կարմրուկ, կապույտ հազ, շնչառական
ուղիների տուբնրկուլոզ, սիֆիլիս, քութեշ,
որովայնային տիֆ, դիֆթերիա են): Առող–
ջապահության գործը ղեկավարում է սո–
ցիալական ծառայությունների մինիստրու–
թյունը: 1973-ին գործել է 720 հիվանդա–
նոց՝ 56 հզ. մահճակալով (1000 բնակչին՝
6,3 մահճակալ), որից 1971-ին՝ 207-ը
(26 հզ. մահճակալով) պետական: 1972-ին
աշխատել են 15,3 հզ. բժիշկ (579 բնակ–
չին՝ 1 բժիշկ), այդ թվում՝ 4,4 հզ. ատամ–
նաբույժ, 10,9 հզ. բուժքույր, 2,5 հզ. դե–
ղագործ, 1970-ին՝ 3,1 հզ. մանկաբարձ:
Բժշկ. կադրեր են պատրաստում Աթենքի և Սալոնիկի համալսարանների բժշկ. և
դեղագործական ֆակուլտետները, բուժ–
քույրեր՝ 8, մանկաբարձներ՝ 3 դպրոց:
Առողջապահության ծախսերը 1971-ին
կազմել են պետ. բյուջեի 3,1%–ը: Հռչակ–
ված են Սալոնիկի, Դելփիքի, Պատրայի և Կերկիրա կղզու առողջարանները:
X. Լուսավորությունը
Հ–ում պարտադիր տարրական կրթու–
թյան մասին առաջին օրենքն ընդունվել
է 1834-ին, 6-ամյա ձրի պարտադիր տար–
րական կրթություն է մտցվել 1929-ին:
Կրթության գործը ղեկավարում է լուսա–
վորության U պաշտամունքի մինիստրու–
թյունը: Դպրոցը եկեղեցուց անջատված
չէ: Կան պետ. և մասնավոր ուս. հաստա–
տություններ: Կրթական համակարգի մեջ
մտնում են մանկապարտեզները (3,5–
5,5 տարեկան երեխաների համար), տար–
րական պարտադիր դպրոցները (6-ամյա),
միջնակարգ հանրակրթական դպրոցնե–
րը՝ 3-ամյա գիմնազիաներ (ոչ լրիվ միջ–
նակարգ դպրոց) և 3-ամյա լիցեյներ (լրիվ
միջնակարգ դպրոց): Բարձրագույն ուս.
հաստատություն ընդունվելու իրավունք
են ստանում լիցեյն ավարտելուց հետո:
Տարրական դպրոցի կամ գիմնազիայի 1–
3 դասարանների բազայի վրա աշխատում
են պրոֆեսիոնալ ուս. հաստատություն–
ները (2– 6-ամյա): Նախադպրոցական
հիմնարկների համար դաստիարակներ
են պատրաստում 4-ամյա մանկավարժա–
կան դպրոցները, տարրական դպրոցի
ուսուցիչներ՝ 3-ամյա մանկավարժական
ակադեմիաները, միջնակարգ դպրոցի
ուսուցիչներ՝ համալսարանները:
իյոշորագույն բուհերն են Աթենքի (հիմ–
նադրվել է 1837-ին), Սալոնիկի (1925) և
Պատրայի (1966) համալսարանները,
Աթենքի պոլիտեխնիկական ինստ–ը
(1836):
1սոշորագույն գրադարաններն են՝ Ազ–
գային (հիմնադրվել է 1828-ին, 1 մլն
գիրք)» Դեպուտատների պալատի (1844,
960 հզ. գիրք), երկուսն էլ՝ Աթենքում,
Սալոնիկի համալսարանի (1927, 300 հզ.
ԳԻՐՔ)* թանգարանները՝ Ազգային հնա–
գիտական (1874), Ակրոպոլիսի (1878),
Բյուգանդական (1914), Բենակիի (1931),
Գեղանկարչության ազգային պատկերա–
սրահը (1900), բոլորն էլ՝ Աթենքում, Օլիմ–
պիայի, Դելփիքի, Կորնթոսի, Հռոդոս և
Կրետե կղզիների հնագիտական թան–
գարանները:
XI. Գիտությունը և գիտական հիմ–
նարկները
Բնական և տեխնիկական գիտություն–
ները: Հ–ում բնական և տեխ. գիտություն–
ներն սկսել են զարգանալ երկիրն օսման–
յան լծից ազատագրելուց հետո: XIX դ.
40-ական թթ. գիտական հիմնական կենտ–
րոնը դարձել է Աթենքի համալսարանը,
որի բնագիտական ամբիոնները 1887-ին
միավորվել են մի բաժնի մեջ և 1920-ին
կազմել բնական գիտությունների ֆակուլ–
տետը:tXXtդ. սկզբին արդյունաբերու–
թյան արագ աճը խթանել է տեխ. գիտու–
թյունների զարգացումը, հետազոտու–
թյունների կենտրոն է դարձել Աթենքի
պոլիտեխնիկական ինստ–ը: Առաջընթաց
են ապրել նաև գյուղատնտ. գիտություն–
ները:
Ֆիզիկայի բնագավառում կարևորագույն
գիտական հիմնարկը միջուկային հետա–
զոտությունների կենտրոնն է (հիմնվել է
1961-ին, ունի ատոմային ռեակտոր և
պրոտոնների արագացուցիչ): Կեևտրոնն
զբաղվում է ռադիոիզոտոպների արտա–
դրությամբ և ռադիոակտիվ միներալների
հետազոտությամբ: Աստղագիտության,
մթնոլորտի ֆիզիկայի, սեյսմոլոգիայի,
օդերևութաբանության բնագավառի հե–
տազոտություններով զբաղվում է Աթենքի
աստղադիտարանը (1842), կիրառական
մաթեմատիկայի հարցերով՝ Աթենքի ԳԱ
հաշվողական կենտրոնը (1959), երկրի
երկրբ. և հիդրոերկրաբանական ուսում–
նասիրությամբ, օգտակար հանածոների
հետախուզման ու դրանց հարստացման
խնդիրներով՝ Երկրաբանական և ենթա–
հողային հետազոտությունների ինստ–ը
(1952):
Գյուղատնտեսության բնագավառում
հիմնական ուշադրությունը կենտրոնաց–
վում է ցորենի և բամբակի բերքատվու–
թյան բարձրացման, շաքարի ճակնդեղի
արտադրության վրա:
Բժշկ. հետազոտությունները կատար–
վում են համալսարանների բժշկ. ֆակուլ–
տետներում և Աթենքի հիգիենայի
ինստ–ում: Քաղցկեղի դեմ պայքարի պրոբ–
լեմով զբաղվում է Ուռուցքաբանության
ինստ–ը (1938):
Գիտահետազոտական աշխատանքները
համաձայնեցնում են կոորդինացման մի–
նիստրությունը և մասամբ Աթենքի ԳԱ
(հիմնվել է 1926-ին): Գիտահետազոտա–
կան աշխատանքների կազմակերպմանը
մասնակցում է նաև գիտական հետազո–
տությունների Թագավորական ֆոնդը
(1958), որը ֆինանսավորում է բնական և
հումանիտար գիտությունների բնագավա–
ռի հետազոտությունները (գլխավորապես՝
համալսարաններում):
Թեև ետպատերազմյան շրջանում աճել
է գիտահետազոտական աշխատանքների
ծավալը, սակայն դրանց մակարդակը ետ
է մնում գիտատեխնիկական զարգացման
ժամանակակից պահանջներից: Գիտա–
կան աշխատողների թվով Եվրոպայի կա–
պիտալիստական երկրների մեջ Հ. զբա–
ղեցնում է վերջին տեղերից մեկը:
Հասարակական գիտությունները: XV դ.
կեսից Հ–ում սկսել է զարգանաէ ռեֆոր–
միստական և հումանիստական շարժումը՝
կապված հին հուն, ավանդույթների վե–
րածննդի հետ: Հուն. Վերածննդի (XV դ.
