Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է ֆունկցիոնալիզմի և նեոկլասիցիզմի ազ– դեցությունը: 1950–70-ական թթ. շինա– րարությունը կենտրոնացած էր մեծ մա– սամբ Աթենքում, որի շուրջը ստեղծվել են պուրակային արվարձաններ: Աթենքի կենտրոնական թաղամասերը, որոնք պահ– պանել են XIX դ. հնացած հատակագիծը, տարերայնորեն կառուցապատվում են բազմահարկ շենքերով: Կառուցվում են յուրահատուկ՝ «հունական բնույթի» վիլ– լաներ և մենատներ, որոնց հորինվածք– ներում ներդրվում են ժող. ճարտ. մոտիվ– ները (ճարտ. Դ. Պիկիոնիս և ուրիշներ): Բնակելի տներից բացի զարգանում է նաե թանգարանային շենքերի և հյուրանոց– ների ճարտ., որին բնորոշ է ներդաշնա– կությունը երկրի պատմական լանդշաֆ– տին (ճարտ–ներ՝ Ք. Սֆաելոս, Պ. Վասի– լիադիս): Հ–ում գնալով մեծանում է ճարտ. ֆիրմաների դերը (խոշորագույնը Կ. Դոկ– սիադիսի ֆիրման է): Նոր ժամանակների կերպարվես– տում (XIX դ. 1-ին կես) նկատելի է հա– կումը աշխարհիկ թեմատիկայի հանդեպ (Ն. Կանդունիսի և Ն. Կունելակիսի նաիվ և ճշգրիտ դիմանկարները): XIX դ. 2-րդ կեսի առաջատար գեղանկարիչները, յու– րացնելով մյունխենյան ակադեմիզմի հնարքները, դիմել են ազգային, ժող. թե– մաների (Ն. Լիտրաս, Ն. Գի զիս): 1920-ական թթ. գեղանկարիչները, սնվե– լով եվրոպական արվեստի նորագույն ուղղություններից, ստեղծել են ազգային կերպարներ (գեղանկարիչ՝ Կ. Պարտենիս, քանդակագործ՝ 6ա. 1սալեպաս):tXXtդ. կեսին ի հայտ են եկել տարբեր ուղղու– թյուններ՝ XIX դ. ավանդույթների (գե– ղանկարիչ Ա. Գեորգիադիս), XX դ. եվրո– պական ռեալիզմի (գեղանկարիչ՝ Ցա. Մո– րալիս), միջնադարյան և ժող. արվեստի (որմնանկարիչ՝ Ֆ. Կոնդօղլու), ինչպես նաե անտիկ դասական արվեստի (գրա– ֆիկներ Դ. Գալանիս, 6ա. Կեֆալինոս) ու արխաիկայի (քանդակագործ՝ Ա. Սո– խոս) հետևորդները: Երկրորդ համաշ– խարհային պատերազմի (1939–45) տա– րիներին ժողովրդի ազատագրական պայ– քարը նպաստել է խորապես դեմոկրա– տական, ռեալիստական հոսանքի զար– գացմանը (գեղանկարիչ՝ Վ. Սեմերցիդիս, քանդակագործ՝ Խ. Կապրալոս, գրաֆիկ Վ. Կատրակի): Միաժամանակ ձևավոր– վել են մոդեռնիստական հոսանքները (գեղանկարիչ՝ Ա. Կոնդոպուլոս, քանդա– կագործ՝ Լ. Լամերաս): XV. Երաժշտությունը Տուն, երաժշտական մշակույթը աշխար– հում հնագույններից է (տես Հոմւասաան, Հին, Երաժշտությունը մասը): Միջին դարերում հուն, երաժշտությու– նը զարգացել է բյուգանդական երաժըշ– տական մշակույթի հունով: Երաժշտական գործիքներից են՝ լյուտնյան, քնարը, բու– զուկին, սրինգը, ջութակը, պարկապզու– կը: Պրոֆեսիոնալ երաժշտությունը ձևա– վորվել է XIX դ. 30-ական թթ.: Կերկիրա կղզու ֆիլհարմոնիկ ընկերության (1840) հիմնադիր Ն. Մանձարոսը գրել է «Ազա– տության հիմնի» երաժշտությունը (խոսք՝ Դ. Սոլոմոսի), օլիմպիական խաղերի ^հմնի հեղինակն է Մ. Սամարասը (առա– £ի՝յ կատարումը՝ 1896-ին, Աթենք): 1821– Տեսարան էսքիլեսի «Պարսիկներ» պիեսի ներկայացումից (ռեժիսոր՝ Կ, Կուն, Աթենքի Գեղաբվեսաաեան թատրոն, 1965) 1. ^ին հունական ողբերգության դիմակ (կին), 2. նոր կատակերգության դիմակ (գյուղացի) Ն. Գ ի զ ի ս. «Տղայի գլուխ* (XIX դ. 2-րդ կես, Կուտլիդիսի հա– վաքածու, Աթենք) 1829-ի ազգային–ազատագրական հեղա– փոխության ազդեցությամբ են ստեղծվել Պ. Կարերի օպերաներն ու երգերը: Հուն, ազգային երաժշտական նոր դպրոցի հիմ– նադիրներից է Մ. Կալոմիրիսը (Աթեն– քում Հունական և Ազգային կոնսերվա– տորիաների հիմնադիր, օպերաների, սիմ– ֆոնիկ երկերի հեղինակ), նաև՝ Դ. Լավ– րանգան (հուն, առաջին օպերային խմբի կազմակերպիչը, 1900), Մ. Վարվոգլիսը, Գ. Լամբելետը, է. Ռիադիսը, Լ. Մարգա– րիտիսը (Մալոնիկի կոնսերվատորիայի հիմնադիր): 1940–50-ական թթ. կեսերի կոմպոզիտորները, այդ թվում՝ Մ. Խաձի– դակիսը և Մ. Թեոդորակիսը, հիմնակա– նում ստեղծագործում էին երգի ասպարե– զում: Կատարողներից են դիրիժոր Ֆ. Վա– վայանիսը, Ա.