այնպես էլ շրջապաաող միջավայրի հաճախ հակասական ազդեցությունների ներքո), բ. դաստիարակությունը (ընտանիքի, հասարակության, պետ. ու հասարակական հիմնարկների ու կազմակերպությունների միասնությամբ աշխարհայացքի ձևավորումը, աշխատանքային, մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական դաստիարակությունը), գ. կրթությունը (գիտելիքների յուրացման ընթացքն ու արդյունքները, հմտությունների ու կարողությունների մշակումը, որոնք, ի վերջո, ապահովում են մարդու ճանաչողական ընդունակությունների որոշակի մակարդակ և նրան նախապատրաստում պրակտիկ գործունեության), դ. ուսուցումը (մարդուն կրթելու անընդմեջ գործունեությունը՝ գիտելիքների հաղորդումը՝ մի կողմից, և դրանց ակտիվ յուրացումը՝ մյուս կողմից):
Կառուցվածքն ու համակարգը: Մ–յան շրջանակներում գոյություն ունեն համեմատաբար ինքնուրույն բաժիններ, որոնք ուսումնասիրում են ուսումնադաստիարակչական պրոցեսի տարբեր կողմերը: Կրթության և ուսուցման կազմակերպման, նպատակների, խնդիրների, բովանդակության, մեթոդների ու սկզբունքների մշակման հարցերով զբաղվում է դիդակտիկան (կրթության ու ուսուցման տեսություն): Սովորողների բազմատեսակ գործունեության կազմակերպումը, անձի ձևավորման բարոյա–գեղագիտական որակները և քաղ. համոզվածությունը կազմում են դաստիարակության տեսության ու մեթոդիկայի առարկան: Ժող. կրթության կառավարման, ուսումնադաստիարակչական հիմնարկների կաոուցվածքի ու տնօրինության հետ կապված կազմակերպական–մանկավայւժական պրոբլեմային բոլոր հարցերով զբաղվում է դպրոցավարությունը: Բաժիններ են նան ընդհանուր Մ., տարիքային Մ. (նախադպրոցական, դպրոցական, բուհական), հատուկ Մ. (տիֆլոպեդագոգիկա, սուրդոպեդագոգիկա, օլիգոֆրենոպեդագոգիկա, լոգոպեդիա), համեմատական Մ. և մանկավարժության պատմությունը: Մ. մտնում է մարդուն, մարդկային հասարակությունը ու նրա գոյության պայմաններն ուսումնասիրող գիտությունների (փիլիսոփայություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, պատմություն, անատոմիա, ֆիզիոլոգիա, բժշկություն ևն) համակարգի մեջ, օգտագործում նրանց հետազոտման արդյունքները, տեսական դրույթները:
Զարգացման փուլերը: Մանկավարժական մտքի իմաստավորման առաջին փորձերը կատարվել են դեռևս ստրկատիրական հասարակարգում: Դեմոկրիտի, Սոկրատեսի, Պլատոնի ու Արիստոտելի փիլ. աշխատություններում որոշակի տեղ են գրավում դաստիարակության բովանդակությանը, միջոցներին, նպատակներին ու այլ խնդիրներին վերաբերող մտքերը: Հին Հունաստանում ու Հռոմում փիլիսոփայություն ուսուցանելուն զուգընթաց առաջ էին քաշվում մտավոր, հոգեկան ու ֆիզիկական դաստիարակության միասնության խնդիրները: Վաղ միջնադարում ուսուցումն ու դաստիարակությունը ենթարկված էին կրոնին և ունեին միայն հոգևոր բովանդակություն: XIV-XVI դդ. լուրջ քայլեր արվեցին մարդկային միտքը կրոնական դոգմաներից ազատագրելու ուղղությամբ, աշխուժացավ հետաքրքրությունը մարդու, նրա ամենօրյա գործունեության նկատմամբ: Վերածննդի ժամանակաշրջանի հումանիստների (Թ. Մոր, Թ. Կամպանելլա, Էրազմ Ռոտերդամցի, Ֆ. Ռաբլե, Մ. Մոնտեն) տարբեր բնույթի աշխատություններում արծարծվում էին մարդու բազմակողմանի ու ներդաշնակ զարգացման խնդիրները՝ հիմնված զարգացում ապրող գիտական մտքի և անտիկ աշխարհի ժառանգության վրա: Մ–յան պատմությունը, որպես մարդու դաստիարակության ամբողջական տեսություն, սկսվում է եվրոպական աոաջին բուրժ. հեղափոխությունների ժամանակներից և կապվում է չեխ մտածող Յա. Կամենսկու անվ. հետ, որը տեսականորեն իմաստավորելով և ընդհանրացնելով եվրոպական դաստիարակության փորձը, ստեղծեց մանկավարժական մի կուռ համակարգ: Նրա «Մեծ դիդակտիկա»- ն, ուր քննարկված էին դաստիարակության ու ուսուցման բոլոր կարևոր հարցերը, լայն արձագանք գտավ շատ երկրներում: Լինելով ուսուցման դասարան–դաս համակարգի հիմնադիրը՝ նա նաև աոաջինն էր, որ հիմնավորեց մարդուն անընդմեջ (մինչև կյանքի վերջը) կրթելու ու դաստիարակելու գաղափարը և այդ գործում գրքի, որպես հիմնական միջոցի, ստեղծման անհրաժեշտությունը: XVIII-XIX դդ. մանկավարժական մտքի զարգացման վրա նկատելի ազդեցություն ունեցան ֆրանս. մատերիալիզմը և գերմ. կլասիկ փիլիսոփայությունը: Կ. Հելվիցիուսը, Դ. Դիդրոն, Ժ. Ժ. Ռուսոն, Ի. Կանտը, Յո. Գ. Ֆիխտեն, Գ. Հեգելը և ուրիշներ առաջադրում էին անհատի ձևավորման ու դաստիարակության նոր, դեմոկրատական տեսություններ ու դրույթներ: Դրանց ազդեցությունն էր կրում շվեյցարացի մանկավարժ, դեմոկրատ Ի. Գ. Պեստալոցցիի գործունեությունը, որը ձգտում էր ուսուցման ու դաստիարակության տեսությունը կառուցել հոգեբանության տվյալների հիման վրա: Աշխատանքային դաստիարակության նրա տեսությունը և նոր գրել, կարդալ, հաշվել սովորեցնելու մեթոդները կարևոր նշանակություն ունեցան Մ–յան հետագա զարգացման համար: Դիդակտիկային մեծ ծառայություն մատուցեց գերմանացի մանկավարժ, դեմոկրատ Ֆ. Ա. Դիստերվեգը: Կրթության և ուսուցման պրոցեսը բնությանը հարմարեցնելու տարածված տեսությանը նա հակադրեց մշակույթին հարմարվելու նոր տեսությունը, ըստ որի կրթության և ուսուցման պրոցեսը կազմակերպելիս պետք է նկատի ունենալ տվյալ երկրի ու ժողովրդի մշակույթի, պատմության ու տնտեսության ամբողջական տվյալները: Գերմանացի փիլիսոփա, հոգեբան ու մանկավարժ Յու. Ֆ. Հերբարթը փորձեց Մ. ներկայացնել փիլիսոփայության ու հոգեբանության վրա հիմնված, գիտականորեն մշակված տեսություններով, սակայն ավելի լայն տարածում գտան նրա պահպանողական հայացքները, մասնավորապես՝ երեխայի անձը ճնշելու մեթոդը (մանրամասնորեն մշակված ու համակարգված պատժամիջոցներ): Նշված բոլոր մտածողներն էլ ընդունում էին դպրոցի նկատմամբ կրոնական հովանավորությունը և կրոնի ուսուցումը որպես պարտադիր առարկա: Հենց դրանով էլ պայմանավորված է տվյալ ժամանակաշրջանի Մ–յան սխոլաստիկ էությունը:
Ռուսաստանում դպրոցական պետ. համակարգը, մի շարք տարբերակներով, առաջին անգամ ձևավորվել է 1786-ի կանոնադրությամբ: Մանկավարժական միտքն էլ ելնում էր այդ տարբերակներից: Ֆ. Ֆ. Սալտիկովի, Ֆեոֆան Պրոկոպովիչի, Վ. Ն. Տատիշչևի, Ն. Ի. Նովիկովի և ուրիշների մանկավարժական հայացքներն արտահայտում էին «լուսավորյալ միապետության» շահերը և գտնվում էին ֆրանս. լուսավորիչների ազդեցության տակ: Ռուս. մանկավարժական մտքի զարգացմանը մեծապես նպաստեցին Ա. Ն. Ռադիշչեը, Ա. Ի. Գերցենը, Վ. Դ. Բելինսկին, Ա. Ն. Դոբրոլյուբովը, Ն. Գ. Չեռնիշևսկին, Դ. Ի. Պիսարևը և հեղափոխական–դեմոկրատական սերնդի այլ ներկայացուցիչներ: Կրթության և դաստիարակության նպատակը նրանք համարում էին հեղափոխական–մատերիալիստական աշխարհայացքով զինված, համակողմանի կրթված, աշխատասեր, հասարակական չարիքի դեմ անհաշտ պայքարի պատրաստ հայրենասեր–քաղաքացու ձևավորումը:
Ճորտատիրության վերացման նախօրյակին սպասվելիք դպրոցական բարենորոգման նախապատրաստությանն ակտիվ մասնակցություն ունեցան Ն. Ի. Պիրոգովը, Լ. Ն. Տոլստոյը, Ն. Խ. Վեսսելը և այլ խոշոր գիտնականներ, գրողներ ու կրթական գործիչներ: Պայքար ծավալվեց արտասահմանյան մանկավարժական տեսություններն ու մեթոդները ոչ քննադատաբար կիրառելու դեմ, շարժում սկսվեց կրթության ու դաստիարակության ազգային համակարգ ստեղծելու համար: Ռուսաստանում Մ–յան՝ որպես գիտության ձևավորումը կապված է Կ. Դ. Ուշինսկու անվ. հետ, որն ստեղծագործաբար օգտագործեց եղած դրականը և ձևավորեց մանկավարժական հայացքների կուռ համակարգ և դրա հիման վրա՝ կրթության ու դաստիարակության կայուն ու ամբողջական տեսություն: Ուշինսկու հայացքների ազդեցությամբ ու նրա հետևորդների (Պ. Ֆ. Կապտերով, Վ. Պ. Օստրոգովսկի, Վ. Պ. Վախտերով, Ի. Ն. Ուլյանով, Վ. Յ. Ստոյունին և ուրիշներ) ակտիվ գործունեության շնորհիվ ռուս. մանկավարժական միտքը նոր զարգացում ապրեց:
Իսկական, գիտական Մ–յան ձևավորման ու զարգացման շրջադարձային փուլ հանդիսացավ Կ. Մարքսի ու Ֆ. Էնգելսի ստեղծած դիալեկտիկական ու պատմական մատերիալիզմը: Գիտական կոմունիզմի հիմնադիրները ձևավորեցին նոր մարդու կոմունիստական դաստիարակության տեսությունը, ցույց տվեցին, որ այդ տեսությունը կարող է իրականացվել միայն բանվոր դասակարգի իշխանության պայմաններում:
Դաստիարակության մասին մարքսիզմի ուսմունքը հարստացրեց Վ. Ի. Լենինը: Սոցիալիստական կուլտուրայի, ժող. լուսավորության ու կոմունիստական դաստիարակության մասին լենինյան գաղափարները համարվում են սովետական Մ–յան հիմքն ու անկյունաքարը:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/235
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