կես–XVIII դ. կես) հայտնի ներկայա–
ցուցիչներն էին Ն. Մավրոկորդատոսը,
Վ. Դամոդոսը և ուրիշներ: XVIII դ. կեսից
սկսվել է Լուսավորականության շարժու–
մը, որի գործիչները (Ե. Վուլգարիս,
Ի. Միսիոդակիս, Վենիամին Լեսբոսցի,
հեղավւոխական դեմոկրատ Ռ. Վելեսսփն–
լիս, Ա. Կորաիս) պաշտպանում էին հա–
սարակական առաջադիմության գաղա–
փարը և կոչ էին անում թուրք, լծից ազա–
տագրվել զինված պայքարի միջոցով:
XIX դ. 50–60-ական թթ. երևան են եկել
հուն, նոր պատմագրության առաջին աշ–
խատությունները՝ նվիրված 1821–29-ի
հուն, ազգային–ազատագրական հեղափո–
խությանը (Ս. Տրիկուպիս, Ի. Ֆիլիմոն և
ուրիշներ):
XIX դ. վերջին – XX դ. սկզբին հույն
պատմաբանների և փիլիսոփաների աշ–
խատություններում Փորձ է արվել հիմնա–
վորելու այսպես կոչված «Մեծ գաղաՓա–
րը», որի իմաստն էր Բյուգանդական կայս–
րության վերածնունդը, հուն, բոլոր հո–
ղերի ազատագրումը և հուն, նոր պետու–
թյան ստեղծումը՝ Կ. Պոլիս մայրաքաղա–
քով: Այդ կապակցությամբ սկսվեց Բյու–
զանդիայի պատմության և տնտեսության
բազմակողմանի ուսումնասիրությունը
(Ս. Լամբրոս, Ա. Անդրեադիս և ուրիշներ):
Փիլիսաիայության մեջ զգացվում էր նից–
շեականության ազդեցությունը, որը դար–
ձավ «մեծ գաղաՓարի» տեսական հիմքը:
XX դ. սկզբից Հ–ում սկսեց տարածվել
մարքսիզմը: Առաջավոր մտքի ձևավորմա–
ևը նպաստեց Գ. Սկլիրոսի «Մեր սոցիա–
լական հարցը» (1907) գործը: Հուն, մարք–
սիստական պատմագրության առաջացու–
մը կապված է ականավոր պատմաբան
Յանիս Կորդատոսի (1891–1961) անվան
հետ, որը լուսաբանել է Հ–ի պատմությու–
նը հնագույն ժամանակներից մինչև
1924-ը: Երկրորդ համաշխարհային պատե–
րազմից (1939–45) հետո հույն պատմա–
բանների և փիլիսոՓաների աշխատու–
թյուններում «մեծ գաղաՓարը» Փոխա–
կերպվեց «հունա–քրիստոնեական մշա–
կույթի» գաղափարի, որի նպատակը ոչ
թե Հ–ի տարածքային, այլ հոգևոր վերա–
ծնունդն Է: Պատմագրության մեջ շարու–
նակում է ուշադրության կենտրոնում մնալ
Բյուզանդիայի (Ա. Վակալոպուլոս, Ի. Կա–
րայանոպուլոս և ուրիշներ), 1821–29-ի
հուն, ազգային–ազատագրական հեղափո–
խության (Դ. Կոկինոս և ուրիշներ) պատ–
մությունը: Փիլիսոփայության մեջ ազդե–
ցիկ են դառնում նեոկանտականությունը,
ֆենոմենոլոգիան, իռացիոնալիզմի տար–
բեր ձևերը, Էկգիստեևցիալիզմը:
Տնտեսագիտության մեջ ձևավորվում են
տարբեր ուղղություններ, բուրժ. քաղա–
քատնտեսության աջ թևը (Կ. Զոլոտաս,
Ա. Անդրեադիս և ուրիշներ) հանդես էր
գալիս տեղական օլիգարխիայի դիրքերի
ամրապնդման և երկրի տնտեսությունը
օտարերկրյա կապիտալի շահերին են–
թարկելու տնտ. քաղաքականության տե–
սական հիմնավորմամբ: Լիբերալ բուր–
ժուազիայի գաղափարախոսները (Ա. Պա–
պանդրեու, Վ. Վելիվանիս և ուրիշներ)
կողմ էին «պլանային կամ կարգավորվող
կապիտալիզմի» տեսությանը: «Բուրժ. սո–
ցիալիզմի» ներկայացուցիչները (Ա. Ան–
գելոպուլոս, Վ. Դամադաս և ուրիշներ)
մշակում էին «դեմոկրատական պլանա–
վորման» (որը իբրև տանում է դեպի սո–
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/661
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
