սովետական իշխանություն հաստատելու լոզունգներով: Ալեքսանդրապոլում Ս. Մուսայելյանի հրամանատարության տակ գտնվող «Վարդան զորավար» զրահագնացքն արդեն մայիսի 2-ից վերածվել էր ապստամբության նախապատրաստման կենտրոնի: Դաշնակցական կառավարությունը ձեռնարկեց մի շարք միջոցառումներ՝ ապստամբությունը կանխելու և ճնշելու համար: Երևանում, Կարսում, Սարիղամիշում, Նոր Բայազետում և այլ վայրերում սկսվեցին «բանակցություններ» բոլշևիկյան կազմակերպությունների ղեկավարների հետ՝ կեղծ խոստումներով փորձելով մասսաներին ետ պահել զինված ելույթներից: Այդ պայմաններում Ա. Խատիսյանի կառավարությունը հրաժարական տվեց: Ստեղծվեց նոր կառավարություն՝ Հ. Օհանջանյանի գլխավորությամբ: Հայտարարվեց ռազմ. դրություն: Գավառներ ուղարկվեցին կառավարության արտակարգ լիազորներ (գեներալ-կոմիսարներ): Սկսվեցին մասսայական ձերբակալություններ: Բանակը դրվեց մարտական վիճակի մեջ, ստեղծվեցին արտակարգ դատարաններ: Կոմունիստական կազմակերպությունները օրենքից դուրս հայտարարվեցին: Մայիսի 7-ին «Վարդան զորավար» զրահագնացքում տեղի ունեցավ ՌԿ(բ)Կ Արմենկոմի և տեղական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցություն, որտեղ քննարկվեց զինված ապստամբության հարցը: Ապստամբությունը ղեկավարելու համար ստղծվեց ռազմահեղափոխական կոմիտե (տես Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե 1920-ի մայիս), որի կազմում ընդգրկվեցին Ս. Մուսայելյանը, Ա. Նուրիջանյանը, Ա. Մելքոնյանը, Դ. Տեր–Սիմոնյանը, Ա. Գոգունցը, Պ. Պետրոսյանը, Գ. Սարգսյանը, Ա. Տեր-Սահակյանը, Լ. Ուլիբեկյանը: Որոշվեց ապստամբությունն սկսել մայիսի 10-ին, Ալեքսանդրապոլում: Նույն օրն Ալեքսանդրապոլի հետ ապստամբություն բարձրացվեց նաև Կարսում, Սարիղամիշում և Քյաֆթառլու գյուղում, մայիսի 13-14-ին՝ Նոր Բայազետի գավառում, 14-ին՝ Շամշադինում, 19-ին՝ Իջևանում, 21-ին՝ Դիլիջանում, իսկ մայիսի վերջերին՝ Զանգեզուրի գավառի գյուղերում: Նշված վայրերում նույնպես ստեղծվեցին ռազմահեղափոխական կոմիտեներ:
Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, Հայաստանի բանվորների, գյուղացիների և կարմիր զորքերի կամքով, տապալված հայտարարեց դաշնակցականների կառավարությունը և երկրում հռչակեց սովետական իշխանություն: Ժամանակ շահելու և ուժերը Ալեքսանդրապոլի ապստամբների դեմ կենտրոնացնելու նպատակով դաշնակցական կառավարությունը գեներալ Գամազովի միջոցով բանակցություններ սկսեց կարմիր զորքերի հրամանատար Ս. Մուսայելյանի հետ: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվեց ընդունել Գամազովի առաջարկները: Մերկացնելով դաշնակցականների մեքենայությունները, Ալեքսանդրապոլի կոմիտեն մայիսի 12-ին ապստամբներին ուղղած կոչում ընդգծում էր, որ «Հայաստանի հեղափոխական մասսաների փրկության ճանապարհը՝ միությունն է Անդրկովկասի և Ռուսաստանի հեղափոխական մասսաների հետ»: Սակայն ապստամբությունն սկսվել էր ոչ միաժամանակ, գործողություններն անջատ էին, այն ղեկավարող միասնական կենտրոն չկար, բացակայում էր կապը Արմենկոմի, ռազմահեղափոխական կոմիտեի և Ալեքսանդրապոլի բոլշևիկյան կոմիտեի, ինչպես նաև ապստամբական օջախների միջև: Ապստամբության ընթացքում Արմենկոմը ժամանակին նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու համարձակություն հանդես չբերեց: Մայիսմեկյան ցույցերից անմիջապես հետո, երբ յուրաքանչյուր ժամը ճակատագրական նշանակություն ուներ բացահայտ քաղ. պայքարի կոչ անելու փոխարեն, Արմենկոմը մայիսի 1-ի գիշերվա նիստում որոշում ընդունեց «ամբողջովին անցնել ընդհատակյա աշխատանքի»՝ «դաշնակցական ապագա անխուսափելի հալածանքներից» զերծ մնալու համար: Երևանում, որտեղ բոլոր նախադրյալները կային ցույցերը զինված ապստամբության վերածելու համար, Արմենկոմը ապստամբության կոչ չարեց: Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, որը փաստորեն գործեց միայն Ալեքսանդրապոլում, էստ էության, չկարողացավ իր ձեռքը վերցնել ամբողջ երկրում ապստամբության ղեկավարման գործը՝ հարձակման փոխարեն բռնելով պաշտպանողական դիրք: Բացի այդ, գյուղացիության որոշ մասը գործում էր տարերայնորեն, անկազմակերպ, որը մասամբ բացատրվում էր Հայաստանի մի շարք շրջաններում կոմունիստական կազմակերպությունների թուլությամբ: Բանակում