Տնտեսության հիմնական ճյուղը գ յ ու–
ղատնաեսությունն է, որին բնո–
րոշ է համեմատաբար խոշոր կալվածատի–
րական հողատիրությունն ու մանր գյու–
ղացիական հողօգտագործումը: 1960-
ական թթ. գյուղում առաջացել են ար–
տադրական և վաճառահանման գյու–
ղատնտ. կոոպերատիվներ: Հողի մշակ–
ման տեխնիկան պրիմիտիվ է: Հողագոր–
ծական գլխավոր շրջանը Հորդանանի հո–
վիտն է: Մշակում են ցորեն, գարի, բակ–
լա զգիներ, բանջարա–բոստանային կուլ–
տուրաներ, ձիթենի, խաղող, ցիտրուսա–
յիններ: Անասնապահությունն էքստեն–
սիվ է: 1976-ին կար 946,3 հզ. գլուխ մանր,
38,5 հզ. գլուխ խոշոր եղջերավոր անա–
սուն և 14,2 հզ. ուղտ:
Արդյունաբերությունը թույլ
է զարգացած: Առաջատար ճյուղերի գոր–
ծունեությունը վերահսկում է պետությու–
նը: Արդ. արտադրանքի հիմնական տե–
սակներն են ֆոսֆորիտները, ցեմենտը,
նավթամթերքները, թուղթը, սե մետաղ–
ների գլոցվածքը, էլեկտրաէներգիան, բամ–
բակե գործվածքները, կուտակիչները:
Արդ. ձեռնարկությունների մոտ 70% –ը
կենտրոնացած է Ամմանում և նրա շրջա–
կայքում:
Տրանսպորտը: Երկաթուղիների
երկարությունը 478 կմ է (1978), ավտոճա–
նապարհներինը՝ 8,7 հզ. կմ: Միակ ծովա–
յին նավահանգիստը Աքաբան է: Օդա–
յին հաղորդակցություն ունի շատ երկըր–
ների, այդ թվում՝ ՍՍՀՄ–ի հետ (Մոսկվա–
Երևան–Ամման): Հ–ով անցնում է 2 նավ–
թամուղ՝ Քիրքուք (Իրաք)–Հայֆա (Իսրա–
յել) (1948-ից չի գործում) և Դահրան (Մաու–
դյան Արաբիա) – Սայդա (Լիբանան):
Արտաքին առևտրի մեջ 1977-ին
արտահանումը կազմել է 82,1, ներմու–
ծումը՝ 454,4 մլն դինար: Արտահանում է
ֆոսֆորիտներ, մրգեր, բանջարեղեն, քիմ.
ապրանքներ, ցեմենտ ևն, ներմուծում՝
սպառողական ապրանքներ, մեքենաներ
և սարքավորում, հումք ևն: Գլխավոր
գործընկերներն են Աաուդյան Արաբիան,
ՍԱՀ, Իրաքը, Հնդկաստանը, ԱՄՆ, ԳՖՀ,
Մեծ Բրիտանիան, ճապոնիան:
Դրամական միավորը հոր–
դանանյան դինարն է: 1 դինարը =2,95
դոլլարի:
Բժշկա–աշխարհագրական բնութագի–
րը: 1970–75-ին Հ–ում ծնունդը կազ–
մել է 1000 բնակչին 47,6, մահացությունը՝
14,7, մանկական մահացությունը 1000
ողջ ծնվածին՝ 21,9: Երկրում տարածված
են վարակիչն մակաբուծական հիվանդու–
թյունները, տուբերկուլոզը, դեղնախտը,
որոշ շրջաններում՝ մալարիան, տրախո–
ման: Մանկական վարակիչ հիվանդու–
թյուններից առավել հաճախ հանդիպում
են քութեշը, կարմրուկը և կապույտ հազը:
Առողջապահության գործը ղեկավարում է
առողջապահության մինիստրությունը: Հի–
վանդանոցային օգնություն են ցույց տա–
լիս 27 բուժ, հիմնարկներ՝ 1986 մահճա–
կալով (10,7 մահճակալ՝ 10 հզ. բնակչին),
որոնց 67,4% –ը պետական է: 1974-ին
Հ–ում գործել են ընդհանուր տիպի 19
հիվանդանոց, 6 ծննդատուն, տուբերկու–
լոզային 2 հիվանդանոց: Արտահիվանդա–
նոցային օգնություն են ցույց տվել (1972)
Աքաբայի ծոցում
էլ Խազնե ժայռավւոր դամբարանը Պետրայում
(Հռոմեական ժամանակաշրջան), ճակատը
12 պոլիկլինիկա, առողջապահական 11
կենտրոն, 309 դիսպանսեր, 30 բուժկետ և
ստոմատոլոգիական 19 կաբինետ:
1974-ին Հ–ում աշխատել են 763 բժիշկ
(2430 բնակչին՝ 1 բժիշկ), 136 ստոմատո–
լոգ, 346 դեղագործ, 173 մանկաբարձ, 318
բուժքույր: Բժիշկներ է պատրաստում Հ–ի
համալսարանին կից բժշկ. դպրոցը, միջին
բուժանձնակազմ՝ եռամյա (բուժքույրեր) և
երկամյա (մանկաբարձներ) դպրոցները:
Լուսավորությունը: 1952-ին հրապա–
րակված օրենքով տարրական կրթությու–
նը հայտարարվել է ձրի, պարտադիր,
միջնակարգ կրթությունը վճարովի է: Կըր–
թական համակարգը կազմված է տարրա–
կան (6-ամյա), ոչ լրիվ (3-ամյա) և լրիվ
(3-ամյա) միջնակարգ դպրոցներից: Վեր–
ջինում մասնագիտանում են գյուղատըն–
տեսության, տեխնիկայի և առևտրի ուղ–
ղությամբ: 1966-ից միջոցներ են ձեռնարկ–
վել վերացնելու անգրագիտությունը, գոր–
ծում են մեծահասակ բնակչության եր–
կամյա կուրսեր: Պրոֆեսիոնալ դպրոց–
ները (3-ամյա) հիմնված են տարրական,
մանկ, և գյուղատնտ. (2-ամյա) կոլեջները՝
միջնակարգ դպրոցի բազայի վրա: Բարձ–
րագույն ուս. հաստատությունը Ամմանի
համալսարանն է (բացվել է 1962-ին), որն
ունի արվեստի, տնտեսագիտության և
առևտրի, բնական գիտությունների ֆա–
կուլտետներ: Ամմանում են գտնվում հա–
մալսարանի (21 հզ. գիրք), հանրային
(30 հզ. գիրք) առավել խոշոր գրադարան–
ները, Հ–ի հնագիտության (հիմնադրվել
է 1923-ին) և Իսլամի թանգարանները:
Մամուլը, ռադիոհաղորդումները, հե–
ռուստատեսությունը: Հրատարակվում
են «Ադ–Դուստուր» (արաբ., 1967-ից) թեր–
թը և մի շարք գերատեսչական հանդես–
ներ ու շաբաթաթերթեր: Ռադիոհաղոր–
դումները կառավարական են, 1959-ից,
արաբ., անգլ. և եբրաերեն, հեռուստա–
տեսությունը գործում է 1968-ից (արաբ,
և անգլ.):
Դրականությունը: Մինչև XIX դ. զար–
գացել է արաբ, գրականության ընդհա–
նուր հունով: XIX դ. վերջը նշանավորվել
է Ցուսեֆ Զեյ ադ դին ալ Խալիդիի (1829–
1906), Նախլե Զարրիկի (1859–1921),
Խալիլ Բեյդասի (1875–1949) և այլոց լու–
սավորական գործունեությամբ:tXXtդ.
1-ին կեսի պոեզիայում գերիշխել են ռո–
մանտիկան և սենտիմենտալիզմը (Իբրա–
հիմ ադ Դաբբաղ, Իբրահիմ Տուկան, Աաիդ
ալ Քյարամի): Իր ժամանակաշրջանի ազ–
գային–ազաաագրական գաղափարներն է
արտահայտել Մուսթաֆա Վահբա ադ
Տիլը (1899–1949): Սոցիալական բնույթ
ունեն Իսկանդեր ալ Ւաւրի ալ Բայթաջա–
լիի ստեղծագործությունները, Մուհամ–
մեդ աշ Շարիկիի, Խուսնի Ֆարիզի և
Մուայյադ Իբրահիմ ալ Իրանիի բանաս–
տեղծությունները: Ազգային–ազատագրա–
կան շարժումն են արտացոլել երիտասարդ
ռեալիստ գրողներ Մուայյան Բասիսոն,
Նազհաթ Սա լյա ման և ուրիշներ: Քնարեր–
գությունը ներկայացված է Բուրհան ադ
դին ալ Աբուշիի, Աբդալ–Քերիմ ալ Քյար–
միի, Մահմուդ ալ Խուտի ստեղծագործու–
թյամբ: Արձակում առաջատարը նովելն է
և պատմվածքը (Մահմուդ Աեյֆադ–դին
ալ Իրանի, Մուհամմեդ Ադիբ ալ Ամրի):
Հակաիմպերիալիստական թեմայով են գը–
րում բանաստեղծներ Մահմուդ Դերվիշը
(ծն. 1942), Հարուն Հաշիմ Ռաշիդը և
ուրիշներ:
ճարտարապետությունը և կերպար–
վեստը: Հ–ի տարածքում պահպանվել են
ուշ պալեոլիթի (Քիլվայի ժայռապատկեր–
ները), նեոլիթի (հնագույն քաղաք Երի–
քովում գտնված յուրատիպ դիմաքանդակ–
ներ՝ կավածեփ դեմքերով գանգեր), էնեո–
լիթի և բրոնզեդարյան (մեգալիթյան դամ–
բարաններ, կավաշեն կացարաններ և
պաշտամունքային շինություններ, խեցե–
ղեն, ոսկերչական իրեր, գլիպտիկա ևն),
մ. թ. ա. I հազարամյակի 1-ին կեսի (կնիք–
ներ, Ամմանում հայտնաբերված քրմի
քարե արձանիկ) հուշարձաններ: Մ. թ. ա.
IY դարից Հ–ի հս–ում նկատելի է անտիկ
արվեստի ազդեցությունը (Ֆիլադելֆիա,
այժմ՝ Ամման, Գերաս, այժմ՝ Ջերաշ ևն):
Առավել ուշագրավ են նաբաթեացիների
(մ. թ. ա. III դ. վերջ–մ. թ. II դ. սկիզբ)
կառույցները, Նաբաթեայի մայրաքաղաք
Պետրայի ժայռափոր համալիրը ևն: Պահ–
պանվել են նաև հռոմ. (II–III դդ.) և
բյուգանդական (IV–VII դդ.) տիրապետու–
թյան ժամանակների .պաշտամունքային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/588
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
