Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ցիաւիզմ) տեսական հիմունքները: Բուրժ. քաղաքատնտեսության բոլոր հոսանքնե– րի դեմ անհաշտ պայքարում կազմավոր– վել ու զարգանում է մարքսիստական տըն– տեսագիտական միտքը (Պ. Մավրոմատիս, Գ. Ֆարակոս և ուրիշներ): Հակամարքսիս– տական ուղղությունների դեմ պայքարը գլխավորեց հայտնի մարքսիստ–փիլիսո– փա Դ. Դլինոսը: Պատմական մատերիա– լիզմի մեթոդներն է օգտագործել Խ. Թեո– դորիդոսը՝ հին հուն, փիլիսոփայության խնդիրները վերլուծելիս: Փիլիսոփայու– թյան մեջ մարքսիստական մտքի ներկա– յացուցիչներն են 6ա. Իմվրիոտիսը, Ն. Կի– ցիկիսը, պատմագրության մեջ՝ Տ. Վուռ– նասը, Գ. Զոիդիսը, տնտեսագիտության մեջ՝ Պ. Մավրոմատիսը, Գ. Ֆարակոսը և ուրիշներ: 1967-ի ապրիլի 21-ից հետո Հ–ում հաստատված ոագմ. դիկտատուրա– յի պայմաններում արգելվեց մարքսիս– տական փիլ., պատմական և տնտեսագի– տական միտքը: 1974-ին Հ–ում քաղաքա– ցիական կառավարության իշխանության վերականգնումից հետո մարքսիստական U բուրժ. հասարակագիտական միտքը հե– տագա զարգացում ապրեց: Հասարակագիտական հիմնական կենտ– րոններն են՝ Աթենքի ԳԱ, Աթենքի և Սա– լոնիկի համալսարանները, Միջնադար– յան և նոր հելլենիզմի ուսումնասիրու– թյան կենտրոնը, ժամանակակից հելլե– նիզմի ուսումնասիրության կենտրոնը, Բալկանագիտության ինստ–ը, Տնտեսա– գիտական հետազոտությունների կենտ– րոնը, Պատմական և ազգագրական ըն– կերությունը: XII. Մամուլը, ռադիոհաղորդումները, հե ռուստատեսութ յուն ը Հ–ում պարբերական մամուլը երևան է եկել XIX դ. 2-րդ կեսին: Լույս են տեսնում ավելի քան 400 թերթ և հաևդես (1977): Կարևոր տեղ են գրավում աթենական և սալոնիկյան հրատարակությունները: Խո– շորագույն թերթերն են՝ «Ռիզոսպաաոիս» (<Pi£oajtaarne>, 1918-ից, ՀԿԿ ԿԿ օր– գան), «Կաթիմերինի» («Ka^hiiLiepivtf», 1919-ից), «Վիմա» («T6 B%a», 1922-ից), «Ակրոպոլիս» («’AxpdjtoA.u;», 1881-ից), «Ապողևմատինի» («’AjioveuiiatiVTi», 1952-ից), «Նեա» («Ta N6a», 1931-ից), «էլևթերոտիպիա» («’EXevOepoxjtCa>> 1975-ից), «Վրադինի» («BpaSovtf», 1924- ից)է «Էլևթերոս կոսմոս» («’EXeudepog xoaiuog», 1966-ից), «Ավղի» («’Airy1!». 1951-ից): Պաշտոնական ինֆորմացիոն գործակալությունը (Աթինաիկոն պրակտո– րիոն իդիսեոն) հիմնվել է 1895-ին, Աթեն– քում: Ռադիոհաղորդումները տրվում են 1938-ից (հուն., ֆրանս., անգլ.), հեռուս– տահաղորդումները՝ 1965-ից: XIII. Գրականությունը Հ–ի նոր գրականությունը կազմավոր– վել է Բյուզանդիայի կործանումից հետո, առաջիև դարերում՝ անտիկ և բյուգանդա– կան մշակույթի (տես Հունաստան Հին և Բյուզանդիա հոդվածների Գ ր ա կ ա– ն ու թ յ ու ն մասը) ավանդույթների, Վե– րածննդի դարաշրջանի գաղափարևերի և, ամենից առաջ, հույն ժողովրդի բանավոր ստեղծագործության («Վասիլ Դիգենիս Ակ– րիտաս» Էպոսը, IX– XI դդ., հայ. հրտ. 1978) ազդեցությամբ: XV–-XVII դդ. օրա– կանությունը