Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/598

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1918-ին դպրոցն անցել է Նոր Նախիջևա– նում ստեղծված հայ համայնքի ուս. խոր– հըրդի տնօրինության տակ: 1920-ին Հ. օ. դ. մյուս հայկ. դպրոցների հետ միա– սին պետականացվել և դարձել է երկսեռ: Հ. Ներսիսյան

ՀՌԻՓՍԻՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ Վ ա– ղարշապատում (էջմիածին), հիմնը– վել է 1872-ին, մասնավոր տան մեջ: Կաթո– ղիկոսի հատուկ կոնդակով 4 խնամակա– լուհիների հոգաբարձություն է ստեղծվել, որը դպրոցի ծախսերի համար նվիրատ– վություններ է կազմակերպել: Սկզբում դպրոցը եղել է միդասյան, այնուհետև երկ– դասյան՝ 5 բաժանմունքով: Դասավանդ– վել են կրոն, հայոց լեզու, ռուսաց լեզու, թվաբանություն, տնավարություն, ձեռա– գործ, երգեցողություն, պատմություն: Մայր աթոռի ծախսերով դպրոցի համար շենք է կառուցվել: Սկզբում ունեցել է 26 աշակերտուհի, հետագայում՝ մինչև 300: Մի քանի անգամ փակվել է ցարական կա– ռավարության կողմից: Առաջին տեսուչը եղել է Վ. Բաստամյանը: Փակվել է 1918-ին:

ՀՌՈԴՈՍ (՝P66og), կղզի Միջերկրական ծովի արևելյան մասում, Հարավային Սպորադներ արշիպելագում: Պատկա– նում է Հունաստանին: Տարածությունը 1404 կմ2 է, բարձրությունը՝ մինչև 1215 մ (Աթավիրոս լեռ): Բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, ցիտ– րուսային կուլտուրաների և ձիթենու մշակությամբ, ձկան և սպունգի որսով: Առողջավայր է: Հ. եղել է Եգեյան մշակույ– թի կենտրոններից մեկը: Մ. թ. ա. VIII– VII դդ. Հ–ի բնակիչները՝ հույները, Սիկի– լիայում, Հյուսիսային Աֆրիկայում հիմ– նել են գաղութներ, զբաղվել ծովային առևտրով: Հույն–պարսկական պատե– րազմների ժամանակ (500–449 մ. թ. ա.) Հ. գավթել է Պարսկաստանը: Մ. թ. ա. 478-ին մտել է Աթենական 1-ին ծովային միության մեջ: 408–405-ին տեղի է ունե– ցել Հ–ի քաղաքների սինոյկիսմոս միաս– նական պոլիսի մեջ: Հ. եղել է զարգացած ստրկատիրական պետություն՝ առևտրա– արհեստավորական և երկրագործական օլիգարխիայի գլխավորությամբ: Մ. թ. 44-ին կղզին նվաճել է Հռոմը, IV– XIII դդ. պատկանել է Բյուզանդիային, XIV ղ. նվաճել է Ս. Հովհաննեսի (Հովհանյան– ների) հոգևոր–ասպետական օրդենը, XVI դ.՝ Օսմանյան կայսրությունը: 1912– 1947-ին իշխել է Իտալիան: 1947-ին վերա– միավորվել է Հունաստանին, մտնում է Դոդեկանեսի նոմոսի մեջ:

ՀՌՈԴՈՍՅԱՆ ԾՈՎԱՅԻՆ ՕՐԵՆՔ, ծովա– գնացության և ծովային առևտրի կանոն– ների ժողովածու, կազմվել է VII–VIII դդ., Բյուզանդիայում և պահպանվել որպես էկչոգայի հավելված: Անվանումը ավան– դականորեն կապվում է ժամանակի առևտ– րական խոշոր կենտրոն Հռոդոս կղզու հետ: Ամփոփում է հին և միջնադարյան առևտրի ընթացքում ձևավորված իրավա– կան սովորույթներ և հռոմ. իրավաբան– ների մշակած նորմեր՝ նավաշինության, նավավարության, բեռների և ուղևորների փոխադրման, վթարի դեպքում բեռների դուրս նետման մասին ևն: Հ. ծ. օ–ի առան– ձին նորմեր միջազգային սանտրում կի– րառվել են մինչև XV դ.: ՀՌՈԱ Հին (Roma), քաղաք Ապենինյան թերակղզում, հետագայում միջերկրածով– յան տերություն, որն ընդգրկել է Եվրոպա– յի արևմտյան և հարավ՜արևելյան մասե– րը, Փոքր Ասիան, Հյուսիսային Աֆրիկա– յի մերձափնյա շրջանները, Ասորիքը և Պաղե ստինը: Պատմական ակնարկ Հ. առաջացել է մի քանի բլուրների (տես ՀոոԱ) վրա ամրացված բնակավայրերից (մ. թ. ա. VIII դ., ըստ ավանդության՝ 754/753-ին): Հնագույն բնակիչները (լա– տիններ, սաբիններ, էտրուսկներ) հիմ– նականում զբաղվել են անասնապահու– թյամբ: Հ–ի պատմության հնագույն շըր– ջանը, որին բնորոշ էր նախնադարյան կարգի քայքայումը, այսպես կոչված թ ա– գավորական շրջանն էր (մ. թ. ա. 754/753–510/509): Ըստ ավանդության, Հ–ում իշխել է 7 թագավոր՝ Հռոմոււոս (մ. թ. ա. 754/753–717/716), Նումա Պոմ– պիլիոս (մ. թ. ա. 715–672), Տուլլոս Հոս– տիլիոս (մ. թ. ա. 672–640), ԱնկոսՄար– կիոս (մ. թ. ա. 640–618/617), Լուկիոս Տարքվինիոս Ավագ (մ. թ. ա. 616/615– 578), Սերվիոս Տուլլիոս (մ. թ. ա. 578– 534), Լուկիոս Տարքվինիոս Դոռոզ (մ. թ. ա. 534/533–510/509): Հ–ի հնագույն բնակչությունը բաժանված էր 300 տոհմի, 30 կուրիայի (10-ական տոհմ), 3 տրիբու– սի (10-ական կուրիա) և կոչվել է «հռոմ. ժողովուրդ» (populus romanus): Հռոմ. համայնքի լիիրավ անդամները պաարիկ– ներն էին, տոհմական կազմակերպու– թյունից դուրս մնացածները՝ պւեբեքևերը: Պատրիկների և պլեբեյների անիրավա– հավասարությունը, շերտավորումը բուն իսկ պատրիկների միջև առաջացրին հա– սարակական հարաբերությունների հա– տուկ ձև՝ կլիենտելա (< լատ. cli- ens– կախյալ, ստորադաս): ժող. ժողով– ներին (տես Կոմիտիաներ), որտեղ ընտ– րել են թագավոր և ընդունել կարևոր որոշումներ, մասնակցել են միայն պատ– րիկները: Թագավորին կից պետ. խոր– հուրդը՝ ծերակույտը (սենատ), կազմված էր տոհմավագներից (300 մարդ): Հռոմ. համայնքի տնտ. հիմքը գյուղատնտեսու– թյունն էր: Պատրիկներն աստիճանաբար դարձել են խոշոր հողատերեր, ձեռք բե– րել բազմաթիվ ստրուկներ, կլիենտներ: Պլեբեյներն իրենց դիրքով նման էին մանր և միջին հողատերերի: Ըստ ավանդու– թյան, Սերվիոս Տուլլիոսի ռեֆորմների հետևանքով պլեբեյները մտել են «հռոմ. ժողովրդի» կազմի մեջ: Մ. թ. ա. 510/509-ին Հ–ի վերջին թագա– վոր Լուկիոս Տարքվինիոս Դոռոգի վտա– րումից հետո Հ–ում հաստատվել է հանրա– պետություն: Հանրապետական շրջա– ն ու մ (մ. թ. ա. 510/509–30 կամ 27) Հ. կառավարել են կոնսուփերը: Բարձրա– գույն իշխանությունը պատկանել է ժող. ժողովին, պահպանվել է պետ. խորհուրդը՝ ծերակույտը: Վաղ հանրապետական շըր– ջանի պատմության մեջ կարևոր դեր է խա– ղացել պլեբեյների պայքարը պատրիկ– ների դեմ՝ քաղ. իրավունքներ ձեռք բե– րելու համար, որի հետևանքով պլեբեյ– ներն իրավունք են ստացել ընտրել իրենց շահերը պաշտպանող ժող. տրիբուններ (մ. թ. ա. 494), ապա՝ ընտրվել կոնսուլ– ներ (մ. թ. ա. 367), վերացվել է պարտա– յին ստրկությունը (մ. թ. ա. 326) ևն: Պատ– րիկների և պլեբեյների իրավահավասա– րեցման հետևանքով տեղի է ունեցել պատ– րիկական տոհմերի ու պլեբեյների վեր– նախավի միաձուլում, և մ. թ. ա. IV դ. վերջին–III դ. սկզբին ձևավորվել է նոր արիստոկրատիա՝ նոբիչիտետը, որն իր ձեռքն է վերցրել ծերակույտը և մագիս– տրատուրաները՝. Հաղթելով իր մերձավոր հարևաններին՝ վոլսկերին, էքվերին և այլ ցեղերի, մ. թ. ա. V դ. Հ. նվաճել է Տիբեր գետի աջ ափը: Մ. թ. ա. 390-ին գալլերը ավերիչ արշա– վանք են ձեռնարկել Հ–ի դեմ: Մ. թ. ա. 340–338-ին Հ. պատերազմել է Լատիումի քաղաքների միության, մ. թ. ա. 343– 290-ին՝ սամնիտների դեմ, նվաճել է Միջին Իտալիան: Մ. թ. ա. 280–275-ին էպիրոսի թագավոր Պյուռոսին հաղթելուց և մ. թ. ա. III դ. կեսին Հարավային Իտալիան («Մեծ Հունաստան») նվաճելուց հետո Հ. տիրել է ամբողջ Ապենինյան թերակղզին: Իտալիան նվաճելուց հետո Հ. միջա– մտել է Սիկիլիայի գործերին և ընդհար– վել Կարթագենի հետ: Պունիկյաե պա– տերազմների (մ. թ. ա. 264–146) հետևան– քով Հ. նվաճել է Սիկիլիան, Կորսիկան, Սարդինիան, Պիրենեյան թերակղզին, Կարթազենը: Մակեդոնական պատերազմ– ների (մ. թ. ա. 215–205, 200–197, 171– 168) և մ. թ. ա. 146-ին Հունաստանը նվա– ճելու հետևանքով Հ. իր տիրապետու– թյունն է հաստատել Բալկանյան թերա– կղզում: Սելևկյան թագավոր Անտիոքոս III Մեծի դեմ հաղթական պատերազմնե– րից հետո [որոնք նպաստեցին հայկ. հո– ղերի (Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմ– մագենե) ազատագրմանը Սելևկյաննե– րից] Հ. իր ազդեցությունն է տարածել Փոքր Ասիայում և դարձել միջերկրածով– յան խոշոր տերություն: Իտալիայից դուրս նվաճած տարածքները դարձել են Հ–ին ենթակա մարզեր՝ պրովինցիաներ: Իտա– լիայի և պրովինցիաների կառավարումը Հ. իրականացրել է «բաժանի՜ր և տիրի՝ր» (divide et impera) սկզբունքով՝ նրանց տա– լով տարբեր իրավունքներ: Հ–ի նվաճողական պատերազմներն ուղեկցվում էին հսկայական քանակու– թյամբ ստրուկների ներհոսքով Իտալիա: Ծաղկում ապրեց ստրկավաճառությունը: Ոչ պակաս կարևոր նշանակություն ստա– ցավ ստրուկների բնական աճը: Այդ բո– լորը, զուգակցելով պրովինցիաներում չվերացված պարտային ստրկությանը, հանգեցրեց (մ. թ. ա. III դ. վերջից) ար– տադրության մեջ ստրուկների աշխատան– քի վճռորոշ դերին: Տեղի էր ունենում ստրկատիրական պետության բուռն ձևա– վորում: Հողի կենտրոնացումը, խոշոր կալվածքների (Լատիֆունդիաներ), վիչ– չաների առաջացումը, որոնք հիմնված էին ստրուկների աշխատանքի շահագործ– ման վրա, առաջ էին բերում գյուղացիա– կան մանր տնտեսությունների քայքայում: Հ–ի հզորացումը նպաստեց ապրանքա– դրամական հարաբերությունների և ար– տաքին առևտրի զարգացմանը: Մ. թ. ա.