Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Բնակիչները եկել են նույն շրջանի Ներքին Գետաշեն գյուղից, 1922-ին: Մ–ի մոտ է համանուն ՀԷԿ–ը:
ՄԱԴԼԵՆՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ, ուշ հին քարի դարի մշակույթ (մ. թ. ա. 15000-8000): Հաջորդել է Սույուտրեյան մշակույթին և նախորդել Ազիլյան մշակույթին: Բնորոշել է ֆրանս. հնագետ Գ. Մորտիլյեն (1860-ական թթ.) և կոչել Ֆրանսիայում գտնվող Լա Մադլեն քարայրի անունով: Մ. մ. տարածված է Ֆրանսիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, ԳՖՀ, ԳԴՀ տարածքներում և ունի մի շարք տեղական տարատեսակներ: Մ. մ–ի ժամանակ տիրապետող են դարձել կայծքարե բազմազան հատիչները, ծակիչները, քերիչները: Բարձր զարգացման է հասել ոսկրի մշակումը: Բնորոշ են ոսկորների և եղջյուրների վրա փորագիր պատկերները, եղջյուրներից, մամոնտի ոսկորներից ու ժանիքներից քանդակները, միագույն և բազմագույն պատկերները քարայրերի պատերին ու առաստաղներին: Մադլենյան որսորդները բնակվել են առավելապես քարայրերում, ինչպես և ոսկրից ու մորթուց շինված կացարաններում, հաճախ տեղափոխվել են՝ հետապնդելով հյուսիսային եղջերուների հոտերին: Մ. մ., հավանաբար, համընկնում է մայրիշխանական տոհմի ժամանակաշրջանին: Հայաստանում ուշ քարի դարի կայաններից (Արտին լեռան, Հրազդանի ևն) գտնվել են մադլենյան ժամանակաշրջանի օբսիդիանե, նուրբ մշակված դանակաձև շեղբեր, ծակիչներ, սրածայրեր, դուրեր, կտրիչներ ևն:
ՄԱԴՀՅԱ ՊՐԱԴԵՇ, նահանգ (1956-ից) Հնդկաստանի կենտրոնական մասում: Տարածությունը 444 հզ. կմ ² է, բն. 46,1 մլն (1975): Վարչական կենտրոնը՝ Բհոպալ: Գրավում է Դեկանի սարահարթի հս. մասը, Նարմադա գետի հովիտը, Վինդհիյա լեռները, Մալվա լավային սարավանդի մեծ մասը: Հս–ում մտնում է Ինդոս–Գանգեսյան հարթավայր: Կլիման արևադարձային է, մուսսոնային: Տարեկան տեղումները 700-1600 մմ են: Տարածքի 1/3-ը գրավում են անտառները: Տարածված են կարմրահողերը և սևահողերը (ռեգուրներ): Մ. Պ. ագրարային նահանգ է, արագ զարգացող արդյունաբերությամբ: Մշակում են բրինձ, կորեկ, ցորեն, բամբակ, յուղատու բույսեր: Զարգացած է շերամապահությունը («տասսար» մետաքս): Խոշոր եղջերավոր անասունները օգտագործվում են հիմնականում որպես քաշող ուժ: Մ. Պ. Հնդկաստանում գրավում է առաջին տեղերից մեկը մանգանի և երկաթի հանքանյութի, բոքսիտների, ածխի և հրակայուն կավերի արդյունահանությամբ: Երկրի ալմաստի արդյունահանության միակ շրջանն է: Զարգացած է բամբակեղենի, շինանյութերի արտադրությունը, մետալուրգիան, մետաղամշակությունը և մեքենաշինությունը: Կան խոշոր ՋԷԿ–եր, շաքարի գործարաններ, լրագրային թղթի ու արհեստական գործվածքների ֆաբրիկաներ, քիմ. գործարան:
ՄԱԴՆԻԿ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում: 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ՄԱԴՈՅԱՆ Լևոն Մանուկի (10.8.1909, Ալեքսանդրապոլ – 19.9.1964, Երևան), հայ խորհրդային դուդուկահար: ՀՍՍՀ ժողովրդական արտիստ (1961): 1923-ից աշխատել է Հայֆիլհարմոնիայի Լենինականի բաժանմունքի արլ. գործիքների անսամբլում: 1939-ին տեղափոխվել է Երևան: 1952-ից Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության ժող. գործիքների անսամբլի մենակատարն էր: Համերգներով հանդես է եկել ՀՍՍՀ տարբեր վայրերում և Մոսկվա, Թբիլիսի, Բաքու, Տաշքենդ, Աշխաբադ, Դոնի Դոստով քաղաքներում: Երկացանկն են կազմել հայկ. ժող. և գուսանական երգեր, պարեղանակներ, արլ. մուղամներ, հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործություններ: Վերականգնել է Շիրակի բազմաթիվ մոռացված երգեր ու պարեղանակներ: Մ–ի կատարումը աչքի էր ընկնում բարձր վարպետությամբ: Մեծ ընդունելության են արժանացել «Հովվի կանչը», «Մաճկալ», «Որսկան ախպեր», «Դուն էն գլխեն» երգերի գործիքային մեկնաբանումները:
ՄԱԴՈՅԱՆ Հովհաննես Արշալույսի (ծն. 16(28).5.1911, ք. Ախալքալաք), հայ խորհրդային անասնաբույծ: Գյուղատնտ. գիտ. դոկտոր (1973), պրոֆեսոր (1974): Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ-ը (1937): 1945-54-ին դասախոսել է նույն ինստ-ում: 1954-ից հայկ. գյուղատնտ. ինստ.-ի անասնաբուծության ամբիոնի վարիչն է: Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են ՀՍՍՀ տարբեր գոտիների խոտհարքներից ստացված խոտի քիմ. բաղադրության, մարսելիության, ընդհանուր սննդարարության, հորթերի նպատակադիր աճեցման և այլ հարցերին: Զբաղվում է նաև ՀՍՍՀ–ում գոմեշաբուծության զարգացման պրոբլեմով, ուսումնասիրել է բնաշխարհիկ գոմեշների կաթնատվության, աճի ու զարգացման, կերակրման, ցեղաբարելավման հարցերը ևն: Մ. կովկասյան գոմեշի ցեղի (հաստատված 1970-ին) հեղինակներից է:
ՄԱԴՈՅԱՆ Հովհաննես Հովսեվփ (ծն. 7(20). 10.1920), գ. Մեղրուտ, ՀՍՍՀ Գուգարքի շրջանում), հայ խորհրդային անասնաբույծ: Գյուղատնտ. գիտ. դոկտոր (1974), պրոֆեսոր (1974): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը (1942): 1962-1972-ին՝ ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, միաժամանակ հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ–ում բաժնի վարիչ: 1972-1977-ին՝ Երևանի անսնաբուծական–անասնաբուժական ինստիտուտի ռեկտոր:
Մ–ի գիտահետազոտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտ. կենդանիների անպտղության դեմ պայքարի միջոցների մշակման, կերի մեջ էստրոգենների առկայության, վերարտադրության պրոցեսում դրանց նշանակության հարցերին:
Մ. առաջարկել է սենյակի ջերմաստիճանում (18-20°) խոյի սերմի պահպանման նոր եղանակ, որը լայնորեն կիրառվում է ՀՍՍՀ տնտեսություններում:
Երկ. Գյուղատնտեսական կենդանիների անպտղության վերացման ուղիները, Ե., 1966: Գյուղատնտեսական կենդանիների վերարտադրության մի քանի կարևորագույն հարցերի մասին, Ե., 1969:
ՄԱԴՈՅԱՆ Ղուկաս Կարապետի (1906, գ. Քերս, Կաղզվանի գավառ – 11.6.1975, Երևան), Խորհրդային Միության հերոս (31.3.1943), փոխգնդապետ: ՍՄԿԿ անդամ 1925-ից: Ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադեմիան (1944), ՀԿ(բ)Կ Կենտկոմին առընթեր երկամյա կուսակցական դպրոցը (1948): 1920-25-ին կամավոր ծառայել է կարմիր բանակում, մասնակցել Վրաստանի և Հայաստանի քաղաքացիական կռիվներին, 1941-ի սեպտեմբերից՝ Հայրենական մեծ պատերազմին, նախ որպես մոտո–հրաձգային վաշտի, գումարտակի, ապա՝ գնդի հրամանատար: Աչքի է ընկել Դոնբասի և Վոլգոգրադի պաշտպանական, Էլիստայի (Ստեպնոյ) ազատագրման մարտերում: Հերոսի կոչման արժանացել է 1943-ի փետրվարին Դոնի Ռոստովի ազատագրման ժամանակ իր գումարտակով քաղաքի երկաթուղային կայարանը գրավելու և այդ բնագիծը 6 օր պահելու համար: 1944-ի մայիսից մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ծանր վիրավորվել Դեմբիցա քաղաքի մատույցներում: Զորացրվելուց հետո (1945-ի հոկտեմբեր) եղել է Հայկ. ՍՍՀ առևտրի մինիստրի տեղակալ, Հայկ. ՍՍՀ սոցիալական ապահովության մինիստր (1951-1962): Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով: Մ. Անդրիասովը իր «Վեց օր» (1947) վիպակում պատկերել է Մ–ի ղեկավարած գումարտակի սխրանքները Դոնի Ռոստովի ազատագրման ժամանակ:
Գրկ. Պարսամյտն Վ. Ա., Խորհրդային Միության հերոս Ղուկաս Մադոյան, Ե., 1944:Ե. Խալեյան ՄԱԴՐԱՍ, նահանգ Հնդկաստանում, տես Տամիլնադ: