բա–իսրայելական պատերազմի հետևան– քով Հ–ին միացվեցին Պաղեստինի կենտ– րոնական շրջանները [Հորդանան գետի արմ. ափը, ներառյալ Նաբլուս, Բեյթ Լահմ (Բեթդեհեմ) քաղաքները, Երուսա– ղեմի արլ. մասը], որոնք 1950-ին պաշտո– նապես մտցվեցին Հ–ի կազմի մեշ: Հ–ում ապաստանեցին ավելի քան 500 հզ. իսրա– յելցի արաբ գաղթականներ: 1951-ին Աբ– դալլահ թագավորը սպանվեց, գահ բարձ– րացավ որդին՝ Թալալը, իսկ 1958-ին վերջինիս փոխարինեց նրա որդին՝ Հու– սեխ 1: 1950-ական թթ. սկզբին Հ–ում նկատվեց քաղ. կյանքի աշխուժացում: 1952-ի հունվարին մտցվեց նոր սահմա– նադրություն: Հ–ի կոմկուսի (հիմնվել է 1943-ին) նախաձեռնությամբ 1954-ին ըս– տեղծվեց հայրենասիրական Ազգային ճա– կատ (Աճ), որի մեջ մտան առաջադիմա– կան մի շարք կազմակերպություններ: 1950-ի հոկտեմբերին պառլամենտական ընտրություններում հաղթանակ տարավ առաջադիմական ուժերի բլոկը: Իշխանու– թյան գլուխ անցավ ազգային–սոցիալիս– տական կուսակցության (հիմն. 1954-ին) պարագլուխ Ա. Նաբուլսին, որի կառավա– րությունն սկսեց իրականացնել դեմո– կրատական վերափոխումներ: 1957-ին Մեծ Բրիտանիան իր զորքերը դուրս բե– րեց Հ–ից: 1957-ի ապրիլին հետադիմա– կան ուժերի ճնշման տակ Մ. Նաբուլսիի կառավարությունը հրաժարական տվեց: Երկրում մտցվեց ռազմ, դրություն, ար– գելվեց քաղ. կուսակցությունների գործու– նեությունը: 1960-ական թթ. Հ–ի արտաքին ու ներ– քին քաղաքականության մեջ դրական տե– ղաշարժեր կատարվեցին: 1963-ին Հ. դի– վանագիտական հարաբերություններ հաս– տատեց ՄՍՀՄ–ի, ապա նաև սոցիալիստա– կան այլ երկրների հետ: 1967-ին Իսրա– յելի ագրեսիայի հետևանքով (տես Իս– րայեփ ագրեսիան ընդդեմ արաբական երկրների 1967) Հ. կորցրեց 6,6 հզ. կմ2 տարածություն (Հորդանան գետից արմ.): Հորդանան գետի արլ. ավւն անցան շուրջ 300 հզ. պաղեստինցի նոր գաղթականներ: 1960-ական թթ. վերջից Հ–ի տարածքում գործում էին պաղեստինյան դիմադրու– թյան շարժման զինված ջոկատներ: 1971-ին, երբ Հ–ի զորքերը վերացրին պա– ղեստինցիների ռազմ, բազաները, այդ շոկատները հեռացան Հ–ից: 1972-ի մար– տին Հուսեյն I թագավորը առաշ քաշեց «Միացյալ Արաբական թագավորություն» (ՄԱԹ) ստեղծելու ծրագիր: ՄԱԹ–ի մեշ մտնելու էին Հ–ի հս–արմ. շրջանները: Այդ ծրագիրը մերժեց արաբ, երկրների մեծ մասը, գտնելով, որ դա ուղղված է Պաղես– տինյան դիմադրության շարժման դեմ: Հ–ի և արաբ, մի շարք երկրների միշև տա– րաձայնություններ առաջացան Մերձա– վոր Արևելքի հարցի կարգավորման կա– պակցությամբ: Աակայն 1975-ից աստի– ճանաբար բարելավվեցին Հ–ի և արաբ, մյուս երկրների Փոխհարաբերություննե– րը, առանձնապես Հ–ի և Միրիայի Արաբա– կան Հանրապետության միշև (1975–76-ին կնքվեցին փոխշահավետ համաձայնա– գրեր): Հ. հանդես է գալիս մերձավոր– արևելյան ճգնաժամի համապարփակ քաղ. կարգավորման օգտին: 1978-ին Հ. մի շարք համաձայնագրեր կնքեց ՄԱՀ–ի, Իրաքի, Քուվեյթի, Լիբիայի, Մաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ էմի– րությունների հետ: 1967-ին և 1969-ին Հ–ի և ԱՄՀՄ–ի միջև կնքվել են մշակութային, առևտր., տնտ. և տեխ. համագործակցության համաձայ– նագրեր: 1978-ի հոկտեմբերին ՄՄՀՄ–ում ստեղծվել է ԱԱՀՄ–Հորդանան բարեկա– մության ընկերություն: Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները: 1957-ից Հ–ում քաղ. կուսակցությունների գործունեությունը արգելված է: Հորդանանի կոմունիստա– կ ա ն կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1943-ին, գործում է ընդհատակում: Հորդանանի ա ր հ մ ի ու թ յ ու ն– ների համընդհանուր ֆեդե– րացիա, ստեղծվել է 1954-ին, մտնում է ԱՀՖ–ի մեջ: Տնտեսա–աշխարհագրական ակնարկ: Հ. թույլ զարգացած ագրարային–անասնա– պահական երկիր է: Արդյունաբերությունն սկսել է զարգանալ միայն երկրորդ հա– մաշխարհային պատերազմից հետո: Երկ– րի տնտեսությունը խիստ տուժել է 1967-ի իսրայելյան ագրեսիայից: Իսրայելի օկու– պացրած շրջանների բաժինը երկրի հա– մախառն ազգային արտադրանքում 1966/67-ին կազմում էր շուրշ 38%: Ամմանի համայնա– պատկերը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/587
Արտաքին տեսք