III–II դդ. հռոմ. հասարակության մեջ
վերջնականապես ձևավորվեց երկու հիմ–
նական դասակարգ՝ ստրուկներ և ստրկա–
տերեր: Պետության մեջ զգալի դեր սկսեց
խաղալ հեծյաւնեքւի դասը: Մ. թ. ա. II դ.
վերջին սկզբնավորվել է հանրապետական
կարգի քայքայման պրոցեսը:
Մ. թ. ա. II դ. ուժեղացել է սոցիալական
և քաղ. շարժումը (Սիկիլիական ապստամ–
բություններ, ազատագրական շարժում–
ներ Պերգամոնում, Դելոս և Քիոս կղզի–
ներում): Հ–ում սրվել է քաղ. պայքարը:
Մ. թ. ա. II դ. 30–20-ական թթ. պլեբսի
իրավունքների համար շարժումը գլխա–
վորել են 9՝րւսկքոս եղբայրները: Ձևավոր–
վել է գաղափարա–քաղաքական երկու
հոսանք՝ օպտիմատներ և պոպուչյարներ:
Մ. թ. ա. 111-ին պատերազմ սկսվեց
Հ–ի և Նումիդիայի միջև (տես Յուգուրթա–
կան պատերազմ մ. թ. ա. 111–105): Պատե–
րազմը հաղթանակով ավարտեց զորա–
վար և քաղ. գործիչ Դայոս Մարիոսը,
որն անցկացրեց Հ–ի համար կարևոր նշա–
նակություն ունեցող ռազմ, ռեֆորմ (բա–
նակ սկսեցին ընդգրկվել աղքատ քաղա–
քացիները): Մ. թ. ա. 90-ին սկսվեց, այսպես
կոչված, Դաշնակցային պատերազմը (տես
Դաշնակցային պատերազմ il. թ. ա. 90–
88), որի հետևանքով իտաչիկներն ստա–
ցան հռոմ. քաղաքացիության իրավունք:
Մ. թ. ա. 89-ին պատերազմ սկսվեց Հ–ի և
Պոնտոսի միջև, որի թագավոր Միհրդատ
VI Եվպատորը մ. թ. ա. 93-ին դաշինք էր
կնքել Հայոց արքա Տիգրան Բ Մեծի հետ
(տես Միհրդատյան պատերազմներ մ.
թ. ա. 89–63): Ծերակույտը պատերազմ
վարելու իրավունք տվեց Սաււային, իսկ
ժող. ժողովը՝ Մարիոսին: Մարիոսի և
Սուլլայի միջև պայքար սկսվեց այդ հարցի
շուրջ, որի հետևանքով մ. թ. ա. 88-ին
Սուլլան գրավեց Հ., ապա արշավեց Արև–
ելք: Մարիոսականները զավթեցին Հ.:
Հաջողությամբ ավարտելով պատերազմն
Արևելքում, մ. թ. ա. 83-ին Աուլլան վերա–
դարձավ Իտալիա և մարիոսականներից
վերագրավեց Հ., հաստատեց (մ. թ. ա. 82–
79) դիկտատուրա (տես Պրոսկրիպցիա–
ներ): Մ. թ. ա. 74-ին կամ 73-ին Իտալիա–
յում բռնկեց հին աշխարհի ստրուկների
ամենախոշոր ապստամբությունը Սպար–
աակի գլխավորությամբ:
Միհրդատյան պատերազմների ժամա–
նակ Հ. անմիջական հարաբերությունների
մեջ մտավ Հայաստանի հետ: Մ. թ. ա.
69-ին Լուկիոս Լուկուլլոսը ներխուժեց
Հայաստան, գրավեց Տիգրանակերտը
(տես Տիգրանակերտի ճակատամարտ մ
թ.ա. 69), սակայն մ. թ. ա. 68–67-ին հայ–
պոնտական զորքերը Հայաստանից և
Պոնտոսից վտարեցին հռոմ. զորքերին
(տես Արածանիի ճակատամարտ մ. թ. ա.
68):
Մ. թ. ա. I դ. 70–60-ական թթ. Հ–ում
քաղ. մեծ ազդեցություն ձեռք բերեցին
Դնեոս Պոմպեոսը, Հոււիոս Կեսարը, Մար–
կոս Կրասոսը. մ. թ. ա. 60-ին նրանք գաղտ–
նի համաձայնությամբ ստեղծեցին հակա–
ծերակուտական միություն, որը դարձավ
փաստացի կառավարությունը (տես Եռա–
պետություն): Պոմպեոսը ստանձնեց Իս–
պանիայի, Կրասոսը՝ Ասորիքի, Կեսարը՝
Այսրալպյան Դալիայի և Իլլիրիայի, հե–
տագայում նաև՝ Անդրալպյան Դալիայի
կառավարումը: Պատերազմ սկսելով Պար–
թևաստանի դեմ՝ Կրասոսը անհաջողության
մատնվեց և սպանվեց: Մ. թ. ա. 58–51-ին
Կեսարը նվաճեց Գալիան, սրվեցին Կե–
սարի և ծերակույտի (որի կողմն էր ան–
ցել Պոմպեոսը) հակասությունները: Մ.
թ. ա. 49-ի հունվ. 10-ին Կեսարը անցավ
Դալիան Իտալիայից զատող Ռուբիկոն
գետը: Ակսվեց քաղաքացիական պատե–
րազմ (մ. թ. ա. 49–45), որի ընթացքում
Կեսարը պարտության մաանեց Պոմպեո–
սին ու նրա կողմնակիցներին, դարձավ
հռոմ. տերության անսահմանափակ տի–
րակալ, ցմահ դիկտատոր: Մ. թ. ա. 44-ին
Կեսարը դավադրաբար սպանվեց: Քաղա–
քացիական պատերազմը թևակոխեց նոր
շրջան՝ հանրապետության կողմնակիցնե–
րի (դավադրության ղեկավարներ Մարկոս
Բրուտոս, Դայոս Կասիոս և ուրիշներ) և
Կեսարի կողմնակիցների [Մարկոս Ան–
տոնիոս, Օկտավիանոս (Օգոստոս) և
ուրիշներ] միջև: Մ. թ. ա. 43-ին Օկտավիա–
նոսը, Անտոնիոսը և Մարկոս Լեպիդոսը
ստեղծեցին 2-րդ եռապետությունը: Եռա–
պետները մ. թ. ա. 42-ին Փիլիպպեի (Հու–
նաստան) ճակատամարտում պարտու–
թյան մատնեցին հանրապետականներին:
Անտոնիոսը, շարունակելով դեռևս Կրա–
սոսի սկսած պատերազմը Պարթևական
թագավորության հետ, անհաջողության
մատնվեց և մ. թ. ա. 34-ին ներխուժեց Հա–
յաստան, գերեց Արտավազդ Բ–ին և հեռա–
ցավ Եգիպտոս: Օկտավիանոսի և Անտո–
նիոսի հարաբերությունները սրվեցին: Մ.
թ. ա. 31-ին Ակտիումի ծովամարտում Օկ–
Cum ավանդության Հռոմի հիմնադիր Հռոմու–
լոսին և նրա եղբայր Հոեմոսին կերակրող
գայլը (Կապիաոլիումի գայլը, բրոնզ, մ. թ. ա.
VI դ.)
Օգոստոսի կամեյոնը. «Օգոստոսի աստվածա–
րումը և հաղթասյան կանգնեցումը», սարդիոն
(մ, թ. I դ. սկիզբ, Վիեննայի թանգարան)
տավիանոսը պարտության մատնեց Ան–
տոնիոսին, մ. թ. ա. 30-ին գրավեց Եգիպ–
տոսը: Օկտավիանոսը դարձավ հռոմ.,
պետության միանձնյա ղեկավարը: Հ–ում
վերացավ հանրապետական կարգը:
Կայսրության շրջան (մ. թ. ա.
