Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ա. Ռ. Հովհաննիսյան Ա. Գ. Հովհաննիսյան

k России и международные отношения в начале XIX CTOJieTHfl, E.f 1958; К истории французского утопическо коммунизма первой половины XIX в., M., 1980.

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ալեքսանդր (Սաշա) Անդրեասի [24.4(6.5).1895, Բաքու՛–15.5.1949, Բաքու], հայ սովետական դերասան: Ադրբ. ՍԱՀ. ժող. արտիստ (1940): ՍՄԿԿ անդամ 1940-ից: Մասնակցել է սիրողական, իսկ 1914-ից՝ Սիրանույշի, Հ. Աբելյանի խմբերի ներկայացումներին: 1918-ին եղել է Բաքվի կոմունայի պաշտպաններից, ապա անցել է Պարսկաստան՝ միացել Ա. Արմենյանի թատերախմբին: 1921-ին վերադարձել է Բաքու, աշխատել նաև Թիֆլիսի, Ալեքսանդրապոլի քաղլուսվարի, Երևանի հեղափոխության թատրոններում: 1925–49-ին եղել է Բաքվի հայկ. թատրոնի առաջատար ուժերից, դրամատիկական տաղանդով, նուրբ հումորով օժտված արտիստ: Լավագույն դերակատարումներից են՝ Պեպո, Զիմզիմով, Փարսիդ (Սունդուկյանի «Պեպո», «Քանդած օջախ»), Ռուստամ, Բարխուդար, էլիզբարով (Շիրվանզադեի «Նամուս», «Պատվի համար»), Օթար բեկ (Ցուժին–Սումբատովի «Դավաճանություն»), Քաղաքագլուխ (Դոգոլի «Ռևիգոր»), Օթելլո (Շեքսպիրի «Օթելլո»), Շահնա զար (Զաբարլիի «Յաշար»), Մելիք աղա, Ասլան ամի (Վաղարշյանի «Օղակում», «Վանքաձոր»): Բ. Հովակիմ յան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աշոտ Ադամի [ծն. 6.1.1929, գ. Մայիսյան (ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում)], հայ սովետական նկարիչ: 1964-ին ավարտել է Լենինգրադի ի. Ե. Ռեպինի անվ. գեղարվեստի ակադեմիան: Թեմատիկ–կոմպոզիցիոն պատկերների, դիմանկարների, նատյուրմորտների և բնանկարների հեղինակ է: Սկզբնական շրջանի գեղանկարչորեն հագեցած, նյու– թեղեն, ընդգծված արտահայտչականոլ– թյամբ բնորոշվող Հ–ի ստեղծագործու– թյունը («Նատյուրմորտ», 1967, «Ավլող կինը», 1969, «Ինքնադիմանկար», 1970) հետագայում ձեռք է բերել գծային զու– գորդումներով հարուստ նկարագիր («Երե– խայով մայրը», 1975, «Ալմիրա», 1970, «Հանդիպում», 1973): Թեմատիկ կոմպո– զիցիոն կտավները («Աշխատանքից հե– տո», 1975, «Գաղտնի խորհուրդ», 1977) աչքի են ընկնում խորը հոգեբանական մեկնաբանումներով: Մասնակցել է հան– րապետական, միութենական, միջազգա– յին (Փարիզ, Միլան, Լիսաբոն) ցուցահան– դեսների:

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Աշոտ Գարեգինի (17.6.1887, ք. Շուշի 30.6.1972, Երևան), Անդրկովկասում հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, կուսակցական և պետական գործիչ, պատմաբան: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960): ՍՄԿԿ անդամ 1906-ից: Բարձրագույն կրթությունն ստացել է Գերմանիայում (սովորել է Ենայի, Հալեի, Մյունխենի համալսարաններում), որտեղ մասնագիտացել է Փիլիսոփայու– թյան, տնտեսագիտության մեջ և հիմնա– վոր տիրապետել գերմ., ֆրանս. ու լատ. լեզուներին: 1913-ին Հ. վերադարձել է Անդրկովկաս և դասավանդել Շուշիի հո– գևոր սեմինարիայում: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության նախապատրաստման և անցկացման տարիներին Հ. հեղափոխա– կան–քաղաքական աշխատանք է կատա– րել Անդրկովկասում: 1917-ին Շուշիում հրատարակել է «Նեցուկ» թերթը, 1917– 1918-ին աշխատել Բաքվի սովետի կուլ– տուր–լուսավորական, ապա Բաքվի կո– մունայի լուսավորության կոմիսարիատի դպրոցական բաժիններում: Կոմունայի անկումից (1918) հետո մեկնել է Մոսկվա, Ազգությունների գործերի ժողկոմատում Չկավարել Հայկ. գործերի կոմիսարիա– տի գրական–հրատարակչական բաժինը, միաժամանակ հայ ժողովրդի պատմու– թյուն դասավանդել Լազարյան ճեմարա– նում: 1920-ին Դոնի Ռոստովում Հ. խմբա– գրել է «Բանվորի կռիվ» թերթը: Նույն թվականի հոկտեմբերին Բ. Լեգրանի գըլ– խավորած Մովետական Ռուսաստանի դի– վանագիտական ներկայացուցչության կազմում Հ. ժամանել է Հայաստան: 1920-ին մասնակցել է Հայաստանում սո– վետական իշխանության հաստատմանը, 1921-ին՝ քաղաքացիական կռիվներին: 1920–21-ին եղել է նորաստեղծ Սովետա– կան Հայաստանի առաջին լուսավորու– թյան ժողկոմը, 1922–27-ին՝ Հայաստա– նի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտու– ղար: Այդ տարիներին նա մեծ աշխատանք է կատարել ավերված երկրի ժողտնտեսու– թյան վերականգնման, սովետական դըպ– րոցի ստեղծման, Երևանի համալսարանի հիմնադրման, Հայաստանից դուրս գտնը– վող խոշոր հայագետներին, արվեստի ու գրականության գործիչներին մայր հայրե– նիքում համախմբելու գործում: 1921– 1926-ին դասախոսել է Երևանի համալսա– րանում: 1928-ին Հ. տեղափոխվել է Մոսկ– վա և շուրջ մեկ տասնամյակ գիտա–ման– կավարժական աշխատանք կատարել Մ արքսի–էնգելսի, ՍՍՀՄ Ազգություն– ների ինստ–ներում: 1936–37-ին եղել է ՍՍՀՄ ԳԱ պատմության ինստ–ի դիրեկ– տորի տեղակալ: 1954-ին Հ. աշխատանքի է անցել ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ում, 1961-ից մինչև իր կյանքի վերջը ղեկավարել է նոր պատ– մության բաժինը: Հ. երկարատև ու ար– գասավոր գիտական գործունեություն է ծավալել: Տակավին 1913-ին Մյունխե– նում գերմ. լույս տեսավ Հ–ի առաջին աշ– խատությունը՝ «Իսրայել Օրին և հայ ազա– տագրական գաղափարը»: Հ. առաջինն էր սովետահայ պատմաբաններից, որ անդրադարձավ 1920-ի Մայիսյան ապըս– տամբության պատմությանը: Հայաստա– նում սովետական կարգերի հաղթանակի և մարքս–լենինյան ուսմունքի գաղափա– րական հակառակորդների դեմ պայքարի հարցերին են նվիրված 1920-ական թթ. Հ–ի գրած բազմաթիվ հոդվածներն ու գրքույկները («Մեր հեռանկարները և լենինիզմը», 1926, «Համազգային կրի– զիսը», 1925, «Դաշնակցության առիթով», 1929, «Դաշնակցությունը և պատերազ– մը», 1924) ևն: Գիտական բարձր մակար– դակով են գրված նաև միջնադարյան Հա– յաստանի պատմա–մշակութային պրոբլեմ– ներին նվիրված «Մաշտոցյան գրերի պատմական նշանակությունը» (1962), «Թոնդրակյան շարժումը Հայաստանում» (ռուս., 1954) հոդվածները, «Ֆրիկը պատ– մաքննական լույսի տակ» (1955) ևն ուսումնասիրությունները: Տասնյակ տա– րիների իր անխոնջ պրպտումները Հ. ընդհանրացրեց «Դրվագներ հայ ազատա– գրական մտքի պատմության» (հ. 1–2, 1957–59) աշխատության մեջ, որտեղ բա– ցահայտ եց հայ ազատագրական մտքի դեգերումները, նրա էությունն ու նպա– տակադրումը, կրած փոփոխությունները և սոցիալական միջավայրը: Մ. Նալբանդ– յանի կյանքի ու գործունեության, հայ հե– ղափոխական դեմոկրատիայի, նրա ակունքների, ժամանակի ու միջավայրի և այլ էական հարցերին է նվիրված «Նալ– բանդյանը և նրա ժամանակը» (հ. 1–2, 1955–56) ստվարածավալ աշխատությունը: 1960-ից մինչև իր մահը Հ. եղել է պատմության ինստ–ի կողմից նախապատրաստվող և հրատարակվող հայ ժողովրդի պատմության բազմահատորյակի գիտական–ակադեմիական հրատարակության գլխավոր խմբագիրը: Պարգևատրվել է Լենինի շքանշանով ու մեդալներով: Գրկ. Բարխուդարյան Վ. Բ., Աշոտ Հովհաննիսյան, «ՊԲՀ», 1977, JS|s 3: Աշոտ Գարեգինի Հովհաննիսյան, Ե., 1973 (Սովե– տական Հայաստանի ականավոր գիտնականները, Jsfe 14): վ. Բարխուդարյան

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Արիստակես (1812–1878), հայ երաժշտական գործիչ, ձայնագրագետ, Հ. Լիմոնճյանի ավագ աշակերտն ու գործի շարունակողը: Լրացրել է նոր հայկական ձայնագրության տևողության նշանները, սահմանել նրանց անունները, ինչպես և արագության չափերը (ծանր, չափավոր, հորդոր), փորձել է ձայնանիշներին նոր միավանկ անուններ տալ (ահ, նի, զի, բի, ֆի, լի ևն), որոնք հետագայում չեն կիրառվել: Եղել է Կ. Պոլսի c Գափ ու եկեղեցու դպիրը, Լիմոնճյանք հից հետո՝ նաև Մայր վարժարանի