Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/692

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿ, սինթետիկ նյութե– րից պատրաստված սկավառակ, որի վրա պարուրաձև դասավորված են ձայնային ակոսները: Զ–ից ձայնը վերարտադրվում է հատուկ ապարատներով՝ գրամոֆոնով, էլեկտրատոնով եև: Գոյություն ունեն մ ո– ն ո ֆ ո ն ի կ (սովորական՝ 78 ւցա/ր հաճախականությամբ և երկարանվագ՝ 45,331/յ» 16 ւցա/ր հաճախականությամբ) և ստերեոֆոնիկ (միայն երկարա– նվագ) Զ–ներ: Ըստ միջազգային ստան– դարտների՝ լինում են 17,5 սմ (մի երեսի հնչողությունը՝ մինչե 6 ր), 25 սմ (մինչե 18 ր), 30 սմ (մինչե 28 ր) տրամագծով Զ–ներ: Զ–ի նախօրինակը պատրաստել է դեռևս Թ. Էղիսոնը, սակայն ձայնի մեխանիկա– կան գրանցման և վերարտադրման հայտ– նագործության առաջնությունը պատկա– նում է ֆրանսիացի բանաստեղծ, երա– ժիշտ, գիտնական Շ. Կրոյին (1842–88): XIX դ. վերջին Կամդենում (ԱՄՆ) բաց– վել է Զ–ների՝ աշխարհում առաշին ֆաբ– րիկան: Զ–ների պատմության մեջ նոր փուլ է սկսվում, երբ XX դ. 20– 30-ական թթ. ստեղծվում են էլեկտրաձայնագրման ապարատները: 1948-ին ԱՄՆ–ում երևան է գալիս առաշին երկարանվագ Զ.: 1957– 1958-ին ԱՄՆ–ում, ապա նաև ուրիշ երկըր– ներում, սկսվում է ստերեոֆոնիկ Զ–ների թողարկումը: Ռուսաստանում Զ–ների առա– շին ֆաբրիկան կազմակերպվել է 1901– 1902-ին, Ռիգայում: ՄՄՀՄ–ում Զ–ների զանգվածային թողարկումն սկսվել է 1930–40-ական թթ.: 1952-ից թողարկում են երկարանվագ, 1962-ից՝ ստերեոֆոնիկ, 1964-ից՝ ճկուն, 1969-ից՝ ստերեոմոնո– ֆոնիկ Զ–ներ:

ՁԱՅՆԱՎՈՐՆԵՐ, խոսքի այն հնչյունները, որոնք հիմնականում կազմված են խռչա– կում առաշացած ձայնից: Զ. վերջնակա– նապես ձևավորվում են մակակոկորդային խոռոչում, որը ծառայում է որպես ռեզո– նանսային համակարգ: Զ–ի արտաբերման ժամանակ օդի հոսքը բերանի խոռոչում չի հանդիպում արգելքի, մինչդեռ բաղա– ձայնների դեպքում արգելքի առկայու– թյունը պարտադիր է: Զ–ի կազմավորման համար մեծ նշանակություն ունեն լեզվի

ԴԻՐՔԸ, բերանի բացվածքը, շրթունքների ձևը: Հայերենի Զ. 6 են՝ ա, օ, hl, ի, է, ը: Ըստ լեզվի դիրքի դրանք բաժանվում են առաշին (ի, է), միշին (ը) և ետին (ա, օ, ու) շարքի, ըստ լեզվի բարձրացման աս– տիճանի՝ ստորին (ա), միշին (է, ը, օ) և վերին (ի, ու) բարձրացման, իսկ ըստ շրթունքների մասնակցության՝ շրթնայ– նացած (օ, ու) և ոչ շրթնայնացած (ի, է, ա, ը): Ֆիզիկական բնույթով Զ. նմանվում են երաժշտական ձայներին, մինչդեռ բաղա– ձայնները աղմկային հնչյուններ են: Այդ հատկությամբ էլ պայմանավորված է Զ–ի լեզվաբանական դերը՝ վանկարար հատ– կությունը: Զ–ի թվին են պատկանում նաև երկբարբառներն ու եռաբարբառները: Ա. Խաչատրյան

ՁԱՅՆԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ, երաժշտական ստեղծագործության մեջ առանձին ձայնի և միասին վերցրած բոլոր ձայների շար– ժումը (տես Ներդաշնակություն ), այլ կերպ ասած, ստեղծագործության երաժշտական բանվածքը (տես Ֆակաուրա) կազմավո– րող մեղեդիական գծերի (ձայների) զար– գացման ընդհանուր սկզբունքը և գործա– դրության եղանակները: Կոմպոզիտորա– կան տարբեր դպրոցներում և ստեղծագոր– ծական ուղղություններում (խիստ ոճի պո– լիֆոնիայում, վիեննական դասական հար– մոնիայում ևն) մշակվել են Զ–յան որոշա– կի նորմեր, որոնք պայմանավորված են նրանց ոճական սկզբունքներով: Ա. Հովհաննիսյան

ՁԱՅՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ, չթեքվող խոսքի մաս, որն արտահայտում է խոսողի զգացական վերաբերմունքը: Զ–յան արտահայտական բնորոշ հատկանիշներն են սակավահըն– չյունությունը և ինքնատիպ առոգանու– թյունը՝ մեծ մասամբ բացականչական, մասամբ՝ շեշտային: Ամեն մի ձայնավոր կարող է որոշակի առոգանությամբ ձևա– վորվել որպես Զ. (ա՜, է՜, ի՜, ը՜, ո՜ւ, օ՜): Զ–ների մեծ մասը կազմվում է երկու կամ երեք հնչյուններից՝ տարբեր զուգորդում– ներով (ա՜յ, է՜յ, ա՜հ, ա՜խ, վա՜յ, վո՜ւյ): Լինում են՝ ա. բուն զգացական, բ. կամա– յին, գ. բնաձայնական: Բուն զգացական Զ–ներն արտահայտում են զարմանք (օ՜, վա՜հ), ցավ (վա՜յ, վո՜ւյ), տհաճություն (ի՜հ, փո՜ւ), հանդիմանություն (ա՜յ ա՜յ ա՜յ, ո՜ւհ), զղշում և ափսոսանք (է՜խ, ավա՜ղ) ևն: Կամային Զ–ները կարող են վերաբերել մարդկանց (ա՜յ, հե՜յ, էհե՜յ) և կենդանիներին (քը՝ս–քը՝ս» Ք2ա փի՝շա): Բնաձայնականները բնության ձայների անմիջական հնչյունական վե– րարտադրություն են (բը՜զզ, թրը՝խկ, վը՜գզ, տը՜զզ): Գր^.Աբրահամյան Ս., ժամանակա– կից հայերենի քերականություն, Ե., 1969: Ջահուկյան Գ., ժամանակակից հայերե– նի տեսության հիմունքները, Ե., 1974: Ս. Աբրահամյան

ՁԱՅՆԴԱՐՁ, տես Հերթագայություն:

ՁԱՅՆԵՂԱՆԱԿ, հայկական մոնողիայի տեսակ, որ բնութագրվում է որոշակի կոմ– պոզիցիոն հատկանիշներով: Զ–ների առ– կայությունը և նրանց ձևակերտական նշա– նակությունը հատուկ է ինչպես հոգևոր, այնպես էլ հայ ժողովրդական և գուսա– նա–աշուղական երգարվեստին: Տես նաև Ութձայն: Գրկ. KymHapesX. C., BonpocM hcto– phh H TeopHH apMOHCKOH MOHOflHHeCKOB My3M- kh, JI., 1958.

ՁԱՅՆԵՂՆԵՐ, բաղաձայն հնչյուններ, որոնց կազմավորմանը, բացի աղմուկից (հիմնական տարր), մասնակցում է նաև ձայնը: Թոքերից մղվող օդը կոկորդում հանդիպում է լարված ու պիրկ ձայնալա– րերին և դրանք թրթռացնելով՝ զգալիորեն թուլանում է. այդ իսկ պատճառով ձայնեղ– ների ժամանակ օդի ուժը խուլերի համե– մատությամբ թույլ է: Լեզուներում ձայ– նեղ բաղաձայնները խուլերի հետ սովո– րաբար կազմում են հակադրական զույ– գեր՝ բ–պ, դ–տ ևն: Որոշ խուլ բաղաձայն– ներ կարող են չունենալ համապատասխան ձայնեղ անդամը, ինչպես հայերենի հ: Հայերենի ձայնեղ բաղաձայններն են՝ բ, դ, գ, ձ, շ, վ, զ, ժ, ղ: Զ–ից պետք է տար– բերել ձայնորդները:ttt. Խաչատրյան

ՁԱՅՆԻ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆ, փոքր ամպլի– տուդ ունեցող առաձգական գրգռման փու– լի տարածման արագությունը միջավայ– րում: Արտաքին անփոՓոխ պայմանների դեպքում Զ. ա. տվյալ նյութում սովորա– բար հաստատուն է և կախված չէ ալիքի հաճախակաևությունից և ամպլիտուդից: Եթե Զ. ա. հաճախակաևությունից կախ– ված փոփոխվում է, տեղի ունի դիսպեր– սիայի երևույթը (տես Դիացերսիա ձայնի): Ընդհանուր դեպքում Զ. ա. որոշվում է մի– ջավայրի սեղմելիությամբ և խտությամբ: Գազերում Զ. ա. ավելի փոքր է, քան հե– ղուկներում և պինդ մարմիններում: Ջեր– մաստիճանի և ճնշման մեծացմանը զուգ– ընթաց գազերում Զ. ա. աճում է, իսկ հե– ղուկներում, ընդհակառակը, նվազում: Բացառություն է կազմում ջուրը, որի ջեր– մաստիճանը բարձրացնելիս Զ. ա. մե– ծանում է և 74°Շ–ում հասնում առավելա– գույն արժեքին, իսկ ջերմաստիճանի հե– տագա բարձրացմանը զուգընթաց սկսում է նվազել: Ծովերում Զ. ա. կախված է ջրի ջերմաստիճանից, աղայնությունից և խո– րությունից, գազերի և հեղուկների խառ– նուրդներում՝ բաղադրիչների կոնցենտ– րացիայից: Պինդ մարմիններում Զ. ա. տարբեր է երկայնական և լայնական ալիքների համար: Զ. ա–յան չափումը կա– րևոր է նյութի տարբեր հատկությունների հետազոտման համար:

ՁԱՅՆԻ ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆ, ձայնի որակ: Որոշվում է մարդու լսողությամբ և կախ– ված է ձայնի հաճախականությունից, հըն– չեղությունից ու տեմբրից: Հաճախակա– նության աճին զուգընթաց Զ. բ. մեծանում է:

ՁԱՅՆԻ ԻՆՏԵՆՍԻՎՈՒԹՅՈՒՆ, ձայնի ու ժ, ձայնային ալիքների տարածման ուղ– ղությանն ուղղահայաց միավոր մակերե– սով միավոր ժամանակում ալիքներով վւո– խանցվող միջին (ըստ ժամանակի) էներ– գիան: Պարբերական ձայնի դեպքում մի– ջինացումը կատարվում է ըստ այնպիսի ժամանակի, որը մեծ է պարբերությունից Ձայնի տարածման արագությունը տարբեր միջավայրերում (մ/վրկ–ով) Օ օ օ1 B Ժ Արագություն Հեղուկ, 20°C Արագություն Պինդ մարմին, 20°C Արագություն երկայնական ալի– քի համար լայնական ալիքի համար Ազոտ 334 Ջուր 1490 Ալյումին 6260 3080 Թթվածին 316 Բենզոլ 1324 Երկաթ 5850 3230 Օդ 331 էթիլ սպիրտ 1180 Պողպատ 6100 3300 Ջրածին 1284 Սնդիկ 1453 Սառույց 3980 1990