զարգացել է Հռոդոս, Դոդե– կանես, Կրետե և այլ կղզիներում: XVI– XVII դդ. հունարեն գրականությունը որոշ զարգացում է ապրել Կ. Պոլսում: XVIII– XIX դդ. սկզբներին ծաղկել է հունալեզու նկարագրական գրականությունը (Կ. Դա– պոնտես, 1714–84, Մ. Ցոհաննու, մահ. 1748, Ի. Պանձելիոս): Մեծ նշանակություն է ունեցել հեղավւոխական դեմոկրատ Ռի– գաս (Ֆերեոս) Վելեստինլիսի (մոտ 1757– 1798) քաղաքացիական քնարերգությունը: XIX դ. սկզբներին են գրվել Ա. Քրիտոո– պուլոսի (1772–1847) և Ցա. Վիլարասի (1771–1823) Անակրեոնյան բանաստեղ– ծությունները: ժողովրդի հեղափոխական սխրանքներն են երգել Ա. Կալվոսը (1792– 1869), Ա. Աուցոսը (1803–63), Ա. Վա– լաորիտիսը (1824–79): «Բազիլիկ» (1829) դրամայի հեղինակ Ա. Մատեսիսը (1794– 1875) հիմնադրել է ազգային դրամատուր– գիան; Հետաքրքիր են 1821–29-ի հուն, ազգային–ազատագրական հեղափոխու– թյան գործիչներ Ցա. Մակրիյանիսի և Թ. Կոլոկոտրոնիսի հուշագրությունները: Ազատասիրական տրամադրություններն են բնորոշ հոնիական դպրոցի հիմնադիր Դ. Աոլոմոսի (1798–1857), Պ. Աուցոսի (1806–68), Ա. Ռանգավիսի (1809–92) և Աթենական 1-ին դպրոցի այլ բանաստեղծ– ների համար: Պատմավեպի ժանր են մշա– կել Կ. Ռամվւոսը (1778–1871), Պ. Կալի– գասը (1814–96), Է. Ռոիդիսը (1836– 1904): Վերջինս «Պապուհի Ցոհաննա» (1886) հակակղերական վեպի համար բանադրվել է եկեղեցու կողմից: Նույն բախտին է արժանացել նաև երգիծաբան Ա. Լասկարատոսը (1811–1901): ժող. լե– զուն և ազգային թեմատիկան է արմատա– վորել Աթենական 2-րդ դպրոցի հիմնա– դիր Կ. Պալամասը (1859–1943): Ն. Պոլի– տիսը (1852–1921) ուսումնասիրել է հուն, ֆոլկլորագիտությունը: Ի. Փսիխարիսը (1854–1929) գւխավորել է արվեստի մեջ Ժող. խոսակցական լեզուն կիրառելու շարժումը: Արձակում ռեալիզմ են հաստա– տել Գ. Քսենոպուլուսը (1867–1951), Ա. Պապադիամանդիսը (1851–1911), Ա. Կարկավիցասը (1865–1922): Սոցիալիստական ռեալիզմի և մարքսիս– տակաև գեղագիտության ոգով են գրված Կ. Վառնալիսի (ծն. 1884), 6ա. Ռիցոսի (ծն. 1909), Կ. Ֆրակիոտի (ծն. 1910), Ն. Վրետտակոսի (ծն. 1911) գործերը: Ար– ձակագիրներ Դ. Վուտիրասը (1871– 1958), Պ. Պիկրոսը (1900-57), Է. Ալեք– սիուն (ծն. 1898), Լ. Նակուն (ծն. 1905), Ն. Կատիֆորիսը (1903–69), Թ. Կոռնա– րոսը (1909–70), Մ. Լունդեմիսը (ծն. 1912) մշակել են «փոքր մարդու» թեման: 1920– 1930-ական թթ. հակապատերազմական ստեղծագործություններից աչքի է ընկ– նում Ս. Միրիվիլիսի (1892–1969) «Կյան– քը գերեզմանում» (1924) վեպը: Սոցիա– լական մոտիվներև են արտացոլված քննա– դատական ռեալիզմի հետևորդներ Գ. Թեո– տոկասի (1905–66), Ա. Թերզակիսի (ծն. 1907) ե ուրիշների ստեղծագործության մեջ: Պեսիմիզմն ու գեդոնիզմն են Կ. Կա– վաֆիսի (1863–1933) պոեզիայի հատկա– նշական գծերը: Հ–ի և աշխարհի ճակատա– գրի հետ կապված դրամատիկական խո– հերն են բնորոշ Գ. Սեֆերիսի (1900– 71) բանաստեղծական կերպարի համար: Սյուրռեալիզմի ազդեցությունն են կրել բանաստեղծներ Ա. Էմբիրիկոսը (ծն. 1901), Ն. էնգոնոպուլոսը (ծն. 1910), մասամբ՝ Ն. Գացոսը (ծն. 1915), Գ. Թեմելիսը (ծն. 1900): Հ–ի գրականության մեջ նշանակա– լի երևույթ են եղել Ա. Սիկելիանոսի (1884-1951) «Սիբիլլա» (1940), «Քրիստո– սը Հռոմում» (1946), «Դիգենիսի մահը» (1947) դրամաները: Դիմադրության հա– կաֆաշիստական գրականությունը ներ– կայացված է Սիկելիանոսի, Ն. Կարվու– նիսի (1880–1947), Ս. Մագրոիդի–Պապա– դակիի (ծն. 1905), Վ. Ռոտասի (ծն. 1889), Ֆ. Անգուլեսի (1911–64), 0ա. Ռիցոսի, Դ. Կոձյուլասի (1909–56) և ուրիշների անուններով: Ետպատերազմյան տարինե– րին հուն, պոեզիան զարգացնում են Զ. Կարելին (1901), Ռ. Բումի–Պապան (ծն. 1906), Ն. Պապասը (ծն. 1906), Տ. Լի– վադիտիսը (ծն. 1922), Տ. Պատրիկիոսը (ծն. 1924), Պ. Անթեոսը (ծն. 1920) և ուրիշ– ներ: Բուրժ. հարաբերությունների և կրո– նական կեղծ բարեպաշտության դեմ պայ– քարի պաթոսով է տոգորված խաղաղու– թյան միջազգային մրցանակի դաՓնեկիր Ն. Կագանձակիսի ստեղծագործությունը: Հերոսական ու սոցիալական մոտիվներն են հիմնականը 0ա. Մանգլիսի (ծն. 1909), Կ. Սուկասի (ծն. 1899), Դ. Իոսձիսի (ծն. 1913), Կ. Կոձիասի (ծն. 1921), Դ. Սոտի– րիուի (ծն. 1914), Վ. Վասիլիկոսի (ծն. 1933) համար: Պատմավեպի ժանրն են հարստացրել Դ. Ֆոտիադիսը (ծն. 1898), Ս. Սելասը (ծն. 1883), Ի. Պեցալիսը (ծև. 1904): Ազատասիրակաև տրամադրու– թյուններ են արտահայտել Մ. Ավգերիսի (ծն. 1884), 6ա. Մանուսակասի, Պ. Կորո– վեսիսի բանաստեղծությունները: Դեմո– կրատական դիմադրության տարիներին գրականությունը ներկայացրել են Ռիցո– սը, Վրետտակոսը, Օ. էլիտիսը (ծն. 1912), Մարինան և տարագրված շատ գրողներ: XIV. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Մինչև երկրի ազատագրումը օսմանյան լծից Հ–ում իշխել է միջնադարյան մենաս– տանային արվեստը, զարգացել ժող. ստեղծագործությունը՝ տարբեր տիպի ժող. աներ (գլխավորապես քարաշեն), ասեղ– նագործություն ևն: Նոր ժամանակևերի ճարտարապետ ու թյ ու ևը սկսել է զարգանալ 1830-ից, երբ ստեղծվել է Աթենքի կառուցապատման նախագիծը: Հույն ճարտ–ներ Ս. Կլեանտիսը և Լ. Քավ– թաձօղլուն մշակել են բնակելի տան նոր՝ կլասիցիստական համաչափություններով տիպը: Օտարազգի ճարտ–ները կառուցել եև սյունաշարերով զարդարուն հասարա– կական շենքեր (Ազգային գրադարանը, 1832, և համալսարաևը, 1837, Աթենքում, դանիացի ճարտ.՝ Հ. Ք. Հանսեն): XIX դ. եկեղեցական ճարտ. ընդօրինակել է բյու– գանդական տիպարները: 1920-ական թթ–ից վերաճել են քաղաքները (գլխավո– րապես նավահանգստային՝ Աթենք, Սա– լոնիկ ևն): Կազմավորվել է Հ–ին բնորոշ բազմաբնակարան բնակելի շենքի տիպը՝ պատշգամբ–լոջաներով, տանիք–տեռաս– ներով, հարմարեցված տեղական բնակլի– մայական պայմաններին (ճարտ. Կ. Կի– ցիկիս): 1920–30-ական թթ. ճարտ. կրել