Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 6.djvu/716

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


գրկում է մեքենաշինության բոլոր ճյու– ղերը, կենցաղային U գեղարվեստական որոշ իրերի արտադրությունը են: Զուլու– մով ավելի հեշտ է ստանալ որոշակի բար– դության և վերջնական ձեին մոտ մարմին, քան կռման, գչոցման և զոդման եղանակ– ներով: Այս եղանակը պակասեցնում է մետաղի ծախսը և իջեցնում շինվածքի ինքնարժեքը: Ձուլվածքների պատրաստմամբ զբաղ– վել են հնագույն ժամանակներից (II–I հազարամյակներ մ. թ. ա.): Չինաստա– նում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Հու– նաստանում ձուլում էին զենքի տեսակ– ներ, տնային գործածության առարկաներ են: Պահպանված բարձրարվեստ ձուլ– վածքները վկայում են, որ միջին դարերում ձուլման գործը բավականին զարգացած է եղել Բյուզանդիայում, Վենետիկում, Ջե– նովայում, Ֆլորենցիայում (XIII–XIV դդ.)» Ռուսաստանում (XV–XVII դդ.): Ռուսաս– տանում են ձուլվել՝ «Արքա–թնդանոթը» (1586, բրոնզ, 40 ա), «Արքա–զանգը» (1733–35, բրոնզ, 200 ա), «Պղնձե հեծ– յալը», Պետրոս I-ի բրոնզե արձանը Պե– տերբուրգում (1768–78, 22 ա) են: Արդ. մեծ մասշտաբներով ձուլվածքների թո– ղարկումը սկսվել է XIX– XX դդ.: Սովե– տական իշխանության տարիներին Զ. ա. արագ տեմպերով զարգացավ: Տեխնոլո– գիական առանձնահատկություններից կախված ձուլման եղանակները դասակար– գում են՝ ըստ հալված մետաղի լցման պրո– ցեսի (սովորական, կենտրոնախույս, բարձր կամ ցածր ճնշման տակ, անընդ– հատ ձուլում են), ըստ ձուլակաղապարի պատրաստման և օգտագործման (ձուլում մեկ անգամ օգտագործվող կաղապարնե– րում՝ ավազակավային, կերամիկական, հալվող մոդելներով, ձուլում կիսահաս– տատուն կերամիկական ձուլակաղապար– ներում, երբ նույն կաղապարում պատ– րաստում են մի քանի կամ տասնյակ ձուլ– վածքներ. ձուլում հաստատուն մետաղա– կան ձուլակաղապարներում, երբ կաղա– պարներն օգտագործվում են մի քանի հարյուր կամ հազար ձուլվածքներ ստա– նալու համար): Զուլման ամենատարած– ված եղանակը ավազակավային ձուլա– կաղապարներում ձուլումն է (նկ. 1): Ավա– զակավային ձուլակաղապարների պատ– րաստման համար օգտագործում են մո– դելային կոմպլեկտ, որն իրենից ներկա– յացնում է մեկ կամ մի քանի մասերից բաղ– կացած, ձուլվածքի ձեը ունեցող մոդելներ՝ ձուլվածքային խոռոչի ստացման համար, մոդելային սալեր, ձուլվածքի մեջ դատար– կություններ կամ արտաքին մակերևույ– թում բարդ խոռոչներ ստանալու նպատա– կով, ձուլաձողեր պատրաստելու համար օգտագործվող ձուլաձողային արկղեր, հարմարանքներ՝ ձուլակաղապարները պատրաստելու և ճիշտ հավաքելու հա– մար (կն. 2): Ավազակավային ձուլակաղապարների և ձողերի պատրաստման համար օգտա– գործում են քվարցային ավազներ, կաոլի– նային և բենթոնիտային կավեր, օժանդակ նյութեր (խառնուրդների որոշ հատկու– թյունները լավացնող), կապակցանյու– թեր և ջուր: Խառնուրդը պատրաստում են խառնուրդ պատրաստող սարքավորում– ներում: Կաղապարներն ու ձողերը պատ– րաստում են հատուկ կաղապարման սար– քավորումներով ն հաստոցներով: Կախ– ված համաձուլվածքի տեսակից՝ մետաղը հալում են տարբեր տիպի և արտադրողա– կանության վառարաններում (վագրան– կա, բոցային, էլեկտրադիմադրության, էլեկտրաաղեղային, ինդուկցիոն են): Եր– բեմն, մետաղը հալելով որևէ վառարա– նում, լցման են պատրաստում մեկ այլ Նկ .2. ձ ու լման հանդերձանքի հիմնական տարրերը՝ մեկ ան– գամ օգտագործվող կաղապա– րում ձուլվածք ստանալ ու դե պ– քամ. ա, p–կաղապարաշրջանակով վե– րեի և ներքևի կիսակաղապարների մոդելա– յին կոմպլեկտ, գ, ղ–վերևի և ներքևի կաղա– պարված կաղապարաշրջանակներ, &–կաղա– պարաձողային արկղի կաղապարում, զ–լըց– ման նախապատրաստված ձուլակաղապար, 7. ուղղատու ցցաձող, 2. մոդելասալ, 3. կաղա– պարող մեքենայի սեղան, 4. կաղապարաձո– ղային նշան, 5. մոդել, 6, ավազանշիչ մեքե– նայի գլխիկ, 7. կաղապարաձողային արկղ, 8. կաղապարաձող վառարանում (դուպչեքէս պրոցես)՝. Հալ– ված մետաղները կաղապարների մեջ լըց– վում են շերեփներից, որոնք իրենց հեր– թին պարբերաբար լցվում են հալման ագրեգատներից: Սառելուց հետո ձուլ– վածքները դուրս են թավւվում ձուլակաղա– պարներից թրթռացանցերի օգնությամբ, մաքրվում են, ստուգվում, անհրաժեշտու– թյան; դեպքում ջերմամշակվում, փորձարկ– վում և ներկվում: XX դ. կեսերից սկսած ձուլման արտա– դրամասերում տարվում են տրանսպոր– տային և տեխնոլոգիական պրոցեսների մեքենայացման ու ավտոմատացման, ար– տադրամասերում նորմալ սանիտարա– հիգիենիկ պայմանների ստեղծման աշ– խատանքներ: ժամանակակից ձուլման արտադրամասերում օգտագործվում են ավտոմատ և կիսավտոմատ սարքեր՝ հալ– ման վառարանները չափավորված բա– ժիններով մետաղով լցնելու, ձուլակաղա– պարային խառնուրդներ պատրաստելու ձուլակաղապարներ հավաքելու, հալված մետաղը ձուլակաղապարները լցնելու և այլ տեխնոլոգիական պրոցեսների համար: ՍՍՀՄ–ում ստեղծված է հալվող մոդելնե– րով կոմպլեքսային ավտոմատացված ար– տադրություն: Հանքարդյունահանությունն ու մետա– ղաձուլությունը Հայկական լեռնաշխարհի առանձին վայրերում եղել են դեռևս հե– ռավոր անցյալում (Չայոնու թեփեզի՝ մ. թ. ա. VII–VI, Թեղուտ, Նախիջևաևի Քյուլ–թափա՝ մ. թ. ա. V–IV հազարամ– յակներ): Հայտնի են եղել մետաղների հալումը, զտումը, ձուլումը ևն: Մեծամոր)ւ պեղումներից հայտնաբերվել են 23 ժայ– ռափոր –ձուլարաններ, քարե ու կավե ձու– լակաղապարներ, մետաղական խարամի մնացորդներ, պղնձից, բրոնզից և երկա– թից ձուլված արտադրության գործիքներ, զենքեր, զարդեր ևն: Աղյուսաշեն ձուլա– րաններ են հայտնաբերվել Արգիշտիխինի– լի քաղաքի պեղումներից: ՅՈհԱՈՈ* ԹՈՒՋ, ձ ու լ ա թ ու ջ, տես Թուշ:

ՅՈՒԼՈհԿ, կոճղակաղապարում սառչելիս պնդացած մետաղ: Ունի հատած բուրգի, պրիզմայի, գլանի կամ կոնի ձև: Իբրև կի– սաֆաբրիկատ, հետագա մշակման է են– թարկվում պլաստիկ դեֆորմացիայի (գլո– ցում, կռում, մամլում), վերաձուլմաև կամ էլեկտրոլիզի եղանակով: