանս–ից ու գերմ–ից թարգմանել է պիեսներ, ինչպես նաև ֆրանս. է թարգ– մանել Րաֆֆու «Իաւս Փուշ» (1902) և «Բի– բի Շարաբանի» (1902) վիպակները: Մ. Մխիթարյան–

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աբգար Ռուբենի (ծն. 30.05.1908, Թիֆփս), հայ սովետական պատմաբան: Պատմ. գիտ. դ–ր (1938), պրոֆեսոր (1938), ՀԱՍՀ գիտ. վաստ. գործիչ (1940), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1928): 1931–60-ին մանկա– վարժական աշխատանք է կատարել Երե– վանի համալսարանում (1938-ից նոր պատմության ամբիոնի վարիչ, ապա գիտ. գծով պրոռեկտոր), ռուս, մանկավարժա– կան ինստ–ում: 1947–53-ին եղել է ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկտոր, 1949–60-ին՝ հասարակական գիտություն– ների բաժանմունքի ակադեմիկոս քար– տուղար: 1960-ից, փոքր ընդմիջումով, վարում է ՀԱՍՀ ԳԱ փոխպրեզիդենտի պաշտոնը: Հ–ի գիտ. ուսումնասիրությունները նվիրված են Ֆրանսիայի և հայ ժողովրդի պատմության նոր շրջանի պրոբլեմների լուսաբանմանը: Եվրոպական լեզուների իմացությունը, պատմագիտական լայն ա խոր պատրաստությունը հնարավորու– թյուն են տվել նրան ստեղծելու Ֆրանս, մեծ հեղափոխության գաղափարախոսու– թյան, ուտոպիստ սոցիալիստների հա– սարակական–քաղաքական ուսմունքին նվիրված մեծարժեք մենագրություններ: Այդ աշխատությունները գրված են աղ– բյուրագիտական հարուստ նյութերի, այդ թվում Ֆրանսիայի տարբեր արխիվներից քաղված նորահայտ փաստաթղթերի հի– ման վրա: Հ–ի «Կոմունիստական գաղա– փարները Ֆրանսիական մեծ հեղափոխու– թյան տարիներին» ուսումնասիրությունը (1966, ռուս.) արժանացել է ՍՍՀՄ ԳԱ վ. Պ. Վոլգինի անվ. մրցանակի (1974): Հ–ի գիտ. աշխատությունների մյուս շարքը նվիրված է XVIII դ. 2-րդ կեսի և XIX դ. 1-ին տասնամյակների հայ ազատագրա– կան շարժումներին, հայ–ռուսակա և հա– րաբերությունների պատմությանը, Ան– դըրկովկասն ու Արևելյան Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ ազատագրելու հարցում Անգլիայի ու Ֆրանսիայի՝ երկ– րամասի ժողովուրդների շահերին հակա– սող քաղաքականության և հարակից խըն– դիրների բացահայտմանը: Հ. մասնակցել է հայ ժողովրդի, ԱՍՀՄ ժողովուրդների, համաշխարհային պատմության, Սովե– տական պատմական հանրագիտարանի բազմահատոր աշխատությունների ստեղծ– մանը, բազմիցս ներկայացրել սովետա– կան պատմագիտությունը պատմաբան– ների միջազգային հավաքներում: Պարգե– վատրվել է Աշխատանքային կարմիր դրո– շի (2), Հոկտեմբերյան հեղաՓոխության և «Պատվո նշան» (2) շքանշաններով: Երկ. TeHe3HC o6m;ecTBeHHoro Hfleajia Oypbe, M.–JI., 1939; Hoch4> 3mhh, E., 1945; Poc- CHfl H apMJIHCKOe 0CB060flHTejII>H0e flBHHCeHHe b 80-x ro/jax XVIH cTOJieTHH, E„, 1947; IHapjib Oypi»e, M,, 1958; npHCoeflHHeime 3aicaBKa3hfl