Պարիդիսը, երգչուհի Մ. Կա– լասը, ջութակահար Ն. Դիկեոսը և ուրիշ– ներ: Հ–ում գործում են Ազգային օպերա– յին թատրոնը (հիմն. 1940-ին, Աթենք), 5 սիմֆոնիկ նվագախումբ, երգի–պարի անսամբլ, Պետական կոնսերվատորիա (Մալոնիկում, հիմն. 1914), մասնավոր երաժշտական ընկերությունների՝ Աթե– նական (1871), Պիրեայի (1904), Հունա– կան (1919) և Ազգային (1926) կոնսերվա– տորիաներ, միջնակարգ երաժշտական ուս. հաստատություններ: XVI. Թատրոնը Բյուգանդական կայսրության շրջանում անտիկ թատերարվեստի (տես Հոմւաս– ւուսն Հին, Թատրոնը մասը) ավան– դույթները ընդհատվել են: XY դ.–XIX դ. 1-ին կեսին հուն, նոր թատրոնի զարգաց– մանը արգելակել է օսմանյան լուծը: Սի– րողական խմբեր կազմակերպվել են ազ– գային–ազատագրական պայքարի շրջա– նում: 1830-ին Սիրոս կղզում հիմնադըր– վել է թատրոն: 1875-ից Աթենքում կառուց– վել են թատրոններ, կազմակերպվել բազ– մաթիվ թատերախմբեր: 1901–06-ին գոր– ծել է Կ. Խրիտոոմանոսի «Նեա սկինի» («Նոր բեմ») ռեալիստական թատրոնը: 1901-ին հիմնադրվել է պետ. Թագավորա– կան թատրոնը, որտեղ աշխատել է հույն առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորներից մեկը՝ Թ. Իկոնոմուն: XIX– XX դդ. սահմա– նագծին ժամանակակից կյանքի թեմանե– րով պիեսներ են գրել Գ. Քսենոպուլոսը, Գ. Նիրվանասը, Պ. Խորնը և ուրիշներ: 1930-ին առաջադեմ թատերական գործիչ և դրամատուրգ Վ. Ռոտասը հիմնել է ժողովրդական թատրոն (գործել է մինչև 1934-ը), ռեժիսոր և դերասան Կ. Կունը (Դ. Դիվարիսի մասնակցությամբ) բացել է «ժողովրդական բեմ» թատրոնը: Թա– տերական կյանքի նշանակալից երևույթ– ներ են եղել Ազգային թատրոնի (հիմն. 1932-ին) ներկայացումները: Թատրոններ են կազմակերպվել Վ. Արիստոպուլոսի (1924-ից), Կ. Մուսուրիսի (1934-ից), Կ. Ան– դր եադիի (1936-ից) ղեկավարությամբ: Ֆաշիստական դիկտատուրայի (1936–41) և գերմանա–ֆաշիստական օկուպացիայի (1941–44) տարիներին ներկայացումներն արգելվել են: 1945-ին հիմնվել է «Միավոր– ված արտիստներ» թատրոնը: 1946-ին քաղ. ռեակցիայի պատճառով թատրոնը փակվել է: 1955-ին ստեղծվել է Հունական ժողովրդական թատրոնը՝ Մ. Կատրակիսի ղեկավարությամբ: 1940–50-ական թթ. նշանավոր երևույթ էր «Թեատրոն տեխ– նիս»-ը («Գեղարվեստական թատրոն», 1942-ին հիմնել է ռեժիսոր Կ. Կունը), որի լավագույն բեմադրություններից են Բրեխ– տի «Կովկասյան կավճե շրջանը» (1957), 6ա. Կամբանելիսի «Հրաշքների բակը» (1958), Չեխովի «Քեռի Վանյա» (1960): 1959-ին բացվել է «Նեոն թեատրոն»-ը («Նոր թատրոն»): Հուն, թատրոնի կյան– քում նշանավոր երևույթ են Պիրեայի թատրոնի (1957-ին հիմնել է ռեժիսոր Դ. Ռոնդիրիսը՝ առաջատար դերասանու– հի Ա. Պապաթանասիուի մասնակցու– թյամբ. 1962-ին, 1963-ին թատրոնը հան– դես է եկել ՍՍՀՄ–ում) բեմադրած Շեքս– պիրի, Շիլլերի պիեսների, հին հուն, ող– բերգությունների ներկայացումները: 1960-ին հիմնադրվել է «Պորիա» («Ուղի») թատրոնը: Թատերական գործիչներից են՝ ռեժիսորներ Մ. էիգիզոսը, Մ. Կակոյանի– սը, դերասաններ Ա. Ալեքսանդրակիսը, Մ. Մերկուրին, է. Վերիսը: XIX դ. 2-րդ կեսից Հ–ում տարածում է գտել ժող. ղա– րագյոզ թատրոնը: