ուսումնասիրման բնագավառներում: 1922-ին Վ. Ի. Լենինի նախաձեռնությամբ և հանձնարարությամբ հիմնել է Նյութական կուլտուրայի պատմության ակադեմիան (ГАИМК) և ղեկավարել մինչև իր մահը: 1925-ին հիմնել է Արևելքի ժողովուրդների ազգագրության և ազգային մշակույթի ուսումնասիրման ինստ–ը (եղել է առաջին դիրեկտորը): 1925-1930-ին եղել է Լենինգրադի հանրային գրադարանի դիրեկտորը: 1930-ին ընտրվել է ՍՍՀՄ ԳԱ վիցեպրեզիդենտ: 1931-ին հիմնել է ՍՍՀՄ ԳԱ հաբեթաբանության ինստ–ը (հետագայում վերանվանվեց լեզվի և մտածողության ինստ.): 1933-34-ին գիտական արշավախումբ է կազմակերպել դեպի Հունաստանի հվ. ափերը և Կիպրոս:
Մ. գիտական գործունեությունն սկսել է իբրև հայ մատենագրության պատմաբան և մանրազնին ուսումնասիրել Եղիշեի, Եզնիկ Կողբացու, Ղազար Փարպեցու, Մխիթար Գոշի գործերը: Մատենագրության պատմության խնդիրներ արծարծելիս Մ. ուսումնասիրել է ձեռագրական հավաքածոները, քրիստոնյա Արևելքի ժողովուրդների լեզուներով պահպանված խմբագրություն–պատումները: Էջմիածին, Սինա և Աթոս կատարած գիտական ուղևորությունների ընթացքում նա բացահայտեց և հրապարակեց բազմաթիվ առաջնակարգ գրավոր հուշարձաններ, այդ թվում՝ Ագաթանգեղոսի արաբ. խմբագրությունը (թարգմ. հունարենից), Գրիգոր Խանձթեցու վարքի վրաց. բնագիրը ևն: Աղբյուրագիտական առումով առանձնահատուկ նշանակություն ունեն Մովսես Խորենացու, Անանունի (Սեբեոսի), Հովհաննես Կոզեռնի, Շոթա Ռուսթավելու, Պետրիծիի և այլոց երկերին նվիրված հոդվածներն ու մենագրությունները: Մ. մասնավորապես բացահայաել է հայ մատենագրության նշանակությունը ասոր. և հուն. հուշարձանների նախնական խմբագրությունները վերականգնելու գործում, ընդգծել նրա ազգային ոգին ու կոչվածությունը՝ չկտրելով Արևելքի ընդհանրական մատենագրական միջավայրից: Նոր, ճշմարիտ ու հեռանկարային էր հայ–վրացական պատմա–մշակութային ընդհանրությունների լուսաբանությունը, via armenica-ի (Անդրկովկասի ժողովուրդների արլ. քրիստոնեական մատենագրությանը հայերենի միջնորդավորմամբ հաղորդակցվելը) հաստատումը: Մշակութային պատմության խնդիրներ քննարկելիս Մ. հաճախ է անդրադարձել Անդրկովկասի ժողովուրդների էթնիկական ու դավանական պատմությանը: Առաջինը նա է ապացուցել, որ VII դ. սկզբին եկեղեցիների ազգայնացմամբ մշակութային ու մատենագրական աղերսները չընդհատվեցին. Տայքի, Կղարջքի և Հերքի տարածքներում հայ քաղկեդոնականությունը պահպանում էր իր դավանակիցների հետ ունեցած գրական փոխթափանցումների ու պաշտամունքային կառույցների ընդհանրականությունը: Հակադրվելով եվրոպացի մի շարք արևելագետների (Գուտշմիդտ, Կարիեր ևն)՝ Մ. հերքեց այն թյուր կարծիքը, թե իբր Մովսես Խորենացին նույն ինքը Մար Աբաս Կատինան է, և ապացուցեց, որ Մովսես Խորենացին իր Պատմությունը գրելիս իրոք ձեռքի տակ ունեցել է իր նշած աղբյուրը: Արքայունի առեղծվածին նվիրված մենագրությամբ (1904) Մ. ուրվագծեց այդ բարդ ու ընդգրկուն պրոցեսի պատմությունը: Մերժելով անցյալի վերաբերյալ ավանդական պատկերացումները՝ Մ. առաջադրեց ու հետևողականորեն կիրառեց հոգևոր և նյութական մշակութային արժեքների համադրական ուսումնասիրության մեթոդը: 1890-ին Մ. ուսումնասիրեց Էջմիածնի և Սևանի մատենադարանների հայկ. ձեռագրերը, այնուհետև հետախուզական պեղումներ սկսեց Հայաստանի հնավայրերում: Ակներում, Շիրակավանում, Դվինում, Զվարթնոցում և Գառնիում նախնական պեղումներին զուգընթաց Մ. հիմնավորապես զբաղվեց Անիի պեղումներով (1893-1917, ընդմիջումներով): Դա համակողմանիորեն մտածված ու ծրագրված հնագիտական աշխատանքի առաջին ձեռնարկումն էր Հայաստանում: Պեղումների ընթացքում երևան հանեց Բագրատունյաց Գագիկ Ա թագավորի ամբողջական արձանը, ինչպես և Գագկաշեն եկեղեցին՝ հատակագծով և ձևով նման Զվարթնոցին: Ճարտ. և արվեստի կոթողներից բացի այստեղ ուսումնասիրվում էին միջնադարյան քաղաքաշինությունը, քաղաքի սոցիալական ու վարչական կառուցվածքը, առևտուրն ու արհեստագործությունը ևն: «Անի» աշխատությունը (1934, ռուս.) վերոհիշյալ գիտական ուսումնասիրությունների ամոփումն էր, նաև՝ Կովկասի միջնադարյան պատմությունն ուսումնասիրելու մեթոդական ու հետազոտական ծրագիր: Շուրջ երկու տասնամյակ, տևած, պեղումների շնորհիվ արմատապես փոփոխվեցին եղած պատկերացումները, և Հայաստանում դրվեցին ակադեմիական գիտության հիմքերը: Մասնավորապես Անիում աշխատելու ընթացքում Մ. մշակեց ու իր առաջին հրապարակումներով արմատավորեց վիմական աղբյուրների հետազոտման մեթոդներն ու եղանակները: Նյութական մշակույթի ուսումնասիրությունները հաստատեցին ու խորացրին Մ–ի այն դրույթը, թե հայոց պատմությունն ու մշակույթը մեկուսի դրսևորումներ չեն: Լեզվական իրողություններից, մատենագրության պատմությունից ու բանահյուսությունից քաղված փաստերը վավերացվեցին նյութական մշակույթի հետազոտություններով: 1909-10-ին Գեղամա լեռննրի «վիշապների» հայտնաբերումով ու քննությամբ Մ. հավաստեց հայոց պաշտամունքային պատկերացումների առնչությունը սեմական աշխարհի հետ: Գիտ. գործունեության առաջին և երկրորդ տասնամյակներում Մ. զբաղվել է գերազանցապես տարբեր լեզուներով գրված բնագրերի համեմատությամբ ու քննությամբ, ուստի լեզվաբանության բնագավառում գործ է ունեցել տերմինների, գրական–մշակութային փոխառությունների, ներթափանցումների հետ: Այս ընթացքում նա բացահայտել է արլ. լեզուներից հայերեն և ապա՝ հայերենի միջնորդավորմամբ վրաց. լեզու մտած բառային փոխառությունները: Հայ-վրացական բանասիրության այս նվաճումը (նաև հայերենում առկա ոչ հնդեվրոպական բաղադրամասի վերաբերյալ Մ–ի գնահատությունը) ցարդ պահպանել է գիտ. նշանակությունը: Մ–ի՝ լեզուների ծագումնաբանական խնդիրներին նվիրված տեսական աշխատությունները բաժանվում են երեք շրջանի: 1908-16-ին նա հաբեթական էր համարում միայն քարթվելական լեզուները, 1916-20-ին ընդգրկեց աբխազա–ադըղեական ու դաղստանյան լեզուները, իսկ վերջին՝ երրորդ շրջանում նաև պելասգերենը, էտրուսկերենը, բասկերենը: Հետզհետե ձևավորվեց «նոր ուսմունք» հասկացությունը (աստիճանական զարգացման տեսական հիմնավորումով), որը, ըստ էության, Մ–ի վարկածների հանրագումարն էր և հեղինակից անկախ ու ելակետային վրիպումներով հանդերձ վերածվեց դպրոցի՝ հետագայում արդարացիորեն ենթարկվելով քննադատության: Նորագույն հետազոտությունները Մ–ի կռահումների մեջ իրական ու օգտակար շատ մտահանգումներ են գտնում: «Լեզու և մտածողություն», «լեզվի հնէաբանություն» հասկացությունները վերահաստատել են իրենց գոյության իրավունքը: Մ. նաև գիտության խոշորագույն կազմակերպիչ էր: Նրա գլխավորությամբ հայրենական արևելագիտությունը ակնառու նվաճումների հասավ: Մ–ի հիմնադրած «Խրիստիանսկիյ Վոստոկ» («Христианский Восток», 1912-1922) ակադեմիական հանդեսն իր հեղինակությամբ ու կարևորությամբ եզակի հրատարակություն է, իսկ «Հայ–վրացական բանասիրության բնագրեր ու հետազոտություններ», «Հայկական–վրացական մատենադարան», «Անվո շար», «Հայ վիմագրության հուշարձաններ», «Լեզու և մտածողություն», «Կովկասյան բանասիրության բնագրեր և հետազոտություններ», «Հաբեթական տարրերը Հայաստանի լեզուներում» և այլ մատենաշարեր դարձան հայրենական գիտության կազմավորման դպրոցներ: Մ–ի մի շարք աշակերտներ (Ն. Ադոնց, Հ. Օրբելի, Ի. Ջավախիշվիլի, Ի. Մեշչանինով, Գ. Ղափանցյան, Վ. Աբաև ևն) գիտ. առանձին բնագավառներում մեծ դեր են կատարել: Մ–ի և նրա աշակերտների անվան հետ է կապված կովկասագիտության նոր շրջանի պատմությունը: Հայ ժողովրդի օրհասական պահերին, հատկապես 1916-ին, Մ–ի ջանքերի շնորհիվ փրկվեցին հայոց մշակույթի բազմաթիվ հուշարձաններ: Նրանց մեջ գիտնականը տեսնում էր մի ողջ ժողովրդի գոյության խորհուրդն ու ազդակը: Մ. 1931-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով:
Երկ. Նիկողայոս Յակովլևիչ Մառ, Ե., 1965 (Նյութեր հայագիտության գործունեության և
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/264
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված չէ