Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մարզադաշտը (1971, Գ. Մուշեղյանի և Է. Թոսունյանի հետ): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Լ. Բաբայան

ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Երվանդի [7(20),11. 1912, Նոր Բայազետ (այժմ՝ Կամո)–8.3. 1971, Երևան], հայ սովետական քիմիկոս: Տեխ. գիտ. դ–ր (1959), պրոֆեսոր (1962): 1938-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ–ի քիմիատեխնոլոգիայի ֆակուլտետը: 1958–68-ին եղել է «Հայքիմգիտնախագիծ» ԳՀԻ–ի վինիլացետատի բաժանմունքի պետը, 1968–71-ին՝ պոլիտեխնիկական ինստ–ի պլաստմասսաների սինթեզի և վերամշակման տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները վերաբերում են մոնոմերների սինթեզի, պոլիմերացման պրոցեսների տեխնոլոգիայի մշակմանը, մասնավորապես, անընդհատ եղանակով վինիլացետիլենի հիդրոքլորացմանը, վինիլացետատի սինթեզին, պոլիմերացմանը և համապոլիմերացմանը, պոլիվինիլսպիրտից սինթետիկ մանրաթելի, պոլիվինիլսպիրտի թափոն մեթիլացետատից մեթիլսպիրտի, քացախաթթվի և մատչելի լուծիչներում լուծելի պոլիվինիլմրջնալդեհիդի ստացմանը են: Հ–ի մի շարք աշխատանքներ ներդրված են արդյունաբերության մեջ: Երկ. Պլաստմասսաների տեխնոլոգիայի հիմունքները, Ե., 1974. Синтетическое полотно на основе поливинильного спирта, Е.

Մ. Օրդյան

ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Մնացականի [17(29). 5.1866, Գանձակ (այժմ՝ Կիրովաբադ)– 13.11.1937, Թիֆլիս], հայ սովետական բանաստեղծ, հայ պրոլետարական պոեզիայի հիմնադիրը, հեղափոխական գործիչ: Հայաստանի և Վրաստանի ժողովրդական բանաստեղծ (1923): Կոմկուսի անդամ 1904-ից: Սովորել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում, ապա՝ ռուս, գիմնազիայում: V դասարանից թողել է ուսումը, 1886-ին փոխադրվել Թիֆլիս, աշխատել դեղատանը որպես աշակերտ: 1887-ին տեղավւոխվել է Բաքու: Եղել է սևագործ բանվոր նավթահանքերում, հաշվետար, հաշվապահ՝ գործարաններում: 1893-ից մշտական բնակություն է հաստատել Թիֆլիսում, որտեղ մինչև 1921-ը աշխատել է որպես հաշվապահ: Դեռևս գիմնազիայում մասնակցել է աշակերտական գաղտնի խմբակի պարապմունքներին, 1885-ին հայկ. դպրոցները փակելու առիթով գրել ու տարածել է հակացարական չափածո թռուցիկ: Բաքվում և Թիֆլիսում կապվել է առաջավոր մտավորականության և հեղափոխական բանվորության հետ: Ռուս. առաջին հեղափոխության շրջանում և այնուհետև գործել է Ս. Շահումյանի, Ս. Ապանդարյանի, Մ. Ցխակայայի, Ա. Օրջոնիկիձեի, Կամոյի և մյուս անվանի հեղափոխականների կողքին: 1902-ին թարգմանել է «Մարսելյոզ», «Ինտերնացիոնալ», «Վարշավյանկա», «Թաղման քայլերդ», «Անվախ ընկեր, քայլենք շար–շար» և այլ հեղափոխական երգեր, որոնք տպագրվել ու տարածվել են իբրև թռուցիկներ: 1903-ից հեղափոխական–կազմակերպական աշխատանք է տարել երկաթուղային, տպարանական, կաշեգործ բանվորության շրջանում [Ելիզավետպոլ, Բորժոմ, Ջալալօղլի (այժմ՝ Ստեփանավան), հրապարակախոսական–քաղաքական հոդվածներով հանդես եկել լեգալ և անլեգալ մամուլում (երբեմն Պրոլետար, Դեմոկրատ, Տրիբուն, Ալ–Կաս, Աշուղ–Բլբուլյան ծածկանուններով): Եղել է բոլշևիկյան մի շարք պարբերականների («Բանվորի կռիվը», «Կայծ», «Պայքար» ևն) խմբագրության կազմում: 1911-ին կուսակցության հանձնարարությամբ մեկնել է Ժնև, Բեռլին, Փարիզ, տեսակցել Մ. Ցխակայայի, Կ. Լիբկնեխտի, Ա. Լունաչարսկու հետ: 1914-ին խմբագրել ու հրատարակել է հայ պրոլետարական գրականության առաջին ալմանախները («Կարմիր մեխակներ», «Բանվորի ալբոմ»): 1921-ին Վրաստանում սովետական կարգեր հաստատվելիս ընտրվել է Թիֆլիսի Հեղկոմի անդամ և քաղաքի բոլոր բանկերի կոմիսար: 1922-ին հիմնադրել ու ղեկավարել է Վրաստանի հայ պրոլետարական գրողների ասոցիացիան, խմբագրել ու հրատարակել է նրա գրական օրգան «Դարբնոց» ամսագիրը: 1925-ին նշանակվել է Հեղափոխական գրականության կապերի միջազգային բյուրոյի ներկայացուցիչ Անդրկովկասում: Մշտապես եղել է գրական կազմակերպությունների ղեկավար կազմում, ընտրվել Անդրկենտգործկոմի (1931, 1935) և ՍՍՀՄ գրողների միության վարչության (1934) անդամ: Հ–ի առաջին բանաստեղծությունը՝ «Ուխտ բարեկամության», տպագրվել է 1893-ին, «Մուրճ» հանդեսում: Անդրանիկ ժողովածուն («Բանաստեղծություններ») լույս է տեսել 1899-ին, Թիֆլիսում: Սկզբում երգել է ավանդական մոտիվներ՝ սեր, հայրենիք, բնություն, աշխատանք: Այդ շարքի երգերից լայն ճանաչում է գտել «Նամուս ու ղեյրաթ»-ը (1895), որը տպագրվել է հայ պոեզիայի հատընտիր էջերում ու դպրոցական դասագրքերում: Հաջորդ ժողովածուները [«Աշխատանքի երգեր», 1906, «Հեղափոխական երգեր», 1907 (անլեգալ, Պրոլետար ծածկանունով), «Բանաստեղծություններ», 1912] հրատարակելիս Հ. արդեն ընթանում էր սոցիալիստական ռեալիզմի հիմնադիր Մ. Գորկու հետ նույն ճանապարհով, հայ հեղափոխական բանվորների «ցավերի և ուրախությունների արտահայտիչն էր, նրանց աշխատանքի և կռվի երգիչը» (Շահումյան Ս., Երկ., հ. 2, 1957, էջ 347): Հ–ի պրոլետարական պոեզիան հատկանշվում է քաղաքացիական բարձր պաթոսով, գաղափարական նպատակասլացությամբ, հեղափոխական լավատեսությամբ («Ամբոխի կոչը», 1902, «Կաթսավարը», 1904, «Դարբնի երգը», 1905, «Իմ աշխարհը», 1905, «Մե՛կ էլ, մե՛կ էլ», 1905, «Հեղափոխություն», 1905, «Մեռան չկորան», 1906): Նմանօրինակ արժեքներ են ստոլիպինյան ռեակցիայի ու հետագա տարիներին գրված բանաստեղծությունները («Ես այն եմ սիրում», 1909, «Աշխատանքի երգը», 1910, «Մաքառման ժամին», 1911, «Պահակը», 1913, «Ազգայիններին», 1916) և պոեմները («Նոր առավոտ», 1909, «Կարմիր ալիքներ», 1911, «Հավասարություն», 1916–17): Հ–ի մինչհոկտեմբերյան պոեզիան XX դ. գրական երևույթներից է, պատմականորեն օրինաչափ այն անհրաժեշտ օղակը, որը եկավ միացնելու հայ դասական և սովետական գրականությունները: Հ. նաև հայ սովետական գրականության սկզբնավորողներից է: Նա հիմք դրեց հայ բանաստեղծական լենինապատումին, նորաբնույթ ներբողի ժանրին («Վ. Ի. Լենինին», 1919, «Ստեփան Շահումյանին», 1920, «Լենինը անմահ», 1924, «Գևորգ Աթարբեկյանին», 1925): Առաջիններից էր, որ երգեց սովետական միասնական հայրենիքը («Ավետյաց երկրին», 1921, «Զարթոնք», 1925, «Կարմիր հայրենիքիս մելոդիաներից» շարքը): Հ–ի «Աստվածները խոսեցին» (1922), «Բոլշևիկ է Շիր-Կանալը» (1924), «Վոլխովստրոյ» (1935), «Լենինգրադյան պոեմ» (1928–1932) և մյուս պոեմները աշխատանքի, սոցիալիստական շինարարության, սովետական մարդու արարչագործության հիմներ են: Նրա գրչին են պատկանում նաև պատմվածքներ, ակնարկներ, հուշագրություններ («Ագիտատորի բլոկնոտից», գիրք, 1928 ևն), հրապարակախոսական ու գրաքննադատական հոդվածներ: Նրա երկերը բազմիցս հրատարակվել են ԱՍՀՄ և աշխարհի շատ լեզուներով: Երկ․Երկ. ժող., հ. 1–4, Ե., 1955–58: Գրկ. Շահ ում յան Ս., Երկ–» հ. 2, Ե., 1957: Սպանդար յան Ս., Երկ., հ. 2, Ե., 1959; Ասատրյան Ա., Հակոբ Հակոբյան, Ե., 1955: Գյուլնազարյ ա ն Ւ*., Մանուկյան Ս., Հակոբ Հակոբյանի կյանքի և գործունեության տարեգրությունը, Ե., 1965: Սարգսյան Գ., Հակոբ Հակոբյանի կյանքը, Ե., 1966: Հակոբ Հակոբյան: Մատենագիտություն, Ե., 1967: Մանուկյան Ս., Հակոբ Հակոբյան, Ե., 1975:

Ս. Մանուկյան

ՀԱԿՈԲՅԱՆ Հակոբ Տիգրանի (ծն. 24.5. 1923, Ալեքսանդրիա), հայ սովետական նկարիչ: ՀԱՍՀ ժող. նկարիչ (1977):