կազմակերպական–քաղաքական անբավարար աշխատանքի հետևանքով զինվորների մի զգալի մասը ապստամբության վճռական պահին հանդես բերեց տատանում, իսկ մի մասն էլ դաշնակցության ազգայնական քաղաքականության կույր գործիքը դարձավ: Իսկ երբ դաշնակցական զոյքերը, Սեպուհի գլխավորությամբ, մոտեցել էին Ալեքսանդրապոլին, «Վարդան զորավար» զրահագնացքում մայիսի 13-ին տեղի ունեցած ակտիվի նիստում որոշ ընկերներ արտահայտվեցին Ալեքսանդրապոլն առանց մարտի դաշնակներին հանձնելու օգտին: Մայիսի 14-ին Սեպուհի զորքերը մտան քաղաք և դաժան հաշվեհարդար տեսան նրանց հետ: Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտես դադարեց գոյություն ունենալուց, իսկ Արմենկոմը ի վիճակի չեղավ ստանձնելու նրա ֆունկցիաները: Ապստամբները զրկվեցին ղեկավար կոորդինացնող կենտրոնից: Ապստամբության ղեկավարության թույլ տված կազմակերպական սխալների հետևանքով դաշնակներին հաջողվեց ճնշել նաև ապստամբական մյուս օջախները:
Մ. ա–յան ղեկավարներն ու հարյուրավոր մասնակիցներ նետվեցին բանտեր: Սովետական Ռուսաստանի և Սովետական Ադրբեջանի կառավարությունների, Վրաստանի կոմկուսի Կենտկոմի և Արմենկոմի դիմումները դաշնակցական կառավարությանը՝ դադարեցնելու հալածանքներն ու անօրինականությունները, արդյունք չարվեցին: Ս. Ալավերդյանը, Ս. Մուսայելյանը, Բ. Ղարիբջանյանը, Հ. Սարուխանյանը, Ե. Սևյանը, Ք. Մկրտչյանը, Ե. Մկրտումյանը, Բ. Բատիկյանը, Բ. Հարությունյանը և շատ ուրիշներ խոշտանգումների ենթարկվեցին և գնդակահարվեցին:
Թեպետ Մ. ա. ճնշվեց, սակայն այն մեծ դաս հանդիսացավ հայ բոլշևիկների համար՝ հանուն խորհրդային կարգերի հաստատման մղած հետագա պայքարում: 1920-ի նոյեմբեր 29-ին Հայաստանում հաստատվեց սովետական իշխանություն, որը հայ ժողովրդին բերեց խաղաղություն, ազգային և սոցիալական վերածննդի հնարավորություն:
Գրկ. Խանջյան Ա., Մայիսյան ապստամբությունից դեպի նոյեմբերյան հաղթանակը, Ե„ 1935: Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920-1930 (հիշողությունների և դոկումենտների ժող.), Ե., 1930; Ղարիբջանյան Գ., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թվականին, Ե., 1955: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (Փաստաթղթերի և նյութերի ժողովածու), Ե., I960; Գալոյան Գ., Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ, Ե., 1961: Նույնի, Հերոսական մայիսից–հաղթական նոյեմբեր, Ե., 1980: Կարապետյան Հովհ. Ս., Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ., Ե., 1961: Մելքոնյան Ա.Հ., Մայիսյան ապստամբության պատմության հարցի շուրջը, Ե., 1965:
«ՄԱՅԻՍՅԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ» 1895, «մայիսյան ռեֆորմներ», Օսմանյան կայսրության հայաբնակ վայրերում վարչական, դատական ևն վերափոխումների ծրագիր: Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածի (տես Բեռլինի կոնգրես 1878) համաձայն կազմել էին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանները ու ներկայացրել սուլթանի կառավարությանը 1895-ի մայիսի 11-ին (այստեղից էլ՝ «մայիսյան» անվանումը): Նախագիծը ներկայացվեց եվրոպական հասարակական կարծիքի ճնշման տակ, Արևմտյան Հայաստանում սկսված ազատագրական շարժման (տես Սասանի ապստամբություններ 1894, 1904) դեմ թուրք. կառավարության գործադրած հալածանքների պայմաններում: Նախագիծը հիմնականում նախատեսում էր հայաբնակ վեց վիլայեթներում (Էրզրում, Բիթլիս, Վան, Սվազ, Մամուրեթ ուլ–Ազիզ, Դիարբեքիր) կենտրոնական իշխանության ամրապնդում, հասարակական կյանքի զարգացում, արտադրության և տնտ. դրության կարգավորում, ինչպես նաև քրիստոնյաներին պաշտպանել քուրդ ցեղապետների կամայականություններից: Ըստ նախագծի նահանգների վալիները (նահանգապետները) պետք է նշանակվեին Օսմանյան կայսրության ընդունակ և բարեխիղճ պաշտոնյաներից, առանց կրոնի խտրության, 5 տարի ժամկետով: Մեծ տերությունների կիսապաշտոնական հովանավորությամբ Բ. Դռանը կից կազմվելու էր մշտական հանձնաժողով (վերահսկող մնայուն կոմիտե), որը պետք է հսկեր բարենորոգումների անթերի գործադրությունը: Բոլոր պաշտոնները (նաև ոստիկանությունը) պետք է բաշխվեին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/202
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