Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


քանդակագործության մեջ։ Արտասահմանում հայտնի են Իտալիայի (Կարրարայի, ուր արդյունահանվում է քանդակագործության համար ամենալավ Մ․՝ սպիտակ, փայլուն, դյուրավ ողորկելի) և Հունաստանի (Պարոսի, ուր արդյունահանվում է դեղնավուն երանգով Մ․, որը ծառայում էր տակավին հին հույն քանդակագործներին) հանքավայրերը։ Մ–ի հանքավայրեր կան նաև Կուբայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, ԱՄՆ–ում։
Հայերեն Մ․ կոչվում է նաև կուճ։ Հայկական Մ–ներն իրենց տեսքով ու ֆիզիկական հատկություններով չեն զիջում աշխարհում հայտնի հունականին և իտալականին։ Մեր Մ–ներն ունեն ոչ միայն դեկորատիվ, տեխ., այլև շինարարական հիանալի հատկություններ և օգտագործվում են շենքերի ներքին հարդարանքի, քանդակագործության ու գեղազարդման նպատակներով։ ՀՍՍՀ–ում հայտնի Մ–ի երկու տասնյակ հանքավայրերից շահագործվում են Արարատի, Խոր Վիրապի, Մարմարաշենի, Աղվերան–Արզականի, Իջևանի հանքավայրերը, որոնցից արդյունահանվում է տարեկան 500-600 մ³ Մ․։ Հայաստանի Մ–ները մշակվում են Երևանի «Հայմարմար» կոմբինատում։
«ՄԱՐՄԱՐԱ», քաղաքական, հասարակական օրաթերթ։ Լույս է տեսնում 1940-ից, Ստամբուլում։ Արտոնատեր–խմբագրապետ՝ Պ․ Զոպյան (սկզբնական շրջանում՝ Ս․ Շամլյան)։ Լայն տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքին, որպես աղբյուր օգտագործելով թուրք. մամուլի նյութերը։ Պոլսահայ գաղութի կյանքը ներկայացնում է եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով։ Տպագրում է հայագիտական հոդվածներ։
ՄԱՐՄԱՐԱ ԾՈՎ (թուրք․ Marmara, անվանումն ստացել է նույն ծովում գտնվող համանուն կղզուց, որտեղ կան սպիտակ մարմարի հարուստ պաշարներ), Ատլանտյան օվկիանոսի միջերկրական ծով՝ Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև։ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով միանում է Սև և Եգնյան ծովերին։ Տարածությունը 11472 կմ² է, խորությունը՝ մինչև 1355 մ։ Առաջացել է երկրակեղևի խոշոր կոտրվածքի հետևանքով։ Մ․ ծ․ չի սառչում, մակերեսային ջրերի ջերմաստիճանը 9°C-ից (ձմռանը) 29°C է (ամռանը), աղիությունը՝ մինչև 26 ‰։ Կա ձկնորսություն։ Մ–ով են անցնում Սև և Միջերկրական ծովերի հաղորդակցության կարևոր ուղիները, հս. ափին է Ստամբուլը։
ՄԱՐՄԱՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արեելք։ Մ–ով է անցնում Երևան–Արտաշատ ավտոխճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1820-ին։ Մ–ում է ծնվել Սովոտական Միության հերոս Վ․ Առուստամյանը։
ՄԱՐՄԱՐԻԿ, գետ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Հրազդան գետի աջ վտակը։ Երկարությունը 42 կմ է, ավազանը՝ 427 կմ²։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից, հոսում՝ հս–արմ-ից հվ–արլ., Ջրառատ գյուղի մոտ միանում Հրազդանին։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը։ Տարեկան միջին ծախսը 5,4 մ³/վրկ է, առավելագույնը՝ 87 մ³/վրկ, նվազագույնը՝ 1,1 մ³/վրկ (Աղավնաձոր)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական նպատակներով։ Վերին հոսանքի ավազանում կան հանքային աղբյուրներ (Հանքավան)։
ՄԱՐՄԱՐԻԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, նույնանուն գետի հովտում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում պահպանվել է Ս․ Հովհաննես եկեղեցին։
ՄԱՐՄԵՏ, Մարմեդ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում, Վանից 11-12 կմ հեռավորության վրա։ Ըստ տարբեր աղբյուրների, XX դ․ սկզբին ունեցել է 135-180 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Մ–ի հայերը ենթարկվել եև Մեծ եղեռնի արհավիրքին, տվել զոհեր, իսկ կենդանի մնացածները գաղթել են Արևելյան Հայաստան։Թ․ Հակոբյան ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ, մարմինների շարժումը Երկրի ձգողության դաշտում՝ առանց սկզբնական արագության։ Այդ շարժման վրա, ձգողության ուժից բացի, ազդում են նան Երկրի օրական պտույտն իր առանցքի շուրջը և օդի դիմադրության ուժը։ Երկրի շառավղի համեմատությամբ փոքր բարձրությունից անկման դեպքում, երբ կարելի է օդի դիմադրությունն անտեսել, իսկ ձգողության ուժը համարել հաստատուն, շարժումը կոչվում է ազատ անկում։ Այդ դեպքում բարձրությունից ընկնող մարմնի վերջնական արագությունը որոշվում է բանաձևով, որտեղ -ն ազատ անկման արագացումն է։
Երկրի օրական պտույտի հետևանքով Մ․ ա-ման ժամանակ առաջանում են իներցիայի փոխադրական (կենտրոնախույս) ուժը, որը ձգողության ուժի հետ տալիս է ծանրության ուժը, և իներցիայի Կորիոլիսի ուժը, որի պատճառով Մ․ ա–ման հետագիծը ուղղաձիգից շեղվում է դեպի արևելյան (100 մ բարձրությունից անկման դեպքում մոտ 1 սմ)։ Օդի դիմադրությունը կարող է էապես ազդել Մ․ ա–ման բնույթի վրա։ Ոչ շատ մեծ արագությունների (գործնականորեն՝ մինչև 300 մ/վրկ կարգի) դեպքում օդի դիմադրության ուժը համեմատական է արագության քառակուսուն՝ , որտեղ -ն դիմադրության գործակիցն է, որը կախված է մարմնի ձևից, օդի խտությունից ու, այսպես կոչված, միդելային հատվածքի մակերեսից։ Այդ դեպքում, հ բարձրությունից ընկնելիս, զանգվածով մարմնի արագությունը որոշվում է բանաձևով, որտեղ -ը սահմանային արագությունն է, որը մարմինը ձեռք կբերեր շատ մեծ բարձրությունից ընկնելիս։ -ի բավական մեծ արժեքների դեպքում, փոքր սկզբնական ճանապարհ անցնելուց հետո, մարմնի արագությունը գործնականորեն հասնում է -ի, որից հետո այն շարժվում է հավասարաչափ։Վ. Վարդանյան ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼՈՂԱԼԸ, հեղուկում (կամ գազում) մասնակի կամ ամբողջությամբ ընկղմված պինդ մարմնի հավասարակշռության վիճակ։ Մ․ լ–ու տեսության հիմնական խնդիրը հեղուկում ընկղմված մարմնի հավասարակշռության դիրքերի որոշումն է, հավասարակշռության կայունության պայմանների բացահայտումը։ Մ․ լ–ու պարզագույն պայմանները նշված են Արքիմեդի օրենքում։ Լողացող մարմնի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարմնի ու նրա դուրս մղած հեղուկի (կամ գազի) կշիռները լինեն հավասար, և որ այդ մարմնի ու դուրս մղած հեղուկի (կամ գազի) ծանրության կենտրոնները գտնվեն մի ուղղաձիգի վրա։ Մ․ լ․ կայուն կլինի միայն այն դեպքում, երբ լողացող մարմնի ծանրության կենտրոնը մետակենտրոնից ներքև է գտնվում։
ՄԱՐՄՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ, սոմատիկ նյարդային համակարգ, զգայական ու մարմնաշարժական նյարդաթելերի և գլխուղեղի ու ողնուղեղի համապատասխան գոյացությունների