30 կամ 27-ից): Մ. թ. ա. 27-ին ծերակույ–
տը հաստատեց Օկտավիանոսի գերա–
գույն իշխանությունը, շնորհեց «Օգոս–
տոս» (սրբազան, վեհ, վսեմ) տիտղոսը:
Օգոստոսը հռչակվեց ծերակույտի պրին–
ցեպս (ծերակուտականներից առաջինը):
Օգոստոսի օրերից Հ–ի պատմության վաղ
կայսրության ժամանակաշրջանը պատմա–
գրության մեջ անվանվում է պրինցիպատ:
Օգոստոսի և նրա հաջորդների [Հուլիոս–
Կլավդիոսների դինաստիա (մ. թ. 14–մ.
թ. 68)] ժամանակ Հ–ի արլ. քաղաքակա–
նության մեջ կարևոր տեղ են գրավել Հա–
յաստանն ու Պարթևական թագավորությու–
նը: Օգոստոսը, որ ձգտում էր ամրապնդել
միապետությունը, Արևելքում ռազմ, խո–
շոր գործողություններ չի ձեռնարկել, թեև
բազմիցս Հայաստան է ուղարկել հռոմ.
զորք՝ իր ազդեցությունը այնտեղ պահ–
պանելու համար:
Ներոնի (54–68) գահակալության տա–
րիներին նոր պատերազմ սկսվեց Հ–ի և
Պարթևաստանի ու Հայաստանի միջև
(54–63), որի հետևանքով Հայոց թագա–
վոր հռչակվեց Տրդատ Ա (տես Հռանդեայի
պայմանագիր 64): Հուլիոս–Կլավդիոսների
ժամանակ հռոմ. պրովինցիա դարձան
Կապադովկիան (17), Մավրիտանիան
(40–45), Բրիտանիան (43), Թրակիան
(46) ևն: 68-ին սկսված քաղաքացիական
պատերազմի ընթացքում գահի համար
պայքարում էին Գալբան, Օթոնը, Վիտել–
լիոսը: 69-ին կայսր հռչակվեց Վեսպա–
սիանոսը (69–79) և հիմք դրեց Փիսվիոս–
ների դինաստիային (69–96): Հռոմ. կայս–
րությունն իր տարածքի առավելագույն
ընդարձակմանը հասավ Անտոնինոսների
դինաստիայի ժամանակ (96–192): Մար–
կոս Տրայանոսի օրոք (98–117) Հ. գրա–
վեց Դակիան (106), Արաբիան (106):
114-ին Տրայանոսն արշավեց Հայաստան,
այն դարձրեց պրովինցիա: Կայսր Ադրիա–
նոսը (Հադրիանոս, 117–138), հնարավո–
րություն չունենալով Հայաստանում պահ–
պանել իր գերիշխանությունը, 117-ին Հա–
յոց թագավոր ճանաչեց Վաղարշ Ա–ին:
Անաոնինոս Պիոս կայսրը (138–161) Հա–
յաստանի գահը հանձնեց Հ–ի դրածո
Աոհեմոսին: Մարկոս Ավրելիոսի ժամա–
նակ (161–180), հռոմապարթևական պա–
տերազմի (163–166) հետևանքով, Հա–
յաստանը դարձավ Հ–ից կախյալ թագա–
վորություն:
II դ. զարգացել է պրովինցիաների տըն–
տեսությունը, որի հետևանքով ընդլայն–
վել է կայսրության սոցիալական բազան:
Լայն ծավալ է ստացել առևտուրը Արևելքի
հետ: Պրովինցիաներից գյուղատնտ. և
արհեստագործական ապրանքների ներ–
մուծումը վնասել է Իտալիայի տնտեսու–
թյունը, որը դեռևս I դ. վերջից ապրում էր
տնտ. ճգնաժամ: I–II դդ. կայսրության
ամբողջ բնակչությունը բաժանված էր
հռոմ. քաղաքացիների և ոչ հռոմ. քաղաքա–
ցիների [Կլավդիոս I-ի ժամանակ (41–54)
հռոմ. քաղաքացի էր 5.984.072 մարդ]: Ծե–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/599
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
