խաքննության մարմինների, դատարաննե– րի, դատավճիռն ի կատար ածող մարմին– ների գործունեությունը (տես նաև Դաաա– խազություն): Դատական Տ. իրա– կանացնող մարմինները՝ վերադաս դա– տարանները, ստուգում են ստորադաս դատարանների դատավճիռների, վճիռ– ների ու որոշումների օրինականությունը, գործի քննության կապակցությամբ տա– լիս են ղեկավար ցուցումներ, լուծում դա– տարանների միջև առաջացած վեճեր, վե– րանայում վճռաբեկ բողոքների ու գան– գատների հիման վրա օրինական ուժի մեջ չմտած գործեր, դատարանի և դատա– խազության իրավասու պաշտոնատար ան– ձանց հսկողական գանգատի հիման վրա՝ օրինական ուժի մեջ մտած գործեր (տես Հսկողական կարգով ղաաավճիոների, վճիռների և որոշումների վերանայում), ինչպես նաև այնպիսի գործեր, որոնց վե– րաբերյալ առկա է դատախազի եզրակա– ցությունը՝ նոր հանգամանքներ ծագելու կապակցությամբ: Վարչական Տ. իրականացնում են պետ. կառավարման ճյուղային իրավասության մարմինները (մինիստրություններ, պետ. կոմիտեներ ևն) կամ Տ–յան հ՛ատուկ մարմինները (օրինակ, պետ. տեսչությունները)՝ կառա– վարման տարբեր օղակներում հնարավոր օրինախախտումները կանխելու նպատա– կով:
ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՌՈՒԲԼՈՎ, ծախսերի յուրաքանչյուր միավորից առավելագույն արդյունք ստանալու նպատակով ՍՍՏՄ–ում իրականացվող ֆինանսական հսկողություն արտադրության միջոցների և աշխատուժի պլանաչափ և ռացիոնալ օգտագործման, հասարակական ամբող– ջական արդյունքի և, դրա կազմում՝ երկրի ազգային եկամտի արտադրության ու բաշխման վրա: Իրականացնում են ձեռ– նարկությունները, միավորումները, գըլ– խավոր վարչությունները, ֆինանսական մարմինները, Շինբանկի և Պետբանկի բաժանմունքները՝ օգտագործելով գները, շահույթը, ֆինանսները և տնտ. մյուս լծակները: Տ. ռ. ներառնում է ամբողջ ժող– տնտեսությունը, նրա առանձին ճյուղերը, միավորումները, ձեռնարկություններն ու կազմակերպությունները: Այն հնարավո– րություն է տալիս բացահայտելու ձեռնար– կությունների տնտհաշվարկային գործու– նեության վերջնական արդյունքները, նը– րանց տնտեսավարման մակարդակն ու ֆինանսական վիճակը: Տ. ռ–ի կարևորա– գույն օբյեկտներն են աշխատավարձի ֆոնդը, հիմնական և շրջանառու ֆոնդերը, դրանց պահպանվածությունն ու նպատա– կային օգտագործումը, ինքնարժեքը, շա– հույթը և դրա գոյացման աղբյուրները ևն: Տ. ռ–ի արդյունավետությունը նպաստում է ժողտնտեսության մեջ գնագոյացման և ֆինանսավարկային հարաբերությունների համակարգի կատարելագործմանը: ՀՎԵձԴՈՍԼԱՎ (Hviezdoslav, իսկական ազգանունը՝ Օրսագ, Orsagh) Պավոլ (1849–1921), սլովակ բանաստեղծ: «Ան– տառապահի կինը» (1884–86), «ԵԺո Վըլ– կոլինսկի» (1890), «Գաբոր Վլկոլինսկի» (1897– 1899) պոեմներում պատկերել է ազնվականների ու գյուղացիների փոխ– հարաբերությունները, «Բուտորան ու Չու– տորան» (1888) և այլ չափածո պատմվածք– ներում՝ գյուղի կյանքը: 1909-ին հրատա– րակել է «Տերովդեսը և Տերովդեան» (1909) ողբերգությունը: Տայրենասիրական–քա– ղաքացիական քնարերգությունում («Ամա– ռային շիվեր» շարքը, 1885–95 ևն) հան– դես է եկել ժողովրդի պաշտպանությամբ: «Արյունոտ սոնետներ» (1914) ժողովա– ծուն ուղղված է իմպերիալիստական պա– տերազմի դեմ: Տ. սլովեներեն է թարգ– մանել Շ. Պետեֆիի, Ա. Պուշկինի, Մ. Լեր– մոնտովի, Ա. Միցկևիչի, Ու. Շեքսպիրի մի շարք գործեր:
ՀՐԱԲԽԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, գիտություն հրա– բուխների, նրանց մորֆոլոգիայի, գործու– նեության, ծագման, Երկրի մակերևույթի վրա տեղաբաշխման օրինաչափություն– ների և ժայթքման արգասիքների մասին: Տ–յան գործնական խնդիրն է հրաբխային ժայթքումների կանխորոշման ուղիների որոնումները, ինչպես նաև հրաբխային ջերմության և հրաբխային արգասիքների օգտագործումը: Տ. ուսումնասիրում է ժայթքման պրոցեսի ընդհանուր պատկե– րը և նրա առանձին փուլերը, պայթման երևույթները և գազերի շարժումը, լավա– ների տեղաշարժման մեխանիզմը և ժայթ– քումներին ուղեկցող այլ ֆիզիկական ու քիմ. երևույթներ, որոշում պինդ, հեղուկ և գազանման ժայթքման արգասիքների քանակն ու բնույթը: Տ–յան երկրաբանա– կան ուղղությունը զբաղվում է հրաբխայ– նության զարգացման պատմության պար– զաբանմամբ՝ կապված շրջանի երկրա– բանական կառուցվածքի հետ: Տարբերում են ընդհանուր Տ., որը երկրաբանության, պետրոգրաֆիայի, երկրաքիմիայի, երկ– րաֆիզիկայի եզրահանգումների հիման վրա և այդ գիտությունների հետ համա– տեղ քննարկում է էներգիայի աղբյուր– ների, մագմատիկ նյութերի, հրաբխային մարզերի խորքային կառուցվածքի և այլ ընդհանուր հարցեր: Բազմակողմանի հե– տազոտությունների նպատակով մի շարք հրաբխային մարզերում կազմակերպված են հատուկ հրաբխագիտական կայան– ներ: Դրանցից առաջինը հիմնադրվել է Վեզուվ հրաբխի լանջին (1842-ին), իսկ այնուհետև Տավայան կղզիներում՝ Կի– լաուեա հրաբխի մոտ (1911-ին): Կայաննե– րի ցանց հիմնված է ՍՍՏՄ–ում՝ Կամչատ– կայում (1935-ից), ճապոնիայում, Ինդո– նեզիայում: Վերջին տարիներին սկսել է զարգանալ հնէահրաբխագիտությունը: Տնէահրաբխագիտական ուսումնասիրու– թյուններ են կատարվում ՏՍՍՏ ԳԱ երկ– րաբանական գիտությունների ինստ–ում, ուր այդ նպատակով ստեղծված է հրա– բխագիտական լաբորատորիա:
ՀՐԱԲԽԱԾԻՆ–ՆՍՏՎԱԾՔԱՅԻՆ ՀԱՆՔԱ–
ՎԱՅՐԵՐ, օգտակար հանածոների հան– քավայրեր, որոնք ձևավորվել են հին և ժամանակակից ծովերի ու օվկիանոսների ավազաններում, միներալային նյութերի ներթափանցման հետևանքով: Վերջին– ներս, առաջանալով ծովերի հատակում, կղզիներում ու մերձափնյա մասերում գտնվող հրաբուխների ժայթքումների ժա– մանակ, նստվածքագոյացման տեղերն են թափանցում հիդրոթերմալ լուծույթների ու տաք գազերի ձևով, ցամաքամերձ մա– սերում հրաբխային նյութի քայքայման ու լվացման ճանապարհով, հրաբխային մոխ– րի մակերևույթի վրա՝ աբսորբցված վի– ճակում և այնուհետև՝ կուտակվում շեր– տերի ու ելունդների տեսքով: Տ–ն. հ. են երկաթի և մանգանի հանքանյութերի խո– շոր շերտավոր կուտակները, որոնք կազմ– ված են նշված մետաղների սիլիկատներից, կարբոնատներից, օքսիդներից և հիդրօք– սիդներից, ինչպես նաև հրաքարային հան– քանյութերը, որոնց կազմի մեջ են մտնում երկաթի, պղնձի, ցինկի, երբեմն՝ կապարի սուլֆիդային միացություններ, բարիտ, գիպս: Առանձին հետազոտողներ գտնում են, որ Տ–ն.հ. են նաև բոքսիտների և ֆոս– ֆորիտների մի շարք հանքավայրեր: խա– ղաղ, Ատլանտյան և Տնդկական օվկիանոս– ների հատակում հանդիպող երկաթի և մանգանի ելունդանման հանքանյութերը, որոնք պարունակում են կոբալտի, նիկե– լի, մոլիբդենի խառնուրդներ, հնարավոր է, նույնպես ունեն հրաբխածին–նստված– քային ծագում:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ԱՊԱԿԻ, տես Օբսիդիան:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐ, վ ՈԼ լ կ ա - ն ի տ ն և ր, հրաբխային ժայթքումների հետևանքով առաջացած ապարներ: Կախ– ված ժայթքման բնույթից՝ առաջանում են երկու տիպ՝ արտահոսված (էֆուզիվ) և հրաբխաբեկորային (պիրոկլաստիկ): Վերջիններս ստորաբաժանվում են փըխ– րուն (հրաբխային մոխիր, ավազ, խարամ ևն) և ամրացած կամ ցեմենտացած (տու– ֆեր, տուֆոբրեկչիաներ ևն) ապարների: Տ. ա. տարբերվում են քիմ. կազմով, ստրուկտուրային և տեքստուրային առանձնահատկություններով, ապար կազ– մող նյութի պահպանվածության աստի– ճանով: Ըստ քիմ. կազմի էֆուզիվ Տ. ա. ստորաբաժանվում են երկու հիմնական խմբի՝ ալկալային ու ալկալա–կրային, և բացի այդ, հիմքային (սիլիկաթթվով չհա– գեցած), միջին կազմի (սիլիկաթթվով հա– գեցած) և թթու ապարների (սիլիկաթթվով գերհագեցած): Լավաների բյուրեղացման աստիճանը, ստրուկտուրային և տեքս– տուրային առանձնահատկությունները կախված են նրանց մածուցիկությունից: էֆուզիվ ապարներին բնորոշ են պորֆի– րային, միկրոլիտային, կիսաապակյա, ապակյա ստրուկտուրաները և ֆլյուիդալ, գծավոր ու ծակոտկեն տեքստուրաները: Տին երկրաբանական ժամանակաշրջան– ներում առաջացած և խիստ փոփոխման ենթարկված Տ. ա. կոչվում են պալեոտիպ, իսկ նորագույն ժամանակաշրջանի չփո– փոխված տարատեսակները՝ կայնոտիպ ապարներ: Տ. ա–ով հարուստ ՏՍՍՏ տա– րածքում են գտնվում հրաբխային տուֆե– րի, խարամի և պեմզայի միութենական նշանակության մի շարք կարևորագույն հանքավայրեր: Տ. ա. լայնորեն կիրառ– վում են շինարարության մեջ, արդյունա– բերության մի շարք ճյուղերում:
ՀՐԱԲԽԱՅԻՆ ԳԱձԵՐ, հրաբխից անջատ– վող բոլոր գազերի ընդհանուր անվանու– մը: Տարբերում են էրուպտիվ և ֆումարո– լային գազեր (տես Ֆումարոչներ): էրուպ– տիվ գազերն անմիջականորեն կապված են հրաբխային ժայթքման հետ: Տ. գ–ի ջեր– մաստիճանը 95–760°C է: Դրանց բաղա– դրության 88–99,6%–ը ջրային գոլորշիներ են, մնացած 12–0,4% –ը կազմում են քլո–